Այսօր՝ 20 փետրվարի 2020թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Բազմակի օգտագործված Հմայակ Հովհաննիսյանը երևի լափամանի նոր հույսեր է փայփայում Եթե ԱՄՆ-Իրան հակամարտությունը վերածվի ռազմական գործողությունների ի՞նչ է անելու մեր «սելֆիների» սիրահ... Руководитель, который работает даже 31-го декабря. Հենց այն «ձեռքը» որը Հայկ Մարությանին սարքել է քաղաքապետ՝ կկործանի նրան Առնետի տարում հնարավոր է իշխող ճամբարից առնետավազք սկսվի ՀՀԿ-ն եթե միավորի բոլոր ազգային ուժերին, կարող է վերադառնալ իշխանության Խորհրդարանի աշխատանքը չի կարելի համարել արդյունավետ և համահունչ «նոր Հայաստանի» ոգուն. փորձագետներ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Վահան Բաբայանի բարձրաձայնած`«Նիկոլի Դանիական նամակին» «ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժումը խիստ դատապարտելի է Մի՞թե կա մեկը, ով կհամարի, որ 176 000 000 / 1000 = 176 000 դրամ մեկ աղբամանի դիմաց դա նորմալ գին է
ԼՐԱՀՈՍ
Բազմակի օգտագործված Հմայակ Հովհաննիսյանը երևի լափամանի նոր հույսեր է փայփայում Եթե ԱՄՆ-Իրան հակամարտությունը վերածվի ռազմական գործողությունների ի՞նչ է անելու մեր «սելֆիների» սիրահարը Руководитель, который работает даже 31-го декабря. Հենց այն «ձեռքը» որը Հայկ Մարությանին սարքել է քաղաքապետ՝ կկործանի նրան Առնետի տարում հնարավոր է իշխող ճամբարից առնետավազք սկսվի ՀՀԿ-ն եթե միավորի բոլոր ազգային ուժերին, կարող է վերադառնալ իշխանության Խորհրդարանի աշխատանքը չի կարելի համարել արդյունավետ և համահունչ «նոր Հայաստանի» ոգուն. փորձագետներ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Վահան Բաբայանի բարձրաձայնած`«Նիկոլի Դանիական նամակին» «ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժումը խիստ դատապարտելի է Մի՞թե կա մեկը, ով կհամարի, որ 176 000 000 / 1000 = 176 000 դրամ մեկ աղբամանի դիմաց դա նորմալ գին է Սա ևս մի բեմադրություն է այն հատվածի համար ում «կերակրում» են Սերժ Սարգսյանի առաջիկա հնարավոր ձերբակալության «կտերով» Ցավոք մենք հասանք մի վիճակի, որ հասարակության մի մասը վերածվել է մանկուրտի և փորձում է ջնջել սեփական պատմությունը Դավիթ Խաժակյանի «չեզոքացումով» ապացուցվում է, որ ԼՀԿ-ի համար կան գծած սահմաններ Սերժ Սարգսյանը վերջակետ կդնի. ՀՐԱՊԱՐԱԿ 100 փաստ անցնող տարվա մասին Кто стоит за законопроектом о признании Армянского Геноцида в Раде Украины Մնացականյանի պարտիզանական հանդիպումները պետք է կանխվեն Կարապետյանը, կամ չի տիրապետում «Լեզվի մասին» օրենքին, կամ խեղաթյուրում է այն, իր հակառուսական տերերին դուր գալու համար Նախագահին կրկին վիճակված է փրկել Արցախը և վստահ եմ նա կրկին դա կանի Բանաձևի ընդունումը ԱՄՆ-ի կողմից զուտ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց էր Սա ընդամենը բանաձև է, որը ոչ մի իրավական ուժ չունի Մեր ԱԳ նախարարությունը կրկին «էշի» ականջում քնած Նավը խորտակվում է, բայց ամեն ինչ վերահսկողության տակ է Թող ՛՛Ժողջանը՛՛ մտածի, թե ում երեխաների ուսերին է մնալու բեռը Նիկոլը նեղացած է պետական համակարգից Ինչի՞ վրա են ծախսվում այդ վարկերը, եթե մարդկանց կյանքի որակը չի բարձրանում Թշվառ հոթ-դոգ փարթի VS ջերմ ավանդական ընտանեկան տոն Հպարտ քաղաքացիները 2020 թվականը ստիպված կդիմավորեն հոթ-դոգով Չի լուծվում, գլխավոր հարցը՝ մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը 700 000$ գումար է ծախսվում, որ մարդիկ գնան հրապարակ բրդուճ ուտելու՞ 700 000$-ը ինչի՞ վրա ես ծախսել բա Հայաստանը հնարավոր է ազատել Փաշինյանի ռեժիմից Ինչպես ես կասկածելի հայտարարություններով տարբեր սխեմաներ կիրառելով` յուրացնում ձեր գումարները Եթե չես կարողանում օգնել, միտումնավոր մի խոչընդոտիր ներդրումային ծրագրերին. Վահրամ Բաղդասարյանը՝ Լոռու մարզպետին, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Նոր տուրք մտցնող Իմքայլականները մոռացա՞ն, որ 4000 դրամը շատ ընտանիքների համար 2 օրվա հացի փող է Ամուլսար. հա՞նք, թե՞ սար. ՏԵՍԱՆՅՈՒԹ Աննախադեպ տնտեսական աճի փոխարեն աննախադեպ քաղաքական ճնշումներ Չկա գեթ մեկ ոլորտ, որում հստակ և շարունակական հաջողություն գրանցված լինի Այո, իրավիճակ է փոխվել, բայց մի փոքր ուղղումով՝ «ԻՐԱ ՎԻՃԱԿՆ Է» փոխվել Ո՞վ է կանգնած Ուկրաինայի Ռադայում Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագծի հետևում Նիկոլի թոփ բլեֆերից բլեֆը Սերժ Սարգսյանին ներկայացվող անհեթեթ մեղադրանքը կամ хлеба и зрелищ զանգվածի համար Նիկոլը Լյուդովիկոսի բարդույթով է տառապում Ռեֆորմիստների կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին. կուսակցության հայտարարությունը Սերժ Սարգսյանի վարկանիշը կտրուկ աճում է Ահա Արցախի հարցի լուծման առաջարկվող տարբերակը ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին Մերժողն էլ մի մարդա ով պետական հանդիպումների ժամանակ այցելում ա ոչ ներկայանալի հագուստով ջինսով ու սպորտային կոշիկով Լիտվայի նախագահը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է համարում Ինչի՞ համար էր պետք արժեզրկել Արցախի հերոսներին Ի՞նչ պլաններ ունի Լավրովը Դու և քո նման օտարերկրյա լափամաններից սնվող լակոտները որպես հայ ազգի խզբզանք շատ շուտով պատասխան եք տալու օրենքի առջև Հավանաբար Նիկոլ Փաշինյանը մոռանում է արդեն, որ 2018-ի տվյալ ժամանակվա գնաճը ևս նրա «շնորհիվ» էր Սերժ Սարգսյանից բողոքվող օլիգարխը երևի մոռացել է, ոնց էր ժամանակին Նախագահի հետ իր բիզնեսների բացումները անում Սեփական շահը, անցյալից հեռացումը մարդուն դարձնում է`ուրացող Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթի հետցնցումները շարունակվում են Լավ բան չկա ու չի լինելու քանի էս ռեժիմը կա 2 օրենք փոխելով՝ դիակիզումն անապահով խավի համար կարող է դառնալ պարտադրված Նիկոլ Փաշինյանը «կզոհաբերի» դերասան քաղաքապետին Սփյուռքը չի վտահում Փաշինյանին` 9.8 մլն $,սա է իրականությունը Ավելի լավ է,որոշ պատգամավորներ լռեն,քան խոսեն անհեթեթ Պարոն Չալաբյան, փորձեք երկիրը կրկեսի վերածած իշխանությանը հեռացնել, այլ ոչ թե նույն իշխանության նման միայն նախկիններին «քարկոծել» Սիրո և համերաշխության սերիալը ավարտվում է Ժամանակը ցույց տվեց, որ Նիկոլի պոպուլիստական իշխանության միակ լուրջ մրցակիցը մնում է Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ում քաղաքական պատվեր իրականացնելուց հրաժարվածը հրաժարվեց նաև Ֆուտբոլի Ֆեդերացիայում քաղաքական պատվեր իրականացնելուց Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին Սեր քարոզող վարչապետը Կրթության և գիտության նախարարությունը սկսել է փոփոխություններ անել սխալ տեղից. Արման Ղուկասյան ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համաժողովում Զագրեբում Սերժ Սարգսյանի ելույթը կմտնի պատմության մեջ Ամենինչ իր բացատրությունը ունի, նույնիսկ էդ խայտառակ ֆիլմի թրեյլերի աննորմալ տարածումը Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ ստեղծված «Կադրային բանկը» ոչ պաշտոնապես սնանկ է ճանաչվել, իրականությունը թաքցնում են Ասֆալտ օպերացիան միշտ արդիական է փրկչի կառավարության առաջին իսկ վարկյանից Ասֆալտապատումը ֆետիշացնողներին Եթե փաստեր կան, հանցագործության մասին, հաղորդում ներկայացրու իրավապահ մարմիններին 20.000.000 դրամ պետբյուջեից՝ ծանրամարտի ֆեդերացիան սկանդալի և ծաղրի առարկա դարձնելու համար Ումի՞ց եք ուզում պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում՝ ժողովրդի՞ց Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ուկրաինայի դեսպանատանը Նախնական զինվորական պատրաստություն առարկան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն և կյանքեր է փրկում ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

Հայաստանը փոցխերի երկիր է

Դրանք այստեղ բարդիներից էլ շատ են

Գրեթե 400 տարի շարունակ մարդկությունն ապարդյուն փորձում է ապացուցել այսպես կոչված Մեծ Թեորեմը։
Անիծյալ ֆրանսիացի Պիեռ դե Ֆերմը Դիոֆանտեսի «Թվաբանության» լուսանցքներում գրել է մի քանի դաժան բառեր, որոնք մտածող մարդկության համար հնչում են որպես դատավճիռ. «Բացարձակապես անհնար է բաժանել լրիվ խորանարդը խորանարդների գումարի վրա, չորրորդ աստիճանը՝ չորրորդ աստիճանների գումարի, ընդհանրապես որեւէ աստիճանը՝ նույն ցուցանիշով աստիճանների գումարի։ Ես գտել եմ այս ենթադրության հիրավի զարմանալի ապացույցը, սակայն այստեղ չափազանց քիչ տեղ կա, որպեսզի գրի առնեմ դա»։
Այս դատողությունը դարեր շարունակ խենթացնում է մոլորակի մաթեմատիկոսներին, որոնք փնտրում են մի բանի ապացույցը, ինչն իրականում ապացույցի կարիք ամենեւին չունի։
Ոչ ոք չի ուզում համակերպվել այն մտքի հետ, որ Ֆերմի Մեծ Թեորեմի ամենանրբագեղ լուծում կլիներ այն որպես աքսիոմ ճանաչելը։ Սրիկան ինչ-որ կերպ գտել էր գլխավոր գիտելիքը, այն, ինչի հետ մարդը երբեք չի կարող հաշտվել. ճշմարտութունը կախված չէ որեւէ մեկի կարծիքից, մտադրությունից, հաշվարկից կամ նախապաշարմունքից։
Մտքի ստեղծագործական բաբախումը հայրենի քաղաքական դաշտում հիշեցնում է Մեծ Թեորեմի կոլեկտիվ ապացուցում։ Բայց դա երբեք, ոչ մի պարագայում չի կարող հաջողությամբ պսակվել։
Իսկ դաշտի բնակիչներն ուշագնացության աստիճան վիճում են միմյանց հետ՝ դրանով իսկ աղճատելով Գաղափարը, փոշեցրիվ անելով Բառը, ցեխը թաթախելով իրենց։ Նրանք պարզապես Մտքի սովորական մարդասպաններ ու դիակապտողներ են, ոչ ավելին։
Նրանց համար հերոսը Հերոստրատն է։ Հրկիզիր որեւէ խրճիթ, եւ ոչ ոք քեզանով չի հետաքրքրվի՝ բացի հրշեջներից ու տեղի ոստիկանությունից։ Հրկիզիր տաճար կամ թեկուզ պղծիր այն, եւ տեղնուտեղը կդառնաս օրվա հերոսը։ Ըստ որում՝ այստեղ գերակա նշանակություն է ստանում ոչ թե որեւէ շինություն քամու ժամանակ չորս անկյուններից ճարպկորեն այրելու քո հմտությունը, այլ բուն տաճարի չափերն ու նրա սրբությունը հասարակության նշանակալից հատվածի համար։
Քեզ անմիջապես կհրավիրեն մասնակցելու ընդհանրապես տաճարների եւ մասնավորապես հրկիզվածի սրբության մասին հրապարակային բանավեճի։ Ըստ որում՝ կարող ես հետաքննության տակ լինել մարդկային զոհերի հանգեցրած հրկիզման մեղադրանքով, դա միայն է՛լ ավելի կգրգռի հետաքրքրությունը։ Այնուհետ դառնում ես հրդեհների մարման գծով փորձագետ եւ արժանանում պատվավոր հրշեջի կրծքանշանի։
Դե, իսկ այստեղ արդեն կարելի է գիրք գրել՝ «Հրդեհն իմ հոգում» վերնագրով, եւ դառնալ դարաշրջանի լավագույն ու ամենատաղանդավոր Հերոստրատը։

Նոր ժամանակներում առավել զանգվածային ապաբռնապետացումն առաջին անգամ տեղի ունեցավ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, երբ Լյուդովիկոս XVI-ի եւ թագուհու մահապատիժների եւ նրանց մերձավորների (արքայադուստր դե Լամբալի) խոշտանգմանը զուգահեռ տեղի էր ունենում նախկին միապետների խորհրդանշական անարգում։ Բուրբոնների դինաստիայի թագավորների բոլոր հուշարձանները հեղափոխական ժողովուրդը տապալեց։ Իսկ Լյուդովիկոս XV-ի հրապարակում (այնուհետ՝ Հեղափոխության հրապարակ, հետո՝ Համաձայնության հրապարակ) բռնակալի ձիավոր արձանի փոխարեն տեղադրեցին ազատության, հավասարության ու եղբայրության խորհրդանիշը, այսինքն՝ գիլիոտինը։
Հընթացս շուռ տվեցին ֆրանսիական թագավորների տապանաքարերը Սեն-Դենիի դամբարանում եւ թալանեցին Փարիզի Աստվածամոր տաճարը՝ շփոթելով աստվածաշնչյան արքաներին ու մարգարեներին Ֆրանսիայի թագավորների հետ։
Իսկ հայոց աշխարհում զանգվածային ապաբռնապետացում պատրաստվում է ձեռնարկել «Ելք» խորհրդարանական խմբակցության անդամ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ, որն անցած շաբաթ հայտարարեց. «Բոլոր հանրապետական կառավարություններն էլ անխտիր պետք է հեռանան։ Եվ մեզ համար տարբերություն չկա, թե ով է վարչապետը»։
Դե ինչ, թշնամի ունենալը շատ հարմար բան է. միանգամից ե՛ւ կյանքի իմաստ է հայտնվում, ե՛ւ բուն կյանքն է դառնում պարզ ու հասկանալի՝ բուտերբրոդի պես։ Հույս է առաջանում սպանել միանգամից երկու նապաստակի, ընդ որում՝ պահպանելով կենդանի բնության պաշտպանության ընկերությանն անդամակցումը։
Սակայն -2 միավոր ստացած Է.Մարուքյանին չարժե դատել այդչափ անխոհեմաբար։ Սույն ժողովրդական իմաստնությունն աչքի է ընկնում այն առանձնահատկությամբ, որ յուրաքանչյուր կենսական իրավիճակի համար առաջարկվում է առնվազն երկու իրարամերժ խորհուրդ։ Ըստ որում՝ դա այդպես է բնավ ոչ միայն մեզանում։ Այն մատնանշումը, որ bis dat, qui cito dat (Կրկնակի է տալիս նա, ով արագ է տալիս), մանավանդ որ sero venientibus ossa (Ուշ եկողներին՝ ոսկորներ) լրացվում է festina lente (Շտապիր դանդաղ) խորհրդով։
Այստեղ կարելի է հիշատակել Համլետին՝ Դոն Կիխոտի հետ միասին, կարելի է՝ արական եւ իգական էությունները, կարելի է՝ աջ ու ձախ կիսագնդերը, բայց ամեն դեպքում «Մի՛ դատեք անխոհեմաբար, ինչպես ասում են Ավետարանն ու պարոն կարդինալը» խորհուրդը գոյության իրավունք ունի։
Կրկնակի ունի նա այդ իրավունքը, երբ Ավետարանի եւ պարոն կարդինալի իմաստնությունը բոլորովին պահանջված չէ, եւ քաղաքական կյանքը պարփակված է մրցության մեջ, թե ով կշտապի հնարավորինս ավելի արագ ու ավելի անխոհեմ դատողություն անել։
Այնպես որ, ավելի լավ է՝ Է.Մարուքյանը թողնի քաղաքական դաշտում ամեն ինչ՝ ինչպես կա։ Չենք խոսում արդեն այն մասին, որ դրա ներսում ընթացող զարմանահրաշ բրոունյան շարժումից ի վիճակի չէ գլուխ հանել եւ ոչ ոք։

Գագիկ Մկրտչյան
«Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Սեպտեմբերի 19-ի համարում

website by Sargssyan