Այսօր՝ 24 հունվարի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Լսումները սպասված արդյունքը չունեցան Հայաստանի որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում Սառա Ջեսիկա Պարկերը՝ «Ամուսնալուծություն» սերիալի նոր սեզոնի թրեյլերում (տեսանյութ) Հարկային օրենսգիրքը չի կարող տալ բոլոր հարցերի պատասխանները Մարգինալներն ավելի հիստերիկ են դառնում Պրեմիերա. Զեդ, Մարեն Մորիս և Գրեյ - The Middle Թերմոդինամիկայի առաջին օրենքը խախտողների մասին Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի հետ Պետական պարտքը տարեվերջին աճել է Նոր հորիզոններ հայ-ֆրանսիական հարաբերություններում
ԼՐԱՀՈՍ
Լսումները սպասված արդյունքը չունեցան Հայաստանի որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում Սառա Ջեսիկա Պարկերը՝ «Ամուսնալուծություն» սերիալի նոր սեզոնի թրեյլերում (տեսանյութ) Հարկային օրենսգիրքը չի կարող տալ բոլոր հարցերի պատասխանները Մարգինալներն ավելի հիստերիկ են դառնում Պրեմիերա. Զեդ, Մարեն Մորիս և Գրեյ - The Middle Թերմոդինամիկայի առաջին օրենքը խախտողների մասին Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի հետ Պետական պարտքը տարեվերջին աճել է Նոր հորիզոններ հայ-ֆրանսիական հարաբերություններում Հայտնի են «Օսկար» 2018-ի հավակնորդները Աֆրինի հրթիռակոծումը զոհերի է հանգեցրել խաղաղ բնակչության շրջանում. ՄԱԿ Մխիթարյանը չի կարող մասնակցել «Չելսիի» հետ խաղին Դեսպան Ուրազաևը ներկայացրել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության ռազմական կցորդին Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը Ընդդիմադիր Գյոզալ Բայրամլիին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման Էրդողանը հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ Կամո Հովհաննիսյանը փորձաշրջան է անցնում «Ժետիսու»-ում Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 22-ից 23-ը) Վեան պաշտոնապես անցել է Լիբերիայի նախագահի պարտականությունների կատարմանը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Վթար՝ Մանկավարժական համալսարանի մոտ «Ես պարտադիր պայման եմ համարում 10 ապրանքախմբի թիրախավորումը» Մխիթարյանը Եվրոպա լիգայի խաղերին 7 համարի մարզաշապիկով չի լինի «Խաչքարերը մեր պատմության ամենախորհրդանշական վկաներն են» Նախագահ Մակրոնը սիրով ընդունել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը Շախմատի Հայաստանի չեմպիոնները պարգևատրվեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը «Պետք է լինի համարձակ փոխզիջում». Էմանուել Մակրոն Հայտնի են «Օսկար» մրցանակի հավականորդները Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ «Մեզ մոտ 12-ամսյա գնաճը 2.6 տոկոս է, միջինը գնաճը՝ 1 տոկոս» «Ֆրանսիան ձեր կողքին կլինի և կօժանդակի, որպեսզի շարժվեք առաջ» Մարզում նոր թանգարան բացվելուն պես՝ այցելուներն անմիջապես չեն այցելելու այնտեղ. Արև Սամուելյան Մխիթարյանը «Արսենալ»-ի կազմում կկրի «7» համարի մարզաշապիկը Գարո Փայլանը ներկայացվել է Նոբելյան մրցանակի Օգնեք հոգ տանել բալիկներիս մասին. 31-ամյա կինն օգնության կարիք ունի ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նոր նախագահ ունի Կառավարությունը կօգնի գյուղացուն դիզվառելիքի ձեռքբերման հարցում Նիլ Դայմոնը դադարեցնում Է համերգային գործունեությունը Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները. ՖՈՏՈՇԱՐՔ Խորհրդարանում չկա այնպիսի մի ուժի, որը կընդդիմանա Արմեն Սարգսյանին. քաղաքագետ Մենք լավատեսությամբ ենք նայում Հայաստանին. VEON-ի գործադիր տնօրեն Կայուն աճ ապահովելու համար մենք պետք է մասնավոր ներդրումներ կատարենք. Վարդան Արամյան ՊԲ-ում 2017-ին եղել են թերացումներ և բացթողումներ. Արցախում տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ Գյուղնախարարը բացատրում է՝ ինչո՞ւ է թանկացել կարտոֆիլը ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով նոր համազեկուցող է նշանակվել ԿԲ նախագահը գնաճային սպասումները գերագնահատված է համարում Ադրբեջանում հում նավթի արդյունահանումը վերջին 7 տարում նվազել է 23,66 տոկոսով Գիտնականները պատմել են անոթների վրա շաքարի կործանարար ազդեցության մասին Երևանում նոր արագաչափ կգործարկվի Կարող է ներդրվել տոմսերի տարիֆային համակարգ՝ վճարելով մեկ օրվա համար. Սերգեյ Ղահրամանյան Շիրակի մարզում 2017 թվականին արտակարգ դեպքերի թվի աճ է արձանագրվել Սննդամթերքի թանկացումն ազդում է գնաճի վրա Կաշառքի դեպքերի առթիվ հարուցվել է քրգործ «Փյունիկ»-ը մեկնել է Թուրքիա Դիզվառելիքի գների բարձրացմամբ շղթայական թանկացումներ չեն լինի Սեփական զենք արտադրել՝ փոխելով խաղի կանոնները Մխիթարյանի աշխատավարձի չափը «Արսենալ»-ում հայտնի է Ադրբեջանում ճնշում են ընդդիմադիր գործիչների փաստաբաններին Առողջապահության փոխնախարարը պատկառելի ունեցվածքի տեր է 10 օրական երեխայի մահվան պատճառ է եղել թոքաբորբը Հայաստանում աշխատավարձերն ու թոշակներն ավելի բարձր են, քան Վրաստանում և Ադրբեջանում. Ջավադյան Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները. Արա Բաբլոյանը Քաղաքացին կեղծ փաստաթղթային հիմքերով արտոնագիր է ստացել Փաստաբանական համայնքը մտահոգված է 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամի հարկային եկամուտ՝ նախորդ տարի Գերմանուհին լողացնում է հսկայական պիթոնին. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Մխիթարյանի հրաժեշտի խոսքը «Յունայթեդ»-ի երկրպագուներին «Կարմիր սատանաները» հաջողություն են մաղթել Մխիթարյանին 18-ամյա երիտասարդը կասկածվում է խանութում կատարված գողության մեջ Թուրքիայի արտգործնախարարը դիմել է ԱՄՆ-ին Կրքեր պետք չի բորբոքել. Վահրամ Բաղդասարյանը՝ «Ելք»-ի անդամներին Անիտա Գարա–Լևոն Արոնյան. ուղիղ միացում Տարեդարձ՝ ճամփաբաժնին Հայաստանի հիմնական թերությունը Ցանկացած գնաճ ու ճգնաժամ հարաբերական են Կրեատիվ մտածողության պակաս կա Նոր նախագահը լուրջ անելիք ունի Հանրապետականի թեկնածուն բավարարում է բոլոր չափանիշներին

Նաև առանց ծանոթ դեմքերի

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը սահուն մոտենում է ավարտին, և արդեն հայտնի են եզրափակիչ փուլի 32 մասնակիցներից 17-ը: Արդեն իսկ հայտնի է, որ հաջորդ տարի Ռուսաստանի խաղադաշտերում չենք տեսնի այնպիսի ինքնատիպ հավաքականների, ինչպիսիք են Չեխիան, Ռումինիան, Ուկրաինան, Շոտլանդիան, որոնց ներկայությունը միշտ էլ ուրույն երանգ է հաղորդել համաշխարհային ստուգատեսին: Տեսականորեն նրանց կարող են միանալ Իտալիայի, Արգենտինայի, Իռլանդիայի եւ Դանիայի ընտրանիները, իսկ պայքարը շարունակելու հոլանդացիների հնարավորությունները գրեթե զրոյական են:

Վերջին օրերին մունդիալի մասնակիցների կազմը համալրում են բացառապես եվրոպական հավաքականները: C ԽՄԲՈՒՄ վերջին տուրի հանդիպումները զուրկ էին մարզական բովանդակությունից, քանզի երկու կարեւոր հորիզոնականների համար պայքարն այլեւս ավարտված էր: Նույնիսկ այդ պարագայում գերմանացիները գլուխ չպահեցին եւ 5:1 հաշվով ջախջախելով Ադրբեջանին՝ մրցաշարն ավարտեցին 100-տոկոսանոց արդյունքով: Իսկ ահա անցումային խաղերին մասնակցությունն ապահոված հյուսիսիռլանդացիները հյուրընկալվելիս 0:1 հաշվով նորվեգացիներին պարտվելու ճոխություն թույլ տվեցին իրենց: Դե, իսկ չեխերին մնում էր սփոփվել Սան Մարինոյին 5 անպատասխան գոլ խփելով:

ԳԵՐՄԱՆԻԱ՝ 30, ՀՍ. ԻՌԼԱՆԴԻԱ՝ 19, ՉԵԽԻԱ՝ 15, ՆՈՐՎԵԳԻԱ՝ 13, ԱԴՐԲԵՋԱՆ՝ 10, ՍԱՆ ՄԱՐԻՆՈ՝ 0 միավոր:

D ԽՄԲՈՒՄ սերբերը վերջին խաղում 1:0 հաշվով հաղթելով վրացիներին՝ պահպանեցին բաղձալի առաջին տեղը: Երկրորդ տեղի համար սկզբունքային պայքարում իռլանդացիներն արտագնա խաղում նույն արդյունքով պարտության մատնեցին առանց իր գլխավոր աստղ Գարեթ Բեյլի հանդես եկած հարեւան վալիացիներին: Նմանապես միակ գոլը վճռեց Ավստրիայի հավաքականի հաղթանակը մոլդովացիների նկատմամբ:

ՍԵՐԲԻԱ՝ 21, ԻՌԼԱՆԴԻԱ՝ 19, ՈՒԵԼՍ՝ 17, ԱՎՍՏՐԻԱ՝ 15, ՎՐԱՍՏԱՆ՝ 5, ՄՈԼԴՈՎԱ՝ 2:

Մեր հարազատ E ԽՄԲՈՒՄ առաջին տեղից արդարացիորեն որակավորվեց բոլոր առումներով հիմնական մրցակիցներին գերազանցած Լեհաստանի հավաքականը, որն ամփոփիչ խաղում չբավարարվելով պահանջվող 1 միավորով՝ 4:2 հաշվով հաղթեց եւ ընտրարշավից դուրս թողեց չեռնոգորցիներին: Իսկ Ռոբերտ Լեւանդովսկին 16 գոլի հասցրեց մեկ ընտրափուլում արդյունավետության համաշխարհային ռեկորդը, որը նա սահմանել էր օրեր առաջ Երեւանում: Այդ պարագայում դանիացիներին Ռումինիայի հետ պայքարում կորզած ոչ-ոքին էլ (1:1) բավականացրեց կառչելու անցումային խաղերի տանող երկրորդ տեղից: Ղազախստան-Հայաստան հանդիպման մանրամասներին էլ արդեն ծանոթ եք:

ԼԵՀԱՍՏԱՆ՝ 25, ԴԱՆԻԱ՝ 20, ՉԵՌՆՈԳՈՐԻԱ՝ 16, ՌՈՒՄԻՆԻԱ՝ 13, ՀԱՅԱՍՏԱՆ՝ 7, ՂԱԶԱԽՍՏԱՆ՝ 3 միավոր:

F ԽՄԲՈՒՄ ճակատագիրն իսկական նվեր մատուցեց Սլովակիայի հավաքականին: Մինչ Յան Կոզակի սաները տանն առանց լարվելու հաշվեհարդար էին տեսնում խեղճ մալթացիների նկատմամբ, որոնց հաղթեցին 3:0 հաշվով, Սլովենիան եւ Շոտլանդիան զուգահեռ խաղում չէին խնայում միմյանց: Բրիտանացիներին հաղթանակը պետք էր օդի պես, մինչդեռ մրցակցին այն ոչինչ չէր տալիս: Սակայն, սլովենացիները պայքարեցին մինչեւ վերջ եւ 10 հոգով էլ պահպանեցին մրցաշարային առումով անիմաստ, հեղինակության տեսանկյունից՝ խիստ կարեւոր ոչ-ոքին (2:2): Վերջնարդյունքում դրանից շահեց Սլովակիայի հավաքականը, որը կմասնակցի անցումային հանդիպումներին: Իսկ անգլիացիները Վիլնյուսում 1:0 հաշվով հաղթելով լիտվացիներին՝ պարզապես հաստատեցին առաջինի կարգավիճակը:

Հեղինակ՝ Հրայր Նազարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հոկտեմբերի 11-ի համարում

Հարցում
website by Sargssyan