Այսօր՝ 16 հոկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար
ԼՐԱՀՈՍ
ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք Դուք ձեր ձեռքով բերեցիք իշխանության Արսեն Թորոսյաններին, դուք բժիշկներ Հակահայկական բախումներ հրահրողը՝ քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում Մեզ մենակ Շիշկիններն էին պակասում, էդ էլ ստացանք Հարգելի պարոն Փաշինյան, Արցախը երբե՜ք Ադրբեջանի կազմում չի՜ եղել Հայաստանին անհրաժեշտ է կայունություն Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն Հիշենք, թե ով է հիմնել «Արարատ-Արմենիա» ֆոտբոլի ակումբը և ով է սեփականատերը Ղարաբաղյան պատերազի վետերանների միության հայտարարությունը, Ստամբուլյան կոնվենցիայի մասին Արմեն Աշոտյանը այն մարդը չէ, որ վախենա հետապնդումներից

Երբ երթը գլխավորում են կաղ ոչխարները

Ժամանակին Մեծ Բրիտանիայի Նյուքասլի համալսարանի գիտնականներն անցկացրեցին չափազանց հետաքրքիր գիտափորձ, որի արդյունքները կարող են լայնորեն կիրառվել նաեւ հայոց աշխարհում։
Հանգստի սենյակում, որտեղ դրված էր «ազնվության արկղը» (դրա մեջ աշխատակիցները փող են հավաքում սուրճի եւ թեյի համար), սկսեցին լուսանկարներ փակցնել։ Լուսանկարները փոփոխվում էին. մերթ ծաղիկներ, մերթ աչքեր։ Ամեն շաբաթ գիտափորձի հեղինակները հաշվում էին արկղում հավաքված փողը։ Գիտափորձը տեւեց տասը շաբաթ։
Պարզվեց, որ այն շաբաթներին, երբ հանգստի սենյակում բոլորին խստորեն նայում էին մարդկային աչքերը, հավաքված գումարը 276 տոկոսով ավելի շատ էր, քան «ծաղիկներով» շաբաթներին։
Ինչո՞վ բացատրել։ Ամոթով. ահա՛ պատասխանը։ Մարդիկ ենթագիտակցաբար զգում են, թե որ արարքները կարող են հարուցել շրջապատի պարսավանքը, ստվերել իրենց հեղինակությունը։
Եվ ահա թե ինչի մասին ես ակամա մտածում։ Իսկ ի՞նչ կլինի, եթե հայրենի կուսակցությունների գրասենյակներում փակցնենք աչքեր պատկերող մեծ լուսանկարներ։ Կսկսե՞ն այնտեղ բնակվող գործիչներն ամաչել սեփական հայտարարություններից ու արարքներից։
Ճիշտն ասած, հազիվ թե։ Չէ՞ որ ամոթի ու մեծահոգության սրտահույզ օրինակներ նրանք ցուցաբերում են գերազանցապես խոսքով։ Քաղաքականությունը Հայաստանում առհասարակ խոսքի մրցակցություն է, այլ ոչ թե գործի։ Իսկ իրականում բոլորն ամեն ինչի վրա թքած ունեն, եւ յուրաքանչյուրը մտածում է բացառապես իր մասին։
Թեպետ, եթե «մեկ նավի» միասնականության ու ճակատագրի ընդհանրականության զգացումը հատուկ չէ նույնիսկ Եվրոպային, ապա որքանո՞վ են տեղին այդօրինակ անուրջները մեր պարագայում։ Բավարիայում, օրինակ, երկրպագում են Սուրբ Ֆլորիանին, որի «վարույթում» են կրակն ու հրդեհները։ Գոյություն ունի նույնիսկ այդ սրբին ուղղված բավական «մեղսավոր» աղոթք։ Գերմաներենից թարգմանած հնչում է այսպես. «Սուրբ Ֆլորիան, խնայի՛ր իմ տունը, հրկիզիր հարեւանների՛նը»։
Լուրջ հիմքեր կան կարծելու, որ հայը, չապավինելով ինչ-որ կասկածելի Ֆլորիանի, բենզինի համար չի ափսոսա վերջին գրոշը եւ անձամբ կհրկիզի ամեն ինչ՝ տունը, քաղաքը, նավը, ծովը, երկիրը, մոլորակը, միայն թե տեսնի վառվող հարեւանին։
Թեեւ, եթե «հրձիգին» լսես, ապա հենց ինքն է առաքինության մարմնավորումը։ Ասենք, բոլոր մարդիկ են այդպիսին, անկախ ազգությունից ու հավատքից։ Հիշեցնենք, թե ինչ է ասված Ղուրանում, երկրորդ՝ «Կով» սուրահում. «Եվ մարդկանց մեջ էլ ոմանք ասում են. «Հավատացինք մենք Ալլահին նաեւ վերջին օրը»։ Բայց նրանք չեն հավատում։ Իսկ երբ նրանց ասում են. «Ապականութուն մի՛ տարածեք երկրի վրա», նրանք ասում են. «Մենք միայն բարիք ենք գործում»։

Երրորդ՝ «Իմրանի ընտանիքը» սուրահում էլ ասված է. «Իսկ նրանց մեջ կան այնպիսիք, որոնք իրենց լեզուներով խեղաթյուրում են գրվածը, որպեսզի դուք համարեք, թե դա է գրվածքը, թեեւ դա գրվածքը չէ, եւ ասում են. «Սա Ալլահից է»։ Իսկ դա Ալլահից չէ, եւ նրանք ստում են Ալլահի մասին, իմանալով դա»։
Այո, մարգարեն գիտե՛ր, թե ինչ էր ասում։
Որքան տարօրինակ բաներ կան, այնուամենայնիվ, մեր կյանքում, թանկագին քույրեր եւ եղբայրներ։ Ամեն ինչի մասին չես էլ հասցնում նույնիսկ ինչպես հարկն է մտորել։ Բայց կան այնպիսի բաներ, որոնց կողքից, ինչպես ասում են՝ չես անցնի։ Եթե անգամ անցնես էլ, ապա հետո, միեւնույն է, կվերադառնաս։ Ու կքարանաս զարմանքից։
Վերցնենք, օրինակ, Քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, որը անցած շաբաթ հայտարարեց. «Մեր ընդդիմության գլխին կախված անեծքը հենց այն է, որ նրանք միշտ հարցերը բարձրացնում են, բայց լուծումներ չեն կարողանում տալ։ Սա ավելի վատ է, քանի որ ոչ միայն խնդիր չի լուծվում, այլեւ ավելի է վատթարանում այն վիճակը, որն առաջանում է այդ խնդիրների չլուծվածության պատճառով»։
-2 միավոր ստացած Հ.Հովհաննիսյանի դատողությունների տակ կարող է ստորագրել ամեն մի բարեմիտ մարդ։ Իրավիճակի կատակերգականությունն այն է, որ դրանք ստորագրելը դժվար է հենց իր՝ Քաղաքագետների միության նախագահի համար։ Քանզի նա բնավ քիչ բան չի արել, որ ընդդիմության գլխավերեւում այդ անեծքը կախված մնա առհավետ։
Անդրհայելային աշխարհում Սպիտակ թագուհին ասում էր Ալիսային. «Իմ կանոնը հաստատուն է. մուրաբան կուտենք վա՛ղը։ Եվ միայն վա՛ղը»։ «Բայց չէ՞ որ վաղը ինչ-որ ժամանակ կդառնա այսօր»,- տարակուսում էր Ալիսան։ Եվ ի պատասխան՝ լսում. «Ոչ, երբե՛ք։ Վաղը երբեք այսօր չի լինում»։
Ճիշտ այդպես էլ հայրենի ընդդիմության պարագայում է. մուրաբան, այսինքն՝ իրենց դավանած գաղափարների հաղթանակը, միշտ էլ կլինի վաղը, իսկ այսօր՝ անվերջանալի պատմություններ առ այն, թե ինչպես է կործանվում հայոց աշխարհը։
Առաջնորդներն ընդդիմության ճամբարում ժամանակ առ ժամանակ փոխվում են, բայց իրադրությունը չի բարելավվում, այլ միայն է՛լ ավելի է վատթարանում։
Միջնադարյան բանաստեղծ ու փիլիսոփա Օմար Խայամը ձեւակերպել է հետեւյալ իմաստնությունը.
Եթե ոչխարների հոտը շրջվում է,
Եվ գնում հակառակ ուղղությամբ,
Երթը գլխավորում են կաղ ոչխարները։
Այնպիսի տպավորություն է, թե Օմար Խայամը պայծառատեսի պես վերծանել է հայրենի ընդդիմության դժբախտությունները, որն այնքան հաճախ է շրջվում ու գնում հակառակ ուղղությամբ, որ առողջ ոչխարները ոչ մի կերպ չեն հասցնում առաջ անցնել։ Դրա հետեւանքով այդպես էլ հավերժ քարշ են գալիս հիվանդների, թույլերի ու կաղերի հետեւից։
Դրա հետեւանքով հայրենի ընդդիմությունը դեռեւս ողջ է միայն մի պատճառով. նրան պետք է ժամանակ առ ժամանակ ցույց տալ Արեւմուտքին։ Այսինքն՝ արդեն իջել է Մասիսը պատկերող վերնիսաժյան նկարների մակարդակին։ Ընդդիմության որեւէ առաջնորդ ընդդիմադիր է ընդդիմության մյուս առաջնորդներին։ Ուստիեւ իր թեւի տակ կարող է հավաքել միմիայն իրեն։ Մտցնել գլուխը թեւի տակ ու չծլվլալ։
Քաղաքական գործիչների, վերլուծաբանների ու լրագրողների մեծ մասը չի սիրում «Ժառանգության» առաջնորդ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, նրան համարում որեւէ տաղանդից զուրկ միջակություն։ Բայց դա ոչինչ չի նշանակում, քանզի այդ քամահրանքը լիովին փոխհատուցվում է ժողովրդական սիրով։
Այս առումով մենք կհամեմատենք նրան Սիլվեստր Ստալոնեի հետ։ Ժամանակին կինոքննադատների միությունը Ստալոնեին շնորհեց «Ոսկե մորի» մրցանակ՝ «Ռոքի 4»-ում վատագույն ռեժիսուրայի համար։ Այնուհետ նրան մրցանակ շնորհեցին «Ռեմբո»-ում տղամարդու դերի ամենավատ կատարման համար։ Ի վերջո «Ոսկե մորի» մրցանակաբաշխության ժյուրին ճանաչեց Ստալոնեին հարյուրամյակի վատագույն դերասան։ Եվ ի՞նչ։ Մի՞թե դա չէ իսկական փառքը. քննադատները չարությունից պայթում են, իսկ ժողովուրդը՝ պաշտում։
Եվ ինչպե՞ս չպաշտել, եթե անցած շաբաթ Ր.Հովհաննիսյանը հայտարարեց. «Եթե ժողովուրդը այդ պահանջարկը ներկայացնի, եթե ժողովուրդն ուզում է փոփոխություն, պատրաստ է նաեւ ակտիվ, նախաձեռնող քայլերի, ինչու չէ, մենք պետք է հրապարակային, հանրային քայլերով ամեն ինչ անենք, որ տեղի չունենա այդ մենիշխանության շարունակությունը։ Կարող ենք գարնանն ընդառաջ «Ժառանգությունից» եւ ոչ միայն «Ժառանգությունից» սպասել ակտիվ նախաձեռնություններ»։
-3 միավոր ստացած Ր.Հովհաննիսյանի կենսագրության մեջ չսերտած դասերի օրինակներն անչափ շատ են, կրկնելը տաղտկալի է, լեզուներիս վրա արդեն կոշտուկներ են գոյացել։ Ինչպես ասում էր Բազիլիո կատուն փայտի կտոր հիշեցնող տղային՝ ցույց տալով Հիմարների երկիրը. «Երբեք մի՛ սովորիր, Բուրատինո, ես սովորեցի ու կուրացա»։

Գագիկ Մկրտչյան
«Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Սեպտեմբերի 26-ի համարում

website by Sargssyan