Այսօր՝ 19 նոյեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
ԱԺ պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանի կենսագրությունը Ինչու՞ առաջադրվեցի թիվ 3 ընտրատարածքում Վաչագան Ղազարյանը կկալանավորվի. վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօ... ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույց... Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում...
ԼՐԱՀՈՍ
ԱԺ պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանի կենսագրությունը Ինչու՞ առաջադրվեցի թիվ 3 ընտրատարածքում Վաչագան Ղազարյանը կկալանավորվի. վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօրվա նիստը՝ մեկ նյութով ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույցում» Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում են իրենց հերթին. Երևանի քաղաքապետարան ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին «Պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Փաշինյանի ելույթը «Փարիզի խաղաղության համաժողով»-ում Կառավարությունն առաջարկում է նախագահի նստավայրը տեղափոխել Բաղրամյան, 26, վարչապետինը՝ Կառավարության տուն, համար 1 Ինչո՞ւ Վարդանյանների թիկնապահներին «ասֆալտին չփռեցին». «Ժողովուրդ» Մշակույթի նախարարությունը հրաժարվել է օգնել ժողովրդական արտիստին․ «Ժողովուրդ» ՊՆ բեռնատարի ողբերգական վթարի հետևանքով տուժածները. ցանկ Ի՞նչ կապ ունի ԳՇ պետը «Մարտի 1-ի»-ի գործի հետ. «Ժողովուրդ» ՀՀԿ-ական պատգամավորի որդին՝ ՔՊ ռեյտինգային թեկնածու. «Ժամանակ» Խաչատուրովը վերադարձել է․ «Ժողովուրդ» ՀՀԿ ցուցակում «դրսից» միայն մեկը կլինի․ «Հրապարակ» «Հեղափոխականների» անկշտությունը պարզապես ապշեցնում է․ «Հայոց աշխարհ» «Արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը» ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով վիրավորում ստացած 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են մարմնական վնասվածքներ ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել Մայքլ Դուգլասն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ և կիրակի օրերին Համաներմամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ Արա Բաբլոյանն ու նրա որդին չեն մասնակցելու ԱԺ ընտրություններին Վանաձորում կորել է աուտիզմով 12-ամյա երեխա Մարուքյանը թափով մտել է նախընտրական պայքարի մեջ. «Հրապարակ» Ընդդիմություն լինելը պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով. Վիգեն Սարգսյան Անշարժ գույքը թանկանում է․ «Ժողովուրդ» Դպրոցների շենքերը ձեր անձնական սեփականությունը չեն Անահիտ Բախշյանն ահազանգում է Դատախազության շուրջ սև ամպեր են կուտակվել․ «Ժողովուրդ» ՀՀԿ-ում եռուզեռ է․ «Հրապարակ» Քոչարյանի վրա «կեղտ բռնելու» վերջին հույսը մնացել է Սամվել Մայրապետյանը․ «Հայոց աշխարհ» Վահան Բաբայանն ու Հայկ Բաբուխանյանը բանակցում են․ «Հրապարակ» «Եթե համաներում տարածվի սասնա ծռերի վրա, ուրեմն ազատություն կարելի է տալ նաեւ հունանյաների բանդային» ԲԷՑ-ը ծառայում է ԲՀԿ-ի շահերին ու կրճատում փորձառու մասնագետներին Կարեն կարապետյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին Ոստիկանապետը երաշխավորում է, որ խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի բաժանվելու Հետաքրքիր փոփոխություններ՝ խոշոր հարկատուների ցանկում․ «Ժողովուրդ» Թոշակներ են յուրացրել․ «Ժողովուրդ» Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Ի՞նչ պետք է փոխանցեր Հայաստանի վարչապետը Բոլթոնին, ինչը չարվեց… Ժամկետային զինծառայող է մահացել «Ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ էլ քոչարյանամերձ ուժերի հետ չենք համագործակցելու». irates.am Ի՞նչ իմաստ ուներ 6 ամիս շարունակ կադրային ջարդ անել․ «Հրապարակ» Հետաքրքիր երևույթ՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում․ «Հրապարակ» Գաղտնալսման գործով փորձելու են կանչել բոլորին․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի թիմը որոշում է կայացրել. «Ժողովուրդ» Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ քարտուղա՞ր, թե՞ ԱԽ քարտուղար.«Հրապարակ» Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞.«Իրատես» Տեսահոլովակի պրեմիերա. Արմեն Հայրապետյան. Վերադարձ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը Մշակույթի նախարարությունը դեմ է «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու գաղափարին «Նախնական տվյալներով Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով» Հանրակրթության ոլորտի բյուջեն կաճի նշանակալից չափով «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը մասնակի փոխհատուցել է պետությանը պատճառված վնասը ՊԵԿ ավագ տեսուչը խաբեությամբ 5 մլն դրամ է հափշտակել ու ձերբակալվել. Տեսանյութ Երևան-Մոսկվա-Դամասկոս. չկորչել ճանապարհին. «168 Ժամ» Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մինիմալ են, հիմնականում նպատակային չեն. Նիկոլ Փաշինյան Քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությունը Արթուր Բաղդասարյանի ընկերությանը կրկին դատի են տվել․ «Ժողովուրդ» «Լույս» դաշինքն այլևս չկա Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին ընտրությունների արդյունքները չվիճարկելու դեպքում Սերժ Սարգսյանի գրասենյակը բնակարանից երկու անգամ հրաժարվելը հիմնավորել է անվտանգության նկատառումներով ԱԺ պատգամավորի առաջադրման համար տեղեկանք ստանալու կարգը Արել ենք առավելագույնը․ Միքայել Մինասյան. Տեսանյութ Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է շուրջ 800 կրակոց ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ ՀՀԿ պատգամավորը մտահոգված է Թորոսյանի հերթական գլուխգործոցը․ «Ժողովուրդ» Շարմազանովը՝ ռեյտինգային թեկնածու Լոռու մարզում․ «Ժամանակ» Որոշել են նախկին մարզպետի դասախոսություններով սերունդ կրթել․ «Հրապարակ» Ովքե՞ր են ուզում խցկվել ՔՊ ցուցակ․«Փաստ» Ով է Փաշինյանի հայտարարության հասցեատերը․ «168 Ժամ» Նորաթուխ պատգամավորը հիմա էլ դարձել է մոլի ՔՊ-ական. «Ժամանակ»

«Ադրբեջանական լվացքատան» հետքերով

Ավելի քան մեկ դար, անկախ նրանից, թե ինչպիսի ապացույցներ են ներկայացվում թուրքական կառավարությանն իրենց մեղսագործության համար որպես Հայոց ցեղասպանությունն իրագործողների, նրանք մշտապես պնդում են, թե դա կեղծիք է եւ հերքում են փաստերը:
Նույն կերպ, չնայած Ադրբեջանի ղեկավարությանը ներկայացված բոլոր ապացույցներին՝ կաշառատվության եւ կոռուպցիոն գործունեության համար իրենց միլիարդավոր դոլարների չարաշահման մասին, նրանք մշտապես հերքում են փաստերը եւ մեղադրում հայերին, այլ երկրների եւ որոշ անհատների, որոնց դեմ են համարում իրենց։
«Գարդիանը» եւ աշխարհի մի քանի տասնյակ այլ թերթեր հաղորդեցին, որ Ադրբեջանի կառավարությունը 2012-2014թթ. ավելի քան 3 միլիարդ դոլարի կաշառք է տվել բազմաթիվ անհատների եւ հաստատությունների ամբողջ Եվրոպայում: Ըստ «Գարդիանի»՝ եղել են ավելի քան 16 հազար նման գործարքներ: Այս խոշոր սկանդալի մեջ կոռուպցիայի համար մեղավոր է ոչ միայն Ադրբեջանի կառավարությունը, այլեւ այն բոլոր եվրոպացի պաշտոնյաները, որոնք կաշառք են վերցրել՝ Ալիեւի վարչակարգին ապօրինի ծառայություններ մատուցելու համար։
 Այն, ինչ «Գարդիանը» նկարագրում է որպես «Ադրբեջանական լվացքատուն», ներառում է «խիստ ազդեցության մի սխեմա, վարձավճարներ լոբբիստներին, պաշտպաններին եւ եվրոպացի քաղաքական գործիչներին՝ կանխիկ գումար լվանալու համար, (որը) գալիս է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կապված ընկերություններից, պետական նախարարություններից եւ երկրի խոշորագույն՝ Ադրբեջանի միջազգային բանկից, որը վերջերս սնանկության դիմում է ներկայացրել:
Կանխիկ գումարը փոխանցվել է օֆշորային կառավարում ունեցող բրիտանական չորս ընկերություններից, իսկ այդտեղից ծախսվել  տարբեր երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իրանում եւ Ղազախստանում»: «Գարդիանը» մոռացել է ավելացնել Բելգիան եւ Իտալիան։
Ադրբեջանական ապօրինի փողերը բրիտանական ընկերություններ են ուղղվել Դանիայի ամենամեծ բանկի՝ «Դանսկեի» էստոնական մասնաճյուղի միջոցով: Այս ստվերային օֆշորային ընկերություններից երկուսը եղել են շոտլանդական սահմանափակ ընկերություններ՝ Hilux Services եւ Polux Management, որոնք վերահսկվում են գործակալների կողմից Բրիտանական Վիրջինյան կղզիներում:
Տեսնենք, թե ովքեր են այս ապօրինի փոխանցված ֆոնդերի շահառուներից մի քանիսը: «Գարդիանի» փոխանցմամբ՝ «դրանցից մեկը Լուկա Վոլոնտեն է` Եվրոպայի ժողովրդական կուսակցության աջակենտրոն խմբի նախկին իտալացի նախագահը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽ ԽՎ): Վոլոնտեն ԵԽ ԽՎ պատվիրակների թվում էր, որոնք տարօրինակ կերպով դեմ քվեարկեցին Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները քննադատող 2013 թ. զեկույցին:
Ըստ բացահայտված տվյալների՝ նա ստացել է ավելի քան  երկու միլիոն դոլար: Իտալիայում նրան մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման եւ կոռուպցիայի համար` կապված «խավիարային դիվանագիտություն» անունը ստացած հետաքննության հետ: Նա հերքում է բոլոր անօրինությունները:
Համաձայն «Գարդիանի»՝ մեկ այլ բարձրաստիճան շահառու է «Գերմանիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Էդուարդ Լինթները, Քրիստոնեական սոցիալական միությունից.... 2012-2014 թթ., երբ նա այլեւ պատգամավոր չէր, նրա հիմնադրամը ստացել է 819 հազար եվրո: Լինթները 61 հազար եվրոյի կանխիկ գումար ստացել է որպես ընտրությունների դիտորդ Ադրբեջան այցելելուց երկու շաբաթ անց: Նա բարձր է գնահատել քվեարկությունը՝ ընդհուպ մինչեւ «գերմանական չափանիշներին» համապատասխանող: Նա ասել է, որ վճարումները եղել են օրինական աշխատանքի համար, եւ ինքն անձամբ չի օգտվել այդ գումարից կամ չգիտի այդ դրամական միջոցների սկզբնաղբյուրի մասին»:
Հետաքրքիր է, որ հունգարական թերթը եւս բացահայտել է, որ այն ժամանակ, երբ Հունգարիան արտահանձնում էր Ռամիլ Սաֆարովին՝ 2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ սպային կացնահարող ադրբեջանցի մարդասպանին, Ադրբեջանը մի քանի բանկային փոխանցումներ է կատարել հունգարական MKB բանկին, ընդհանուր 7 միլիոն դոլար գումարի չափով: Սա եւս մեկ օրինակ է Ադրբեջանի գաղտնի ֆոնդերի կոռումպացված օգտագործման՝ Եվրոպայում եւ այլուր իր շահերի հետապնդման համար:
Ադրբեջանցիները, իհարկե, չեն ընդունում իրենց անօրինությունները եւ մեղադրում են բոլորին` սկսած հայերից մինչեւ միլիարդատեր Ջորջ Սորոսը եւ միջազգային լրատվամիջոցներ:
Բացի դրանից, Ադրբեջանի կառավարությունը արգելափակել է հասանելիությունը Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի կայք (The Organized Crime and Corruption Reporting Project), որը հրապարակել էր «Ադրբեջանական լվացքատան» մանրամասները՝ դանիական Berlingske թերթում տվյալների արտահոսքից հետո:
Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարեց, որ Հանցագործությունների ազգային գործակալությունը՝ կհետաքննի բրիտանական չորս ընկերությունների կոռուպցիոն գործունեությունը կապված Ադրբեջանի հետ: Միաժամանակ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մի քանի անդամներ մտադիր են ընդլայնել Ադրբեջանի մշտական կոռուպցիոն սխեմաների ընթացիկ գոյություն ունեցող հետաքննությունը:


ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ 
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Հարցում
website by Sargssyan