Այսօր՝ 17 հոկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ
ԼՐԱՀՈՍ
Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք Դուք ձեր ձեռքով բերեցիք իշխանության Արսեն Թորոսյաններին, դուք բժիշկներ Հակահայկական բախումներ հրահրողը՝ քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում Մեզ մենակ Շիշկիններն էին պակասում, էդ էլ ստացանք Հարգելի պարոն Փաշինյան, Արցախը երբե՜ք Ադրբեջանի կազմում չի՜ եղել Հայաստանին անհրաժեշտ է կայունություն Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն Հիշենք, թե ով է հիմնել «Արարատ-Արմենիա» ֆոտբոլի ակումբը և ով է սեփականատերը Ղարաբաղյան պատերազի վետերանների միության հայտարարությունը, Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Նիհար երինջների մենատիրությունը հայոց աշխարհում

Խորհրդարանի նիստերը, խոստովանենք, մի տեսակ տաղտկալի են անցնում։ Ամենահետաքրքիր հարցը այս տարվա օրակարգում, թերեւս, բյուջեի հաստատումն է, երբ իսկական ճակատամարտեր են սպասվում։ Ու թեեւ պատերազմին դեռ բավական ժամանակ կա, այսօրվա անհրապույր իրականությունը ստիպում է անդրադառնալ հենց այդ թեմային։
Ճիշտ է, քչերն են կարծում, թե սույն փաստաթուղթը ինչ-որ օգուտ կբերի երկրին։ Եվ դա, նկատենք, չափազանց իմաստուն մոտեցում է։
Չինացի փիլիսոփա Մեն Ցի Ուսը, որն ապրել է Ք.ա. III դարում, մի անգամ հետաքրքիր զրույց ունեցավ տիրակալ Հու Իի հետ։ Վերջինս հարցրեց փիլիսոփային. «Ծերունի, եթե հաղթահարել ես հազար լի երկարության ճամփան, որպեսզի գաս այստեղ, ապա, հավանաբար, գիտես ինչպես օգուտ բերել իմ երկրին»։

Մեն Ցի Ուսը պատասխանեց. «Ինչո՞ւ խոսել օգուտի մասին։ Կարեւոր են միայն առաքինությունն ու մեծահոգությունը։ Եթե տիրակալն ասի. «Ինչպե՞ս օգուտ բերել իմ երկրին», նրա իշխանները կասեն. «Ի՞նչը օգուտ կբերի մեր տիրույթներին», իսկ հասարակ մարդիկ ու դպիրները կասեն. «Ո՞րն է մեր օգուտը»։
Իսկ երբ ստորին եւ վերին խավերը ձգտեն սեփական օգուտ ստանալ, պետությունը կկործանվի»։

Բայց բյուջեի հետ կապված ահա թե ինչն է մեզ անչափ հետաքրքիր։
Համաձայն աստվածաշնչյան ավանդապատումի, փարավոնը մի անգամ երազում տեսավ յոթ պարարտ եւ յոթ նիհար երինջներ, ինչը Հովսեփը մարգարեաբար մեկնաբանեց որպես բերքառատ գալիք յոթ տարիների եւ անբերրիության յոթ տարիների խորհրդանիշ։ Այդ մարգարեության հիման վրա բերքառատ տարիներին հավաքեցին անհրաժեշտ պաշարները, որոնք կանխեցին սովը, իսկ Հովսեփն արժանացավ պայծառատեսի համբավի ու փարավոնի բարեհաճությանը։
«Փարավոնը, դիմելով Հովսեփին, ասաց. «Երազումս ինձ թվում էր, թե կանգնած էի գետի եզերքին, եւ իբրեւ թե գետից ելնում էին մարմնով պարարտ ու տեսքով գեղեցիկ յոթ երինջներ, որոնք արածում էին այնտեղ՝ ճահճուտում։ Ապա, դրանցից հետո գետից դուրս էին գալիս տեսքով շատ այլանդակ ու զզվելի եւ մարմնով նիհար յոթ երինջներ, որոնցից ավելի զզվելին չեմ տեսել ողջ Եգիպտացիների երկրում։

Յոթ նիհար ու զզվելի երինջներն ուտում էին գեղեցիկ ու պարարտ առաջին յոթ երինջներին։ Նրանք թեեւ կուլ էին տալիս վերջիններիս, բայց չէր երեւում, որ նրանք սրանց կուլ են տվել։ Նրանց տեսքը առաջվա պես զզվելի էր։ Զարթնեցի ու նորից քնեցի։
Հովսեփն ասաց փարավոնին. «Ահա ողջ Եգիպտացիների երկրում լինելու են բերքառատ յոթը տարիներ։ Դրանցից հետո կգան սովի յոթ տարիներ, եւ կմոռացվի երկրում եղած բերքի առատությունը։

Սովը կսպառի երկիրը, եւ մարդիկ չեն իմանա բերքի առատությունը դրան հաջորդող սովի պատճառով, քանի որ սովը շատ սաստիկ է լինելու» (Գիրք Ծննդոց, գլ.41, 17-21, 29-31)։

Գուցե ինչ-որ մեկը վերջապես բացատրի՞, թե ինչու Եգիպտացիների երկրում ծաղկման եւ ճգնաժամի տարիներն այնուամենայնիվ հերթագայում էին, ինչը թույլ էր տալիս նախապատրաստվել ծանր ժամանակներին, իսկ Հայոց աշխարհում մշտապես դիտարկվում է նիհար երինջների մենատիրություն։ Վերջիններս իրենց տիրույթներին մոտ անգամ չեն թողնում խոշոր եղջերավոր պարարտ անասուններին։
Ինչո՞ւ այս քառորդ դարի ընթացքում մենք այդպես էլ ականատես չդարձանք պատկերի, երբ հայրենի կառավարությունը, Հովսեփի պես, կկուտակեր «անչափ շատ ցորեն, ծովի ավազի պես, որ հաշվելն անգամ դադարեց, քանզի թիվ ու հաշիվ չկար»։

Հակառակը, ամեն տարի բյուջեի քննարկման ժամանակ տեսնում ենք, թե ինչպես է հերթական կառավարությունը ֆանտաստիկ ջանքեր գործադրում, որ գոնե ինչ-որ կերպ ծայրը ծայրին հասցնի։
Ժամանակին Մարքսն ասել է, որ պատմությունն առաջին անգամ կրկնվում է ողբերգության տեսքով, երկրորդ անգամ՝ զավեշտի։ Այո, հեշտ էր Մարքսի համար։ Նա պարզապես չապրեց մինչեւ այն օրը, երբ իր գաղափարները սկսեցին կենսագործվել, վերամարմնավորվել ու կրկնվել։ Չհասցրեց դառնալ պատմության կրկնության վկան։

Գագիկ Մկրտչյան
«Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հոկտեմբերի 5-ի համարում

website by Sargssyan