Այսօր՝ 23 ապրիլի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Հրապարակում հանրահավաքին մասնակցող 36-ամյա տղամարդ է մահացել Փրկարարներն ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 102 դեպք Փաշինյան-Կարապետյան բանակցությունները տեղի կունենան ապրիլի 25- ին Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչներին ՊԲ-ն առաջնագծում ադրբեջանական ուժերի կուտակումների տեսագրություն է ներկայացրել Մինսկի խումբը կոչ է անում ԼՂ հակամարտության կողմերին ծանր հրետանին հետ քաշել առաջնագծից Շատ կարևոր է ապահովել հաջորդ հանգրվանի հաջողությունը. ՀՅԴ ԳՄ հայտարարությունը Արցախի նախագահը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ Ալեքսանդր Մարկարովը միայն պատասխանատու քաղաքական գործչի քայլ է համարում Սերժ Սարգսյանի հրաժարականը
ԼՐԱՀՈՍ
Հրապարակում հանրահավաքին մասնակցող 36-ամյա տղամարդ է մահացել Փրկարարներն ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 102 դեպք Փաշինյան-Կարապետյան բանակցությունները տեղի կունենան ապրիլի 25- ին Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչներին ՊԲ-ն առաջնագծում ադրբեջանական ուժերի կուտակումների տեսագրություն է ներկայացրել Մինսկի խումբը կոչ է անում ԼՂ հակամարտության կողմերին ծանր հրետանին հետ քաշել առաջնագծից Շատ կարևոր է ապահովել հաջորդ հանգրվանի հաջողությունը. ՀՅԴ ԳՄ հայտարարությունը Արցախի նախագահը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ Ալեքսանդր Մարկարովը միայն պատասխանատու քաղաքական գործչի քայլ է համարում Սերժ Սարգսյանի հրաժարականը Ոստիկանությունը շարունակելու է աջակցել հավաքի խաղաղ և բնականոն ընթացքին ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը Գնումների գործընթացի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը հասանելի է թարմացված gnumner.am կայքում Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է դեսպան Ռիչարդ Միլսին «Սերժ Սարգսյանի քայլը գնահատում եմ իբրև պետական պատասխանատվություն ունեցող մարդու արարք» Գարեգին Բ Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առնչությամբ Կարեն Կարապետյանը կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին ապաքաղաքականացնել ապրիլի 24-ը ԱՄԷ դեսպանն այցելել է ԱԻՆ Արծվիկ Մինասյանը, Վահան Մարտիրոսյանը, Լևոն Մկրտչյանը և Հրաչյա Ռոստոմյանը վերանշանակվեցին պաշտոններում ԱԻՆ-ը պահանջում է դադարեցնել փրկարարի համազգեստի անօրինական կրումը Մյատովիչը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները քննարկել է ՄԻՊ Արման Թաթոյանի հետ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունել է Արցախի նախագահին 7-օրյա ժամկետում ԱԺ խմբակցությունները Խորհրդարանին կներկայացնեն վարչապետի թեկնածուների Վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը Հայաստանում մեկնարկել է «Արգենտինական գինու շաբաթը» Նադյա Մուրադը հորդորում է բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Միջազգային հանրությունը պետք է ջանքեր գործադրի Բաքվին զսպելու. Նալբանդյան Արմեն Աշոտյանը քաղաքական արիություն է որակում վարչապետի պաշտոնից հրաժարվելու Սերժ Սարգսյանի քայլը Արմեն Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել ՄԻՊ-ը ողջունում է Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի ազատ արձակումը Սերժ Սարգսյանի մայրը «Նաիրի» բժշկական կենտրոնում է. վիճակը բավարար է Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը. Սերժ Սարգսյան Պահածոներ արտահանող ընկերության հետ բանակցությունները չեղարկվել են. ՔՊ-ն ակցիային միացած զինվորականներին կոչ է արել վերադառնալ իրենց նշանակման վայր Հայաստանի և Արցախի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդները հանդես են եկել ժողովրդին ուղղված համատեղ կոչով ՄԻՊ-ը հորդորում է լրագրողներին ավելի մեծ ուշադրություն դարձնել լուրերի ստուգվածությանը և վերնագրերի ընտրությանը Ֆիննախը քաղաքական երկխոսության կոչ է անում Նիկոլ Փաշինյանն ու մյուս երկու պատգամավորներն ազատ արձակվեցին Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 6 շենքի տանիքում ական է հայտնաբերվել «Խորհրդարանական կառավարման ենք անցել, որը մեր ընդդիմադիրների ցանկությունն էր» Կոչ եմ անում խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով. Մխիթարյան Երևանից Լիոն կարելի է հասնել կարճ ժամանակում, մատչելի և հարմարավետ չվերթով Բոլոր խնդիրները հնարավոր է լուծել կառուցողական համագործակցությամբ և խաղաղ ճանապարհով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ Հայազգի գործարարները կոչ են անում չդառնալ գործիք օտար թշնամական հոսանքների համար Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի Ձերբակալվածների պահման վայրում ԿԳՆ-ն հորդորել է ծնողներին ուշադիր լինել, որ երեխաները բնականոն ռեժիմով հաճախեն դպրոց ՊԲ-ն շփման գծում ադրբեջանական ուժերի և միջոցների կուտակումների մասին վկայող նոր տեսագրություն է հրապարակել Անօրինական հավաքներին և զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով 41 անձինք ձերբակալվել են Փաշինյանի գտնվելու վայրը հայտնի է. նախարար ՊՆ-ն դատապարտում է խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների մասնակցությունը հավաքին Ոստիկանների և բժշկի միջև միջադեպ է գրանցվել. վերջինիս վիճակը բավարար է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունները դժգոհել են իրենց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման համար. Նալբանդյան Մտահոգված եմ Նիկոլ Փաշինյանի հարցով. ՀՀ նախագահ Օտարերկրյա դեսպաններն արձանագրել են հայ իրավապահների առավել քան զուսպ մոտեցումը հավաքի մասնակիցների նկատմամբ. Նալբանդյան Կարապետյանը գնում է բանակցելու Փաշինյանի հետ. պատգամավորներն անձեռնմխելիությունից չեն զրկվի Վահան Բիչախչյանը չի կարողացել օգնել «Ժիլինա»-ին խուսափել պարտությունից Ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի. ԱԱԾ տնօրեն ՀՀ պաշտպանության նախարարը համոզված է, որ Փաշինյանն ի սկզբանե վարչապետի հետ պայմանավորվելու ցանկություն չուներ Քաղաքական գործընթացները դպրոցականների հարթակը չեն. թիվ 46 ավագ դպրոցի տնօրեն Երկխոսությունը ոչ միայն հնարավոր է, այլ անհրաժեշտ. նախարարը՝ բանակցությունները շարունակելու մասին Բերման է ենթարկվել քսաներեք քաղաքացի Երկխոսելը կտանի հավաքական հանգուցալուծման. Իրանի խորհրդարանի հայ պատգամավոր Թեհրանի Հայոց թեմի առաջնորդը զգաստության կոչ է արել Երևանի հիվանդանոցներում բուժվում է հավաքների ընթացքում տուժած 4 քաղաքացի Վենգերը չի պատրաստվում օգնել «Արսենալին» հաջորդ մարզչի ընտրության հարցում «Ոստիկանի համազգեստով գնդապետ ներկայացող անձը որևէ առնչություն չունի ոստիկանության հետ» Ոստիկանությունը պատրաստ է ապահովել Երևանում երիտասարդների հավաքի բնականոն ընթացքը Բացակայում ենք երիտասարդների կոմունիկացիոն դաշտից, պետք է շտկել այդ բացը. Պնախարար Եվրոպական խորհուրդն իր բազմաէջանոց հետաքննության մեջ ներկայացրել է Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապեր հաստատած պաշտոնյաներին Երեխաների ներգրավումը ցույցերին կարմիր գիծ է. Վիգեն Սարգսյան Հրանտ Մելքումյանը Բանգկոկի մրցաշարում 7-րդն է Ոստիկանները, լուրջ վտանգելով իրենց, ծառայում են յուրաքանչյուր վայրկյան հանրային կարգը պահպանելու համար. Վիգեն Սարգսյան Հայաստանի ներքին անկայունությունն ուղիղ ճանապարհ է հարթում հակառակորդի կողմից գործողություններ ձեռնարկելու. Վիգեն Սարգսյան Առաջատարը «Շիրակն» է Պրահայում հայ համայնքի ներկայացուցիչները ապրիլի 24-ին կանցկացնեն երթ Նախարար Վիգեն Սարգսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ Ռամկավար ազատական կուսակցությունը զգաստության կոչ է արել Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկներից պայքարը շարունակում են երկուսը Էրդողանի հակառակորդ Աքշեների ղեկավարած կուսակցությունը կմասնակցի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին

Հայկական կողմի պատասխանը սուր էր և հստակ

ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին տարածաշրջանային այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բարձր մակարդակի հանդիպման կազմակերպման վերաբերյալ, իրադրության վրա դրական ազդեցություն գործելու փոխարեն սկսել է բարդացնել Ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված կողմերի առանց այդ էլ լարված հարաբերությունները։

Հայտնի է, որ վերջին ամիսներին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում չի եղել, իսկ արտգործնախարարների անկանոն շփումները ընդամենը քողարկել են բանակցային գործընթացի բացակայության փաստը։ Այս պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձում են աշնանը գոնե մի անգամ բարձր մակարդակով բանակցային սեղանին նստեցնել կողմերին։ Նրանց մտահոգությունը հասկանալի է՝ բանակցությունների նման մակարդակը սովորաբար խաղաղության պահպանման լրացուցիչ կռվանի դեր է խաղում։

Բայց արի ու տես, որ այս առումով եւս միջազգային պրակտիկայում ընդունված հանրահայտ չափանիշները չեն գործում, երբ խոսքը առնչվում է Ադրբեջանի նման երկրներին։ Ուստի դեռ բանակցությունները չսկսված՝ Ադրբեջանի ժառանգական տիրակալը իր կառավարության հոկտեմբերի 9-ի նիստում հանդես եկավ մի սադրիչ ելույթով՝ նպատակ ունենալով թելադրողի դերակատարություն ստանձնել առաջիկա բանակցություններում։
Նա սկսեց «գլուխ գովել»՝ սեփական հանրության առջեւ տպավորություն ստեղծելով, թե հասել է նրան, որ բանակցային գործընթացը վերսկսվի զրոյական կետից։ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո, ինչպես հայտնի է, ընդունվեցին Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հայտնի պայմանավորվածությունները շփման գծում փոխադարձ վստահության մեխանիզմների ներդրման վերաբերյալ։
Եվ ահա Ի.Ալիեւը փորձում է տպավորություն ստեղծել, թե իբր Հայաստանը հրաժարվել է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի օրակարգից, այսինքն՝ փաստորեն ընդունում է ապրիլյան ագրեսիայի արդյունքները եւ պատրաստ է ամեն ինչ սկսել զրոյական կետից։
Ակնհայտ էր, որ այս բացահայտ կեղծիքով Ալիեւը նպատակ ուներ նախապես առավելություն ստանալ հայկական կողմի նկատմամբ։ Ուստի բնականաբար հայկական կողմը անպատասխան չէր թողնելու հակառակորդի այդ քայլը։ Նախագահականից պատասխանը սուր էր, ավելի քան հստակ։ Նախագահի մամլո խոսնակ Վ.Հակոբյանը Ի.Ալիեւի հիշյալ հայտարարությունը գնահատեց որպես բարձր մակարդակի հայ-ադրբեջանական հանդիպումներին նախորդող սադրանք, մի բան, որ արդեն ավանդույթ է դարձել պաշտոնական Բաքվի համար։
Պատասխանում ասվում էր, որ այդ առումով միակ տարբերությունը սադրանքի իրականացման խոսքային ձեւն է, այսինքն՝ «Բաքվի կենտրոնում, այլ ոչ թե Արցախի հետ շփման գծում կամ Հայաստանի հետ սահմանին» կատարելու փաստը։ Դրանով կարծես կանխատեսվում էր, որ Ի. Ալիեւի խոսքին շուտով հետեւելու է նաեւ «գործը». երեկ Տավուշի մարզի սահմանագծին արձակված կրակոցից զոհվել է հայ զինվոր։

«Գուցե Ադրբեջանում չգիտեն, բայց մեր տարածաշրջանում հնուց ի վեր խայտառակություն է համարվել նախապես ձեռք բերված պայմանավորվածություններից հետ կանգնելը»։
Պարզ է, որ հայկական պատասխանի մեջ մի քանի անգամ կրկնված «խայտառակություն» բառն օգտագործվել է ամենեւին էլ ոչ պատահաբար։
Ինչեւէ՝ Բաքվի նախաբանակցային սադրանքն արդեն կատարված իրողություն է՝ ե՛ւ խոսքի, ե՛ւ «գործի» մակարդակներում, ուստի երբ երեկ Սոչիում հավաքվել էին ԱՊՀ երկրների ղեկավարները, թվում էր, թե ստեղծվել է պատեհ առիթ Հայաստանի դիրքորոշումն էլ ավելի հստակեցնելու համար։ Պարզ է, որ կրակոցներով ու քիլերությամբ բանակցություններ չեն արագացվում, սակայն նույնքան էլ պարզ է, որ բանակցային գործընթացի շարունակման համար վճռական է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումը։ Եվ եթե բանակցությունները վերսկսելու միջնորդների ազնիվ փորձերը մարդկային կյանք են արժենում, ապա տեղի ունեցածին պետք է համապատասխան գնահատական տան նախ եւ առաջ իրենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Թերեւս այդ պատճառով Հայաստանի նախագահի Սոչիում ունեցած ելույթում խոսք անգամ չկար առաջիկայում սպասվող բանակցությունների եւ ընդհանրապես Ղարաբաղի հարցի մասին։

Հեղինակ՝ Վարդան Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հոկտեմբերի 12-ի համարում

Հարցում
website by Sargssyan