Այսօր՝ 17 օգոստոսի 2017թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Հայաստանի ֆուտբոլի Մ19 աղջիկների հավաքականն անցկացրել է ընկերական հանդիպումներ Թուրքիայում ձերբակալված ռուսաստանի քաղաքացին հրաժարվում է հայրենիք արտահանձվել Ավիատոմսերի թանկացումը Հայաստանում կապված է «պիկ սեզոնի» հետ. մեկնաբանություն պետական և մասնավոր հատ... Թրամփը իմաստուն Է համարել Գուամի շրջան հրթիռներ չարձակելու ԿԺԴՀ-ի որոշումը ՔԿ-ն ՀՔԾ է ուղարկել ԶԼՄ հրապարակման հիման վրա կատարված նախնական ուսումնասիրության նյութերը Հայուհուն արտաքսել են Նիդերլանդներից առանց երեխաների Հոդվածագրի մտացածին քաղաքական ենթադրություններն ուղղակի մեկնաբանության կարիք չունեն. բնապահպանության... Երևանի Բագրատունյաց-Արտաշիսյան և Արշակունյաց-Նժդեհի խաչմերուկներում երթևեկությունը կփոփոխվի ԳՖՀ-ի ԱԳ նախարարը խորհուրդ Է տվել չահաբեկել Մոսկվային Ջրափրկարարներն օգնություն են ցուցաբերել խեղդվող տղամարդուն
ԼՐԱՀՈՍ
Երևանի Բագրատունյաց-Արտաշիսյան և Արշակունյաց-Նժդեհի խաչմերուկներում երթևեկությունը կփոփոխվի ԳՖՀ-ի ԱԳ նախարարը խորհուրդ Է տվել չահաբեկել Մոսկվային Ջրափրկարարներն օգնություն են ցուցաբերել խեղդվող տղամարդուն Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է քրդական հանրաքվեին Մալաթիայում վաղը ջուր չի լինի Ռուսական օդանավն իրականացրել է տասնմեկերորդ թռիչքը Վախճանվել Է դերասանուհի Վերա Գլագոլեւան Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորեց Մոսկվայի «Արարատ»-ը Բրիտանացի խորհրդարանականները կվերանայեն Բիգ-Բենի վերականգնման պլանը Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են Սկսվել է դասագրքերի բաշխման գործընթացը ԱՄՆ-ն կարգելի իր երկիր մտնել ՊՊԾ-ն գրաված անձանց, նրանց ընտանիքների անդամներին և աջակիցներին «Զվարթնոց»-ում դիտավորությամբ երկու ավտոմեքենայի վնաս հասցրած անձը բացահատվել է Թուրքիայում փրկել են նավակով Ռուսաստան գնացող Ռումինիայի քաղաքացուն Բարեկարգվել է Տառերի պուրակին հարող ճանապարհահատվածը Գարեգին Բ կաթողիկոսի անունից Մինսկի և Զասլավլի միտրոպոլիտ Պավելը հրավիրվել է Հայաստան Լուսատուները փոխարինվել են Մոսկվայի օդակայանում հայ է մահացել Գերմանիայում են հայտնվել ինսեկտիցիդով վարակված ավելի քան 28 միլիոն հավկիթ «Ելք»-ը ցանկանում է անարգել տեսակցել կալանավորներին Երկրի կրթության ցածր մակարդակը չբացահայտելու համար Ադրբեջանը դուրս է եկել ՊԻԶԱ ծրագրից Լեւոն Ալթունյանը հանդիպել է Արարատի մարզի առողջապահության կազմակերպիչների հետ Ավարտվել է ուսանողին սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը Ադրբեջանից հում նավթի արտահանումը նվազել է 40 տոկոսով Ֆինանսների նախարարությունը սահմանել է թանկարժեք մետաղների պետական գնման և բացթողնման գները Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև. տնտեսագետ Ադրբեջանի իշխանությունները անկախ մամուլին ճնշելու համար շարունակում են ֆիսկալ մեխանիզմներ կիրառել Վահրամ Բաղդասարյանը հերքել է Արդվիում հանքի հետ իր առնչության մասին լուրերը Բասկետբոլի հավաքականի մարզիչը` Շվեդիայի դեմ առաջիկա խաղի մասին ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է նյութեր նախապատրաստել փաստաբան Արայիկ Պապիկյանի հասցեին սպառնալիքների մասին հայտարարությունների հիման վրա Մինսկի խումբը շարունակում է ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ Գիտնականները բացատրել են «Գահերի խաղը» սերիալի ժողովրդականության գաղտնիքը Այսօր կեսօրից հետո սևծովյան ցիկլոնը կհզորանա 10 լավագույն վայրերը՝ միայնակ ճամփորդելու համար (ֆոտոշարք) ԱՄՆ-ը 2009 թվականից հետո առաջին անգամ Եգիպտոսի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի «Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհից հիմնականում տուժել են չթռչող միջատներն ու սողունները Զինծառայողին վիրավորանք հասցնելու համար հետախուզվող անձը ներկայացել է ոստիկանություն Արցախի վարչապետը դիմավորել է ոչ պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին Արտավանի հրդեհը մարվել է Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր Տեխասի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Ֆուտբոլի Հայաստանի Մ17 հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ Հայաստանում սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 23-ը Պրեմիերիա. Luke Combs - When It Rains It Pours Լոռու մարզում հրշեջ-գնացքի միջոցով հրդեհ է մարվել Ջեսիկա Չեսթեյնը և Իդրիս Էլբան՝«Մոլիի խաղը» ֆիլմի թրեյլերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Խոսրովի արգելոցի 16 կմ պարագծով հրդեհից չեզոքացվել է 13.5 կիլոմետրը Հայաստանում կրկին 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Արտերկրում հանդես եկող 16 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական. նրանց թվում է Սարգիս Ադամյանը Երևանյան փողոցի տեսախցիկը ֆիքսել է մեքենա փախցնելու պահը Թուրքիայում հատուկ գործողությունների ժամանակ 12 ՔԱԿ անդամներ են ձերբակալվել Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 16-ը ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի երեք հավակնորդներին Երևան-Սևան ավտոճանապարհին կրակոցներ են հնչել Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել Երեկոյան կինոդիտում. Ռեքվիեմ երազանքի համար ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս Վայոց ձորում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 320 հա անտառածածկ տարածք. այն գրեթե ամբողջությամբ մեկուսացվել է Կարեն Կարապետյանն արձակուրդն անցկացնում է Արցախում Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Նախագահին Հրաչյա Հարությունյանի՝ ՌԴ-ի դատավճիռը Հայաստանում ճանաչելու վերաբերյալ դատական նիստ է նշանակվել Պիտեր Դինկլեյջը՝ «Վերհուշ» ֆիլմի առաջին թրեյլերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Խոսրովի անտառ»-ում շուրջ 200 հա գիհի ծառատեսակներ են այրվել. հայտնի է վնասի նախնական չափը Արոնյան – Կասպարով. երկար սպասված շախմատային պարտիա «Արևիկ» ազգային պարկում հակառակորդի կրակահերթից բռնկված հրդեհը հանգցվել է Պրեմիերա. Neck Deep - In Bloom Ադրբեջանի բյուջեում 354,9 մլն մանաթի ճեղքվածք է առաջացել Խոսրովի արգելոցի սահմաններում այրվել է 360 հա մակերեսով անտառ. ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը պատրաստվում է 5-րդ թռիչքին Պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու փաստերով հարուցվել են քրեական գործեր Լավագույն դիրքապահը. Սամվել Խաչատրյան Մարալիկում բարձրորակ ջինսեր կարտադրեն Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն հրդեհների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի վերաբերյալ Մանկահասակ երեխայի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից. ՔԿ ԵԱՏՄ երկրների ֆուտբոլիստները Հայաստանում լեգեոներ չեն համարվի Երգչուհի Ալլա Լևոնյանը դիմել է ոստիկանություն Գրենական պիտույքներ՝ հարժիսցի երեխաներին Հրդեհը վնաս է հասցրել թե´ հարյուրամյա ծառերին, թե´ կենդանական աշխարհին. Արծվիկ Մինասյան ԿԳ նախարարը պարգևատրել է պատանի բասկետբոլիստներին Հրաչիկ Ալթունյանը զննել է առարկան, որի ժամանակ էլ պայթյուն է տեղի ունեցել.ՔԿ Գյուլը չի մասնակցել իշխող կուսակցության 16-ամյակի միջոցառմանը
Հարցում

«Մառախուղը» ստեղծագործությունն ամենավաճառվածների ցանկում է

«Երևանյան բեսթսելեր»  նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքը երկրորդն է: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

Իր դիրքերը բարելավել և երրորդ հորիզոնականում է հայտնվել Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը, որում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:

Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» վերադարձել է ցանկ և չորրորդ տեղում է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:

Հինգերորդ տեղում է Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչի «Վերջին վկաները» ստեղծագործությունը: Սվետլանա Ալեքսիևիչը (ծնվել է 1948 թվականին) համաշխարհային ճանաչում ունեցող բելառուս արձակագիր է, որը գրում է ռուսերեն: «Պատերազմը կնոջ դեմք չունի», «Ցինկե տղաները», «Վերջին վկաները» գեղարվեստական-վավերագրական գրքերը, որոնք պատմում են Հայրենական մեծ պատերազմի և ԽՍՀՄ_ի՝ Աֆղանստան զորք մտցնելու մասին, հայերեն թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Ալեքսիևիչը նաև ստացել Է Ռեմարկի մրցանակը (2001 թվական), Քննադատության ազգային մրցանակը (ԱՄՆ, 2006 թվական), այլ մրցանակներ: Նա այսպես է ձևակերպում իր գրականության էությունը. «Ես միշտ ուզում եմ հասկանալ, թե որքան է մարդը մարդու մեջ: Եվ ինչպե՞ս պաշտպանել այդ մարդուն մարդու մեջ»:

Վեցերորդ հորիզոնականում Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը» վեպն է: Այս ստեղծագործությունն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է: Բրազիլիայում վեպը շարունակում է մնալ ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: Այն վաճառքի մեծ ցուցանիշ է գրանցել նաև Հայաստանում: «Ալքիմիկոս»-ի` աշխարհում վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի ցուցանիշը:

Իր դիրքերը բարելավել ու յոթերորդ տեղն է զբաղեցրել «Խատուտիկի գինի» ստեղծագործությունը: Այն ամերիկացի ականավոր գրող Ռեյ Բրեդբըրիի ամենաճանաչված գործերից է (1957): Կարոտաբաղձությամբ դրոշմված ինքնակենսագրական բնույթի վեպ է, որը, հեղինակի բնորոշմամբ, իր պատանեկան տարիների «խատուտիկների բերքահավաքն է», ըստ այդմ էլ՝ «ինչպես կյանքի, այնպես էլ մահվան, ինչպես լույսի, այնպես էլ խավարի, ինչպես պատանության, այնպես էլ լիակատար ահի ներբողումը»: Անգլերենից թարգմանել է Զավեն Բոյաջյանը:

Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» է, որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:

Ջորջ Օրուելի «1984» վեպն իններորդն է: Այն լույս է տեսել «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարով: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Միգել դե Ունամունոյի «Մառախուղը» գիրքը: Իսպանական դասական արձակի վարպետ Ունամունոն «Մառախուղը» վեպում մի կողմից՝ շարունակում է եվրոպական փիլիսոփայական արձակի ավանդույթները, մյուս կողմից՝ փորձում վերստեղծել ավանդական վեպի կառուցման սկզբունքները: Ունամունոյի կարծիքով՝ յուրաքանչյուր ոք, ով կարդում է որևէ վեպ, ունակ է վերապրելու և նորովի վերստեղծելու նրա իրականությունը, ուստի, յուրաքանչյուր նոր ընթերցում նոր տարրեր է հավելում ստեղծագործությանը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06), «Զանգակ» (23-25-28) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

website by Sargssyan