Այսօր՝ 20 հոկտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ
ԼՐԱՀՈՍ
Իրապես անսահման է Վարուժան Ավետիսյանի երեսպաշտությունը ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը Նիկոլի տուրիստական միֆը Այսօր լրացավ դերասան քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին Իրանը պահանջել Է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից Դեռ աղբանոցում ոչ ոք չկա, բայց վստահ եմ, որ շուտով շատերը հայտնվելու են Ձեր նշած աղբանոցում Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար Եվ այդ ամենն արվել է առանց պաթոսի և ինքնագովազդի Դավիթ Խաժակյա´ն,ես քո´CLASSIC ցավը տանեմ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին ու նախկին կառավարությանը WCIT-2019-ի համար ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում Ռեֆորմիստները դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և համարում, որ դեպքի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է Վալդայում տեղի ունեցածը մեր դիվանագիտության ձախողումն էր Ողջունում եմ Վազգեն Մանուկյանի ակտիվացումը. Վահան Բաբայան Մինչև դուք ձեր սրտի վարչապետի համար Նոբեյլան մրցանակ եք մուրում, Ալիևը մեր Արցախը իրենով անելու խնդիրն է լուծում Վաղը կայանալիք սատանիստական սիմվոլներով ողողված ռոք համերգը չի կայանալու և չեղարկվել է ֆեյսբուքյան արձագանքների պահանջով Նիկոլ Փաշինյանի հզորության մասին միֆերն ու իրականությունը Սակարկելի սկզբունքայնությունը որպես քաղաքական ամպլուա Ռեֆորմիստներին ընդունել են Չինաստանի դեսպանատանը Պարոն Բաբաջանյան, վերադարձեք իրականություն և մի խոսեք բաներից, որոնց մասին պատկերացում չունեք ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր Արթուր Վանեցյանի դեմ սկսվել է քարոզչական գրոհ ինչու՞ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը այդքան շատ ուզում հաճոյանալ Ադրբեջանի ժողովրդին Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականների հետ անել այն, ինչ չի արել թուրքը և բոլշևիկը Երկրում նեգատիվի գերդոզավորում է Վանեցյանը եթե բան գիտի, պետք է ասի Բանակից փախած դասալիքի կինն ընդդեմ Արցախյան հերոսի` շատ ծիծաղելու պատմություն ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք Դուք ձեր ձեռքով բերեցիք իշխանության Արսեն Թորոսյաններին, դուք բժիշկներ Հակահայկական բախումներ հրահրողը՝ քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում Մեզ մենակ Շիշկիններն էին պակասում, էդ էլ ստացանք Հարգելի պարոն Փաշինյան, Արցախը երբե՜ք Ադրբեջանի կազմում չի՜ եղել Հայաստանին անհրաժեշտ է կայունություն Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն Հիշենք, թե ով է հիմնել «Արարատ-Արմենիա» ֆոտբոլի ակումբը և ով է սեփականատերը Ղարաբաղյան պատերազի վետերանների միության հայտարարությունը, Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Քաղաքական դաշտով հիանալն ավելի հաճելի է, քան սակուրայի ծաղկով

Պետք է հստակ ըմբռնել արդի աշխարհի գլխավոր միտումը։ Այսօր աշխարհն ընթանում է երկու մասի բաժանվելու ճանապարհով. կառավարող երկրների եւ «պրոլետար» երկրների։ Կարելի է անվանել այդ գործընթացը ցանկացած ձեւով։ Բայց հենց դա է գլոբալացման իմաստն ու «աշխատանքի միջազգային բաժանման» վերջնական նպատակակետը։

Ո՞վ ենք մենք լինելու։ Երկիր-ուղե՞ղ, էլիտայի երկի՞ր, թե՞ հավերժական գորշ կյանքի դատապարտված պրոլետար երկիր։
Այդ ընտրությունը բնավ մեկ տարվա համար չէ, ոչ էլ նույնիսկ տասնամյակների։ Դա քաղաքակրթությունների միջեւ ընտրություն է։ Հայաստանը ստիպված է լինելու կատարել այդ ընտրությունն ամեն դեպքում. գիտակցաբար, թե ոչ։
Էլիտա ստեղծելը, անշուշտ, դյուրին չէ։ Դրա համար անհրաժեշտ է կրթության արդյունավետ համակարգ, այդ թվում՝ էլիտայի պատրաստման մասնագիտացված կենտրոններ։ Հարկավոր է նաեւ էլիտայի ընտրության արդյունավետ համակարգ։ Պետությունը իրեն պետք է վերապահի ոչ միայն երկրում, այլեւ ողջ Սփյուռքում տաղանդավոր ստեղծագործող երիտասարդության որոնումների հոգսը։ Թանկ հաճույք է, ոչ ոք չի վիճում, բայց այլ ճանապարհ չկա։

Անհրաժեշտ է, որ այդ էլիտան ունենա ազգային կողմնորորշում, այն է՝ աշխատի ի բարօրություն ողջ հասարակության, դիտի իր երկիրը որպես ջանքերի գործադրման նպատակակետ։
Թվում է՝ իսկ մի՞թե կարող է այլ կերպ լինել։ Ազգային էլիտան հենց դրա համար էլ կոչվում է ազգային, որ շահագրգռված է սեփական երկրի բարգավաճմամբ։ Ուրեմն ո՞րն է խնդիրը։ Ավա՜ղ։ Պատմական փորձով այդ գաղափարը չի հաստատվում։

Աղքատ երկրների էլիտաները նախընտրում են ինտեգրվել համաշխարհային էլիտային։ Դա տեղի է ունենում ողջ աշխարհում։ Էլիտան գրեթե միշտ աշխարհի քաղաքացիներ են, իսկ երկրները, եթե ուզում են պահպանել բարձրորակ էլիտա, անխուսափելիորեն այդ նպատակով մրցակցում են։ Թե կուզեք իմանալ, ոչ այնքան երկիրն է ընտրում էլիտա, որքան էլիտան է ընտրում երկիր։
Հայ գիտնականը, եթե ինչ-որ արժեք է ներկայացնում, առանց մեծ ջանքերի աշխատանք կգտնի թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Ավստրալիայում։ Ոչ ոք չի արգելի հայ գործարարին տուն գնել թեկուզ Դաունինգ-սթրիթում, թեկուզ Մանհեթենում։

Իսկ ի՞նչը կարող է պահել էլիտային աղքատ, բոլոր քամիներից հողմահարվող Հայաստանում։ Պատասխանը աներկբա է. երկիրը պետք է քաղաքական կամք ու միջոցներ գտնի եւ լավագույն պայմաններ ստեղծի էլիտայի ստեղծագործության եւ գաղափարների առաջընթացի համար։

Քանզի, ինչպես ասել է մի իմաստուն մարդ, կադրերը վճռում են ամեն ինչ։ Ամեն մի երկրի հզորություն ի վերջո կանխորոշված է նրա էլիտայի որակով։
Եվ ահա այստեղ ճիշտ ժամանակն է, զգուշորեն հավասարակշռություն պահպանելով հանդերձ, մոտենալ մի հետաքրքրաշարժ հարցի. իսկ ինչպիսի՞ն է ներկայիս քաղաքական էլիտայի վիճակը։ Սկզբի համար արձանագրենք, որ նրան հետեւելը ուշագրա՛վ զբաղմունք է։ Հայտնի է, որ ճապոնացիները ժամերով կարող են հիանալ սակուրայի ծաղկով կամ մամռակալած քարով։ Եվ յուկիգատան՝ սարերի լանջերով հիանալու փիլիսոփայությունը, նույնպես ինչ ասես արժե։ Լույսի եւ ստվերի խաղը, սառցապատ գագաթների եւ ձյան հալուտների համադրությունը երբեմն մարդկանց կամ կենդանիների ուրվագծեր է հիշեցնում։ Դե, իսկ հայերը կարող են ժամերով հիանալ հայրենի քաղաքական դաշտով ու ստանալ ոչ պակաս հաճույք։

Օրինակ, քաղաքական կյանք վերադարձած անառակ որդիների կոլեկտիվն անցած շաբաթ համալրվեց խորհրդարանական ընտրություններից հետո ընդհատակ անցած «Ազատ դեմոկրատների» առաջնորդ ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆՈՎ, որը հայտարարեց. «Հայաստանում մինչեւ այս պահը համագործակցությունները կատարվում են վիրահատական միջամտությամբ, երբեմն իշխանությունների կողմից, եւ ցանկացած պահի բերում են այնպիսի իրավիճակի, որ կարող է պայթյունավտանգ լինել։ Եվ դա է պատճառը, որ քաղաքական դաշտն այդպես լղոզված է։

Վստահ եմ, որ մեր քաղաքացիները վստահ գիտեն՝ ով ինչով է զբաղված, այդ թվում՝ ընդդիմադիր դաշտում իմիտացիոն գործընթացներ ստեղծելով։ Ժողովրդի լեզվով ասած՝ մեր տունը քանդում են այդ քաղաքական իմիտացիաները»։

Ընդհանրապես ներկայի գնահատականում մռայլությունն ընդդիմադիրների պարագայում, որպես կանոն, զուգորդվում է նախանձելի լավատեսության հետ՝ ապագայի հեռանկարների գնահատականում, սակայն -1 միավոր ստացած Խ.Քոքոբելյանի կողմից սույն օրինաչափությունը չի դիտարկվում։ Դրա պատճառը, դատելով ամենից, լուրջ տարաձայնություններն են ընդդիմադիր ճամբարում։

Իսկ մենք՝ միամիտներս, կարծում էինք, թե մարդասիրության մշտական աճն այնտեղ հասել է վտանգավոր չափերի։ Բոլորն անձնուրաց սիրում են մեկմեկու, բարձրացնում ցած ընկած թաշկինակները, գրիչներ չեն գողանում, ականներ չեն փնտրում, մոռանում են նախկին վիրավորանքները, բուռն գրկախառնվում ու լպստում եւ ձգտում ուտելիքի կռճոններից ինչ-որ բան նվիրել։
Սակայն, պարզվում է, սրանք գոյության այնպիսի՜ պայքար են մղում, որ ոչ մի Դարվին երազում անգամ չի տեսել։ Չեն հավատում մեկմեկու, մշտապես փորձություններ են կազմակերպում։ Ինչպես Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Այդպես են վարվում բոլոր կանայք» օպերայում։

Այնտեղ, եթե հիշում եք, երկու սպա՝ Ֆերանդոն եւ Գուլյելմոն, որոշեցին ստուգել սիրելի ընկերուհիների հավատարմությունը։ Ասելով նրանց, թե մեկնում են պատերազմ, երիտասարդները զգեստափոխվում են մավրերի եւ գայթակղում ապագա հարսնացուներին։ Աղջիկները չեն կարողանում դիմակայել գեղեցիկ «մավրերի» հմայքին։

Գագիկ Մկրտչյան

«Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հոկտեմբերի 10-ի համարում

website by Sargssyan