Հայաստանը և Նաուրուն դիվանագիտական հարաբերություններ են հաստատել

Այս թեմայով
- Հայաստանի արտգործնախարարը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին. Լուսանկարներ
- Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Կարմիր բլրի շրջակայքում կազմակերպված ծառատունկին. Լուսանկարներ, տեսանյութ
- Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարին. Տեսանյութ
- Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԽ պատգամավոր Ֆրանկ Էնգելին
Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Նաուրուի նախագահ, արտաքին գործերի և առևտրի նախարար Բարոն Վաքան սեպտեմբերի 22-ին ստորագրեցին երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Նաուրուի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը հույս հայտնեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հնարավորություն կընձեռի փոխշահավետ համագործակցություն ծավալել միջազգային հարթակներում: