Այսօր՝ 22 հոկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Մեր հերոսը հայ խնձո՞րն է Կուլակների և ստուկաչների վերադարձը Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար
ԼՐԱՀՈՍ
Մեր հերոսը հայ խնձո՞րն է Կուլակների և ստուկաչների վերադարձը Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք Դուք ձեր ձեռքով բերեցիք իշխանության Արսեն Թորոսյաններին, դուք բժիշկներ Հակահայկական բախումներ հրահրողը՝ քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում Մեզ մենակ Շիշկիններն էին պակասում, էդ էլ ստացանք Հարգելի պարոն Փաշինյան, Արցախը երբե՜ք Ադրբեջանի կազմում չի՜ եղել Հայաստանին անհրաժեշտ է կայունություն Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն

Զանգվածները ոչինչ չեն հասկանում քաղաքականության արվեստից

Զանգվածները, որպես կանոն, ոչինչ չեն հասկանում քաղաքականության արվեստից։
Այդ պատճառով էլ, եթե քաղաքական գործիչների աշխատանքի գնահատականը վստահես նրանց, պրոֆեսիոնալիզմի չափանիշներն անխուսափելիորեն կլղոզվեն։ Այդժամ քաղաքականության բարձր արվեստը, որը պարտավոր է աչքի առջեւ ունենալ Աստծո, այլ ոչ թե փոքր մարդուկի հայացքը, կբարոյալքվի եւ կարժեզրկվի։

Եվ գիտե՞ք, թե ակամայից ինչ ցանկություն է առաջանում։ Ընդհանրապես վերցնել ու թաքցնել, անառիկ աշտարակում փակել բարձր քաղաքականությունը՝ զանգվածների ճիրաններից փրկելու համար։ Թող զանգվածները տառապեն ու ինքնաբավարարվեն քաղհասարակութան իրենց տիկնիկներով։
Իսկ երբ ահավոր կարոտով մոտ սողան մեր աշտարակին, բղավելով՝ տվե՛ք, տվե՛ք գոնե մի տող Արամ Սարգսյանից, կամ մի կում Շարմազանովից, գոնե մի պատառիկ Փաշինյանից, թո՛ւյլ տվեք նայել Ծառուկյանին եւ Ռուստամյանին, մահանո՛ւմ ենք, էլ չե՛նք դիմանում, ապա մենք՝ պահապաններս, սարսափազդու կմռնչանք, ինչպես պահազորը՝ «Ծուռ հայելիների թագավորությունը» հին մանկական ֆիլմում. «Բանալի՛ն... Բանալի՛ն...»։
Եվ ոչ մեկին ներս չենք թողնի։

Չէ՛, հայրենի քաղաքական գործիչներին մենք պետք է վերաբերվենք խնամքով, մշտապես հոգ տանենք նրանց մասին։ Այն, որ «ով չի ուզում կերակրել իր բանակին, կկերակրի օտարինը», հանրահայտ բան է։ Բայց ո՞վ ասաց, թե դա ճիշտ չէ նաեւ ավելի նուրբ կառուցվածքների եւ նյութերի պարագայում։ Այդ թվում՝ քաղաքական։
Այ, երեկ, ամառային արձակուրդից հետո, վերջապես վերսկսեց աշխատանքը հայրենի խորհրդարանը։ Չէինք ասի, թե գլխովին, ինչպես կատակում էին խորհրդային ժամանակներում «ձեռնամուխ եղավ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարմանը, առանց գիտակցության գալու», բայց սկզբունքորեն նման է։ Եվ միանգամից՝ քննադատությո՛ւն նրա հասցեին։
Այո, զարմացրին մեզ քննադատները։ Այ, այս անգամ շա՜տ զարմացրին։ Մենք, օրինակ, միանգամայն այլ կարծիքի ենք այդ աստվածահաճո հաստատության մասին։

Քայլում ես, պատահում է, ԱԺ երկար միջանցքներով, իսկ թվում է, թե միջնադարյան ինչ-որ ամրոցում ես։ Բնավ ոչ ուրվականների առումով, իհարկե։ Ուրվականներ Ազգային ժողովում, բնականաբար, շրջում են (Լեւոն Զուրաբյանի գլխավորությամբ), բայց նրանք ամենեւին էլ չեն վախեցնում, ավելին՝ անկեղծ խղճահարություն են առաջացնում։
Մենք այլ բան նկատի ունենք։ Ընդհանուր մթնոլորտը։ Այն մի տեսակ արտասովոր է, վսեմ։ Ասես ոչ թե պատգամավորներ են խորհրդարանում, այլ միջնադարյան ասպետներ։

Անմիջապես պատկերացնում ես, թե ինչպես են նրանք շփվում միմյանց հետ, երբ ոչ ոք չի տեսնում ու չի լսում։ Գործածում գեղեցիկ, երկար, բազմանշանակ արտահայտություններ։
«Պատիվ ունեմ տեղեկացնելու ձեզ, պարոն, նոր օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու իմ մտադրության մասին, մշուշոտ հույս տածելով...»։ Խրախուսվում է փոքր-ինչ պարող քայլվածքը, մենուետը, բազեներով որսն ու խոր դեկոլտեն։
Ինչ ուզում եք՝ ասեք, բայց չեն դադարում մեզ ապշեցնել հայրենի քաղաքական գործիչները։ Բառի լավ իմաստով։ Երեկ մեկը ապշեցրեց, այսօր՝ մյուսը, վաղը, հավանաբար, երրորդը մի կինտոյություն կհրամցնի։ Իսկ երբեմն նրանք այնպիսի՜ հայտարարություններ են անում, որ ընդհանրապես ուզում ես հեկեկալ։ Հիացմունքից։

«Ելք» խմբակցության պատգամավոր ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ, օրինակ, անդրադառնալով ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելուն, հայտնեց հետեւյալ խորիմաստ միտքը. «Սա մեկ անգամ եւս լուրջ հիասթափության առիթ է, եւս մեկ ապացույց, որ Հայաստանը իր միջազգային գործընկերների համար կանխատեսելի գործընկեր չէ եւ արտաքին քաղաքականության մասով չի կարողանում սուվերեն որոշումներ կայացնել։ Վերջին դեպքը դրա հերթական նվաստացուցիչ ապացույցն է»։
-3 միավոր ստացած Է.Մարուքյանին չվշտացնելու համար մենք կարող էինք ընդհանրապես դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Բայց հոգում տագնապ է առաջանում, ինչպես խորհրդային ժամանակներում կուսակցության անդամ դառնալուց առաջ։ Կվերցնե՞ն արդյոք։ Բա որ հանկարծ հարցնեն՝ թվարկե՛ք միութենական հանրապետությունների մայրաքաղաքները։ Իսկ թե դրանք ինչ մայրաքաղաքներ են, սատանան գիտե։ Պետք է սերտել։

Կամ ասեն. ծանո՞թ եք կանոնադրությանը։ Արատավորող կապեր ունե՞ք։ Որտե՞ղ է թաղված մորաքրոջ կողմից ձեր պապիկը։ Աշխատանքային առաջադրանքը գերակատարո՞ւմ եք։ Անգիր գիտե՞ք պահի հիմնական նպատակներն ու խնդիրները։ Ինչպե՞ս ճիշտ կլինի անվանել մերժյալ երկրին։ Քանի՞սն են դրանք։ Խմո՞ւմ եք։ Հայացքը մի՛ փախցրեք։
Եվ դեռ լավ է, եթե հարցնեն հայերեն։ Իսկ եթե ո՞չ։ Այդ դեպքում ո՞նց հասկանալ նրանց։ Չէ՞ որ օտարերկրացիներ են։ Այ, կգնանք այնտեղ՝ դրանց ՆԱՏՕ-ն, ընդունող հանձնաժողովին ներկայանալու, կբացենք դուռը։ Իսկ նրանք նստած են այնտեղ. այնքա՜ն սարսափելի, խոժոռադեմ, մեկը նեգր, մյուսը՝ լատիշ։ Բռունցքներն ահռելի, ատամները՝ սպիտակ, աչքերը՝ չար, լուսանցույցների պես, ու թարթում են։

Կասենք նրանց. ներեցեք, բարի մարդիկ, ահա եկել ենք ձեզ մոտ՝ ՆԱՏՕ մտնելու խնդրանքով։ Երկար ենք եկել, բազմաչարչար, մեծագույն դժվարություններ կրել։ Վերցրեք մեզ ձեզ մոտ։ Իսկ նրանք կասեն, օրինակ. սնիպ սնապ սնուրե պուրե բազիլյուրե։ Եվ ինչպե՞ս դա հասկանալ։ Սատանան գիտե։ Սարսափելի է։
Բայց է՛լ ավելի սարսափելի է փորձել հասկանալ, թե մեր ինչի՞ն է պետք, ըստ էության, մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Չէ՞ որ Է.Մարուքյանը չի բացատրում։ Չափազանց մեծ չի՞ լինի գինը, որ կվճարենք այդ փոցխին ոտքը դնելու հաճույքի դիմաց։

Գագիկ Մկրտչյան
«Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Սեպտեմբերի 12-ի համարում

website by Sargssyan