Այսօր՝ 20 հոկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ
ԼՐԱՀՈՍ
Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք Դուք ձեր ձեռքով բերեցիք իշխանության Արսեն Թորոսյաններին, դուք բժիշկներ Հակահայկական բախումներ հրահրողը՝ քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում Մեզ մենակ Շիշկիններն էին պակասում, էդ էլ ստացանք Հարգելի պարոն Փաշինյան, Արցախը երբե՜ք Ադրբեջանի կազմում չի՜ եղել Հայաստանին անհրաժեշտ է կայունություն Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն Հիշենք, թե ով է հիմնել «Արարատ-Արմենիա» ֆոտբոլի ակումբը և ով է սեփականատերը Ղարաբաղյան պատերազի վետերանների միության հայտարարությունը, Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Ժողովրդին պետք են առո՜ղջ սենսիացիաներ

Եվ այսպես. այս շաբաթ ավարտվում է Ազգային ժողովի արձակուրդը, եւ պատգամավորները վերջապես վերստին ձեռնամուխ կլինեն աշխատանքին ի նպաստ հայրենիքի։
Կարծում ենք, ԱԺ ղեկավարությունն այնուամենայնիվ անարդյունավետ օգտագործեց ամառային արձակուրդների շրջանը։ Մասնավորապես, միանգամայն անհասկանալի է, թե ինչո՞ւ այդ օրերին մեզանում, ֆուտբոլիստների օրինակով, չհայտարարվեց ամառային տրանսֆերային շրջան։ Տրանսֆերային շրջանի ժամանակ այն պատգամավորներին, որոնք լավ են դրսեւորել իրենց օրինաստեղծ ոլորտում, կարելի կլիներ գնել՝ վճարելով նախկին խմբակցությանը, եւ փակել սեփական շարքերում եղած անցքերը։
Վատ չէին վաճառվի նաեւ այն պատգամավորները, որոնք չեն սիրում օրենքներ հորինել, բայց փոխարենը կարողանում ու սիրում են գեղեցիկ խոստումներ տալ։ Օ՜, դուք չեք տեսել ոմանց ընտրությունների ժամանակ. արծիվնե՛ր։ Երեխաները վախից տակներն էին անում, երբ սրանք խոստանում էին կրկնապատկել եկամուտներն ընտրություններից արդեն մեկ ամիս հետո։
Եվ, ի դեպ, ոչ միայն կրկնապատկեցին, այլեւ վեցապատկեցին ու տասնապատկեցին։ Թեպետ բնավ ոչ բոլորինը։
Իսկ մի՞թե ճիշտ չէր լինի, օգտվելով ամառային անդորրից, երգեցողության խմբակներ կազմակերպել Ազգային ժողովում ու սովորեցնել պետական օրհներգը։ Չէ՞ որ մեր ծառաներից շատերը չգիտե՛ն օրհներգի բառերը։
-Մեզ հայտնի չեն դեպքեր, որ, ասենք, Բուրբոնյան պալատում հավաքվող պատգամավորներին ստիպեին սերտել «Մարսելյոզը»,-կառարկեք դուք։
Իսկ Երրորդ ռեյխի ժամանակների ռեյխստա՞գը։ Առանձին անգիտակից քաղաքացիներ անվանում էին այն «Գերմանիայի ամենաբարձր վարձատրվող երգեցողության ընկերություն»։ Նրանց կարծիքով, ռեյխստագը ոչինչ չէր վճռում, նրա միակ գործառույթն այն էր, որ պատգամավորները ժամանակ առ ժամանակ հավաքվում էին ու նախագահի ղեկավարությամբ երգում. «Դոյչլանդ, Դոյչլանդ, յուբեր ալլես»։
Խմբակային երգեցողության լրացուցիչ օգուտների մասին մենք արդեն չենք էլ խոսում։ Ի վերջո, նա, ով երգում է՝ չի կծում։
Այնուամենայնիվ ճիշտ կարգախոս էր փակցրած անբացատրելի երեւույթների ռացիոնալացման եւ ուտիլիզացման հանձնաժողովի նիստերի դահլիճում՝ Ստրուգացկի եղբայրների «Հեքիաթ եռյակի մասին» վիպակում. «Ժողովրդին պետք չեն անառողջ սենսացիաներ։ Ժողովրդին պետք են առո՛ղջ սենսացիաներ»։
Եվ նմանատիպ սենսացիա անցած շաբաթ մատուցեց նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ, որը հայտարարեց. «Ես լեզվի մասնագետ չեմ։ Բայց ես մտավորական եմ, հասարակագետ։ Ինձ համարում եմ տեսության (մեգաէկոնոմիկա) հիմնադիր։ Ուստի ամեն օր բախվում եմ մտքերս արտահայտելու խնդրի հետ։

Գրել արմեներեն, նշանակում է 20-30% ավել ժամանակ ծախսել։ Ինչո՞ւ։ Սիրում ենք անընդհատ ասել՝ մեր լեզուն ամենագեղեցիկ լեզուներից է։ Խստորեն կասկածում եմ։ Այն աշխարհի աղքատ լեզուներից է։ Ո՞վ է մեզ իրավունք տվել թարգմանել կոմպյուտեր կամ ինֆլյացիա բառերը։ Դա ի՞նչ լեզվական շովինիզմ է։
Ու մի բան էլ։ Ժամանակը չէ՞ մեր երկիրը Արմենիա անվանելու։ Աշխարհի երկրների 80%-ը մեզ Արմենիա է անվանում։ Իսկ մե՞նք։ Հայաստանը ո՞րն է»։
Ընդհանրապես հայրենի բոլոր քաղաքական գործիչներից -3 միավոր ստացած Հ.Բագրատյանը մտավոր ունակություններով ամենից սուղ օժտվածի համբավ է նվաճել իր համար։ Ճիշտ է, նա ծայրաստիճան խոսքառատ է, բայց հիմնականում՝ անկապ։ Սակայն մեկուսացնել արմեներենով գրողին, կարծում ենք, այնուամենայնիվ պետք չէ։ Այստեղ տեղին է այլ մոտեցումը։
Սվիֆթը «Նամակներ չափազանց դեռատի լեդիին» վերնագրով ստեղծագործության մեջ գրում է. «Ես անարդարացի եմ համարում բոլոր խելագարներին գժանոցում փակելը։ Պետք է ստեղծել հանձնաժողով, որը կտեսակավորեր նրանց՝ այն նպատակով, որ ներկայումս հիվանդանոցում տառապող հանճարները կարողանային օգտակար լինել հասարակությանը։ Օրինակ, սեռամոլութամբ տառապողներին պետք էր տեղավորել հասարակաց տներում, կատաղի գժերին՝ ուղարկել զինվորկան ծառայության եւ այլն»։
Եթե Սվիֆթի առաջարկն ընդունվեր հայոց աշխարհում, ապա հատուկ հանձնաժողովի անցկացրած տեսակավորման շնորհիվ հայրենի քաղաքական գործիչների մեծ մասը զինվորական համազգեստ կհագներ։ Իսկ Հ.Բագրատյանը չէր հանի դա նույնիսկ գիշերը կամ լոգանք ընդունելիս։
Իսկ ինչ վերաբերում է մեգաէկոնոմիկայի հիմնադիր լինելուն, ապա դա միանգամայն հնարավոր է։ Չեզարե Լոմբրոզոն նշում էր. «Հոգեկան խանգարումը հիվանդների մեջ հաճախ առաջացնում է ստեղծագործական արտասովոր ինքնօրինակություն, ինչը ցայտուն արտահայտվում է նույնիսկ կիսախանգարված մարդկանց պարագայում։
Դրա պատճառը պարզ է. նրանց ոչնչով չսանձահարված երեւակայությունը ստեղծում է այնպիսի արտասովոր պատկերներ, որոնցից կխորշեր առողջ ուղեղը՝ համարելով դրանք անտրամաբանական, անհեթեթ»։
Թեպետ չի բացառվում, որ մենք փոքր-ինչ խտացնում ենք գույները։ Խելագարությունն այստեղ կապ չունի, պարզապես հայտարարությունն արված է ոչ սթափ մարդու կողմից։ Ասենք՝ մեղք գործած կլինենք, եթե դատապարտենք Հ.Բագրատյանին հարբեցողության համար։ Մեծերից շատ շատերը չեն խորշել ոգելից խմիչքներից։ Բավական է հիշել Կեսարին, որին խնջույքից հետո տուն էին տանում ձեռքերի վրա, կամ Ալեքսանդր Մակեդոնացուն, որը հարբած վիճակում սրախողխող արեց իր լավագույն թիկնապահին։
Չափազանց շատ էր գինի օգտագործում նաեւ Սոկրատը, թեպետ, ի տարբերություն մեր հերոսի, չէր կորցնում դատողության տրամաբանությունը։
Համենայն դեպս եթե Հ.Բագրատյանը լուռ մնար, ապա բոլոր այս վարկածները չէին առաջանա։ Խոսքային փորլուծությունը ոչ միշտ է օգտակար լինում։
Ինչպես հարցնում են հոգեվերլուծաբանները արտասահմանյան կյանքի մասին ֆիլմերում. դուք ցանկանո՞ւմ եք այդ մասին խոսել։ Դե, եկեք խոսենք։ Գուցե թեթեւանա։
Այնպիսի տպավորություն է, թե ներկայիս արմատական ընդդիմությունը հիվանդ է քաղցկեղով։ Քաղցկեղն այն չէ, երբ օրգանիզմում հայտնվում են քաղցկեղի բջիջներ (բջիջները բազմանում են միշտ)։ Քաղցկեղն այն է, երբ օրգանիզմը դադարում է դրանք վանել։
Ո՞ր պայմաններում է օրգանիզմը անկարող լինում պաշտպանվել քաղցկեղի բջջից։ Այն դեպքերում, երբ հենց քաղցկեղի բջիջներն են իրենց կամքը թելադրում օրգանիզմին։ Վախենանք, որ հենց նմանատիպ կացության վկաներն ենք։
Օրինակ, թիվ մեկ հեղափոխական ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ անցած շաբաթ տարածեց հայտարարություն, որում կոչ է անում ընդդիմությանը համախմբվել ու նախաձեռնել «բոլոր քաղբանտարկյալների ազատության եւ ժողովրդի վստահության կառավարության կազմավորման օրակարգով համաժողովրդական շարժում սկսելու գործընթաց։ Գործընթացն սկսելուց առաջ հարկ կլինի աչքի առաջ ունենալ գաղութային վարչակազմին ժողովրդի կամքը պարտադրելու բոլոր հնարավոր մեթոդները եւ պատրաստ լինել ամեն տեսակ զարգացման, այդ թվում՝ բռնությանը բռնությամբ պատասխանելուն»։

Գագիկ Մկրտչյան
«Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Սեպտեմբերի 5-ի համարում

 

website by Sargssyan