Այսօր՝ 22 ապրիլի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Նիկոլ Փաշինյանը վաղը կհանդիպի Սերժ Սարգսյանին «Օրինականության համար պայքարողները չեն կարող անօրինական պահանջներ ներկայացնել» «Իրավապահի օրինական պահանջները միտումնավոր չկատարելով կայանված մեքենաները հեռացնելն իրավաչափ է» Վթար Դարպաս գյուղի վերջնամասում. կա տուժած Մշակույթի գործիչները իրավիճակի հանգուցալուծում են համարում խաղաղ բանակցությունները Դասապրոցեսը չպետք է խաթարվի. Պոլիտեխնիկի ՀԳ ամբիոնի վարիչ ԱԱԾ-ն գաղտնալսման ձայնագրություն է հրապարակել. ձայնագրություն Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Նման կերպով մեր քաղաքացիների, մեր ազգի վիճակը չենք կարող լավացնել. ներդրող Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ
ԼՐԱՀՈՍ
Նիկոլ Փաշինյանը վաղը կհանդիպի Սերժ Սարգսյանին «Օրինականության համար պայքարողները չեն կարող անօրինական պահանջներ ներկայացնել» «Իրավապահի օրինական պահանջները միտումնավոր չկատարելով կայանված մեքենաները հեռացնելն իրավաչափ է» Վթար Դարպաս գյուղի վերջնամասում. կա տուժած Մշակույթի գործիչները իրավիճակի հանգուցալուծում են համարում խաղաղ բանակցությունները Դասապրոցեսը չպետք է խաթարվի. Պոլիտեխնիկի ՀԳ ամբիոնի վարիչ ԱԱԾ-ն գաղտնալսման ձայնագրություն է հրապարակել. ձայնագրություն Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Նման կերպով մեր քաղաքացիների, մեր ազգի վիճակը չենք կարող լավացնել. ներդրող Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ Ոստիկանությունը արձագանքել է Հրազդանում տեղի ունեցած դեպքին ՀԲԸՄ-ն երկխոսության կոչ է անում Չպետք է ոտնահարվեն այն ուսանողների իրավունքները, ովքեր ցանկանում են դասի նստել. ՀՊՄՀ պատմության ֆակուլտետի դեկան Հրավիրում եմ բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ. Ազնավուր Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին Այնպիսի ծայրահեղ վիճակ չէ, որ ազգովին թողնենք մեր գործերն ու քաղաքականությամբ զբաղվենք. ԵՊՀ դեկան «Ստեղծված իրավիճակը ուղղակի և անուղղակի խոչընդոտում է տնտեսությանը և երկրի կայունությանը» Մարզիկները կոչ են անում խնդիրը լուծել միասնական ուժերով ու կառուցողական համագործակցությամբ ԱԻՆ-ը կոչ է անում քաղաքացիներին զգոն լինել Արցախի ԱԺ-ն կոչ է անում երկխոսությամբ հասնել իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը ՀՅԴ-ն հանդիպումներ է ունեցել Սերժ Սարգսյանի, Արմեն Սարգսյանի և Էդմոն Մարուքյանի հետ Իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը՝ միայն ու միայն երկխոսությունն է. Ա. Բախշյան «Վստա՛հ ենք այս տարի ավելի լավ է լինելու». գործարարները` տնտեսական ձեռքբերումների մասին Բացառել ցանկացած տեսակի բռնություն, ատելության խոսքի ու բռնության կոչերի. ՄԻՊ Արմեն Սարգսյանը ժամանել է Հանրապետության հրապարակ՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին Յուրա Մովսիսյանը «Յուրգորդեն»-ի կազմում ևս մեկ հանդիպում բաց կթողնի Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 5 անձ Ադրբեջանը խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը ԵՊՀ շրջանավարտների միավորումը շուտափույթ քաղաքական երկխոսություն սկսելու կոչ է անում Տիգրան Մանսուրյանը կողմերին հորդորում է խնդիրը հարթել խոսքի ուժի միջոցով Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված դեսպաններին. տեսանյութ, լուսանկարներ «Ջավախք» հայրենակցական միությունը կոչ է անում գնալ քաղաքական երկխոսության ճանապարհով «Առճակատման, ատելության և ագրեսիայի աստիճանը վտանգավոր աճ է գրանցում այս օրերին» Երեք հոգու մեղադրանք է առաջադրվել՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար. (լուսանկարներ) Հանրային խորհուրդը հայտարարություն է տարածել Արվեստագետները տեղի ունեցող իրադարձությունների միակ լուծում համարում են երկխոսությունը «Սթափության, միասնության, համերաշխության, հանդուրժողականության և երկխոսության կոչ ենք անում» «Սասուն-Տարոն» հայրենակցական միությունը միանում է ՀՀ վարչապետի հայտարարությանը Ձերբակալվել է անօրինական հավաքի ժամանակ ԵՊՀ-ի շենք ներխուժած անձը Գործարարները մտահոգված են երկրի անկայուն վիճակով ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել նախապատրաստվող ահաբեկչությունների կանխման վերաբերյալ. Տեսանյութ Ժամը 16:00-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 93 անձի «Ազգային Միաբանություն» կուսակցությունն աջակցություն է հայտնել ՀՀ վարչապետի հայտարարությանը «Ստեղծված իրավիճակը սպառնալիք է պատերազմական իրավիճակում գտնվող հայոց պետականությանը» Տուսկը և Յունկերը շնորհավորել են Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Մի խումբ անձինք քարերով հարձակվել են ավտոմեքենաների վրա. Տեսանյութ Ստեղծված իրավիճակը բացասական է անդրադառնում տնտեսության վրա. Երվանդ Թավադյան Վարչապետ Սերժ Սարգսյանի պատասխանը «Լույս» հիմնադրամի մի խումբ շրջանավարտների բաց նամակին «Տնտեսության զարգացման համար կարևորում է ներքին անդորրն ու հասարակության համերաշխությունը» Վաչե Գաբրիելյանն ամերիկացի գործընկերներին է ներկայացրել կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների ընթացքը «Նիկոլ Փաշինյանը մշտապես ընկալվել է որպես ոչ հավասարակշիռ, էքսցենտրիկ քաղաքական գործիչ» Ժամը 15:00-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 70 անձի ՊԵԿ-ն աշխատանքի է հրավիրում ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող երիտասարդների Տրանսպորտային հաղորդակցության ուղիներն արգելափակելն առաջացնում է քրեական պատասխանատվություն Իտալիայում հազվագյուտ շագանակագույն արջ է սատկել Ալիևի օգնականն Ադրբեջանի վարչապետ է նշանակվել Երկրապահ կամավորականների միությունը ողջունում է երկխոսություն սկսելու ՀՀ վարչապետի պատրաստակամությունը Հյուսիսային Կորեն հայտարարել է միջուկային փորձարկումները դադարեցնելու մասին Նիկոլ Փաշինյանը պարտավոր է չկտրվել իրականությունից Ժամը 13:00-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 43 անձի «Վստա՛հ ենք այս տարի ավելի լավ է լինելու». գործարարները` տնտեսական ձեռքբերումների մասին «Վիրահայերի միասնություն»-ը միանում է անհապաղ բանակցություններ սկսելու Սերժ Սարգսյանի կոչին ԱԱԾ-ն Հայաստանում նախապատրաստվող ահաբեկչություններ է կանխել. տեսանյութը՝ շուտով 2018 թվականը լավ է սկսվել` անցած 3 ամիսներին Հայաստանը կրկին տնտեսական աճ է արձանագրել. Արսեն Ղազարյան Մանոլաս. «Ռոման» կանգնեցրել է «Բարսելոնային» Մեսսիի հետ, կկանգնեցնի նաև Սալահին Մտավորականները շնորհավորել և իրենց զորակցությունն են հայտնել Սերժ Սարգսյանին ՍԻՄ-ը հեռանկար չի տեսնում Հայաստանն ապակայունացնող ակցիաների շարունակականության մեջ Կարեն Կարապետյանը պարտավորեցնող է համարում եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները Արցախի նախագահը կոչ է արել վիճահարույց հարցերը կարգավորել երկխոսության միջոցով և ցուցաբերել զսպվածության ՀՅԴ-ն ողջունում է անհապաղ երկխոսություն և բանակցություններ սկսելու վերաբերյալ ՀՀ վարչապետի կոչը Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է 320 անգամ Ոստիկանության օրինական որոշմանը չենթարկվելու կոչերն առաջացնում են քրեական պատասխանատվություն Շիրակի մարզում բողոքի զանգվածային ցույցեր չկան. իրավիճակը մարզում հանգիստ է ու վերահսկելի Շախմատի ֆեդերացիան ոչինչ չի հերքել. հավաքականը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Բնական է, որ Լևոն Արոնյանն ու մյուս հայ շախմատիստները սատարում են Սերժ Սարգսյանին Ի՞նչ կլինի մեր երկրի հետ Նիկոլ Փաշինյանի իրականությունում։ Ոչ մի լավ բան՝ անկախ հանգուցալուծումից։ Նիկարագուայում ցույցեր են ընթանում կենսաթոշակային բարեփոխումների դեմ Ժամը 11:30-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 11 անձի

Նա գնաց, որպեսզի մնա Անդրեյ Նույկինի հիշատակին

Չեմ կարծում, թե Անդրեյ Նույկինին որեւէ մեկն ավելի լավ գիտեր, քան ես։ Անհամեստ է թվում, բայց դա այդպես է։ Եվ ճշմարտությունն այստեղ այն է, որ ես նրան շատ լավ էի ճանաչում ոչ միայն այն պատճառով, որ հանգամանորեն ծանոթ էի նրա ստեղծագործությանը. չէ՞ որ կարդացել էի նույնիսկ շատերը նրա տեքստերից, որոնք տպագրված չէին, եւ նույնիսկ ոչ այն պատճառով, որ համախոհներ էինք համարյա բոլոր կարեւոր հարցերում։

Ավելի ճշգրիտ՝ ավելին էինք, քան համախոհներ։
Մենք բարեկամներ էինք։ Եվ բարեկամացած էինք ամուր, ընդ որում՝ ընտանիքներով։ Այդ բարեկամությունը ձգվում էր անցած դարի 80-ական թվականների սկզբից։

...Ծանոթացել էիք վերակառուցման ամենաթեժ պահին։ Հայտնի միջազգայնագետ-ժուռնալիստ, դրամատուրգ, գրող, «Լիտգազետայի» աշխատակից, Խաղաղության պաշտպանության կոմիտեի նախագահ Հենրիխ Բորովիկը հենց վերակառուցման բարձրակետին (1987 թվականի վերջին) հավաքեց արվեստի տարբեր ոլորտներ, տեսակներ ու ոճեր ներկայացնող հարյուր մարդու եւ տարավ օվկիանոսից այն կողմ, ոչ այն է` Ամերիկան հայտնագործելու, ոչ այն է՝ Ամերիկայի համար հայտնագործվելու։

Այդ «դեսանտում» ընդգրկված էինք նաեւ ես ու Անդրեյը եւ «կենդանի» հանդիպում ունեցանք, թեեւ վաղուց բավական լավ գիտեինք միմյանց պարբերական հրատարակություններից։ Բորովիկի նախագիծն այն ժամանակների համար բարձրագոչ ու անսովոր անվանում ուներ՝ «Ժողովրդական դեմոկրատիա»։ Մեզ ԱՄՆ-ում ընդունեցին ոչ միայն պաշտոնական անձինք ու կազմակերպություններ, այլեւ ընտանիքներ՝ իրենց տներում։ Մենք Նույկինի հետ նույն խմբում էինք։ Շուտով Անդրեյը դարձավ ամենահայտնի մարդը ոչ միայն մեր խմբում, այլեւ ողջ բորովիկյան վաշտում։
Իսկ չէ՞ որ ԱՄՆ կատարած այդ ուղեւորության ժամանակ խորհրդային պատվիրակության կազմում էին նաեւ ողջ աշխարհին հայտնի ականավոր գիտնականներ, տիեզերագնացներ, կինոբեմադրիչներ, դերասաններ, մարզիկներ եւ այլն։ Բայց ամենից մեծ հետաքրքրություն նրանց շրջանում, որոնց հետ վիճակվեց հանդիպել ԱՄՆ-ում, առաջացնում էր Անդրեյ Նույկինի անձը. այն շրջանում ամենապահանջված ժանրը թերեւս գեղարվեստական հրապարակախոսությունն էր, որը ԽՈՍՔՈՎ մերկացնում էր «զարգացած սոցիալիզմի» բոլոր հիվանդությունները։

Առաջ անցնելով նշեմ, որ Անդրեյի ժողովրդականությունը ժամանակի հետ աճեց։ Համաձայն հասարակական կարծիքի հարցման պաշտոնական տվյալների, երկու անգամ իրար հետեւից՝ 1988 եւ 1989 թվականներին, նա ուներ երկրորդ վարկանիշը ոչ միայն խորհրդային հասարակայնության շրջանում։ Հավանաբար ընթերցողների սերնդին հետաքրքիր կլինի իմանալ, որ առաջին տեղում էր տնտեսագետ Նիկոլայ Շմելյովը։ Իսկ այ, 1990 թվականին Անդրեյը հայտնվեց «բրոնզե» երրորդ տեղում՝ Բորիս Ելցինից եւ պատմաբան, գեներալ Դմիտրի Վոլկոգոնովից հետո։
Այս ամենի մասին հիմա հենց այնպես չեմ հիշատակում։ Պետք է խոստովանեմ, որ ազատ վերաբերմունքը թեմաների նկատմամբ, ինչը նախկինում արգելված էր գրաքննությամբ, սկսվեց ԽՄԿԿ ԿԿ հայտնի Ապրիլյան պլենումից հետո, որի շնորհիվ այն ժամանակվա գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը մտավ պատմության մեջ։ Իր «Իդեալնե՞ր, թե՞ շահեր» գրքի նախաբանում, որն այն ժամանակ աղմուկ բարձրացրեց ԽՍՀՄ սահմաններից շատ հեռու (հիշում եմ, այդ նախաբանը թարգմանվել էր անգլերեն, խոսակցություններ կային, որ թարգմանվելու է ողջ գիրքը), Անդրեյ Նույկինը գրել էր. «Իրադարձությունները մեր երկրում 1985 թվականի ապրիլից հետո սկսեցին զարգանալ այնպիսի սարսափազդու արագությամբ, որ հաճախ, մինչ հեղինակը կհասներ հոդվածի ավարտին, դրա սկիզբն արդեն «կյանքից հետ էր մնում»։
Նա մի տեսակ շոշափելիորեն նկատեց նաեւ այսպիսի կարեւոր փաստ. այն, ինչ վերակառուցման սկզբում մեզանից շատերի համար համարձակ քաջության արարք կարող էր համարվել, բառացիորեն մեկ տարի անց դարձավ «հրապարակախոսության ընդհանուր դաշտ»։

Ես շատ լավ հասկանում էի նրա այդ միտքը։ Այդ ժամանակ տպագրել էի մի հոդված՝ «Փոխառնված համարձակություն» վերնագրով։ Խոսքն այն մասին էր, որ ահռելի քանակությամբ ստորաքարշ, աղվեսային վարքագծով մարդիկ, որ դեռ երեկ ղեկավարության պնակալեզներն էին, հանկարծ նվերի կարգով վերակառուցումից համարձակություն ստացան, հանդուգն դարձան՝ ընդհուպ մինչեւ հրապարակային լուտանքներ տեղալն ու սրբություններ պղծելը։
Չի կարելի ասել, թե Անդրեյը մինչեւ վերակառուցումը չնչին բաներով էր զբաղված։ Չէ՞ որ նա գիտնական-արվեստաբան էր, փիլիսոփա։ Այդ գծով թեկնածուական դիսերտացիա էր պաշտպանել։ Ընդ որում՝ հայտնել էր համարձակ մտքեր արվեստի գեղեցկության, բարոյականության, սոցիալական գործառույթի բնույթի մասին։ Այդ «հավերժական» թեմաների վրա աշխատում էր նաեւ արվեստագիտության գիտահետազոտական ինստիտուտի պատերի ներսում, ավելի ուշ՝ կինոարվեստի ԳՀԻ-ում։

Հայտագրերում նրան ներկայացնում էին որպես գրողի, գեղագետի, գրաքննադատի, հրապարակախոսի։ Եվ կարդալով 50-ականներից մինչեւ 80-ականների կեսերը նրա գրած աշխատությունները, դժվար չէ նկատել ու հասկանալ, որ Անդրեյ Նույկինը կանգնած էր այն գրող-հրապարակախոսների շարքում, որոնք իրականորեն մոտեցրին վերակառուցումը։ Այո, վերակառուցման նախաձեռնողը Գորբաչովն էր, բայց դրա համար մեր հրապարակախոսությունը հող էր նախապատրաստել ավելի վաղ։
Պատահական չէ, որ Նույկինն իր, կասեի՝ հրապարակախոսական-գրականագիտական «Արվեստագետի հասունությունը» մենագրության մեջ հանգամանորեն քննության է առնում հրապարակախոսության թեման, որպես գեղարվեստական գրականության բաղկացուցիչ մաս։ Այդ գրքում մանրամասնորեն հետազոտված է հայտնի գրող եւ հրապարակախոս Սերգեյ Զալիգինի ստեղծագործությունը, որի հետ բախտ եմ ունեցել երկար շփվել բնապահպանական եւ, մասնավորապես՝ խմելու ջրի խնդիրներով։ ԽՄԿԿ Կենտկոմի ապրիլյան պլենումից մեկ տարի առաջ լույս տեսած այդ գրքի բազմաթիվ էջերում Նույկինը հիշատակում է լուսավոր ու պայծառ հրապարակախոս Վալենտին Օվեչկինին՝ իր «Շրջանային առօրյա» լեգենդար շարքով։

Այդ պատճառով էլ Անդրեյ Նույկինի թե՛ ընկերները, թե՛ գործընկերները բոլորովին չզարմացան, երբ անցած դարի արդեն 80-ական եւ 90-ական թվականների սահմանագծին նա ողջ ձայնով արձագանքեց Ղարաբաղի ողբերգությանը, հայերի ցեղասպանությանը Սումգայիթում եւ Բաքվում։
Նյութը հավաքելու եւ ուսումնասիրելու իրեն հատուկ մարտավարությամբ նա որոշեց առաջին հերթին գործընկերների հետ այցելել ե՛ւ Հայաստան, ե՛ւ Ադրբեջան, բայց ոչ թե Ղարաբաղի մասին վեճում հանուն գորբաչովյան տխրահռչակ հավասարակցության պահպանման, այլ սեփական աչքերով տեսնելու, թե իրոք ինչ է կատարվում երկրի այդ բազմաչարչար անկյունում։

Եվ ահա 1991 թվականի փետրվարի կեսերին Անդրեյ Նույկինը, նրա կինը՝ Գալինա Նույկինան, Վալենտին Օսկոցկին, Յուրի Չեռնիչենկոն եւ Թիմուր Գայդարը, նախապես զանգելով ինձ, Մոսկվայից թռան Երեւան։ Ես նրանց դիմավորեցի սառը մթնշաղին, օդանավի մոտ։ Տարա ցուրտ ու չջեռուցվող Երեւան, որտեղ ամենադժվար ճարվող ապրանքը նավթն ու մոմերն էին։
Այն ժամանակ Ղարաբաղից ամեն ժամ լուրեր էին հասնում այն մասին, թե ինչ սանձարձակություններ էին կատարում ադրբեջանցի օմոնականները, որոնք գտնվում էին ասպես կոչված Կազմակերպչական կոմիտեի, Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի երկրորդ քարտուղար Վ.Պոլյանիչկոյի եւ արտակարգ դրության շրջանի պարետ, ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի գեներալ Վ.Սաֆոնովի ենթակայության տակ։ Նրանք երկուսն էլ Ադրբեջանական ԽՍՀ Կոմկուսի Կենտկոմի անդամներ էին եւ փաստորեն ենթարկվում էին ոչ թե Մոսկվային, այլ Բաքվին։

Ողջ ցինիզմը հենց այդտեղ էր։ Կրեմլյան իշխանության ակնհայտ կաթվածահարության պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունը ջանում էր հայկական ինքնավար մարզում բնիկ հայերի դեմ չարագործություններ իրագործել ռուսների ձեռքով, առաջին հերթին նրա համար, որ Հայաստանի, Ղարաբաղի եւ Սփյուռքի հայերի շրջանում հակառուսական տրամադրություններ բորբոքի։
Եվ ահա գերհանրաճանաչ ռուս գրողները թռչում են, ինչպես ռուսական ցարերն էին ասում, «Տերունական եւ հռչակավոր Ղարաբաղյան Հայոց մարզ», որը ժամանակին Ռուսական կայսրությանն էր միացվել «առհավետ ու մշտնջենապես»։ Սակայն ռուս գրողները Ստեփանակերտ էին թռչում ոչ միայն պարզելու, թե այդ ինչպես ստացվեց, որ Գյուլիստանի պայմանագրով Պարսկաստանից Ռուսաստանին հանձնված բնիկ հայկական մարզը հիմա գործնականում համարյա թե արդեն նվիրել են Թուրքիային։ Բայց ամենից շատ նրանց անհանգստացնում էր Ղարաբաղի բնակիչների ճակատագիրն այն պայմաններում, երբ պաշտոնական մամուլից անհնար էր իմանալ այն ամենի մասին, ինչ կատարվում էր Անդրկովկասում։

Դե ահա, նրանք էլ Ղարաբաղ էին թռչում ճշմարտության հետեւից։ Ես մնացի նրանց սպասելու «Էրեբունի» օդանավակայանում։ Իսկ թե ինչ կատարվեց Ստեփանակերտում ռուս գրողների վայրէջքից անմիջապես հետո, Անդրեյ Նույկինը հետագայում կպատմի իր «Ցավ իմ, Ղարաբաղ» գրքում։ Իսկ այն ժամանակ, այսինքն՝ նույն օրը երեկոյան, երբ նրանք վերադարձան «Էրեբունի», երեսներին գույն չկար։

Հեղինակ՝ Զորի Բալայան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Սեպտեմբերի 23-ի համարում

Հարցում
website by Sargssyan