Ովքե՞ր են կանգնած իրաքյան Քուրդիստանի թիկունքին
Այսօր՝ 20 օգոստոսի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Հայաստանում օգոստոսի 21-25-ը ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Հայաստանում հուլիսին գրանցվել է տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ «Ժառանգություն»-ն առաջարկել է Երևանի ավագանու ընտրություններին միասին մասնակցել, ՔՊ-ն չի պատասխանել Թբիլիսիում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը մահացել է Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանաձնատանը և գրասենյակում խուզարկություն է կատարվել «Նիկոլ Փաշինյանը հարմար տեղավորվել է Սարգսյանի հագով «կարված» Սահմանադրության մեջ» Սենոր Հասրաթյանը պատասխանել է Ջաբրայիլովին՝ հիշեցնելով, որ մարտական կարողությունների գնահատականը որո... Հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում Թբիլիսիում վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են տուժել Ո՞ւմ եք տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում
ԼՐԱՀՈՍ
Հայաստանում օգոստոսի 21-25-ը ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Հայաստանում հուլիսին գրանցվել է տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ «Ժառանգություն»-ն առաջարկել է Երևանի ավագանու ընտրություններին միասին մասնակցել, ՔՊ-ն չի պատասխանել Թբիլիսիում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը մահացել է Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանաձնատանը և գրասենյակում խուզարկություն է կատարվել «Նիկոլ Փաշինյանը հարմար տեղավորվել է Սարգսյանի հագով «կարված» Սահմանադրության մեջ» Սենոր Հասրաթյանը պատասխանել է Ջաբրայիլովին՝ հիշեցնելով, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում Հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում Թբիլիսիում վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են տուժել Ո՞ւմ եք տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում Ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ Ոստիկանապետի հանձնարարությամբ ՃՈ գնդապետի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվում Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 170 անգամ Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Լարսի փակ լինելու պատճառով ավիատոմսերի գները թանկացել են ավելի քան 100 տոկոսով.«Հրապարակ» ԲՀԿ–ական փոխվարչապետը դիսկոմֆորտի մեջ է.«Հրապարակ» Բա որ մի օր էլ ուրիշ կերպ մտածող 50-100 հազար մա՞րդ հավաքվի հրապարակում.... ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաքննիչ դատարանի որոշումը և նախապատրաստում է բողոքը Ջենովայում զոհվածների ընտանիքների գրեթե կեսը հրաժարվել Է պետական հուղարկավորումից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հավաքի ընթացքում ագրեսիվության դրսևորումներին նույն կերպ չպատասխանել Զինծառայողները համապատասխան կարգով իրավունք կունենան օգտվել բջջային հեռախոսներից ԱԱԾ-ն չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ. Տեսանյութ Հակառակորդի ձախողված հարձակման փորձերը ցույց են տալիս ՊԲ-ի պատրաստվածության բարձր աստիճանը. Դավիթ Բաբայան Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում կրակոցներ են հնչել Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Դպրոցներում ու մանկապարտեզներում երեխաները կանցնեն ակնային խնդիրների անվճար կանխարգելիչ ստուգումներ Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատած Գվինեայի քաղաքացու Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է աշխատանքային 100 օրը Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը Իրավապահները խուզարկել են Հովիկ Աբրահամյանի դստեր բնակարանը.«Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանն այլևս մեծ քաղաքականության մեջ է Ռեֆորմիստների կուսակցության անունը այս կամ այն գործիչի հետ կապելը համարում եմ խիստ անիրական. Վահան Բաբայան Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ ամբողջությամբ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի շրջանավարտները հանդիսավոր կերպով ստացան իրենց ավարտական դիպլոմները. Լուսանկարներ Անահիտ Մութաֆյանի հաղորդաշարի հերթական թողարկումը. Տեսանյութ ՃՈ-ն հայտարարություն է տարածել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկության սահմանափակումների մասին Ոստիկանությունը քաղաքական հիմքերով հետապնդումներ չի իրականացնում. Օսիպյան Ոստիկանությունը հայտարարում է օգոստոսի 17-ի հանրահավաքի ընթացքում դրոններով տեսանկարահանումներն արգելելու մասին ԱԱԾ-ն վերջին 100 օրվա ընթացքում պետբյուջե է վերականգնել 2017-ի ցուցանիշից 8-9 անգամ ավելի գումար Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. Սասուն Խաչատրյան Նիկոլը հասկանում է, որ ինքը շատ վատ իշխանություն է. Մենուա Հարությունյան 100 օրվա ժամանակաշրջանից հետո թևակոխում ենք նոր փուլ, որի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է. Նիկոլ Փաշինյան Կրթության և գիտության նախարարը կոչ է անում չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ Էյֆորիան կանցնի Յուրի Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է. պաշտպան Միհրան Պողոսյան Նիկոլ Փաշինյանն առաջարկում է օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակ գնալ երթով Հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 759 մլն դոլար, մինչդեռ տարեսկզբին այն 6 մլրդ 774.6 մլն դոլար էր.«Ժողովուրդ» Դատական համակարգում եւ վրդովված են, եւ սարսափած.«Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի օգնականը կնշանակվի դեսպան ԱՄՆ–ում.«Հրապարակ» Ադրբեջանի բնակչի մարմինը չեզոք գոտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողություն է իրականացվել ՀՀ նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Անահիտ Մութաֆյանի նոր հաղորդաշարը. Տեսանյութ ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց. Պավել Մանուկյանը չի ներկայացել նիստին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը փախուստի փորձ է կատարել ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը ՀՀ նախագահը հետ է կանչել Օլեգ Եսայանին Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից ԵՄ-ն Ադրբեջանից պահանջել Է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետի կողմից կաշառք ստանալու փաստով հարուցվել է քրեական գործ Նիկոլենց իշխանություն էր պետք և ամեն գնով հասան․․․ Ո՞վ է իրավունք տվել ժողովրդի անունից որոշել լսել Քոչարյանին, թե ոչ. Վահան Բաբայան Նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհությունը. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը Զորամասին հատկացված վառելիքի հափշտակության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապողականություն կար. Լարիսա Ալավերդյան Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել օգոստոսի 14-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել Ապահովագրական ընկերություն-բուժհիմնարկ ոչ ֆորմալ պայմանավորվածություններին պետք է վերջ դնել. Արսեն Թորոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-17-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև կնվազի 2-4 աստիճանով Ոստիկանությունը հայտնում է Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում չարաշահումների մասին Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տեղի չունեցավ ԿԳՆ-ն հաստատվել է դասագրքերի ներդրումային գումարի չափը Փրկարարները վերսկսել են Սեւանա լճում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները «Նիկոլենք ասում են. «այ եթե դատավորներն էլ մերը լինեին՝ նախկին նախագահին կթողնեին կալանքի մեջ»» Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են. ՀՀ ԱԳՆ

Ովքե՞ր են կանգնած իրաքյան Քուրդիստանի թիկունքին

Սեպտեմբերի 25-ին նշանակված Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հետաձգմանն ուղղված միջնորդական ջանքերի տապալումը վկայում է, որ նրա շուրջը սկիզբ առնող միջազգային բարդ խաղի հետեւում կանգնած են լուրջ ուժեր, որոնք առայժմ ի ցույց չեն դնում իրենց բուն մտադրությունները։

Ի վերջո ոչ ոք չի մոռացել, որ 30-ական թվականներին Իրաքյան Քուրդիստանի հարեւաններից երեքը՝ Թուրքիան, Իրանն ու նորանկախ Իրաքը, կնքել էին մի յուրահատուկ հակաքրդական պակտ, համաձայն որի միասնաբար են հանդես գալու քրդերի անջատողական ձգտումների դեմ։ Եվ երեկ նրանց արտգործնախարարները հատուկ հայտարարությամբ վերստին զգուշացրին Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությանը՝ կոչ անելով հետ կանգնել հանրաքվեի կազմակերպման նպատակադրումից։

Եթե նաեւ հաշվի առնենք, որ Սիրիան նույնպես անհանգստացած է իր հյուսիսային շրջանում փաստորեն ռազմական վերահսկողություն հաստատած քրդերի մտադրություններից, ապա անհասկանալի է դառնում, թե այդ ի՞նչ «առյուծի կաթ» են խմել Իրաքյան Քուրդիստանի ղեկավարները, որ հենց ներկա պահին դիմում են նման քայլի։

Նրանք համարում են, որ սեպտեմբերի 25-ի հանրաքվեն կարող է հետաձգվել միայն այն պարագայում, եթե իրենց տրվեն միջազգային հստակ երաշխիքներ, որ դրա դիմաց Բաղդադը բանակցություններ է սկսելու Քուրդիստանի անկախացման պայմանների շուրջ։ Պարզ է, որ Իրաքի ղեկավարությունը չի դիմի նման քայլի, ուստի միայն հրաշքը կարող է կանխել հանրաքվեի անցկացումը։

Միջազգային պրակտիկայում Իրաքյան Քուրդիստանի շուրջ ստեղծված համանման իրադրություն ստեղծվում է միայն այն մի պարագայում. երբ անկախացող կողմն ունի հստակ, բայց ոչ տեսանելի երաշխիքներ, որոնք իրենց գոյության մասին կհիշեցնեն միայն այն դեպքում, եթե հարեւան երկրներից մեկն ու մեկը կամ հենց ինքը՝ Իրաքը, ռազմական գործողություններ սկսի քրդերի ազատ կամարտահայտությունը կանխելու կամ դրանց արդյունքները չեղարկելու համար։ Բայց դատելով ամենից՝ դա այնքան էլ հեշտ գործ չի լինելու, չնայած թուրքական օդուժն արդեն սադրիչ քայլեր է ձեռնարկել Դահուկի շրջանում։

Ներկա Իրաքի հյուսիսը Օսմանյան կայսրության փլուզումից հետո աշխարհաքաղաքական առումով ավանդաբար եղել եւ այսօր էլ շարունակում է լինել անգլո-սաքսոնական քաղաքականության տարածաշրջանային հենակետը։ Այդ ժամանակ Մոսուլի վիլայեթը Աթաթուրքի ճիրաններից պոկած անգլիացիները ավանդաբար հովանավորել են այստեղի ազդեցիկ քրդական կլաններին։

Իրաքի բռնապետ Սադամ Հուսեյնի իշխանության տապալումից հետո նրանց փոխարինել են ամերիկացիները, ապաեւ իսրայելցիները, որոնց քրդերը դիմավորել են խանդավառությամբ։ Եվ հենց նրանք են այսօր շտապեցնում քրդերին՝ անկախություն հռչակելու հարցում, քանզի Սիրիայում լուրջ դիրքեր ձեռք բերած Իրանը շիաբնակ տարածքներով միջանցք է ստեղծում մինչեւ Միջերկրական ծովի ափերը՝ մոտենալով Իսրայելի սահմաններին։ Դրան հակակշռելու համար Իսրայելին անհրաժեշտ է Իրաքի հյուսիսում ունենալ անկախ, բայց թշնամիներով շրջապատված Քուրդիստան, որը մշտապես կզգա իր աջակցության կարիքը։ Դրա համար է Իսրայելը նախապես մարզել քրդական փեշմերգան՝ վերածելով նրան մարտունակ բանակի։

Դրա համար է Իրաքի հյուսիսում առկա ինքնավար Քուրդիստանը անցած տարիներին լոյալ վերաբերմունք ցուցաբերել Թուրքիայի հանդեպ՝ ճանապարհ բացելով նրա տարածքով արտահանվող իրաքյան նավթի համար։ Դրա համար է նաեւ Իրաքյան Քուրդիստանը համաձայնել թուրքական բանակի՝ ՔԲԿ-ի դեմ ուղղվող քայլերի իրականացմանը, որովհետեւ ավանդաբար համարվում է Թուրքիայի քրդերի պայքարը ղեկավարող հիմնական ուժը։
Հարց է առաջանում. բավարա՞ր է Իսրայելի աջակցությունը Իրաքյան Քուրդիստանի անկախությունը երաշխավորելու համար, երբ նա ելք չունի դեպի ծով եւ շրջապատված է թշնամական երկրներով։ Ակնհայտ է, որ ոչ, քանզի հարկ եղած դեպքում այն ուղղակի կարող է խեղդվել տնտեսական լծակների գործադրումով։

Ուրեմն Իսրայելից բացի կա եւս մի տերություն, որին ձեռնտու է Իրաքյան Քուրդիստանի անկախացումը։ Դժվար չէ հասկանալ, որ այն Միացյալ Նահանգներն է, իսկ ավելի կոնկրետ՝ նրա իրական իշխանությունը հանդիսացող այն ազդեցիկ շրջանակները, որոնք առաջ հրելով Դոնալդ Թրամփին, նրա թիկունքին խաղարկում են աշխարհի ապակայունացման տարբեր սցենարներ, որոնց անհաջողության պարագայում ամբողջ պատասխանատվությունը կարելի է գցել ոչ ստանդարտ նախագահի վրա։

Հեղինակ՝ Վարդան Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Սեպտեմբերի 22-ի համարում

Հարցում
website by Sargssyan