Այսօր՝ 20 հոկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ
ԼՐԱՀՈՍ
Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք Դուք ձեր ձեռքով բերեցիք իշխանության Արսեն Թորոսյաններին, դուք բժիշկներ Հակահայկական բախումներ հրահրողը՝ քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում Մեզ մենակ Շիշկիններն էին պակասում, էդ էլ ստացանք Հարգելի պարոն Փաշինյան, Արցախը երբե՜ք Ադրբեջանի կազմում չի՜ եղել Հայաստանին անհրաժեշտ է կայունություն Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն Հիշենք, թե ով է հիմնել «Արարատ-Արմենիա» ֆոտբոլի ակումբը և ով է սեփականատերը Ղարաբաղյան պատերազի վետերանների միության հայտարարությունը, Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Ինչպես տարբերել դերասաններին ու քաղաքական գործիչներին

Քաղաքականությունը բանավեճ է եւ հասարակական կառույցի տարբեր մոդելների մրցակցություն։
Քաղաքական մոդելները պետք է մրցեն միմյանց հետ, իսկ կյանքը քաղաքականության տեսանկյունից պետք է ներկայացնի անծայրածիր դաշտ՝ այս կամ այն գաղափարի ճիշտ կամ կեղծ լինելը, այս կամ այն գործչի հիմարությունը կամ խելամտությունն ապացուցող գիտափորձերի համար։
Հայոց աշխարհում, սակայն, ներկայումս տեղի ունեցողն ամենեւին էլ քաղաքական մրցակցություն չէ։ Դա նույնն է, թե ֆուտբոլի թիմը՝ մրցակցի դեմ դաշտ դուրս գալու փոխարեն, բաժանվի երկու մասի ու խաղա ինքն իր հետ։ Այստեղից էլ քամահրալից վերաբերմունքը ամեն ինչի նկատմամբ, բացի սեփական շահից։

Թեպետ, մյուս կողմից, գուցեեւ ինչ-որ տեղ իրավացի են ոչ մի բանի համար պատասխանատվություն չստանձնող ու բացառապես սեփական անձի մասին հոգ տանող քաղաքական գործիչները։ Քանզի պատմությունը մի այդպիսի տարօրինակ դատարան է՝ առանց դատ ու դատաստանի։
Հաղթողներին այստեղ չեն դատում, այլ մշտապես արդարացնում են, իսկ պարտվածներին ընդհանրապես դադարում են նկատել, քանզի ո՞ւմ են նրանք ընդհանրապես հետաքրքրում։ Ահա եւ տարիներով շրջանաձեւ պտտվում են մեր գործիչները, կրկեսի ձիերի պես, մի պատվանդանիկից մյուսը վազելով, եւ ինտելեկտի այնպիսի պաշար են այդ ընթացքում կուտակել, որ պարզապես ապշել կարելի է։ Կրկեսի տերերը փոխվում են, իսկ խաղացանկը՝ մնում նույնը։
Հայրենի քաղաքական գործիչների հայտարարությունները լսելիս կարելի է տպավորություն ստանալ, թե գործ ունենք գերագույն առաքինության ու վեհության ինչ-որ մարմնացումների, միջնադարյան ասպետների հետ։
Սակայն փայլփլուն զրահներով ու գունագեղ փետրափնջով զարդարված սաղավարտներով ասպետների մասին հոլիվուդյան պատկերացումն իրականության հետ որեւէ աղերս չունի։ Իրական ասպետները շրջում էին ծռմռված, ժանգոտ զրահներով, որոնք գարշահոտում էին Սովետաշենի աղբանոցի պես։ Չէ՞ որ նրանք բոլորովին չէին լողանում։

Ջուրը եվրոպացիների գիտակցության մեջ՝ ընդհուպ մինչեւ 18-րդ դարը պատկերանում էր որպես վարակի տարածիչ։ Մեծն թագուհի Իզաբելլա Կաթոլիկը, որը միավորեց Իսպանիան, հովանավորում էր Կոլումբոսին, տարեց հասակում պարծենում էր, թե լողացել է կյանքում ընդամենը երկու անգամ։
Ինչեւէ, հայրենի քաղաքական գործիչներից քչերը երբեւէ լսած կլինեն սուրբ Գենեզիոսի մասին։ Նա ապրել է III-IV դարերում, եղել «միմոս» հռոմեական թատրոնում, մասնակցել քրիստոնյաներին ծաղրող ներկայացումների։ Սակայն մի գեղեցիկ օր նա հանկարծ աստվածային հայտնություն է ստանում եւ սկսում ջերմեռանդորեն քարոզել Քրիստոսի խոսքը։

303 թվականի հալածանքների ժամանակ Գենեզիոսը նահատակվեց, եւ նրա աճյունը հանգչում է Հռոմի Սուրբ Սաբինայի եկեղեցում։ Ողջ աշխարհում սուրբ Գենեզիոսը համարվում է դերասանների եւ քաղաքական գործիչների երկնային հովանավորը։
Հիրավի իմաստուն է եկեղեցին. իրոք բավական դժվար է տարբերակել միմյանցից դերասաններին ու քաղաքական գործիչներին. նույնն է մասնագիտությունը։

Գոյություն ունի հայոց աշխարհում մի հինավուրց եւ գեղեցիկ ավանդույթ։ Ամեն աշնանը (գարնանը, ամռանը, ձմռանը) հավաքվում են գիտունիկներ՝ -իստեր, -բաններ, -գետներ, ու նյարդայնացած տրորելով աչքերը, սկսում դատողություններ անել հերթական թեժացման մասին։
Արդյունքում ոչ մի թեժացում էլ, բնականաբար, չի լինում։ Սակայն չիրականացած կանխատեսումները մերոնց վրա բացասաբար չեն ազդում, քանզի քաղաքական գործչի տաղանդը հենց այն է, որ համոզիչ կերպով պատմի, թե ինչքան լավ է լինելու ամեն ինչ, իսկ հետո է՛լ ավելի վստահորեն պարզաբանի, թե ինչու ամեն ինչ ճիշտ հակառակը ստացվեց։
Ինչպես որ բազմիցս վարվել է նախկին պատգամավոր ԱԼԲԵՐՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, որն անցած շաբաթ հետեւյալ կերպ արձագանքեց երեսուն փրկիչներին հղված Սեֆիլյանի կոչին. «Վիճակն այսօր շատ ավելի լուրջ է, քան այս կամ այն մարդու անձնական կարծիքը։ Մենք պետք է հասկանանք, որ միավորվելն անհրաժեշտություն է։ Եթե այդ երեսուն հոգու մեջ գտնվեն տասնհինգ հոգի, որոնք իրենց ամբիցիաներից վեր կդասեն իրավիճակի մտահոգությունը, ապա ողջունելի է։ Ես տեսնում եմ ինձ ցանկացած մեկի կողքին, նույնիսկ Աշոտ Մանուչարյանի կողքին»։

Այո... Ինչ աստիճան պետք է այնուամենայնիվ հուսահատված լինի մարդը, որ տեսնի իրեն Մանուչարյանի՛ կողքին։
Սակայն մեծապես կասկածում ենք, թե երեսունից նույնիսկ տասնհինգը կկարողանան հրաժարվել իրենց հավակնություններից։ Ընդդիմադիր գործիչներն այսօր վերջնականապես գզվռտվել են եւ միայն ըմբոշխնումով հիշեցնում են միմյանց նախկին մեղքերը։ Իսկ քանի որ բոլորը հիմնականում ուրացյալներ են, ապա հիշելու բան էլ շատ կա։ Այդ պատճառով էլ համախմբման փոխարեն ստացվում է Այվազովսկու վրձնին արժանի պատկեր։
Կարծում ենք, -2 միավոր ստացած Ա.Բաղդասարյանը շփոթում է սկզբունքորեն տարբեր այնպիսի բաներ, ինչպիսիք են լիցքն ու բռնկիչը։ Ինքնըստինքյան ընդդիմության միավորման գաղափարը պիտանի է միայն որպես բռնկիչ, որը կարող է, իհարկե, առաջացնել լիցքի պայթյուն։ Բայց միայն այդպիսի լիցքի առկայության դեպքում։ Մինչդեռ սոցիալական բարոմետրը փոթորիկ բոլորովին չի կանխատեսում։ Պասիոնար լիցքը ներկայումս մոտ է զրոյի։
Այրվող նյութի բավարար քանակի դեպքում բռնկումը լինում է ինքնաբերաբար։ Սակայն այսօրվա իրավիճակը մղում է ոչ այնքան եռանդուն գործողությունների, որքան հանգիստ իմաստավորման։

Ասենք, հանգիստ իմաստավորումը խորապես խորթ է Ա.Բաղդասարյանին։ Պատահական չէ, որ նա ընդդիմադիր է եղել երկրի բոլոր երեք նախագահներին։ Հավանաբար նախկին պատգամավորը պատկանում է ինչ-որ գաղտնի ընկերության, որի անդամները երդում են տվել հավերժ ատել ցանկացած ինչ¬որ բանի նախագահի պաշտոն զբաղեցնող անձանց։
Դե, իսկ միավորումը քաղաքականության մեջ ողջունվել է մշտապես։ Պատահական չէ, որ տերությունները հաճախ ընդարձակվել են ոչ թե արյունահեղ պատերազմների միջոցով, այլ շահավետ ամուսնական դաշինքների շնորհիվ, երբ օգոստափառ տիկինը որպես օժիտ իր օգոստափառ ամուսնուն մատուցել է որեւէ իշխանություն կամ հերցոգություն։ Պարզապես վատն այն է, որ հայրենի ընդդիմադիրները օժիտ բոլորովին չունեն։
Ընդունված է համարել, որ ով ծիծաղեցնում է, անվնաս է եւ բնավ սարսափելի չէ։ Դուրս է գալիս այդպիսի առլեկինոն հրապարակ, պայմանականորեն ասած՝ զանգուլակներով թասակը գլխին, եւ սկսում գլուխկոնծի տալ ու ծամածռություններ անել։

Հանդիսատեսը քրքջում է, ոմանք նույնիսկ փորներն են բռնում ծիծաղի սաստիկ նոպայից, մատնացույց անում նրան։ Իսկ ընդհանուր առմամբ բոլորն էլ գոհ են։ Ուրիշ էլ ի՞նչ երջանկություն է ձեզ պետք, Ադամի ու Եվայի զավակներ։
Անցած շաբաթ բոլորին անչափ ծիծաղեցրեց Պահպանողական մարդ-կուսակցության առաջնորդ ՄԻՔԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, որը հանկարծ հայտարարեց՝ ծլնգացնելով զանգուլակները. «Համատարած արժեզրկման, բարոյազրկման պայմաններում ենք մենք կանգնելու այն մարտահրավերների առջեւ, որ այս օրերին հասունանում են մեր անմիջական շրջապատում։ «Սրանից փրկիր մեզ, Քրիստոս Աստված»,- իր «Ողբն» ավարտելիս կասեր Պատմահայրը»։
Դե ինչ, -3 միավոր ստացած Մ.Հայրապետյանը չի կարող չուրախացնել բազմագիտակության խոր մակարդակով։ Կա միայն մի հանգամանք, որ չի նկատել բազմագիտակը։

Գագիկ Մկրտչյան

«Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հոկտեմբերի 3-ի համարում

website by Sargssyan