Այսօր՝ 22 ապրիլի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Նիկոլ Փաշինյանը վաղը կհանդիպի Սերժ Սարգսյանին «Օրինականության համար պայքարողները չեն կարող անօրինական պահանջներ ներկայացնել» «Իրավապահի օրինական պահանջները միտումնավոր չկատարելով կայանված մեքենաները հեռացնելն իրավաչափ է» Վթար Դարպաս գյուղի վերջնամասում. կա տուժած Մշակույթի գործիչները իրավիճակի հանգուցալուծում են համարում խաղաղ բանակցությունները Դասապրոցեսը չպետք է խաթարվի. Պոլիտեխնիկի ՀԳ ամբիոնի վարիչ ԱԱԾ-ն գաղտնալսման ձայնագրություն է հրապարակել. ձայնագրություն Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Նման կերպով մեր քաղաքացիների, մեր ազգի վիճակը չենք կարող լավացնել. ներդրող Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ
ԼՐԱՀՈՍ
Նիկոլ Փաշինյանը վաղը կհանդիպի Սերժ Սարգսյանին «Օրինականության համար պայքարողները չեն կարող անօրինական պահանջներ ներկայացնել» «Իրավապահի օրինական պահանջները միտումնավոր չկատարելով կայանված մեքենաները հեռացնելն իրավաչափ է» Վթար Դարպաս գյուղի վերջնամասում. կա տուժած Մշակույթի գործիչները իրավիճակի հանգուցալուծում են համարում խաղաղ բանակցությունները Դասապրոցեսը չպետք է խաթարվի. Պոլիտեխնիկի ՀԳ ամբիոնի վարիչ ԱԱԾ-ն գաղտնալսման ձայնագրություն է հրապարակել. ձայնագրություն Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Նման կերպով մեր քաղաքացիների, մեր ազգի վիճակը չենք կարող լավացնել. ներդրող Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ Ոստիկանությունը արձագանքել է Հրազդանում տեղի ունեցած դեպքին ՀԲԸՄ-ն երկխոսության կոչ է անում Չպետք է ոտնահարվեն այն ուսանողների իրավունքները, ովքեր ցանկանում են դասի նստել. ՀՊՄՀ պատմության ֆակուլտետի դեկան Հրավիրում եմ բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ. Ազնավուր Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին Այնպիսի ծայրահեղ վիճակ չէ, որ ազգովին թողնենք մեր գործերն ու քաղաքականությամբ զբաղվենք. ԵՊՀ դեկան «Ստեղծված իրավիճակը ուղղակի և անուղղակի խոչընդոտում է տնտեսությանը և երկրի կայունությանը» Մարզիկները կոչ են անում խնդիրը լուծել միասնական ուժերով ու կառուցողական համագործակցությամբ ԱԻՆ-ը կոչ է անում քաղաքացիներին զգոն լինել Արցախի ԱԺ-ն կոչ է անում երկխոսությամբ հասնել իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը ՀՅԴ-ն հանդիպումներ է ունեցել Սերժ Սարգսյանի, Արմեն Սարգսյանի և Էդմոն Մարուքյանի հետ Իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը՝ միայն ու միայն երկխոսությունն է. Ա. Բախշյան «Վստա՛հ ենք այս տարի ավելի լավ է լինելու». գործարարները` տնտեսական ձեռքբերումների մասին Բացառել ցանկացած տեսակի բռնություն, ատելության խոսքի ու բռնության կոչերի. ՄԻՊ Արմեն Սարգսյանը ժամանել է Հանրապետության հրապարակ՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին Յուրա Մովսիսյանը «Յուրգորդեն»-ի կազմում ևս մեկ հանդիպում բաց կթողնի Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 5 անձ Ադրբեջանը խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը ԵՊՀ շրջանավարտների միավորումը շուտափույթ քաղաքական երկխոսություն սկսելու կոչ է անում Տիգրան Մանսուրյանը կողմերին հորդորում է խնդիրը հարթել խոսքի ուժի միջոցով Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված դեսպաններին. տեսանյութ, լուսանկարներ «Ջավախք» հայրենակցական միությունը կոչ է անում գնալ քաղաքական երկխոսության ճանապարհով «Առճակատման, ատելության և ագրեսիայի աստիճանը վտանգավոր աճ է գրանցում այս օրերին» Երեք հոգու մեղադրանք է առաջադրվել՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար. (լուսանկարներ) Հանրային խորհուրդը հայտարարություն է տարածել Արվեստագետները տեղի ունեցող իրադարձությունների միակ լուծում համարում են երկխոսությունը «Սթափության, միասնության, համերաշխության, հանդուրժողականության և երկխոսության կոչ ենք անում» «Սասուն-Տարոն» հայրենակցական միությունը միանում է ՀՀ վարչապետի հայտարարությանը Ձերբակալվել է անօրինական հավաքի ժամանակ ԵՊՀ-ի շենք ներխուժած անձը Գործարարները մտահոգված են երկրի անկայուն վիճակով ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել նախապատրաստվող ահաբեկչությունների կանխման վերաբերյալ. Տեսանյութ Ժամը 16:00-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 93 անձի «Ազգային Միաբանություն» կուսակցությունն աջակցություն է հայտնել ՀՀ վարչապետի հայտարարությանը «Ստեղծված իրավիճակը սպառնալիք է պատերազմական իրավիճակում գտնվող հայոց պետականությանը» Տուսկը և Յունկերը շնորհավորել են Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Մի խումբ անձինք քարերով հարձակվել են ավտոմեքենաների վրա. Տեսանյութ Ստեղծված իրավիճակը բացասական է անդրադառնում տնտեսության վրա. Երվանդ Թավադյան Վարչապետ Սերժ Սարգսյանի պատասխանը «Լույս» հիմնադրամի մի խումբ շրջանավարտների բաց նամակին «Տնտեսության զարգացման համար կարևորում է ներքին անդորրն ու հասարակության համերաշխությունը» Վաչե Գաբրիելյանն ամերիկացի գործընկերներին է ներկայացրել կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների ընթացքը «Նիկոլ Փաշինյանը մշտապես ընկալվել է որպես ոչ հավասարակշիռ, էքսցենտրիկ քաղաքական գործիչ» Ժամը 15:00-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 70 անձի ՊԵԿ-ն աշխատանքի է հրավիրում ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող երիտասարդների Տրանսպորտային հաղորդակցության ուղիներն արգելափակելն առաջացնում է քրեական պատասխանատվություն Իտալիայում հազվագյուտ շագանակագույն արջ է սատկել Ալիևի օգնականն Ադրբեջանի վարչապետ է նշանակվել Երկրապահ կամավորականների միությունը ողջունում է երկխոսություն սկսելու ՀՀ վարչապետի պատրաստակամությունը Հյուսիսային Կորեն հայտարարել է միջուկային փորձարկումները դադարեցնելու մասին Նիկոլ Փաշինյանը պարտավոր է չկտրվել իրականությունից Ժամը 13:00-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 43 անձի «Վստա՛հ ենք այս տարի ավելի լավ է լինելու». գործարարները` տնտեսական ձեռքբերումների մասին «Վիրահայերի միասնություն»-ը միանում է անհապաղ բանակցություններ սկսելու Սերժ Սարգսյանի կոչին ԱԱԾ-ն Հայաստանում նախապատրաստվող ահաբեկչություններ է կանխել. տեսանյութը՝ շուտով 2018 թվականը լավ է սկսվել` անցած 3 ամիսներին Հայաստանը կրկին տնտեսական աճ է արձանագրել. Արսեն Ղազարյան Մանոլաս. «Ռոման» կանգնեցրել է «Բարսելոնային» Մեսսիի հետ, կկանգնեցնի նաև Սալահին Մտավորականները շնորհավորել և իրենց զորակցությունն են հայտնել Սերժ Սարգսյանին ՍԻՄ-ը հեռանկար չի տեսնում Հայաստանն ապակայունացնող ակցիաների շարունակականության մեջ Կարեն Կարապետյանը պարտավորեցնող է համարում եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները Արցախի նախագահը կոչ է արել վիճահարույց հարցերը կարգավորել երկխոսության միջոցով և ցուցաբերել զսպվածության ՀՅԴ-ն ողջունում է անհապաղ երկխոսություն և բանակցություններ սկսելու վերաբերյալ ՀՀ վարչապետի կոչը Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է 320 անգամ Ոստիկանության օրինական որոշմանը չենթարկվելու կոչերն առաջացնում են քրեական պատասխանատվություն Շիրակի մարզում բողոքի զանգվածային ցույցեր չկան. իրավիճակը մարզում հանգիստ է ու վերահսկելի Շախմատի ֆեդերացիան ոչինչ չի հերքել. հավաքականը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Բնական է, որ Լևոն Արոնյանն ու մյուս հայ շախմատիստները սատարում են Սերժ Սարգսյանին Ի՞նչ կլինի մեր երկրի հետ Նիկոլ Փաշինյանի իրականությունում։ Ոչ մի լավ բան՝ անկախ հանգուցալուծումից։ Նիկարագուայում ցույցեր են ընթանում կենսաթոշակային բարեփոխումների դեմ Ժամը 11:30-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 11 անձի

Փոփոխվող աշխարհի և հայրենի քաղաքական գործիչների մասին

Աշխարհը փոխվում է անչափ սրընթաց։ Ինչպես ասում էր Բեն Գուրիոնը. «Այսօրվա օրը նման չէ երեկվան. ահա գլխավորը, որ պետք է հիշել։ Ամեն պահ աշխարհում տեղի է ունենում ինչ-որ նոր բան։ Ամեն ինչ գտնվում է շարժման վիճակում, panta rei, հույն փիլիսոփա Հերակլիտի խոսքերով ասած։
Ո՛չ բնության, ո՛չ պատմության մեջ, ո՛չ նյութական, ո՛չ հոգեւոր աշխարհում, հասարակության եւ պետության մեջ ոչ մի բան կանգնած չէ տեղում։ Ճղճիմ առօրյան քաղաքական եւ պետական գործչի հիմնական թշնամին է։ Հարկավոր է պատերազմ հայտարարել առօրեականությանը, գործողության ու մտքի հնացած կաղապարներին։

Մենք պետք է լիակատար գիտելիք ունենանք աշխարհի մասին, տեսնենք աշխարհն այնպիսին, ինչպիսին է այն, այլ ոչ թե ինչպիսին եղել է երեկ կամ ինչպիսին կցանկանայինք տեսնել»։
Բնականաբար լուրջ փոփոխութուններ են կատարվում նաեւ հայրենի ներքաղաքական կյանքում։ Եվ ակնհայտ է դառնում, որ բազմաթիվ հայրենի գործիչներ արդեն չեն համապատասխանում նոր պահանջներին, ինչը, ցավոք, չեն գիտակցում։
Ընդդիմադիր առաջնորդները նմանվում են վաստակաշատ որսաշան, որն արդեն ծերացել ու ճարպակալել է, այլեւս ո՛չ ուժ ունի, ո՛չ էլ ցանկություն մի ավելորդ անգամ ելնելու հարմարավետ գորգիկից։ Կարեւոր չէ, որ նապաստակները, բադերը, կաքավներն ու այլեւայլ ախորժալի երեները վազվզում են շան մռութի առաջ։ Միակ բանը, ինչին հերիքում են նրա ուժերը, հաչելն ու պոչը դժկամորեն թափահարելն է։

Ինչո՞ւ, օրինակ, վերջին ընտրություններում ՕՐՕ դաշինքը ջախջախիչ պարտություն կրեց, իսկ «Ելք» դաշինքն անցավ խորհրդարան՝ բավական լավ արդյունքով։ Պատճառները շատ են, եւ գլխավորներից մեկն այն է, որ ՕՐՕ-ի տարեց ու ապահովված առաջնորդներն արդեն սպառել են իրենց, իսկ «Ելքի» երիտասարդ ու հավակնոտ ակտիվիստները կաշվից դուրս են գալիս քաղաքականության մեջ հաստատվելու համար։
Ինչպես էլ վերաբերվենք Վարդան Օսկանյանի կամ Սեյրան Օհանյանի ներկայիս գործունեությանը, անհնար է ժխտել, որ այդ մարդիկ, յուրաքանչյուրն իր բնագավառում, ժամանակին քիչ օգուտ չեն բերել երկրին։ Սակայն նրանց ժամանակն անցել է, եւ նման օրինաչափություն դիտարկվում է ողջ աշխարհում։
1955 թվականին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնտոնի Իդենը անսպասելիորեն հայտարարեց պառլամենտի լուծարման եւ արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Լսելով այդ լուրը՝ ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության առաջնորդ Կլեմենտ Էթլին ընդհատեց իր ուղեւորությունն ԱՄՆ-ում եւ անհապաղ վերադարձավ Լոնդոն։
Օդանավակայանում ընդդիմադիր առաջնորդին դիմավորեց BBC-ի լրագրողը՝ հեռուստախցիկով։

Եթե Էթլիի տեղում լիներ որեւէ մեկ այլ ժամանակակից բրիտանական (եւ ոչ միայն բրիտանական) քաղաքական գործիչ, ապա կողջուներ հեռուստալրագրողին՝ ինչպես իր վաղուց կորցրած եղբորը։
Ոգեւորված կպատմեր հրաշալի քաղաքական գաղափարների մասին, այն մասին, թե ինչպես իր կուսակցությունն անպայման կհաղթի ընտրություններում եւ դեպի լավը կփոխի ժողովրդի կյանքը։ Բայց, ի դժբախտություն հեռուստալրագրողի, Կլեմենտ Էթլին «հին դպրոցի» քաղաքական գործիչ էր։
Ինչպես պատմում է իր «Ուղիղ եթերում՝ Դաունինգ-սթրիթից» գրքում բրիտանացի հայտնի լրագրող Նիկ Ռոբինսոնը, ընդդիմադիր կուսակցության առաջնորդը սկզբում հակիրճ պատասխանեց, իսկ հետո ընդհանրապես քաղաքավարի ուղարկեց լրագրողին գրողի ծոցը։

Է՛լ ավելի մեծ ֆիասկոյի վերածվեց Կլեմենտ Էթլիի նախընտրական ելույթը BBC-ի հեռուստատաղավարից։ Ենթադրվում էր, թե Էթլին կպատասխանի իր օգնականի վաղօրոք պատրաստած հարցերին 15 րոպեի ընթացքում։ Սակայն ընդդիմադիր առաջնորդի պերճախոսության պաշարը բավականացրեց միայն հինգ րոպեի։ Դրանից հետո եթերում ծանր լռություն տիրեց։

Գագիկ Մկրտչյան
«Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Սեպտեմբերի 23-ի համարում

Հարցում
website by Sargssyan