Այսօր՝ 23 հունվարի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Ժոզե Մոուրինյու. Երբեք չենք մոռանա Մխիթարյանին Իմ երազանքը իրականացավ. Մխիթարյանի առաջին մեկնաբանությունը Գողության մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել Բագրատաշենում Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» ՄՅՈւ-ի երկրպագուները քննադատել են ակումբին Մխիթարյանին ծննդյան առիթով չշնորհավորելու համար Ֆիննախում կայացել է Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի նիստը... Ավստրիայի ալպիական լեռնադահուկային հանգստավայրերը փակվել են Տաշիր քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը մտահոգություն է հայտնել Սիրիայի Աֆրինում տեղի ունեցող իրադարձությունների ... Փարիզում այս տարի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն ապրիլի 24-ին և մայիսի 28-ին
ԼՐԱՀՈՍ
Ժոզե Մոուրինյու. Երբեք չենք մոռանա Մխիթարյանին Իմ երազանքը իրականացավ. Մխիթարյանի առաջին մեկնաբանությունը Գողության մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել Բագրատաշենում Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» ՄՅՈւ-ի երկրպագուները քննադատել են ակումբին Մխիթարյանին ծննդյան առիթով չշնորհավորելու համար Ֆիննախում կայացել է Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի նիստը Ավստրիայի ալպիական լեռնադահուկային հանգստավայրերը փակվել են Տաշիր քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը մտահոգություն է հայտնել Սիրիայի Աֆրինում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Փարիզում այս տարի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն ապրիլի 24-ին և մայիսի 28-ին Հայտնի է ՀՀ հաջորդ վարչապետի ընտրության օրը. պարզաբանում է Արփինե Հովհաննիսյանը Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է Տաղանդավոր պատանի շախմատիստն ընդգրկվեց ՀՀ ազգային հավաքականում Մխիթարյանի և Սանչեսի տանսֆերներն ավելի քան մոտ են իրականանալուն. չիլիական ԶԼՄ-ներ Մեկնարկել է վարչապետի այցը Շվեյցարիա. Փարիզում ԹՈՒՄՈ-ն իր դռները կբացի այս տարվա սեպտեմբերին Արմեն Աշոտյանի խոսքով՝ Սփյուռքի շնորհիվ Հայաստանն առավել ժամանակակից, մրցունակ եւ ազդեցիկ պետություն է «Լոռի»-ն պայմանագիր է ստորագրել ուկրաինական «Ստալ»-ի նախկին ֆուտբոլիստի հետ Հայաստանում կանցկացվի սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ Վերին Լարսի այլընտրանքային լոգիստիկ տարբերակներ ենք քննարկում. Կարեն Կարապետյան ՌԴ նախագահական ընտրություններին կհետևեն նաև հայ պատվիրակները Հայաստանցի 3 դահուկորդ կմասնակցեն ձմեռային Օլիմպիական խաղերին Հայոց ազգային բանակը Մայիսյան հերոսամարտերի հաղթանակի արդյունքն է. Էդիկ Մինասյան Սպանդանոցներում «հալալ մորթ» են իրականացնում Ոչ պիտանի սուրճ է վաճառվել. ՍԱՊԾ-ն հորդորում է Նոր հանրագիտարաններ կհրատարակվեն. մանրամասնում է Ազգային արխիվի տնօրենը Գրիգորի Լեպսն իր 55-ամյակը կնշի նաև Երևանում Սա մեր հաջողության պատմությունն է. ԱԺ փոխխոսնակը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին Թեղուտի հանքի պոչամբարից թափոնները կրկին Դեբեդ գետն են լցվել Հայաստանը գրավիչ է արտահանողների համար. վարչապետը հարցազրույց է տվել РИА Новости-ին Փորձագետն առաջիկայում Սիրիայում անկայունություն է կանխատեսում Օբամայի դստերը «բռնացրել են» բրիտանացի երիտասարդի հետ ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին Շամիրամում տեղի ունեցած սպանությունների գործով մեղադրանք է առաջադրվել Քալաշյանին Հայաստանում բիզնես իրականացնելու լավագույն ժամանակն է. Կարեն Կարապետյան Այնքան նման, որ արդեն հավատում ես կլոնավորմանը. Ֆոտոշարք «Նկատելի է, որ Արմեն Սարգսյանը եկել է ինչ-որ պայմանով» Միջազգային հետախուզման մեջ է գտնվում Հայաստանի տարածքում հափշտակված 163 ավտոմեքենա Երևանում գողացված բանկային քարտով փորձել են գումար կանխիկացնել Արմեն Սարգսյանը Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Չեմ կարծում, որ կանաչ «Ժիգուլի»-ն հրելը կրեատիվ մտածողության արդյունք է. Աղվան Վարդանյան Վահրամ Բաղդասարյանը Հայաստանում առկա գնաճը վերահսկելի է համարում Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Երևանի Սունդուկյան փողոցի տներից մեկում աղջկա դի է հայտնաբերվել Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները Ըստ Փոստանջյանի՝ մենք ազդեցություն ունենք նաև ԱՄՆ իշխանությունների վրա. Վահրամ Բաղդասարյան ՍԱՊԾ-ն թույլատրել է երկու արտադրամասի վերսկսել աշխատանքը ԿԲ-ն հուշագիր է ստորագրվել Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հետ Նախագահն ապացուցեց, որ ինքը ինքնուրույն խաղացող է և ոչ կառավարելի Արմավիրի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել «Հետաքրքիր է՝ եթե Արմեն Սարգսյանը չլիներ ՀՀԿ-ի թեկնածուն, ապա ի՞նչ դիրքորոշում կունենար «Ելք»-ը» Ֆեդերերը դուրս եկավ քառորդ եզրափակիչ «Ելք»-ը կհանդիպի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ Արգելվել է Զարուհի Փոստանջյանի մուտքը Վրաստան. (տեսանյութ) Սիրահարվել եմ քեզ. Իվետա Մուկուչյանը հրապարակել է նոր տեսահոլովակի թիզերը (տեսանյութ) «Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է նոր փուլ» Պրեմիերա. Միշո - էսօր Նախագահի թեկնածուի հետ ոչ պաշտոնական հանդիպում ենք ունեցել. Աղվան Վարդանյան Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ գյուղնախարարության 2017թ. աշխատանքը «Ռոսիա» կինոթատրոնի դահլիճի պատին մոզաիկայի մրցույթ են հայտարարել. տխուր է». Հրաչ Պողոսյան ՍԱՊԾ-ն սննդակարգի լայնածավալ հետազոտություն կանցկացնի Կանանց հավաքականի արժանի շախմատիստուհին՝ Սիրանուշ Ղուկասյան «Կես միլիոն հայ ներկայացված ամենատարբեր ոլորտներում» Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստվել է 176 աղջիկ Առողջապահության նախարարության 2017թ. աշխատանքը բացասական է գնահատել հարցվածների 42%-ը Մխիթարյանը ծննդյան օրը նշել է ընկերների հետ (լուսանկար) Արմավիրում հրդեհված տանը դի է հայտնաբերվել ՄԱԿ-ի ԱԽ-ում երկուշաբթի կքննարկվի Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների հարցը Գենետիկ մուտացիաներ, որոնց ենթարկվել է մարդկությունը. The Independent Քրդական զորամիավորումները 5 թուրքական տանկ են ոչնչացրել Աֆրինում «Միլանը» կամային հաղթանակ տարավ «Կալյարիի» նկատմամբ Երևանում փրկարարները հոսպիտալացրել են բնակարանում անօգնական վիճակում հայտնաբերված 27-ամյա բնակչին «Մոնակոն» հաղթեց 10 ֆուտբոլիստով մնացած «Մեցին» Նադալը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության հաջորդ փուլ Ֆրանսիան կոչ է անում Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ շտապ նիստ գումարել Նոյակերտ գյուղում 2000 հակ անասնակեր է այրվել

Զինված ուժերի որակական բարեփոխումը` օրվա հրամայական

«Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների փաթեթը, որ առաջարկում է պաշտպանության նախարարությունը, որպես «ազգ-բանակ» հայեցակարգին միս ու արյուն տալու առաջին քայլ, երեկ հասավ Ազգային ժողով՝ առայժմ խորհրդարանական լսումների ձեւաչափով։

Այդ շրջանակներում առաջարկվող նորամուծությունները մանրամասնեց եւ ավելի քան համոզիչ փաստարկներով հիմնավորեց պաշտպանության նախարար ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, որին էլ, ըստ էության, պատկանում է այդ նախաձեռնությունը։

«Սպայի պատիվ» ծրագիրը ենթադրում է փոխել զինվորական ծառայությունը հետաձգելու՝ տարկետման իրավունքից օգտվելու կարգը. նախապատվությունը տալ նրանց, ովքեր բակալավրի կրթությունն ավարտելուց հետո պատրաստ են երկուսի փոխարեն երեք տարվա սպայական ծառայություն անցնել՝ ստանալով աշխատավարձ եւ լիարժեք փոխհատուցում բակալավրի, ապա նաեւ մագիստրոսի աստիճան ստանալու վրա ծախսած միջոցների համար։ Պայմանով, որ կապահովեն միջինից բարձր առաջադիմություն եւ շաբաթ օրերը կմասնակցեն Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում անցկացվող դասընթացներին։

Բացառություն է արվում միջազգային օլիմպիադաներում հաղթողների, մրցանակակիրների, տեխնիկական բուհերում կրթվող բացառիկ խոստումնալից ուսանողների համար, որոնք կցանկանան հնգամյա ծառայություն անցնել ռազմարդյունաբերական համալիրում եւ իրենց լուման բերել ոլորտի զարգացմանը։

Ինչ վերաբերում է «Ես եմ» ծրագրին, դրա հիմնական նպատակն, ըստ պաշտպանության նախարարի, «սոցիալական վերելակի» ստեղծումն է՝ բանակ-հասարակություն կապի ամրապնդումը. «Այդ ծրագրով առաջնագծում զինծառայություն անցնող քաղաքացիները յուրաքանչյուր ամիս մեկ շաբաթ անցկացնելու են տանը, մեկ շաբաթ՝ զորամասում պատրաստվելու են մարտական հերթապահության եւ երկու շաբաթ՝ մարտական հերթապահություն են իրականացնելու:

Զինվորը, իր ընկերների, իր ընտանիքի հետ շփվելով՝ ապահովելու է բանակի թափանցիկությունը, ստեղծելու է հնարավորություն՝ մատնանշելու եւ ախտորոշելու խնդիրները հենց ծառայության ընթացքում: Սա նաեւ հնարավորություն է տալիս նրան անցնել պայմանագրային ծառայության եւ ստանալ համապատասխան փոխհատուցում»:
Այս ծրագրի «շահառուները» ստանալու են նաեւ պատվովճարներ, ընդ որում՝ զինծառայողի զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում այդ գումարները վճարվելու են նրա ընտանիքին:

Զուգահեռաբար առաջարկվում է վերացնել գործող օրենսդրությամբ զորակոչիկների համար սահմանված տարածքային սահմանափակումները. «Հիմա քաղաքացին վիճակահանությամբ չի կարող որպես ծառայության վայր ընտրել այնպիսի զորամաս, որը մոտ է իր բնակության վայրին՝ 150 կմ-ից պակաս հեռավորության վրա է: Սա բացարձակապես անիմաստ կարգավորում է. եթե վիճակահանություն է, ապա յուրաքանչյուր քաղաքացի պետք է հավասար հնարավորություն ունենա՝ տեսնելու, թե վիճակահանության արդյունքում որ զորամասն է նախանշվում իր համար»:

Եվս մեկ ուշագրավ փոփոխություն՝ զորակոչիկների բուժզննության հետ կապված. «Այսօր ունենք մտահոգիչ վիճակ՝ նորակոչիկի առողջական վիճակը գնահատելը դրված է 3-4 օղակի վրա՝ լղոզված պատասխանատվությամբ. զինկոմիսարիատում ձեւավորվում է հանձնաժողով, որը տալիս է եզրակացություն վիզուալ կոնտակտի եւ զրույցի հիման վրա, նորակոչիկին ուղեգրում շրջանային պոլիկլինիկաներ՝ զննում անցնելու եւ արդյունքները ներկայացնելու հանձնաժողով:

Հետեւանքը լինում է այն, որ բուժհաստատությունն իր որոշման համար պատասխանատվություն չի կրում, ընդամենը ասում է՝ էխոյի վրա քար եմ նկատել։ Հանձնաժողովն ստուգելու ձեւ չունի, ասում է՝ գրել են քար ունի, ես էլ գրել եմ՝ պիտանի չէ ծառայության համար, եւ այս պարագայում շատ դժվար է հասկանալ՝ որ օղակում է որոշումը կեղծվել:
Մենք առաջարկում ենք ամրագրել, որ քաղաքացին պետք է ունենա առողջական վիճակի գնահատման ստանդարտ ձեւ, որի տակ իրեն կցագրված բուժհաստատությունը՝ պոլիկլինիկան, ամբուլատորիան, իրավունք եւ պարտականություն ունի ստորագրելու. զննության արդյունքում պարզելու, որ քաղաքացին այս հիվանդությունն ունի կամ չունի, եւ դա հիմք պետք է դառնա ավտոմատ որոշման. եթե չունի, պիտանի է զորակոչի համար, եթե ունի՝ պիտանի չէ։

Հանրապետական հանձնաժողովը շարունակելու է գործել, բայց ուզում ենք ձեւավորել փորձագիտական լրջագույն կարողություններ, որպեսզի այդ հանձնաժողովը եւս վերջնական պատասխանատվություն կրի իր որոշման համար, ոչ թե երեք տարբեր հաստատություններից տարբեր կարծիքներ ստանա եւ սուբյեկտիվ որոշում կայացնի՝ «Էրեբունիի» տված թո՞ւղթն է ավելի արժանահավատ, թե՞ «Արմենիա» բժշկական կենտրոնի»:

Բավական խնդրահարույց է նաեւ սահմանային տարիքի հասած սպաների զորացրման հարցը. օրենքում գրված է, որ ծառայության ժամկետը կարող է երկարացվել մինչեւ 5 տարի, իսկ թե հատկապես ինչ չափանիշներից ելնելով՝ պարզ չէ: Սա սուբյեկտիվ որոշումների լայն դաշտ է ստեղծում. «Մեկի ժամկետը կարող են երկարացնել, մյուսինը՝ ոչ: Դա ոչ միայն արդար չէ եւ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, այլեւ որոշակի բարդություն է ստեղծում սպայական կազմի հետագա մասնագիտական առաջխաղացման համար: Մենք առաջարկում ենք վերացնել երկարացման հնարավորությունը՝ սահմանային տարիքը մնում է նույնը, բայց ժամկետի սպառվելուց հետո զորացրումը դառնում է ավտոմատ»։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հոկտեմբերի 12-ի համարում

Հարցում
website by Sargssyan