Այսօր՝ 22 հոկտեմբերի 2017թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Հայտնի դարձան Երևանում Եվրամիության անցկացրած գոլֆի փառատոնի ու մինի-գոլֆի ընտանեկան մրցաշարի հաղթող... Էդգար Մալաքյանը դարձել է գոլի հեղինակ «Ստալ»-ի կազմում Թբիլիսիի քաղաքապետ է դարձել նախկին ֆուտբոլիստ Կախա Քալաձեն Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը լավագույնն է Եվրոպայում Ավելի ուժեղ թիմ ենք ստեղծում Չորացած ծառը դաժան տեսարան է «Գանձասար-Կապան»-ը հաղթեց «Ալաշկերտ»-ին խոշոր հաշվով Ինչու է այդչափ դժվար գրել քաղաքականության մասին Դավթաշենի 2-րդ թաղամասի 4ա շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել ՌԴ ԴԽ կոմիտեի անդամը ՀՀ ԱԺ-ում կքննարկի երկու երկրների խորհրդարանականների միջև երկխոսության ընդլայնմ...
ԼՐԱՀՈՍ
Հայտնի դարձան Երևանում Եվրամիության անցկացրած գոլֆի փառատոնի ու մինի-գոլֆի ընտանեկան մրցաշարի հաղթողները Էդգար Մալաքյանը դարձել է գոլի հեղինակ «Ստալ»-ի կազմում Թբիլիսիի քաղաքապետ է դարձել նախկին ֆուտբոլիստ Կախա Քալաձեն Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը լավագույնն է Եվրոպայում Ավելի ուժեղ թիմ ենք ստեղծում Չորացած ծառը դաժան տեսարան է «Գանձասար-Կապան»-ը հաղթեց «Ալաշկերտ»-ին խոշոր հաշվով Ինչու է այդչափ դժվար գրել քաղաքականության մասին Դավթաշենի 2-րդ թաղամասի 4ա շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել ՌԴ ԴԽ կոմիտեի անդամը ՀՀ ԱԺ-ում կքննարկի երկու երկրների խորհրդարանականների միջև երկխոսության ընդլայնման հարցեր Ցանկացած ազգ ձգտում է ինքնուրույնության Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ Սոցիալական արդարության հասարակության մասին Իսպանիայի իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում ձերբակալել Կատալոնիայի ղեկավարին ՀԱԷԿ-ի ապագործարկումից հետո կկառուցվի նոր էներգաբլոկ Հայ-լեհական համագործակցության խնդիրները Վաթսունինը համայնքներում նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին կհետևի 11 ՀԿ-ի 1 017 դիտորդ Գորիս-Կապան ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդի առողջական վիճակը ծանր է Վենետոյում և Լոմբարդիայում սկսվել է ինքնավարության հանրաքվեի քվեարկությունը Գժվե՞լ է, թե՞ ձևացնում է Հրշեջները մարել են ՀՀ խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհները Հայկական կողմի դիրքորոշումը պետք է լինի կոշտ Բողոքողների փաստարկները համոզիչ չեն Գեղարքունիքում ամբողջությամբ փակվեց ապօրինի գործող 5 աղբավայր Ռուս փորձագետը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու պրակտիկային Ծանրորդ Գոռ Մինասյանը ևս դարձավ Եվրոպայի չեմպիոն Սիրիական բանակը հայտարարել է Իսրայելի հարձակման մասին Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի 20 տարեկանների չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը զիջեց արտագնա խաղում Թրամփի հայտարարությունից հետո Իրանը պատրաստվում է իրավիճակի ցանկացած զարգացման Չիգորինին նվիրված կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող ճանաչվեց Ուզբեկստանի ներկայացուցիչը Գիրք, որը կարող եք կարդալ այն այրելու դեպքում միայն. ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Երևանի մերձակայքում նախատեսվում է աղբի վերամշակման գործարանի կառուցում ՀՀ Նախագահը ներկա է գտնվել Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին Վրաերթ՝ Երևանում. 26-ամյա երիտասարդը մահացել է Ամփոփվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կայացած համապետական երրորդ շաբաթօրյակի արդյունքները Նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու կազմավորման 25-րդ տարեդարձը Հաջորդ տարվանից համայնքներն իրենց նախաձեռնությամբ կկազմակերպեն շաբաթօրյակներ Կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհին Քենիայում լրագրողներ տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Աղբ թափողները խիստ կպատժվեն. Օրենքն ուժի մեջ պետք է մտնի հունվարի 1-ից Արմեն Բորիսովիչը կազդուրվում է. ՌԴ-ում ՀՀ դեսպանն այցելել է Ջիգարխանյանին Հոգևորականի եկամուտները պետք է քննարկման առարկա դառնան. ԱԺ խմբակցությունները` Բագրատյանի առաջարկի մասին Արարատի մարզում կոնսերվացվել է շուրջ 100 աղբանոց. մարզում էր նախարար Դավիթ Լոքյանը Մելանյա Թրամփը պատմության թանգարանին է փոխանցել երդմնակալության երեկոյի զգեստը Լայնածավալ սանմաքրման աշխատանքներ` Հրազդանի կիրճում, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգիներում Աշխարհի ամենագեղեցիկ ու յուրօրինակ ծառերը. ՖՈՏՈՇԱՐՔ Ռուսաստանցի փորձագետն անհնարին է համարում ղարաբաղյան հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով Արցախում զինծառայողի սպանության կասկածանքով կրտսեր սերժանտ է ձերբակալվել Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին. վարորդը տեղում մահացել է Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել. Լուսանկարներ ՌԴ-ում սպանության կասկածանքով երկու հայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Հայաստանում առաջին անգամ կնշվի Դպրոցական գրադարանների միջազգային օրը Հակառակորդն անցնող շաբաթ հրադադարը խախտել է 2300 անգամ Ղազախստանում ավարտվել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ զորավարժությունը Բաքվում Հայաստանի դրոշով մեքենան խառնաշփոթ է առաջացրել ադրբեջանցիների շրջանում Երևան-Սևան ավտոճանապարհին այրվել է Վրաստանի քաղաքացու ավտոմեքենան Ադրբեջանից նավթի արտահանման ծավալները նվազել են 20 տոկոսով Ծանրորդ Տաթև Հակոբյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի օդաչուները 5 հազար մետր բարձրության վրա ստուգողական վարժություններ են անցկացրել Թուրքմենական գազի գինը Հայաստանի համար շահավետ չի լինի. Աշոտ Մանուկյան Արցախում երկու զինծառայող է զոհվել Իտալացի վիրտուոզ դաշնակահարուհի Գլորիա Կամպաները հանդես կգա խաչատրյանական փառատոնի շրջանակում Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին Ահա թե ինչու չի կարելի մաքրել ականջները. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանում անցկացվում է համապետական շաբաթօրյակ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Տարօրինակ ճարտարապետություն. ՖՈՏՈՇԱՐՔ Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Կիպրոսի մի շարք պաշտոնատար անձանց հետ ArmComedy 657 - Բարձր արվեստ, մտքեր ու գներ Հայաստան-ԵՄ համագործակցությունը բխում է ԵԱՏՄ-ի ու ՌԴ-ի շահերից. քաղաքագետ Հայ մարզիչներն արժանացել են միջազգային կոչումների Նորաձևության սիրահարներին առաջարկել են կրել սթրինգ-ջինսեր Ծանրորդ Կարուշ Ղուկասյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն Լեհաստանում տղամարդը դանակով հարձակվել է առևտրային կենտրոնի այցելուների վրա. մեկ մարդ զոհվել է Թուրքմենական գազի գինը Հայաստանի համար շահավետ չի լինի. Աշոտ Մանուկյան Լեհաստանի արտգործնախարարը ներուժ է տեսնում՝ հայ-լեհական համագործակցությունը ամենաբարձր մակարդակով զարգացնելու համար Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունը մեկնարկում է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները կքննարկեն Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորումը Հայ ժողովուրդը շարունակում է հավատալ ՄԱԿ-ի արժեքներին. ՀՀ ԱԳ նախարար

Մանրածախ առևտուրը ամբողջությամբ կծածկվի ՀԴՄ-ով

Կառավարությունը մտադիր է ՀԴՄ¬ով ծածկել մանրածախ առեւտրի ամբողջ ոլորտը։ Դրանով ակնկալվում է ստեղծել ապրանքների ստվերային տեղաշարժը հսկելու, այն օրինական դաշտ բերելու պայմաններ։ Առեւտրի ոլորտում ՀԴՄ¬ների տեղադրումն ի սկզբանե ուներ այդ նպատակը։ Այլ հարց է, թե մինչ օրս որքանո՞վ է հաջողվել հասնել դրան։
Մանրածախ առեւտրի ոլորտը հիմնականում ծածկված է ՀԴՄ¬ներով։ Այնուհանդերձ դեռեւս կան բազմաթիվ փոքր օբյեկտներ, որոնք չեն կիրառում հսկիչ մեքենաներ։

Խոսքը շուրջ 25 հազար տնտեսավարողների մասին է։ Կառավարությունը հակված է մինչեւ տարեվերջ առեւտրի փոքր կետերում, որոնք տեղակայված են մեծ մասամբ մայրաքաղաքից դուրս, ավարտել հսկիչ մեքենաների տեղադրումը։ Դրա համար անհրաժեշտ կլինի շուրջ 6,5 մլն դոլար։
Անշուշտ քիչ գումար չէ։ Բայց կառավարությունը մտադիր չէ հրաժարվել դրանից։ Ուստի պատրաստվում է ՀԴՄ¬ների տեղադրման հետ կապված ֆինանսական խնդիրը լուծել վարկերի հաշվին։ Դրանով կսուբսիդավորվի փոքր օբյեկտների հսկիչ մեքենաների գնի մի մասը։ Սահմանամերձ համայնքներում դրանք կտրամադրվեն անվճար։ Շնորհիվ այս ամենի առեւտրի ոլորտը ամբողջապես կմտնի ՀԴՄ¬ների հսկողության դաշտ։

Սակայն թե դա ինչպես կազդի իրացման ստվերային շրջանառությունների վրա, շատ վաղ է ասել։ Որքան էլ այս ամենի հիմքում ստվերի դեմ պայքարն է, այնուհանդերձ միայն հսկիչ մեքենաների տեղադրումով հազիվ թե հաջողվի լուծել այդ խնդիրը։ Այնպես, ինչպես չի լուծվել մինչ օրս։
Ինչպես հայտնի է, բազմիցս փորձեր են արվել հսկիչ մեքենաների կիրառման միջոցով պայքարել մանրածախ առեւտրի ոլորտում գոյություն ունեցող ստվերի դեմ։ Սակայն հիմա էլ այն շարունակում է արդիական մնալ։ Վիճակը չփոխվեց անգամ սպառողների համար խրախուսական մեխանիզմների ներդրումից հետո։ Որոշ ժամանակ հետո պարզվեց, որ այն չի արդարացնում իրեն։ Ուստի որոշվեց հրաժարվել նաեւ այդ մեթոդից։

Այժմ կառավարությունը խնդրի լուծումը տեսնում է ամբողջ դաշտը ՀԴՄ¬ներով ծածկելու եւ այդ ճանապարհով վերահսկողության տակ պահելու մեջ։ Թեպետ նախկինի փորձը այնքան էլ դրա օգտին չէ։ Այսօր էլ առեւտրի ոլորտում մեծ մասամբ կիրառում են հսկիչ մեքենաներ։ Դրանք ներառում են մանրածախ առեւտրի առնվազն 90¬95 տոկոսը։ Սակայն այնպես չէ, որ ՀԴՄ¬ների տեղադրումից հետո առեւտուրն ամբողջությամբ անցնում է դրանցով։
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, առեւտրի ոլորտում կան մեծ ծավալների հասնող ստվերային շրջանառություններ։ Երբեմն ստվերային առեւտուրը մի քանի անգամ գերազանցում է հսկիչ մեքենաների միջոցով իրականացվող ծավալներին։ Որ առեւտրի ոլորտում շարունակում են պահպանվել մեծածավալ ստվերային շրջանառություններ, դժվար չէ համոզվել։ Դրա համար անհրաժեշտ է ընդամենը մտնել առեւտրի ոչ շատ մեծ ցանկացած օբյեկտ։
Առեւտրի ոլորտում ստվերի գոյությունն ունի տարբեր պատճառներ։ Բայց այն կապված է հիմնականում օրենսդրության խնդիրների եւ հարկային բեռի հետ։ Գործադիրը մինչեւ այժմ չի կողմնորոշվում, թե առեւտրի ոլորտում գործող փոքր եւ միջին բիզնեսը որ դաշտում պետք է աշխատի։ Պատահական չէ, որ արդեն տեւական ժամանակ չի հաջողվում հստակություն մտցնել հարկային բեռի վերաբերյալ։ Այն անընդհատ վերանայվում է։ Վերնայվում են նաեւ առաջադրվող պահանջները։
Կառավարությունը ոչ մի կերպ չի կողմնորոշվում նաեւ փոքր եւ միջին բիզնեսի շրջանառության հարցում։ Շեմը մեկ բարձրացվում, մեկ նվազեցվում է։ Չկան արդար խաղի կանոններ։ Դրանք մշտապես փոխվում են՝ դառնալով ոլորտում գործող տնտեսավարողների դժգոհության պատճառը։
Խնդիրներից մեկն էլ այն է, որ կառավարությունը վերջիններիս դիտում է որպես միջոց՝ խոշորների ստվերի դեմ պայքարելու համար։

Ըստ էության, նույն շրջանակներում է նաեւ առեւտրի ամբողջ ոլորտը հսկիչ մեքենաներով ծածկելու նախաձեռնությունը։ Կարծելով, որ դրա շնորհիվ առեւտրի ամբողջ շրջանառությունը կանցնի հարկային հսկողության տակ՝ կառավարությունը մտադիր է դրանով պայմաններ ստեղծել աստիճանաբար անցնելու ներմուծման հարկման տեղափոխմանը։ Այլ կերպ ասած, հարկումը սահմանից ներքին տնտեսական դաշտ բերելուն։
Ինչպես հայտնի է, առաջին փուլում պետեկամուտների կոմիտեն նախատեսում է հրաժարվել մաքսային սահմանին հումքի եւ սարքավորումների համար ավելացված արժեքի հարկի գանձումից։ Հետագայում ակնկալիքներն անշուշտ այս դաշտը ընդլայնելն է։
Հարկերի հավաքումը ժամանակին սահման տեղափոխելը ուղղակիորեն կապված էր վարչարարության դժվարությունների եւ ներքին տնտեսության մեջ մեծ ծավալի հասնող ներկրվող ապրանքների անհետացման հետ։ ՀԴՄ¬ների տեղադրումով կառավարությունը փորձում է փակել այդ սողանցքերը։ Սակայն միայն դա չի կարող բավարար պայման լինել։ Անհրաժեշտ է պատշաճ հսկողություն ՀԴՄ¬ների կիրառման նկատմամբ։

Հեղինակ՝ Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Օգոստոսի 5-ի համարում

Հարցում
website by Sargssyan