Այսօր՝ 23 ապրիլի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Առաջատարը «Շիրակն» է Պրահայում հայ համայնքի ներկայացուցիչները ապրիլի 24-ին կանցկացնեն երթ Նախարար Վիգեն Սարգսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ Ռամկավար ազատական կուսակցությունը զգաստության կոչ է արել Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկներից պայքարը շարունակում են երկուսը Էրդողանի հակառակորդ Աքշեների ղեկավարած կուսակցությունը կմասնակցի Թուրքիայի խորհրդարանական ընտրությու... Մարտունի քաղաքում սուբվենցիոն ծրագրերի հաշվին 4 փողոցում կկատարվեն ասֆալտապատման աշխատանքներ Արա Բաբլոյանը գիշերը հանդիպել է ձերբակալված պատգամավորներին ՄԻՊ աշխատանքային խմբերը ոստիկանության բաժանմունքներում առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկվածն... Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
ԼՐԱՀՈՍ
Առաջատարը «Շիրակն» է Պրահայում հայ համայնքի ներկայացուցիչները ապրիլի 24-ին կանցկացնեն երթ Նախարար Վիգեն Սարգսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ Ռամկավար ազատական կուսակցությունը զգաստության կոչ է արել Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկներից պայքարը շարունակում են երկուսը Էրդողանի հակառակորդ Աքշեների ղեկավարած կուսակցությունը կմասնակցի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին Մարտունի քաղաքում սուբվենցիոն ծրագրերի հաշվին 4 փողոցում կկատարվեն ասֆալտապատման աշխատանքներ Արա Բաբլոյանը գիշերը հանդիպել է ձերբակալված պատգամավորներին ՄԻՊ աշխատանքային խմբերը ոստիկանության բաժանմունքներում առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկվածների հետ Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Արա Բաբլոյանը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին Օդում ադեկվատության պակասն է սավառնում Կրկնակի մերժվածը կամ լուսանցքից դուրս մնացածը Երկրի անվտանգությանը սպառնացող ամեն մի երևույթի դեմ եմ. Բերդի ուսումնարանի տնօրեն Որևէ զարգացած երկրում ոստիկանությունն այնքան համբերատար չի եղել, որքան Հայաստանում. Կարեն Կարապետյան Փաշինյանի, Միքայելյանի և Միրզոյանի ձերբակալման համար իրավական հիմքեր կան. փոխվարչապետ ՀՅԴ երիտասարդները կոչ են անում Հայոց ցեղասպանության հիշատակի օրը համերաշխություն ցուցաբերել ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով ձերբակալվել է 26, կալանավորվել՝ 3 անձ Փաշինյանը դեռևս պատրաստ չէ երկխոսելու. Ռազմիկ Դավոյան Կարեն Կարապետյանը բոլորին սթափության և զգոնության կոչ է անում Կանխատեսելի է, որ մեր թշնամիները սրանով ուրախանում են. Կարեն Կարապետյան Էդվարդ Նալբանդյանն ու Դավիթ Հարությունյանը հանդիպել են Հայաստանում հավատարմագրված դեսպաններին Վարչապետը հիշեցրել է դառը օրերի մասին, ինչից բոլորը եզրակացություն պետք է անեն. Կարեն Կարապետյանը՝ Սարգսյան-Փաշինյան հանդիպման մասին Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է ձերբակալվածների փաստաբանների հետ Գերագույն հոգևոր խորհուրդը և եպիսկոպոսաց դասը երկուստեք խիստ զսպվածության են կոչում Երևանի հիվանդանոցներում բուժում է ստանում չորս տուժած անձ ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը տեսնում է բարեխիղճ քաղաքական երկխոսության մեջ Ժամը 18:30-ի դրությամբ ոստիկանության է բերման ենթարկվել 251 անձ Արցախի Պաշտպանության նախարարն այցելել է մարտական դիրքեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ի՞նչ է նկատի ունեցել վարչապետը՝ «մարտի 1-ից դասեր չքաղելու» մասին արտահայտությամբ. պարզաբանում. News.am Արսեն Բաբայանը խորհուրդ է տվել Սերժ Թանկյանին զերծ մնալ հակասահմանադրական կոչերից Վտանգվել է հասարակական անվտանգությունը, ձերբակալվել է ևս 24 անձ. ՀՔԾ Դեմ եմ, որ բուհերը ներքաշվում են քաղաքական գործընթացների մեջ. ՀՊՃՀ դեկան Համախմբվենք սիրելիներ ու միմյանց հետ երկխոսենք փոխադարձ սիրո ու հարգանքի սկզբունքով. իրանահայության կոչը Հայաստանի երգչախմբային ընկերությունը բախումներից և սադրիչներից խուսափելու կոչ է անում Թանդիլյանն ու Գորգիսյանը տեսակցել են իրենց ձերբակալված գործընկերներին Ոստիկանություն ժամը 17:30-ի դրությամբ բերման է ենթարկվել 232 անձ Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ կայացել է մոմավառություն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Եվրամիությունը կարևորում է Հայաստանում համընդգրկուն երկխոսությունը Հուսով ենք՝ կհաղթի խոհեմությունը, իմաստությունն ու զգոնությունը. Հայր Զաքարիա Երևանի հավաքներում տուժածների մի մասը դուրս է գրվել հիվանդանոցներից Դաշնակցությունը շարունակելու է երկխոսությանն ուղղված հետևողական ջանքերը Կուտակումներ առաջնագծում․ Տեսանյութ ՀՔԾ-ն ԱԺ նախագահին տեղեկացրել է պատգամավորների ձերբակալման մասին Չի կարելի փորձության ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը․ ՀՀ Նախագահ ՊՆ-ն հերքում է զինկոմիսարիատներում մինչև 60 տարեկան տղամարդկանց ցուցակագրելու լուրերը Ձերբակալված մարդը գրառում անել չի կարող, էջից տարածվում է ապատեղեկատվություն ՀԲԸՄ-ն Հայաստանում զարգացող իրադարձությունների բոլոր կողմերին արդյունավետ երկխոսության կոչ է անում Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախաշեմին հարկ է դրսևորել զսպվածություն. «Նիգ-Ապարան» «Սասուն-Տարոն» միությունը կոչ է անում է անում զերծ մնալ հակաիրավական գործողություններից Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը. Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել ՀԴԿ-ն երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը է տեսնում միայն քաղաքական ճանապարհով և մեթոդներով Ոստիկանությունը լիարժեք օգտագործելու է իրավաչափ պետական հարկադրանքի իր ողջ գործիքակազմը Հայաստանի ներկա իրավիճակում ինչպե՞ս են գործելու ադրբեջանցիները Ոստիկանությունը ժամը 15:00-ի դրությամբ բերման է ենթարկել 192 անձի Մի վտանգեք ամենաթանկը` երեխաների առողջությունն ու խաղաղությունը․ Նելլի Դուրյանի կոչը՝ մայրերին ԱՄՆ Արևմտյան ափի հայ հոգևոր առաջնորդները Հայաստանում երկխոսության կոչ են անում Ուսանողներին կոչ կանեի վերադառնալ դասի. Գեղարվեստի ակադեմիայի դեկան Քաղաքագետ Մարգարովը իրավիճակի հանգուցալուծումը երկխոսության մեջ է տեսնում Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել ՀՀ նախագահի և իր միջև տեղի ունեցած խոսակցությունը. Արմեն Սարգսյանի օգնականը՝ News.am-ին Առողջապահության նախարարությունը կոչ է արել առաջնորդվել հանդարտ և խոհեմ մոտեցումներով Ձերբակալվել են ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը ԵՄ պատվիրակությունն ու անդամ երկրները կարևորել են հրատապ լուծումը բանակցությունների միջոցով Հրահրվող ներքին անկայունությունը գործոն է պետությունը խաղաղից պատերազմական վիճակի փոխադրման․ ՊՆ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը Փաշինյանին կոչ է անում իշխանությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել Ոստիկանությունը հորդորել է ծնողներին անչափահաս երեխաներին դուրս չթողնել հսկողությունից Տարբեր անձինք և խմբավորումներ շարունակում են ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող հան­ցա­գործությունների կազմակերպումը. ԱԱԾ Վալմարը ճիշտ տարբերակ է համարում երկխոսությունը, որպեսզի առիթից չօգտվեն «մութ» հարևանները Նիկոլ Փաշինյանը հանդիպման էր գնացել մերժողականության օրակարգով. Շարմազանով Մայր Աթոռի կողմից եկեղեցականները ներգրավված են Երևանում իրադրության հանդարտեցման գործընթացին ԱՄն-ի հարանվանությունների հոգևոր առաջնորդները խաղաղության կոչ են անում Բանակցություններից դուրս այլընտրանք պարզապես գոյություն չունի. Հայկ Սարգսյան ՄԻՊ-ը հիշեցնում է՝ լարվածության ցանկացած աճ այլևս կարող է հանգեցնել մարդու իրավունքների անդառնալի հետևանքների Ոստիկանությունը ժամը 13:00-ի դրությամբ բերման է ենթարկել 49 անձի Ոստիկանությունը հավաքների վայրերում բարձրախոսով կոչ է անում քաղաքացիներին հարգել հավաքների ազատության մասին օրենքը Հայ հոգևորականները սկսեցին քայլել երթի առջևից. ԹԱՐՄԱՑՎՈՂ ՄԻՊ ներկայացուցիչները ոստիկանության բաժիններում են Ոստիկանության ծառայողների համար խնդիր է առաջանում հավաքի իրավախախտ մասնակիցներին տարբերակել լրագրողներից Երկխոսությունը՝ միակ լուծում

«Ամերիկանայի» ղեկավարներն իրենց պահեցին անխոհեմ, ոչ պրոֆեսիոնալ. Հարութ Սասունյանի նոր հոդվածը

Գլենդելում «Ամերիկանա» առևտրի կենտրոնի ղեկավարները հերթական անգամ հակադրվեցին իրենք իրենց՝ հայտարարելով, որ ոչ միայն համաձայն են գովազդել Հայոց ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմը, այլև առաջարկեցին դա անել անվճար....

Այս թեմային է անդրադարձել «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր նոր խմբագրականում: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ:

«Այս ընթացքում «Ամերիկանայի» ղեկավարներն իրենց պահեցին անխոհեմ, ոչ պրոֆեսիոնալ և որքան էլ զարմանալի է, ընդդեմ իրենց բիզնես շահերի՝ անզգա վերաբերմունք դրսևորելով իրենց հիմնական գնորդների՝ տեղի մեծաթիվ հայ բնակչության նկատմամբ:

Ամեն ինչ սկսվեց երկու շաբաթ առաջ, երբ «Ամերիկանայի» գլխավոր տնօրեն Ջուլի Ջորեկին մերժեց տարածք տրամադրել գովազդային պաստառի համար՝ Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմն անվանելով «խիստ քաղաքականացված»: Երբ պատշաճ բացատրություն ստանալու համար ես դիմեցի «Ամերիկանային», առևտրի կենտրոնի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության բաժնի պատասխանատու Էմիլի Դևիսն ինձ ասաց. «Մենք խիստ չափանիշներ ունենք մեր գովազդների համար և ուշադիր հետևում ենք դրանց բովանդակությանը: Այս գովազդը չի համապատասխանում գովազդային ուղեցույցների մեր չափանիշներին Հարավային Կալիֆորնիայի ամբողջ տարածքում»: Իմ այն հարցին, թե ինչու վավերագրական ֆիլմը չի համապատասխանում «Ամերիկանայի» գովազդային չափանիշներին, երեք օր անց Էմիլի Դևիսն պատասխանեց՝ «Ամերիկանան» լրացնելու ոչինչ չունի...

Տեղի հայ համայնքի և Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Գլենդելի մասնաճյուղի ճնշման ներքո, «Ամերիկանայի» գործադիր փոխնախագահ Ջեկի Լևին փոխեց գործի ընթացքը և հաշտեցման նամակ հղեց Հայ Դատի հանձնախմբին՝ հույսեր թողնելով, որ խնդիրը լուծում կստանա Գլենդելի քաղաքային խորհրդի և վավերագրական ֆիլմի արտադրողների հետ հանդիպումից հետո, սակայն հրաժարվեց հանդիպել Հայ Դատի հանձնախմբի հետ:

Մի քանի օր անց Ջեկի Լևին ավելի կոշտ նամակ հղեց վավերագրական ֆիլմի արտադրողներին, ևս մեկ անգամ հայտարարելով, որ «Ամերիկանան» մերժում է հայցվող գովազդը, քանի որ առևտրի կենտրոնը այն մարդկանց համար է «որոնք կարող են հավաքվել միասին և վայելել.... այդ պատճառով մենք քաղաքական հարցերի վերաբերյալ գովազդներն արգելող քաղաքականություն ենք հաստատել....»: Այնուհետև նա առաջարկեց հանդիպել Հայ Դատի հանձնախմբի հետ և ցանկություն հայտնեց «վերահաստատել մեր վաղեմի աջակցությունը հայ համայնքին....», որը բացարձակ սուտ է: «Ամերիկանան» բազմիցս հակահայ դիրքորոշում է դրսևորել, հատկապես Հայոց ցեղասպանության հարցում, երբ երեք տարի առաջ արգելեց ցեղասպանության թեմայով վերնաշապիկների վաճառքը:

Այնուհետև Ջեկի Լևին արեց առավել վիրավորական արտահայտությունը, նշելով, որ «մենք դիտողություններ ենք ստացել հայ համայնքից և Թուրքիայի հյուպատոսությունից»: Լևիին պետք է հարցնել, թե սովորաբար քանի թուրք հաճախորդ է այցելում «Ամերիկանա», Գլենդելի 100 հազար հայերի դիմաց: Ավելին, ինչո՞ւ է նա թույլ տալիս, որ օտարերկրյա բռնապետական վարչակարգի հյուպատոսությունը միջամտի «Ամերիկանայի» և տեղի համայնքի որոշումներին: Դրանով նա ցեղասպանության զոհերին՝ հայերին հավասարեցնում է նրանց, որոնց նախնիները իրականացրել են նման նողկալի զանգվածային հանցագործություններ...

Միևնույն ժամանակ «Ամերիկանայի» վրա ճնշում գործադրեցին ամերիկյան հեռուստաալիքները, որոնք հեռարձակում էին հայերի բողոքի ցույցերը ընդդեմ առևտրի կենտրոնի: Եղան նաև ավելի քան 20 հայ և այլազգի ելույթ ունեցողներ, ներառյալ տողերիս հեղինակը, որոնք օգոստոսի 15-ին դիմեցին Գլենդելի քաղաքային խորհուրդ, իրենց վրդովմունքն արտահայտելով Ջեկի Լևիի անզգա նամակի առիթով: Վերջում, քաղաքային խորհրդի բոլոր հինգ անդամներն իրենց դժգոհությունը հայտնեցին «Ամերիկանայի» կողմից Հայոց ցեղասպանության հայտարարության մերժման առիթով և պարտավորվեցին հանդիպել առևտրի կենտրոնի ղեկավարության հետ՝ նրանց դիրքորոշումը փոխելու համար ճնշում գործադրելու նպատակով:

Վերջապես, օգոստոսի 17-ին «Ամերիկանայի» ղեկավարները հերթական անգամ փոխեցին իրենց դիրքորոշումը՝ այդ մասին հայտարարելով Հայ Դատի հանձնախմբի մամուլի ասուլիսից քիչ առաջ, ուր նախատեսվում էր «Ամերիկանային» բոյկոտ հայտարարել տեղի հայ համայնքի կողմից: Ջեկի Լևին հայտարարեց, որ «Ամերիկանան» այժմ համաձայն է ցուցադրել գովազդը՝ «արտադրողների համար անվճար»:

Լևին արդարացրեց «Ամերիկանայի» ավելի վաղ բացասական որոշումը որպես մարդու իրավունքների վերաբերյալ իրենց դիրքորոշման «թյուրիմացություն» և «որի համար ներողություն ենք խնդրում: Մենք միշտ դատապարտել ենք բռնության և վայրագությունների բոլոր դրսևորումները ամբողջ աշխարհում, այդ թվում Հայոց ցեղասպանությունը, որն իր ազդեցությունն է թողել մեր համայնքի հայ բնակչության կյանքի վրա»:

Ի պատասխան՝ Հայ Դատի հանձնախումբը հայտարարեց, որ իրենք «Ամերիկանայի» դիրքորոշման փոփոխությունը համարում են «նախնական դրական քայլ»: Հայ Դատի հանձնախումբը նաև հայտարարեց, որ առևտրի կենտրոնը «պետք է ցույց տա իր կորպորատիվ քաղաքացիությունը» և «պետք է հետամուտ լինի հարաբերությունների հաստատմանը համայնքի հետ, որը հստակորեն ցույց կտա նրա հասկացողությունն ու հոգատարությունը մերձակա համայնքի և մեր քաղաքի նկատմամբ: Առաջիկա շաբաթներին մենք հանդիպում ենք ակնկալում Ռիկ Կարուզոյի [«Ամերիկանայի» սեփականատերը] և նրա կառավարման թիմի հետ՝ հստակ կերպով քննարկելու, թե ինչպես կարող ենք ավելի լավ հարաբերություններ և կապեր հաստատել համայնքի, «Ամերիկանայի» և Կարուզոյի միջև, որը կհանգեցնի իրական, կառուցողական և լուրջ երկարաժամկետ հարաբերությունների»:

Հաշվի առնելով «Ամերիկանայի» ղեկավարների հակասական հայտարարությունները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, հայ համայնքը իսպառ կորցրել է իր հավատը նրանց խոստումների նկատմամբ: Կարուզոն՝ «Ամերիկանայի» սեփականատերը, պետք է ոչ միայն վերանայի առևտրի կենտրոնի հարաբերությունները տեղական հայ համայնքի հետ, այլ նաև որոշի, թե արդյոք նրա ղեկավարներից մի քանիսը պետք է շարունակեն աշխատել իր համար` հաշվի առնելով նրանց ոչ պրոֆեսիոնալ վարքագիծը»:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հարցում
website by Sargssyan