ԵԱՏՄ-ն քարկոծողները գրանտային ծրագիր են իրականացնում
Այսօր՝ 22 օգոստոսի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Նիկոլ Փաշինյանը մի քանի տասնյակ սփյուռքահայերի ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ է շնորհել Վահան Բաբայանը օգոստոսի 23-ին կհանդիպի լրագրողների հետ Ոստիկանությունն աշխատանքներ է տանում Միքայել Հարությունյանի նկատմամբ Ինտերպոլով հետախուզում իրականաց... Կարմրուկից 36 մահ Եվրոպայում. հիվանդության ռեկորդային բռնկումը բժիշկները բացատրում են պատվաստումների... 84 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել «Ես չեմ կարող կարգապահական վարույթ հարուցել դատավոր Ազարյանի նկատմամբ». Զեյնալյան Օսիպյանը փողոցային առևտուրն ապօրինի է համարում ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանում փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի հետ Վալերի Օսիպյանը մանրամասներ ներկայացրեց «օրենքով գողերի» բնակարաններում կատարված խուզարկություններից
ԼՐԱՀՈՍ
Նիկոլ Փաշինյանը մի քանի տասնյակ սփյուռքահայերի ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ է շնորհել Վահան Բաբայանը օգոստոսի 23-ին կհանդիպի լրագրողների հետ Ոստիկանությունն աշխատանքներ է տանում Միքայել Հարությունյանի նկատմամբ Ինտերպոլով հետախուզում իրականացնելու ուղղությամբ Կարմրուկից 36 մահ Եվրոպայում. հիվանդության ռեկորդային բռնկումը բժիշկները բացատրում են պատվաստումներից հրաժարումով 84 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել «Ես չեմ կարող կարգապահական վարույթ հարուցել դատավոր Ազարյանի նկատմամբ». Զեյնալյան Օսիպյանը փողոցային առևտուրն ապօրինի է համարում ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանում փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի հետ Վալերի Օսիպյանը մանրամասներ ներկայացրեց «օրենքով գողերի» բնակարաններում կատարված խուզարկություններից Ժամանակավորապես փակ կլինի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վաղարշյան փողոցից մինչև Գյուլբենկյան փողոցն ընկած հատվածը Կալանավորված անձ Մանվել Գրիգորյանի լուսանկարը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել. ՔԿԾ Վալերի Օսիպյանը ՊՊԾ գնդի գրավման գործով դատարան ներկայանալու հրավեր չի ստացել ԲԴԽ-ն պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի գործով Ալեքսանդր Ազարյանի կայացրած որոշման իրավաչափության կապակցությամբ դիրքորոշում չհայտնելու քայլը Ո՞ ւր են նախկին կոռուպցիոներները. Վահան Բաբայան Ո՞ւմ եք տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում Գառնի համայնքում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՔԾ պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ու գրասենյակի խուզարկությունը Ռեֆորմիստները կապ չունեն որևէ քաղաքական գործչի հետ. Մամուլի խոսնակի հայտարարությունը. Տեսանյութ Անահիտ Մութաֆյանի հաղորդման հերթական թողարկումը. Տեսանյութ Հայաստանում օգոստոսի 21-25-ը ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Հայաստանում հուլիսին գրանցվել է տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ «Ժառանգություն»-ն առաջարկել է Երևանի ավագանու ընտրություններին միասին մասնակցել, ՔՊ-ն չի պատասխանել Թբիլիսիում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը մահացել է Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանաձնատանը և գրասենյակում խուզարկություն է կատարվել «Նիկոլ Փաշինյանը հարմար տեղավորվել է Սարգսյանի հագով «կարված» Սահմանադրության մեջ» Սենոր Հասրաթյանը պատասխանել է Ջաբրայիլովին՝ հիշեցնելով, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում Հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում Թբիլիսիում վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են տուժել Ո՞ւմ եք տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում Ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ Ոստիկանապետի հանձնարարությամբ ՃՈ գնդապետի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվում Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 170 անգամ Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Լարսի փակ լինելու պատճառով ավիատոմսերի գները թանկացել են ավելի քան 100 տոկոսով.«Հրապարակ» ԲՀԿ–ական փոխվարչապետը դիսկոմֆորտի մեջ է.«Հրապարակ» Բա որ մի օր էլ ուրիշ կերպ մտածող 50-100 հազար մա՞րդ հավաքվի հրապարակում.... ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաքննիչ դատարանի որոշումը և նախապատրաստում է բողոքը Ջենովայում զոհվածների ընտանիքների գրեթե կեսը հրաժարվել Է պետական հուղարկավորումից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հավաքի ընթացքում ագրեսիվության դրսևորումներին նույն կերպ չպատասխանել Զինծառայողները համապատասխան կարգով իրավունք կունենան օգտվել բջջային հեռախոսներից ԱԱԾ-ն չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ. Տեսանյութ Հակառակորդի ձախողված հարձակման փորձերը ցույց են տալիս ՊԲ-ի պատրաստվածության բարձր աստիճանը. Դավիթ Բաբայան Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում կրակոցներ են հնչել Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Դպրոցներում ու մանկապարտեզներում երեխաները կանցնեն ակնային խնդիրների անվճար կանխարգելիչ ստուգումներ Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատած Գվինեայի քաղաքացու Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է աշխատանքային 100 օրը Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը Իրավապահները խուզարկել են Հովիկ Աբրահամյանի դստեր բնակարանը.«Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանն այլևս մեծ քաղաքականության մեջ է Ռեֆորմիստների կուսակցության անունը այս կամ այն գործիչի հետ կապելը համարում եմ խիստ անիրական. Վահան Բաբայան Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ ամբողջությամբ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի շրջանավարտները հանդիսավոր կերպով ստացան իրենց ավարտական դիպլոմները. Լուսանկարներ Անահիտ Մութաֆյանի հաղորդաշարի հերթական թողարկումը. Տեսանյութ ՃՈ-ն հայտարարություն է տարածել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկության սահմանափակումների մասին Ոստիկանությունը քաղաքական հիմքերով հետապնդումներ չի իրականացնում. Օսիպյան Ոստիկանությունը հայտարարում է օգոստոսի 17-ի հանրահավաքի ընթացքում դրոններով տեսանկարահանումներն արգելելու մասին ԱԱԾ-ն վերջին 100 օրվա ընթացքում պետբյուջե է վերականգնել 2017-ի ցուցանիշից 8-9 անգամ ավելի գումար Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. Սասուն Խաչատրյան Նիկոլը հասկանում է, որ ինքը շատ վատ իշխանություն է. Մենուա Հարությունյան 100 օրվա ժամանակաշրջանից հետո թևակոխում ենք նոր փուլ, որի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է. Նիկոլ Փաշինյան Կրթության և գիտության նախարարը կոչ է անում չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ Էյֆորիան կանցնի Յուրի Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է. պաշտպան Միհրան Պողոսյան Նիկոլ Փաշինյանն առաջարկում է օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակ գնալ երթով Հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 759 մլն դոլար, մինչդեռ տարեսկզբին այն 6 մլրդ 774.6 մլն դոլար էր.«Ժողովուրդ» Դատական համակարգում եւ վրդովված են, եւ սարսափած.«Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի օգնականը կնշանակվի դեսպան ԱՄՆ–ում.«Հրապարակ» Ադրբեջանի բնակչի մարմինը չեզոք գոտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողություն է իրականացվել ՀՀ նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Անահիտ Մութաֆյանի նոր հաղորդաշարը. Տեսանյութ ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց. Պավել Մանուկյանը չի ներկայացել նիստին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը փախուստի փորձ է կատարել ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը ՀՀ նախագահը հետ է կանչել Օլեգ Եսայանին Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից

ԵԱՏՄ-ն քարկոծողները գրանտային ծրագիր են իրականացնում

«Ժողովրդի ձայն» հասարակական ակումբի փորձագետները վերջերս ուսումնասիրություն են կատարել՝ պարզելու համար, թե Հայաստանը ԵԱՏՄ կազմից դուրս բերելու նախաձեռնության անդամներն ու կողմնակիցները որքանո՞վ են անկողմնակալ ու ազգային իրենց գործողություններում:

Ուսումնասիրությամբ պարզել են, որ մասնավորապես այդ նախաձեռնության հետեւում կանգնած «Ելք» խմբակցության անդամներն ու նախաձեռնության ջատագովներն իրականում Արեւմուտքի պատվեր են իրականացնում՝ առաջնորդվելով դրսից իրենց թելադրվող մոտեցումներով եւ ոչ ամենեւին ազգային շահերից ելնելով:

Համաձայն ակումբի փորձագետ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ՝ իրենք մանրակրկիտ ուսումնասիրել են ԵԱՏՄ-ն քարկոծողների գործունեությունը թե՛ անցյալում, թե՛ այսօր եւ բացահայտել, որ ինչպես հիմա, այնպես էլ նախկինում նրանցից շատերն աշխատել են Արեւումտքից ֆինանսավորվող կառույցներում կամ ղեկավարել են նման կազմակերպություններ՝ արեւմտահաճո ծրագրեր իրականացնելով. «Խոսքը մասնավորապես «Ելք» խմբակցության անդամների մասին է, որոնց մի մասն այսօր Ազգային ժողովում է: Նրանք կամ աշխատել են արտասահմանյան, հատկապես ամերիկյան ընկերություններում, կամ ղեկավարել եվրոպական արժեքներ ու գաղափարախոսություն քարոզող հասարակական կազմակերպություններ, իսկ այժմ իրենց այդ արեւմտամետ քաղաքական գիծը տանում են նաեւ կուսակցության մեջ:

Օրինակ՝ Էդմոն Մարուքյանը, որը եռանդագին պահանջում էր, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ի կազմից եւ համագործակցի միայն Եվրամիության հետ, 2006թ. USAID-ից տարբեր դրամաշնորհներ է ստացել եւ դրանցով երիտասարդների շրջանում իբրեւ մարդու իրավունքների պաշտպանությանը, Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը միտված մի շարք ծրագրեր իրականացրել:

«Ելքի» պատգամավոր Լենա Նազարյանը մինչեւ պատգամավոր դառնալը «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության եռանդուն անդամներից էր, իսկ այդ կազմակերպությունը սնվում էր ամերիկյան NED հիմնադրամից:

Այդ խմբակցությունից բացի, ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը պաշտպանում են այնպիսի հասարակական, քաղաքական գործիչներ, որոնք տարիներ շարունակ ֆինանսավորվում են օտարերկրյա հիմնադրամների կողմից: Նրանցից արժե հիշատակել իր ծայրահեղ հակառուսական դիրքորոշմամբ հայտնի քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանին, որը նույն NED հիմնադրամից սնվող մի կազմակերպության փորձագետ է, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանին, Արթուր Սաքունցին, Դանիել Իոաննիսյանին՝ իրենց ղեկավարած կազմակերպություններով:

Ընդ որում՝ բոլոր այդ կառույցները ֆինանսավորվում են միեւնույն աղբյուրից՝ Սորոսից եւ հիմնականում ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամից (NED): Միայն 2016թ. ընթացքում այս կառույցը հայկական տասնյակ հասարակական կազմակերպությունների 1,2 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ է տրամադրել:

Պարզ է, որ գումարի փոխարեն նրանք պարտավորվել են որոշակի առաքելություն իրականացնել, այսպես ասած՝ ծառայություն մատուցել իրենց ֆինանսավորողին: Ուստի պատահական չէ, որ այդ կազմակերպությունների առաջ տարիներ շարունակ նպատակ է դրված Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծել եւ արեւմտամետ քարոզչություն իրականացնել»:

Հասարակական ակումբի բանախոս ԾՈՎԻՆԱՐ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ներկայացմամբ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության գրանտային ծրագրերից մեկը, որը հանգամանորեն ներկայացված է կազմակերպության կայքում, միտված է Հայաստանում ԵԱՏՄ-ին անդամակցելու բացասական ազդեցությունները հետազոտելուն եւ հանրությանը ներկայացնելուն:
«Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետների հավաստմամբ՝ մեր արեւմտամետ կառույցներին ֆինանսավորող հիմնադրամները, հատկապես ամերիկյան ծագում ունեցող ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամը գործունեություն է իրականացնում ամբողջ նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում՝ գործելով նույն ձեռագրով ու նույն նպատակները հետապնդելով՝ ապակայունացնել այդ երկրների քաղաքական, սոցիալական վիճակը, այդպիսով թուլացնել պետությունների հիմքերը՝ իրենց ազդեցությունը տարածելով դրանցում:

Հեղինակ՝ Թագուհի Ասլանյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հոկտեմբերի 11-ի համարում

Հարցում
website by Sargssyan