Այսօր՝ 23 հուլիսի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Թրաշամանուկներն անտանելի են դառնում Իրանում մեկ օրում 4 երկրաշարժ է գրանցվել. տուժածների թիվը գերազանցում է 200-ը Անցյալի ստվերների հետ մի կռվեք Էյֆորիան գահավիժում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Գյուղատնտեսական քաղաքականություն Շարմազանովը պաշտպանում է Սերժ Սարգսյանին ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 7-րդ. Տեսանյութ Մեղադրանք է առաջադրվել Մանվել Գրիգորյանի որդուն. նա ներգրավված է ՊԲ-ի համար նախատեսված «ՈՒԱԶ»-ների հ... ՊԵԿ-ը Երևանում բացահայտել է կեղծ կոնյակի խոշոր խմբաքանակ
ԼՐԱՀՈՍ
Թրաշամանուկներն անտանելի են դառնում Իրանում մեկ օրում 4 երկրաշարժ է գրանցվել. տուժածների թիվը գերազանցում է 200-ը Անցյալի ստվերների հետ մի կռվեք Էյֆորիան գահավիժում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի «ՀՐԱՊԱՐԱԿ». Քաղավիացիայի նորանշանակ նախագահը հայերեն գրել-կարդալ չգիտի Գյուղատնտեսական քաղաքականություն Շարմազանովը պաշտպանում է Սերժ Սարգսյանին ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 7-րդ. Տեսանյութ Մեղադրանք է առաջադրվել Մանվել Գրիգորյանի որդուն. նա ներգրավված է ՊԲ-ի համար նախատեսված «ՈՒԱԶ»-ների հափշտակման գործում ՊԵԿ-ը Երևանում բացահայտել է կեղծ կոնյակի խոշոր խմբաքանակ Մտքի գոհարներ. Արարատ Միրզոյան Ցանկացած բովանդակային զրույցում դուք մի հինգ րոպե էլ չեք ձգի «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում Խաչիկ Ասրյանի ծրագրային ելույթը Մեր կուսակցությունը ձգտելու է ներկայացված լինել ԱԺ-ում. Խաչիկ Ասրյան Ինչ կապ ունի «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը Սերժ Սարգսյանի հետ. Մեկնաբանում է Խաչիկ Ասրյանը Ժողովուրդը շարունակում է մնալ սոցիալապեա ծանր վիճակում Ո՞վ է Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռներ վաճառել ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 6-րդ. Տեսանյութեր Կառավարությունը կշարունակի վճարել «Նաիրիտ»-ի 121 աշխատակցի աշխատավարձը Որոշ զորամասերի հրամանատարներ դուրս են գրել և յուրացրել մեծ քանակությամբ վառելիք, շարժիչներ, անվադողեր. ԱԱԾ նոր բացահայտումները Բաց նամակ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 5-րդ. Քաղազատյալներ ՊՊԾ-ի գնդի գործով նիստում հրապարակվում են զրույցների ձայնագրությունները. «Ներում-բեկում չկա, ծեծեք, ջարդեք դավաճաններին` Նիկոլից սկսած» Կառավարությունն ուժը կորցրած կճանաչի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը Ստեղծվել է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով 37 թվի լավագույն տրադիցիաներով Ու հիմա պարոն Բաբայանը առանց ամոթի ինչ որ բան է՞ փորձում դատապարտել Վարչապետը ճիշտ կանի՝ ընդհանրապես փակի իրեն ոչ հաճո լրատվամիջոցները ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 4-րդ. Պետականի ու հակապետականի մասին. Տեսանյութ Արարատի մարզում «Ուրալ»-ի շրջվելու հետևանքով 5 զինծառայող է վիրավորվել Փաշինյան Նիկոլը խոսքի ազատության, հանդուրժողականության, ժողովրդավարության հետ ընդհանուր բան չունի ՀՀ գլխավոր դատախազը պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի միջնորդությամբ դիմեց դատարան ԵԿՄ-ն պետք է վերափոխվի բացառապես ազատամարտի վետերանների սոցիալական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության Բրյուսովի համալսարանում պահեստից խոշոր յուրացումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել պահեստապետին ՀՀ նախագահը ԶՈՒ շտաբի պետի տեղակալներ և առաջին բանակային կորպուսի հրամանատարներ է նշանակել Փաշինյանը քանդում է Տեր-Պետրոսյանի ու սպարապետ Վազգենի սարքած պետությունը ԱԱԾ-ն ռեպրեսիաներով չի զբաղվում և չի զբաղվի. Վանեցյան Արթուր Վանեցյանը հորդորում է Արզուման Հարությունյանի ազնվությանը չկասկածել Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին լիազորությունն իրականացնելու է ՊՆ-ում Արա Բաբլոյանը առաջարկել է ԱԺ խմբակցություններին քննարկումներ սկսել Ընտրական օրենսգրքի շուրջ Մանվել Գրիգորյանի գործի մասնակիցները պետք է բացահայտվեն՝ անկախ նրանց կոչումներից և կարգավիճակներից. Նիկոլ Փաշինյան Դեգեներատ «գեներալներ» ԱԴԵԿՎԱԴ. Էպիզոդ 3-րդ. Նիկոլը ճիշտ էր, իրավիճակ է փոխվել, Մանվելը պիտի նստի, Սամվելը պիտի դուրս գա ԱԴԵԿՎԱԴ. Թողարկում 2-րդ. Ինչպես սովորական գրպանահատից մի ժամում դառնալ քաղբանտարկյալ Սա Մանվելի հարցը չէ,սա դառնում է հայ ազգի խայտառակությունն արդեն միջազգային հարացույցում Եթե փայլուն ոստիկան սպանող սրիկան ազատվում է, Մանվել ձերբակալողը... չասեմ ում տղեն ա ԱԴԵԿՎԱԴ. Թողարկում 1-ին 50 միլիոն դոլար ընտրակաշառք՝ պետբյուջեի հաշվին Արայիկի բոլոր ամպագոռգոռ հայտարարությունները բլթեր էին Հին նմուշի անձնագիր ստանալու համար քաղաքացին կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն. ՀՀ ոստիկանություն Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ նշանակվեց Ավետիք Էլոյանը Գևորգ Կոստանյանը հրաժարվել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի լիազորություններից Աղվան Հովսեփյանն ազատվեց Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից Սեֆիլյանի պես ազգակործան երևույթի մասին Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Հայրապետի հրաժարականն այս կարգով չի լինում. Եզրաս արքեպիսկոպոսն անդրադարձել է կաթողիկոսի հրաժարականի պահանջով ցույցերին Նիկոլ, աղվեսը դու էիր դունչդ խաղողին չէր հասնում ասում էիր թթու է Նիկոլ, զանգերիս չես պատասխանում, հետ չես զանգահարում, նախկինները, նույնիսկ նախագահը, եթե տեղում էլ չէին, մի քիչ հետո հետ էին զանգում Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Մանե Թանդիլյանը հրաժարական է ներկայացրել Արա Բաբլոյանն արդյունավետ է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը Վարչապետը հույս ունի, որ պետական պահպանության ծառայությունը քիչ անհանգստություն կպատճառի քաղաքացիներին Այսօր ազգային գաղափարախոսության նվիրյալներից մեկի՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է Մեղավորը հենց Փաշինյանն ու իր նմաններն էին Փաշինյանի սիրո և համերաշխության ստրկատիրական համակարգը Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցի շրջանակում Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ Փաշինյանի մոսկովյան այցը չափազանց կարևոր է Ադրբեջանական կողմի կրակոցից զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա նոյեմբերի 8-ին Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.2 տոկոսով Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել Դարոն Աճեմօղլուի հետ Ի՞նչ արժեք ունեն այսօր պետական խորհրդանիշերը պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար Վրաստանում երեխաներ տեղափոխող միկրոսավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով զոհվել է 4 մարդ Վարչապետն ԱՀՀ պատվիրակության հետ քննարկել է համահայկական նշանակության ծրագրերի իրականացման հարցեր Նիկոլ, դու դա չես կարա հասկանաս, որովհետև դու չգիտես ինչ է արժանապատվությունը Սասնա ծռերը պիտի արևին ճաղերի արանքից նայեին Փաշինյան Նիկոլի քաղաքական գիտակցության և իրավագիտակցության մակարդակը. ևս մի ահաբեկիչ ազատվեց բանտից Միրիջանյանն ու Կարեն Համբարձումյանը նշանակվեցին Արմավիրի և Սյունիքի մարզպետներ Բրյուսելում ՀՀ դիվանագիտական առաքելության շենքի պատմությունը. Ֆոտոշարք

Հեռանալ միլիոններով

«Ահա եւ վերջ»,- ասաց ձին՝ տեսնելով առաջին ավտոմեքենան: Ձին եւ ավտոմեքենան ներկայացվող հոդվածին բացարձակապես չեն առնչվում, իսկ ահա վերջը վերաբերում է վաստակած հանգստի անցնող մեր խմբագրակազմին եւ Նեյմարին, որի մարզական կյանքում նոր փուլ է սկսվում: Անդրադառնալու ենք, իհարկե, բրազիլացուն:

Եվ այսպես, ավարտվեց ֆուտբոլային հերթական գերաստղի՝ նոր աշխատանքի անցնելու ոդիսականը, որին համակ ուշադրությամբ հետեւում էր ֆուտբոլային, ու ոչ միայն, աշխարհը: Որքան էլ տարօրինակ է, «Բարսելոնը» չկարողացավ երկար դիմադրել «Պարի Սեն-Ժերմենի» ֆինանսական ճնշմանը եւ հանձնվեց հարավամերիկացուն իրենց թիմում տեսնելու փարիզյան ակումբի արաբ տերերի ցանկության բարձրաձայնելուց ընդամենը երկու շաբաթ անց: Սակայն Նեյմարի տեղափոխությունն ուշագրավ է ոչ դրանով եւ ոչ էլ, նույնիսկ, ֆուտբոլային պատմության ամենաթանկ գործարքը լինելով: Պարզապես, կյանքը վերստին ապացուցեց ասիական ճկունության առավելությունը եվրոպական օրինապաշտության նկատմամբ: Մինչ կատալոնացիները, ապավինելով ՈՒԵՖԱ-ի «Ֆինանսական արդար խաղի» կանոններին, համոզված էին, որ այն անմատչելի ամրոցի պես պաշտպանում է իրենց, «Պարի Սեն-Ժերմենի» կատարցի տերերը հաստատեցին, որ ցանկության դեպքում կարելի է շրջանցել նույնիսկ ամենակատարյալ օրենքը: Փաստորեն, սա լավ դաս էր Եվրոպային, որն ակնթարթորեն արժեզրկեց շատերին այդքան ահաբեկած կանոնակարգը: Ըստ այդմ, Նեյմարի տեղափոխությունը կարող է նոր իրավիճակ ստեղծել եվրոպական ֆուտբոլում, ու դժվար է ասել, թե ինչի կհանգեցնի դա: Սակայն խնդրի լուծումը թողնենք, այսպես ասած, պատկան մարմիններին եւ անդրադառնանք Նեյմարի պատմության հանգուցալուծմանը:
«Պարի Սեն-Ժերմենը» պաշտոնապես հայտարարեց Բրազիլիայի հավաքականի անդամի տեղափոխության մասին եւ դա արեց արեւելյան շքեղությամբ կազմակերպած շնորհանդեսում: Իսկ ինչու ոչ, եթե գլուխ են բերել ֆուտբոլային պատմության ամենաթանկ գործարքը: Վերջիվերջո, ամեն օր չեն 222 մլն եվրո վճարում ֆուտբոլիստի համար: Դա, իմիջիայլոց, միանգամից 117 միլիոնով գերազանցեց Փոլ Պոգբայի՝ «Յուվենթուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մեկամյա վաղեմության ռեկորդը: Նշվում է, որ Նեյմարի հետ կնքվել է հնգամյա պայմանագիր, որն ուժի մեջ է մինչեւ 2022 թվականի ամառ: Ըստ տեղեկությունների, այդ ընթացքում մարզիկը կստանա ընդհանուր առմամբ 150 մլն եվրոյի աշխատավարձ:

Իսկ այժմ, ներկայացնենք տեղափոխությանն առնչվող ուշագրավ որոշ մանրամասներ: Շաբաթվա սկզբին «Բարսելոնը» երկու պաշտոնական հայտարարություն տարածեց ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Առաջինում նշվում էր, որ Նեյմարն իրոք ցանկանում է հեռանալ ակումբից եւ այդ պատճառով մարզումներից բացակայելու թույլտվություն է ստացել թիմի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեից: Երկրորդում կապտանռնագույնները բացառում էին ՊՍԺ-ի հետ բանակցելու հնարավորությունը՝ պնդելով, որ գործարքի կայացումը հնարավոր է միայն 222 միլիոնի արձակման գումարի միանվագ վճարման դեպքում: Նրանք վստահ էին, որ դա տեղի չի ունենա, սակայն օգոստոսի 3-ին հայտնի դարձավ, որ ֆրանսիական ակումբի պատվերով մարզիկը բուժզննում է անցել պորտուգալական Պորտու քաղաքում: Վայրն ընտրվել էր լրագրողներից խուսափելու եւ չհանրայնացնելու նկատառումով: Այդպիսով, տեղափոխության ձեւական պահանջներից մեկն արված էր: Նույն օրը տեղափոխությունը ձեւակերպելու նպատակով Նեյմարը եւ «Պարի Սեն-Ժերմենի» ներկայացուցիչները ժամանեցին իսպանական Լա լիգայի կենտրոնակայան, սակայն բախվեցին անսպասելի խոչընդոտի: Կազմակերպության ղեկավարը հրաժարվեց ընդունել արձակման գումարը՝ պնդելով, որ պայմանագրի այդ կետը գործում է միայն իսպանական ակումբների փոխհարաբերություններում, քանզի բխում է երկրի օրենսդրությունից: Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մինչ այդ էլ հայտարարել էր, որ չի արձագանքելու որեւէ առաջարկի, քանզի դրանք հակասում են ֆինանսական «արդար խաղի» պահանջներին: Ի դեպ, Մադրիդի «Ռեալին» երկրպագող պաշտոնյան տվյալ դեպքում առաջնորդվում էր աշխարհի լավագույն խաղացողներից մեկին իր լիգայում պահելու մղումով, որը ենթադրում է հեղինակություն եւ հովանավորների ներգրավում:
Սակայն ՊՍԺ-ի արաբ սեփականատերերը գտան նաեւ այդ խնդրի լուծումը: Գումարը միանգամից հասցեատերերին փոխանցելու փոխարեն այն տրամադրեցին Նեյմարին, որն էլ իբր սեփական միջոցներով «գնեց» իր ազատությունը: Այդպիսով, լուծվեց նաեւ մյուս խնդիրը: Փաստացի, ՊՍԺ-ն կապ չունի այդ ամենի հետ (ֆուտբոլիստն ինքն է ցանկացել տեղափոխվել եւ դրա համար վճարել է սեփական գրպանից), ուստի եւ չի կարող պատասխանատվության ենթարկվել ՈՒԵՖԱ-ի կողմից:

Ավելին՝ ասում են, որ նրան զանգահարել են հենց ՈՒԵՖԱ-ից եւ խորհուրդ տվել դադարեցնել անտեղի դիմադրությունը, քանզի ազգային լիգայի ղեկավարն իրավունք չունի որոշելու միջազգային օրենքներին գործարքի համապատասխանությունը: Ըստ էության, ՈՒԵՖԱ-ն նաեւ հասկացրել է, որ չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել փարիզցիների նկատմամբ, որոնք, ըստ կազմակերպության, կարող են 222 միլիոնով գնել Նեյմարին՝ պայմանով, որ մինչեւ 2018 թվականի դեկտեմբեր իրենց խաղացողների վաճառքից 110 մլն եվրոյի եկամուտ ապահովեն: Այնպես որ, ՊՍԺ-ն դեռ կարող է փախցնել նաեւ «Լիվերպուլում» հանդես եկող Ֆելիպե Կոուտինյոյին, որը Նեյմարի ընկերն է եւ երազում է խաղալ նրա հետ:

Հեղինակ՝ Հրայր Նազարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Օգոստոսի 5-ի համարում

Հարցում
website by Sargssyan