Այսօր՝ 24 հունվարի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Հայաստանն ու Իրանն ունեն կայուն քաղաքական երկխոսություն. Սերժ Սարգսյան Նոր նախագահը կարող է մթնոլորտ ստեղծել. քաղաքագետ Ֆինանսական համակարգից բողոքողների թիվն աճում է. «մեղավորը» ԱՊՊԱ-ն է Հրադադարը դեռ պատերազմի ավարտ չէ. թատերական պրեմիերա՝ Վանաձորում ՊԲ-ն ի զօրու է կանխել հակառակորդի ցանկացած ոտնձգություն. Լևոն Մնացականյան Չարլի Չապլինի դստեր բեմադրությունը կներկայացվի Հայաստանի Մայր թատրոնում Մակրոնն իր դինամիզմով ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման հույս է ներշնչում. Սերժ Սարգսյան Մանուէլ Պետրոսյանը` արագ շախմատի Հայաստանի չեմպիոն Կարեն Կարապետյան. Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար Մխիթարյանը՝ ֆուտբոլի, հոբբիների և մանկության հերոսի մասին
ԼՐԱՀՈՍ
Հայաստանն ու Իրանն ունեն կայուն քաղաքական երկխոսություն. Սերժ Սարգսյան Նոր նախագահը կարող է մթնոլորտ ստեղծել. քաղաքագետ Ֆինանսական համակարգից բողոքողների թիվն աճում է. «մեղավորը» ԱՊՊԱ-ն է Հրադադարը դեռ պատերազմի ավարտ չէ. թատերական պրեմիերա՝ Վանաձորում ՊԲ-ն ի զօրու է կանխել հակառակորդի ցանկացած ոտնձգություն. Լևոն Մնացականյան Չարլի Չապլինի դստեր բեմադրությունը կներկայացվի Հայաստանի Մայր թատրոնում Մակրոնն իր դինամիզմով ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման հույս է ներշնչում. Սերժ Սարգսյան Մանուէլ Պետրոսյանը` արագ շախմատի Հայաստանի չեմպիոն Կարեն Կարապետյան. Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար Մխիթարյանը՝ ֆուտբոլի, հոբբիների և մանկության հերոսի մասին Մադուրոն Վենեսուելայի նախագահ վերընտրվելու պատրաստակամություն Է հայտնել Ռոբերտ Հովհաննիսյանը գոհ է Հայաստանի առաջնությունում իր գրանցած արդյունքից Վարդենյաց լեռնանցքում իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ Հայաստանում հողմային կայաններ կառուցելու նպատակով սկսվել են քամու ռեսուրսի չափումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է ԵԽԽՎ Ներկայիս պայմաններն այլևս բավարար չեն Աֆրինի ռազմական գործողությունը լուրջ ահազանգ է ԵԱՀԿ-ն Թալիշ գյուղից դեպի հյուսիս դիտարկում կանցկացնի Մանուէլ Պետրոսյանը՝ ՀՀ արագ շախմատի չեմպիոն Կարևոր է, թե ինչ տեսակի զենք է ձեռք բերվում «Ազատությունների մակարդակը» և տնտեսությունը Ժողովրդագրական պատերազմ երրորդ աշխարհի դեմ Նոր Արեշի տներում խեղդող հոտ է տարածվել. պատճառը պարզվել է Վերականգնեք խաղի նախկին կանոնները Լսումները սպասված արդյունքը չունեցան Հայաստանի որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում Սառա Ջեսիկա Պարկերը՝ «Ամուսնալուծություն» սերիալի նոր սեզոնի թրեյլերում (տեսանյութ) Հարկային օրենսգիրքը չի կարող տալ բոլոր հարցերի պատասխանները Մարգինալներն ավելի հիստերիկ են դառնում Պրեմիերա. Զեդ, Մարեն Մորիս և Գրեյ - The Middle Թերմոդինամիկայի առաջին օրենքը խախտողների մասին Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի հետ Պետական պարտքը տարեվերջին աճել է Նոր հորիզոններ հայ-ֆրանսիական հարաբերություններում Հայտնի են «Օսկար» 2018-ի հավակնորդները Աֆրինի հրթիռակոծումը զոհերի է հանգեցրել խաղաղ բնակչության շրջանում. ՄԱԿ Մխիթարյանը չի կարող մասնակցել «Չելսիի» հետ խաղին Դեսպան Ուրազաևը ներկայացրել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության ռազմական կցորդին Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը Ընդդիմադիր Գյոզալ Բայրամլիին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման Էրդողանը հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ Կամո Հովհաննիսյանը փորձաշրջան է անցնում «Ժետիսու»-ում Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 22-ից 23-ը) Վեան պաշտոնապես անցել է Լիբերիայի նախագահի պարտականությունների կատարմանը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Վթար՝ Մանկավարժական համալսարանի մոտ «Ես պարտադիր պայման եմ համարում 10 ապրանքախմբի թիրախավորումը» Մխիթարյանը Եվրոպա լիգայի խաղերին 7 համարի մարզաշապիկով չի լինի «Խաչքարերը մեր պատմության ամենախորհրդանշական վկաներն են» Նախագահ Մակրոնը սիրով ընդունել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը Շախմատի Հայաստանի չեմպիոնները պարգևատրվեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը «Պետք է լինի համարձակ փոխզիջում». Էմանուել Մակրոն Հայտնի են «Օսկար» մրցանակի հավականորդները Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ «Մեզ մոտ 12-ամսյա գնաճը 2.6 տոկոս է, միջինը գնաճը՝ 1 տոկոս» «Ֆրանսիան ձեր կողքին կլինի և կօժանդակի, որպեսզի շարժվեք առաջ» Մարզում նոր թանգարան բացվելուն պես՝ այցելուներն անմիջապես չեն այցելելու այնտեղ. Արև Սամուելյան Մխիթարյանը «Արսենալ»-ի կազմում կկրի «7» համարի մարզաշապիկը Գարո Փայլանը ներկայացվել է Նոբելյան մրցանակի Օգնեք հոգ տանել բալիկներիս մասին. 31-ամյա կինն օգնության կարիք ունի ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նոր նախագահ ունի Կառավարությունը կօգնի գյուղացուն դիզվառելիքի ձեռքբերման հարցում Նիլ Դայմոնը դադարեցնում Է համերգային գործունեությունը Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները. ՖՈՏՈՇԱՐՔ Խորհրդարանում չկա այնպիսի մի ուժի, որը կընդդիմանա Արմեն Սարգսյանին. քաղաքագետ Մենք լավատեսությամբ ենք նայում Հայաստանին. VEON-ի գործադիր տնօրեն Կայուն աճ ապահովելու համար մենք պետք է մասնավոր ներդրումներ կատարենք. Վարդան Արամյան ՊԲ-ում 2017-ին եղել են թերացումներ և բացթողումներ. Արցախում տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ Գյուղնախարարը բացատրում է՝ ինչո՞ւ է թանկացել կարտոֆիլը ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով նոր համազեկուցող է նշանակվել ԿԲ նախագահը գնաճային սպասումները գերագնահատված է համարում Ադրբեջանում հում նավթի արդյունահանումը վերջին 7 տարում նվազել է 23,66 տոկոսով Գիտնականները պատմել են անոթների վրա շաքարի կործանարար ազդեցության մասին Երևանում նոր արագաչափ կգործարկվի Կարող է ներդրվել տոմսերի տարիֆային համակարգ՝ վճարելով մեկ օրվա համար. Սերգեյ Ղահրամանյան Շիրակի մարզում 2017 թվականին արտակարգ դեպքերի թվի աճ է արձանագրվել Սննդամթերքի թանկացումն ազդում է գնաճի վրա Կաշառքի դեպքերի առթիվ հարուցվել է քրգործ «Փյունիկ»-ը մեկնել է Թուրքիա

«Ցեղասպանության ճարտարապետները» ֆիլմը Ամերիկայում

Հայոց ցեղասպանության մասին նոր վավերագրական ֆիլմը կցուցադրվի Միացյալ Նահանգների բազմաթիվ կինոթատրոններում, նաեւ բոլորին հասանելի կլինի 2017թ. հոկտեմբերի 7-ից:
Ի տարբերություն այս թեմայով նկարահանված մյուս ֆիլմերի, այն ավելի հարմար է մերօրյա օտար հանդիսականի համար: Փաստագրական ֆիլմը, որն ունի «Ցեղասպանության ճարտարապետները» վերնագիրը եւ «ժխտվող ցեղասպանությունը շարունակվող ցեղասպանություն է» ենթախորագիրը, Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի զանգվածային ջարդերը համեմատում է Ադրբեջանի տարբեր քաղաքներում թուրքերի ցեղակիցների՝ ադրբեջանցիների կողմից հայերի ժամանակակից զանգվածային սպանությունների եւ արցախահայության կյանքին սպառնացող վտանգի հետ:
Վավերագրական ֆիլմը նկարահանել են հոլիվուդյան երկու հեռուստաաստղեր Դին Քեյնը եւ Մոնթել Ուիլյամսը: Ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին հարցազրույցներ է վերցրել աշխարհահռչակ անձանցից եւ փորձագետներից, որոնցից մի քանիսի հետ առաջին անգամ, ինչպես, օրինակ, Ջուլիան Ասանժի («Վիկիլիքս»), Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) բացահայտող Սիբել Էդմոնդսի, հայտնի միջազգային իրավաբան Ջեֆրի Ռոբերտսոնի, Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին թուրք գիտնականներից մեկի՝ պրոֆ. Թաներ Աքչամի, Ցեղասպանությունների դիտորդական առաքելության նախագահ դոկտ. Գրեգորի Սթենթոնի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Կովկասյան տարածաշրջանի փորձագետ Թոմ դը Վաալի, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի, կոնգրեսական Ադամ Շիֆի, Թուրքիայի Դիարբեքիրի Սուր քաղաքի նախկին քուրդ քաղաքապետ Աբդուլահ Դեմիրբաշի, Նորին Սուրբ Օծություն Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Հայոց ցեղասպանության հարցերով փորձագետ Ուղուր Ունգորի, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի, ինչպես նաեւ 1915թ. Հայոց ցեղասպանությունը վերապրածների, Բաքվի ու Սումգայիթի ջարդերի ականատեսների (սկսած 1988թ. եւ ավելի վաղ, 20-րդ դարում) եւ տողերիս հեղինակի հետ:
Հարցազրույցներն անցկացվել են մի շարք երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում, Հայաստանում, Արցախում, Ադրբեջանում, Թուրքիայում եւ Ռուսաստանում, որոնցից մի քանիսում նկարահանող խմբեր ուղարկելը կապված էր մեծ ծախսերի եւ ռիսկի հետ: Վավերագրական ֆիլմը նաեւ տարբեր ցեղասպանությունների միջեւ ընդհանրություններ է տեսնում՝ Կամբոջայից մինչեւ Սուդան (Դարֆուր), Հոլոքոստ, Բոսնիայի եւ Ռուանդայի ցեղասպանություններ:
Ահա կարեւոր հատվածներ որոշ ելույթներից.
Ջուլիան Ասանժ. «Թուրքիան ամբողջ աշխարհում ագրեսիվ լոբբիստական դիվանագիտական ճանապարհով է գնացել՝ համոզելու համար, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վկայակոչումներ չեն լինի, ներառյալ նույնիսկ հզոր երկրներում, ինչպիսին Միացյալ Նահանգներն է»:
Նախագահ Սերժ Սարգսյան. «Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարները ժամանակ առ ժամանակ հայտարարում են, որ իրենք մեկ ազգ են, սակայն ապրում են տարբեր պետություններում: Եվ, բնականաբար, նրանք որպես մեկ ազգ, միասնաբար քարոզում են ժխտողականության գաղափարախոսություն»:
Վավերագրական ֆիլմում թերեւս ամենասկանդալային բացահայտումն արել է Սիբել Էդմոնդսը, որին հեռացրել էին ՀԴԲ-ի իր աշխատանքից՝ թուրքական սխեմաներում բարձրաստիճան ամերիկացի քաղաքական գործիչների անօրինական ներգրավման մասին իր ղեկավարներին տեղեկացնելու համար. «Որպես արդարացում Միացյալ Նահանգների կառավարությունը օգտագործում էր հետեւյալ արդարացուցիչ հանգամանքը՝ մենք դա (Հայոց ցեղասպանության ժխտումը) անում ենք նուրբ դիվանագիտական հարաբերությունների համար: Սա կեղծավորություն է, որին ես ականատես եմ լինում, հատկապես ներքին գիտակցումով, թե ինչ է տեղի ունենում Միացյալ Նահանգներում: Ամեն ինչ սկսվեց ճիշտ բան անելու փորձից, մենք պայքարեցինք քրեական գործողությունների դեմ, որոնք փողով գնում էին, չարաշահում եւ հակադարձում»:
Սիբել Էդմոնդսը պարզաբանելով, թե ինչու Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հասթերթը տապալեց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, ասաց. «Դա մի քայլ էր, որն իր գինն ուներ: Այս քվեարկությունն արգելափակելու համար նա կանխիկ գումար, կաշառք էր ստացել»:
Վավերագրական ֆիլմում ցուցադրվում են նաեւ իրական կադրեր, որտեղ ադրբեջանցի զինվորները գլխատում են հայ զինվորներին, քաղաքացիական անձանց եւ կտրում նրանց ականջները 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի վրա կատարված հարձակման ժամանակ։
Վերջապես, վավերագրողները հարցնում են Կոնգրեսի մի քանի անդամների, որոնք հրաժարվում են պատասխանել՝ արդյոք համարում են, որ Հայոց ցեղասպանությունը իրականում եղել է, բացի կոնգրեսական Էդի Բերնիս Ջոնսոնից (դեմոկրատ, Տեխաս), որը կադրում երեւում է ադրբեջանական էներգետիկ համաժողովում ելույթ ունենալիս, որտեղ նա պարծենում է. «Ես Ադրբեջանի աջակցության (կոնգրեսական) խմբի անդամ եմ, խանդավառ եւ աջակցող անդամ...»:
Այնուհետեւ վավերագրողները տեսախցիկի առաջ դիմում են կոնգրեսական Ջոնսոնին. «Դուք ժխտո՞ւմ եք, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել», նա անամոթաբար պատասխանում է. «Այո, ես ժխտում եմ»... Կոնգրեսի գործող անդամի համար խոշոր սկանդալ է նման կատեգորիկ ձեւով ժխտելը, որը հազվադեպ է լինում Կոնգրեսի անդամների կողմից: Ամերիկայի ամբողջ հայ համայնքը եւ նրանց բարեկամները հաջորդ ընտրություններում պետք է աջակցեն այս կոնգրեսական տիկնոջ հակառակորդին, իսկ նրա շրջանի ընտրողները պետք է քվեարկեն Կոնգրեսից նրա հեռացման համար:
Եթե այս ստոր ժխտողներից որեւէ մեկը հեռացվի իր պաշտոնից, Կոնգրեսի մյուս անդամներն ավելի զգույշ կլինեն, որպեսզի չժխտեն Հայոց ցեղասպանությունը: Մենք նրա հեռացումը պետք է օրինակ դարձնենք մյուսների համար։


ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Հարցում
website by Sargssyan