Այսօր՝ 24 հոկտեմբերի 2017թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Հավասարության նշան չենք դնում ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև Ջավախքում ՏԻՄ ընտրություններն ակտիվ են եղել, Մառնեուլիում՝ ոչ այդքան. վրացագետ Բաքուն հերթական անգամ վիրավորել է ԼՂ հակամարտության հետ կապ չունեցող միջազգային համաժողովը. ԱԳՆ խոսն... Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել հայկական ազգային ոճով գորգերի նվիրաբերման արարողություն Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է կաշառք ստացած ՔԿՀ պաշտոնյայի վերաբերյալ քրգործի նախաքննությունը Գիտաժողովի ընթացքում կվերլուծեն Սուրբ Ղազար կղզում ստեղծված հսկայածավալ ժառանգությունը Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարին և ԺՀՄԻԳ տնօրենին Արամ Հարությունյանը՝ Հայաստանից արտագաղթելու խոսակցությունների մասին Դիլիջանի գազամատակարարման վերականգման աշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերի 24-ին Իլհամ Ալիևը, երբ ոտքը դնում է իր հողի վրա, դառնում է ագրեսոր. Վահրամ Բաղդասարյան
ԼՐԱՀՈՍ
Հավասարության նշան չենք դնում ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև Ջավախքում ՏԻՄ ընտրություններն ակտիվ են եղել, Մառնեուլիում՝ ոչ այդքան. վրացագետ Բաքուն հերթական անգամ վիրավորել է ԼՂ հակամարտության հետ կապ չունեցող միջազգային համաժողովը. ԱԳՆ խոսնակ Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել հայկական ազգային ոճով գորգերի նվիրաբերման արարողություն Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է կաշառք ստացած ՔԿՀ պաշտոնյայի վերաբերյալ քրգործի նախաքննությունը Գիտաժողովի ընթացքում կվերլուծեն Սուրբ Ղազար կղզում ստեղծված հսկայածավալ ժառանգությունը Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարին և ԺՀՄԻԳ տնօրենին Արամ Հարությունյանը՝ Հայաստանից արտագաղթելու խոսակցությունների մասին Դիլիջանի գազամատակարարման վերականգման աշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերի 24-ին Իլհամ Ալիևը, երբ ոտքը դնում է իր հողի վրա, դառնում է ագրեսոր. Վահրամ Բաղդասարյան Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի Մանվել Գրիգորյանին չի զարմացրել նախագահների հանդիպումից հետո ադրբեջանական կողմի պահվածքը Ալիկ Սարգսյանը Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի նախադրյալներ չի տեսնում ««Ընտանեկան բռնության» մասին օրենքի առաջխաղացումը սառնալիք է մեր երկրում» ԱԺ-ն մերժեց մեղադրյալի և կասկածյալի հարցաքննությունը տեսաձայնագրելու մասին նախագիծը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը Արթուր Պետրոսյանը և Հենրիխ Մխիթարյանը նույնպես քվեարկել են Ռոնալդուի և Զիդանի օգտին Ադրբեջանն Արցախ այցելած CNN-ի հաղորդավարին կներառի «սև ցուցակում» Հատուկ դիտավորությամբ Մեքսիկացի պատգամավորներն այցելել են Արցախ Թրամփը կարևորել Է ՄԱԿ-ի բացառիկ դերը աշխարհում Հայաստանում սկսված վարժանքների ընթացքում գնահատվելու Է ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների մարտունակությունը ՀՔԾ վարույթին է հանձնվել «Վանաձոր» ՔԿՀ տարածք թմրամիջոց տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրգործը Փոփոխությունները միտված են բանակի հանդեպ վստահության ամրապնդմանը ԵԱՀԿ-ն Հադրութի շրջանի հարավարևելյան ուղղությամբ դիտարկում կիրականացնի ԱԺ-ն մերժեց «Ելք»-ի նախագիծը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը Բռնցքամարտիկներն անհաջող են ելույթ ունեցել Եվրոպայի առաջնությունում ArmComedy 658 - Տնտեսության առեղծվածային աճը Տնտեսական ակտիվության խոչընդոտներն ավելացել են Դենիել Դեյ-Լյուիսը և Լեսլի Մենվիլը՝ «Երևակայական թելը» ֆիլմի թրեյլերում Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան. Օրակարգում ընդգրկվել է 39 հարց Կամ անտեղյակ են, կամ փորձում են մոլորեցնել հասարակական կարծիքը Պրեմիերա. Միշա - Բումերանգ (Մանկական Եվրատեսիլ-2017) Չդնել բոլոր ձվերը նույն զամբյուղում Օգտատերերին գաղտնի տեսա-ձայնագրող ՍՊԱՄ-հավելվածներից պաշտպանող հավելված է ստեղծվել Հայաստանում ՌԴ պայմանագրային զինծառայողն անզգուշությամբ սպանել է ծառայակցին ու ինքնասպան եղել Անկարայի քաղաքապետը հայտարարել է հրաժարականի մասին Կլինեն իրավիճակից բխող համարժեք գործողություններ Նրանք ցրեցին մեր պատմության մշուշը Վատ քաղաքականության թանգարանում Հայաստանի ռուսական ռազմակայանը տեխնիկական հետախուզման ժամանակակից համալիրներ Է ստացել Անցած 4 տարիներին համաշխարհային տնտեսության մեջ ՉԺՀ-ի տարեկան միջին ներդրումը գերազանցել Է 30 տոկոսը Վահան Մարտիրոսյանի վստահեցմամբ Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության մեջ կոռուպցիոն ռիսկեր չկան Անցած երեք օրերի ընթացքում հանրապետությունում բացահայտվել է գողության 11 դեպք ՌԴ-ն և Իրանը քննարկել են Կասպից ծովում նավատորմերի համագործակցության հնարավորությունները ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Բաքուն շարունակում է խոչընդոտել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին. Շավարշ Քոչարյան Դավիթ Տոնոյանն ԱԻՆ-ում մի շարք նոր նշանակումներ է կատարել Երեկոյան կինոդիտում. «8-րդ մղոն» Գարի Քյոսայանը հանդես կգա յուրահատուկ համերգով Բոլորը թող իրենց ականջին օղ անեն՝ օրինական նպատակին հասնելու համար կարևոր է նաև համաչափ գործելը. ՀՀ Նախագահ Խստացվել է ապօրինի ծառահատումների և փայտանյութի ապօրինի տեղափոխման դեմ պայքարը ՀՀ Նախագահը ոստիկանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի համակարգային լուծումների անհրաժեշտություն է տեսնում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը բարձր գնահատականի է արժանացել Իսրայելում Զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքները հեռու են դրական լինելուց. ՀՀ Նախագահ Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 26-ին պատասխան կտա Մադրիդի ձեռնարկած միջոցներին Մայրը կասկածվում է գումարի դիմաց նորածին երեխային այլ անձի խնամքին հանձնելու մեջ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է վարչությունների պետերին և իր խորհրդականին Հանրակրթական դպրոցները դրական են արձագանքում էլեկտրոնային կրթությանն անցնելու գաղափարին ՃՈ առանձին ծառայողներ այն աստիճան են կորցրել իրականության զգացողությունը, որ դրսևորում են բացահայտ լկտի վարքագիծ. Սերժ Սարգսյան (Լուսանկարներ) Հակառակորդը կրկին օգտագործել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ Նիկի Մինաժի «մերկ» շրթներկն ամերիկուհիներին նմանեցրել Է տիկնիկների Վերջին երեք ամիսներին լրագրողների իրավունքների խախտման դեպքերը նվազել են Արա Բաբլոյանը պարգևատրել է Ռաֆայիլ Զինուրովին Բրնձով դիետա. նիհարում ենք առանց վնասելու առողջությունը Համատիրությունների էլեկտրոնային կառավարումից մինչև աղբահանության խելացի կազմակերպում Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի եկեղեցիներին հայկական ոճով գորգերի նվիրաբերման արարողությանը Ֆիթնեսը փոխարինում է այն ֆիզիկական աշխատանքին, որ մարդն առօրյայում չի կատարում 8 խորամանկություն աղջիկների համար «Պողիկտոս» օպերան վերադառնում է Հայաստանի օպերային թատրոնի խաղացանկ Մեկնարկել է «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» միջոցառումների շարքը Երևանում նոյեմբերի 11-ին կանցկացվի համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ Մարվեց և շրջանառության մեջ դրվեց Մխիթարյան միաբանության հիմնադրման 300- ամյակի թեմայով նամականիշ Առաջիկա ամիսներին կմեկնարկի ՀՀ ողջ տարածքում տրանսպորտային միասնական ցանց ստեղծելու պիլոտային ծրագիր Մենք տարկետումը չենք վերացնում, այլ կրթությունը կարևորողներին առաջարկում ենք որպես սպա զորակոչվել. Վիգեն Սարգսյան Աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների շահագործումը Հայաստանում չի արգելվի. նախարար Դանակով զինված տղամարդը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գրասենյակում հարձակվել է հաղորդավարի վրա ՀՀ-ԵՄ համաձայնագրի տնտեսական էֆեկտը մեծ չէ. փորձագետ FAST-ը կրթաթոշակ կտրամադրի բնական գիտությամբ զբաղվող հայ ասպիրանտներին և հայցորդներին Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհին վթարի հետևանքով զինծառայող է մահացել Հանրակրթական դպրոցներում մեկնարկել են աշնանային արձակուրդները

Նման օրենքը վնասում է ընտանիք ինստիտուտը

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկումները թեւակոխում են վճռորոշ փուլ:
Այն մտավախությունը, թե նախագծի շուրջ հասարակությունը երկփեղկվելու է՝ իրականություն դարձավ. խոսում են բոլորը՝ մասնագետն ու ոչ մասնագետը, իրազեկն ու ոչ իրազեկը, նախագիծը կարդացածն ու չկարդացածը։ Կարծում ենք, շատ կարեւոր է ձեռնպահ մնալ հուզական, զգացական կամ ինչ-ինչ շահերով պայմանավորված խոսք ու զրույցից, փոխարենը, տեղափոխվել մասնագիտական լուրջ քննարկումների դաշտ: Քանի որ միայն այդպես հնարավոր կլինի ունենալ վտանգներից ու մտահոգություններից զերծ օրենք:
Այս առումով հետաքրքիր են Փաստաբանների պալատի նախագահ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ դիտարկումները, որոնցում հեղինակը ակնհայտորեն ցույց է տալիս իր բացասական վերաբերմունքը նախագծի վերաբերյալ:

ՆՄԱՆ ՕՐԵՆՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԿԱ՞

Ըստ Արա Զոհրաբյանի, հիշյալ օրենքի մշակման ժամանակ պետք է երկու հանգամանք կարեւորել. առաջին՝ գոյություն ունի՞ այս օրենքի մշակման եւ ընդունման հասարակական պահանջարկ, անհրաժեշտություն, թե՞ ոչ: Իսկ դա պարզելու համար հարկավոր է կատարել իրավական, քաղաքական, սոցիոլոգիական եւ այլ կարգի ուսումնասիրություններ:
Մինչդեռ նախագծի ընդդիմախոսները պնդում են, որ անհրաժեշտ ուսումնասիրություն կատարված չէ, ու հեղինակներն իրականում անտեղյակ են, որ նման օրենքի ստեղծման համար Հայաստանում չկա հասարակական պահանջ, հակառակ դեպքում նախագծում տեղ կգտնեին հենց այն հարցերը, որոնք իրապես հասարակական հետաքրքրությունների դաշտում են. դրանք բազմազավակ ընտանիքների, հիվանդ երեխաների առողջության, սննդի, հագուստի հետ կապված հարցերն են, դրանց լուծման ուղիները, ինչը բացակայում է նախագծում:

Երկրորդ՝ Արա Զոհրաբյանը հարց է տալիս. «Արդյոք առաջարկվող կարգավորումները չե՞ն վնասում պաշտպանության ենթակա այլ շահեր»: Օրինակ, չի՞ ոտնահարվում երեխայի շահը, որի կամքին հակառակ սոցիալական աշխատողները կարող են նրան զրկել ընտանիքից, զրկել ծնողներից ու հանձնել ապաստարաններին:

Համացանցը ողողված է սարսափելի տեսանյութերով, թե արեւմտյան տարբեր երկրներում ինչպիսի դաժանությամբ, ծեծուջարդով են սոցիալական աշխատողները ապաստարան տեղափոխում երեխաներին: Իսկ այդ տեսանյութերը տարածողները ապաստարաններ տարված երեխաների ծնողներն են, որոնք անկարող լինելով ընդդիմանալ, քանի որ կկորցնեն ամիսը մեկ իրենց փոքրիկներին տեսնելու հնարավորությունը, իրականությունն աշխարհին պատմում են՝ տեսանյութերը համացանցով մեկ տարածելով:
Ա. Զոհրաբյանը, վկայակոչելով սահմանադրության 65-րդ հոդվածը, եզրահանգում է, որ պետությունը հանցագործությունների բացահայտման շահը ստորադասել է ընտանեկան շահին, հետեւաբար. «Նախագծի հեղինակներն առնվազն պետք է հիմնավորեն, թե ընտանեկան հարաբերությունների շահից առավել ի՞նչ շահ պետք է պաշտպանել՝ առանց վնաս հասցնելու հասարակության բնական եւ հիմնական բջիջ, ինչպես նաեւ բնակչության պահպանման եւ վերարտադրման հիմք հանդիսացող ընտանիք ինստիտուտին»։ Իրավաբանն ակնհայտորեն հայտնում է իր մտահոգությունը, որ նման տեսքով օրենքի ընդունման դեպքում կվնասենք հայ ընտանիքը:

Ի՞ՆՉ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ ԹՎԵՐԸ

Հղում անելով պաշտոնական վիճակագրությանը՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարում է, որ «վաղուց հասունացել է նման օրենք ընդունելու հանրային պահանջը»։ Մինչդեռ հակառակ կարծիքի է Փաստաբանների պալատի նախագահ Զոհրաբյանը. «2014-2015-2016թթ. ընթացքում ՀՀ տարածքում արձանագրված բռնության վիճակագրական տվյալները չեն հաստատում այսպիսի օրենքի ընդունման անհրաժեշտության առկայությունը»:

Նախ՝ անդրադառնանք Դավիթ Հարությունյանի թվերին։ Նշվում է, թե 2012-2016թթ. ոստիկանության կողմից գրանցվել է ընտանեկան բռնության 3571 դեպք, իսկ Քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2015-ին ընտանեկան բռնության համատեքստում սպանությունները կազմում են երկրում գրանցված սպանությունների 17 տոկոսը:
2015թ. առաջին կիսամյակում անչափահասների սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով հարուցվել է 38 քրեական գործ, որոնցից 47 տոկոսը գործադրվել է ընտանիքի անդամի կողմից: 2017թ. 1-ին կիսամյակում Քննչական կոմիտեի վարույթում գտնվել է ընտանեկան բռնության 215 գործ, որոնցից 5-ը՝ սպանության հանցակազմով:
Արա Զոհրաբյանը ներկայացնում է շատ ավելի մանրամասն ու հստակ պատկեր: Այսպես. 2014թ. ոստիկանության կողմից արձանագրվել է Քրեական օրենսգրքի 104-119, 131-142 հոդվածներով նախատեսված ֆիզիկական եւ սեռական բռնության 4992 դեպք, որոնցից 415-ը կամ 8,3 տոկոսը առնչվում է ամուսնու կողմից կնոջ նկատմամբ կիրառված բռնությանը, 63-ը կամ 1,3 տոկոսը՝ ծնողի կողմից զավակի նկատմամբ կիրառված բռնությանը։ Ընդ որում՝ այս բռնություններից տուժել է միայն 10 կամ 0,2% անչափահաս։
2015թ. ոստիկանության կողմից արձանագրվել է Քրեական օրենսգրքի 104-119, 131-142 հոդվածներով նախատեսված ֆիզիկական եւ սեռական բռնության 5039 դեպք, որոնցից 478-ը կամ 9,5 տոկոսը առնչվում է ամուսնու կողմից կնոջ նկատմամբ կիրառված բռնությանը, 73-ը կամ 1,4 տոկոսը՝ ծնողի կողմից զավակի նկատմամբ կիրառված բռնությանը։ Ընդ որում՝ այս բռնություններից տուժել է միայն 25 կամ 0,5 տոկոս անչափահաս։

2016թ. (11 ամիսներ) ոստիկանության կողմից արձանագրվել է Քրեական օրենսգրքի 104-119, 131-142 հոդվածներով նախատեսված ֆիզիկական եւ սեռական բռնության 4570 դեպք, որոնցից 411-ը կամ 9 տոկոսը առնչվում է ամուսնու կողմից կնոջ նկատմամբ կիրառված բռնությանը, 62-ը կամ 1,4 տոկոսը՝ ծնողի կողմից զավակի նկատմամբ կիրառված բռնությանը։ Ընդ որում՝ այս բռնություններից տուժել է միայն 15 կամ 0,3 տոկոս անչափահաս։
Այսպիսով, թվային այս պատկերը հուշում է, որ ծնողի կողմից զավակի նկատմամբ կիրառված բռնության դեպքերը մեզանում չեն անցնում 1,4-1,3 տոկոսից, իսկ ամուսնու կողմից կնոջ նկատմամբ կիրառված բռնության դեպքերը չեն անցնում 8,3-9 տոկոսից:

Սրա փոխարեն ահագնացող չափերի են հասել ինքնասպանությունները, ինչի մասին չեն խոսում նախագծի հեղինակները։ Գուցե պետք էր սկսել այստեղի՞ց ու պարզել, թե ինչո՞ւ են մարդիկ դիմում ինքնասպանության: Իսկ ընտանիքներում բռնությունների առկայությունը՝ շատ թե քիչ, միեւնույն է, մտահոգիչ է, բայց հարկավոր է ուսումնասիրել պատճառները, արդյոք հիմքում սոցիալականը չէ՞: Եվ ուրեմն հարց է առաջանում, ընտանեկան բռնությունների աճը կանխելու համար ճի՞շտ ճանապարհով ենք գնում՝ նման օրենք ընդունելով:

Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հոկտեմբերի 11-ի համարում

Հարցում
website by Sargssyan