Այսօր՝ 17 դեկտեմբերի 2017թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Արտաքին փոխանցումներն ավելացել են 200 մլն դոլարով Դավթաշենի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը Ճարտարապետի մասնագիտությունը կարժևորվի Հիմնական ձեռքբերումը Եվրամիության հետ համաձանագրի ստորագրումն է Արտաշատի խճուղում ավտոմեքենայի հրդեհ է բռնկվել. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ինտրիգի մասին խոսք լինել չի կարող Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Նախագահն իր խոսքերում անկեղծ ու ազնիվ էր Հյուսիսկորեացիների մասին, իրականում, մենք շատ քիչ պատկերացումներ ու տեղեկատվություն ունենք
ԼՐԱՀՈՍ
Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Արտաքին փոխանցումներն ավելացել են 200 մլն դոլարով Դավթաշենի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը Ճարտարապետի մասնագիտությունը կարժևորվի Հիմնական ձեռքբերումը Եվրամիության հետ համաձանագրի ստորագրումն է Արտաշատի խճուղում ավտոմեքենայի հրդեհ է բռնկվել. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ինտրիգի մասին խոսք լինել չի կարող Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Նախագահն իր խոսքերում անկեղծ ու ազնիվ էր Հյուսիսկորեացիների մասին, իրականում, մենք շատ քիչ պատկերացումներ ու տեղեկատվություն ունենք Ինչ լինելու է՝ լինելու է իշխանության մեջ Գինու, քացախի և ժողովրդի պաշտպանների մասին Քաղաքական պոկերը դեռ նոր է սկսվում Չքմեղանալու հնարքները 21-րդ դարում «Ալաշկերտ»-ը և բրազիլական «Բոտաֆոգո»-ն համաձայնության են եկել Կատուն ողջ է մնացել լվացքի մեքենայում 40 րոպեանոց լվացքից հետո ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց «Ռեալ»-ը դարձավ աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն Ստեփանակերտում տեղի է ունեցել խորհրդակցություն Երևանում բացվել է Գյոթեի կենտրոնը Հայ պատանի շախմատիստների հաղթարշավը 888 կգ կասկածելի մսեղիքի մեջ առկա է եղել ավանակի և ձիու միս «Դինամոն» 7-րդն է ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում Վարչապետն Արցախում այցելել է ուսումնական հաստատություններ և արտադրամաս Հայաստանում Եվրոպական միության ծրագրերի իրականացման կիզակետը Շիրակն է Սարգիս Ադամյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ Իսպանիայում մահացել է Եվրոպայի ամենատարեց մարդը ԱՄՆ-ը Լիբանան կվերադարձնի 5 մլն դոլար արժողությամբ քանդակները Երևանում ամուսնուն սպանելու փորձի մեջ կասկածվում է կինը Երևանի «Մանկապարտեզ» էլեկտրոնային համակարգը հաղթողների թվում է Ապարան խոշորացված համայնքում արդիականացվում է լուսավորության համակարգը Բասկետբոլի Հայաստանի առաջնությունում «Արթիկ»-ը հաղթեց «Շիրակ»-ին Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» Արցախի ԱԺ-ում հյուրընկալել են օտարերկրյա խորհրդարանականներին Ճապոնիան 2018 թվականին ռեկորդային բյուջե է հատկացնելու պաշտպանությանը Լավրովը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրադրությունը Սիրիայում Հայտնի են Ամանորին ընդառաջ իրականացվող ոչ կանոնավոր չվերթները Դոն Բոյաջյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունն ԱՄՆ կոնգրեսում Կարմիր մահիկը հաղորդել է իսրայելա-պաղեստինյան բախումներում մահացածների թիվը Հայաստանում ԱՄՆ, ՄԲ և Գերմանիայի դեսպաններն այցելել են ռազմական համալսարան Թրամփը ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին համեմատել է աղբի հետ Պայմանավորվածություն է ձեռք բերվել լիբանանցի գործարարների վերաբերյալ Կարմիր մահիկը հաղորդել է իսրայելա-պաղեստինյան բախումներում մահացածների թիվը Հոկեյի «Արարատ» ակումբը փոխանակվեց հաղթանակներով Երևանում 20-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանում համայնքապետերի վերաբերյալ հարուցվել է 34 քրեական գործ Ռուսաստանը նախատեսում է վերսկսել ավիափոխադրումները Եգիպտոսի հետ 13 տարի հետախուզվող 63-ամյա կինը հայտնաբերվել է և տեղափոխվել է Հայաստան Բակո Սահակյանն ընդունել է Գագիկ Ծառուկյանին և նրա հետ Արցախ ժամանած եվրոպացի գործիչներին Հայաստանի և Արցախի վարչապետերը ընդլայնված կազմով քննարկել են համագործակցության որոշ ծրագրեր Յավա կղզում երկրաշարժի հետևանքով առնվազն երկու մարդ է մահացել Երևանում վիճաբանության ժամանակ կինը խոհանոցային դանակով հարվածել է ամուսնուն Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով ռուսական պատվիրակություն կժամանի Անկարա Ադրբեջանը Արցախի հետ շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է հունվարին վաճառել Մխիթարյանին և Շոուրին. Մոուրինյո Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը նախնական ապահովել է տեղն աշխարհի առաջնությունում Բենզալցակայանում հրազենային վնասվածք ստացածը 20–ամյա երիտասարդ է Վենեսուելայի իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները կվերսկսվեն հունվարից Առավել հավանական է, որ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու առաջադրի Սերժ Սարգսյանին. քաղաքագետ Ղազախստանում նշում են Անկախության տոնը Հայաստանում քննարկման են դրել 2018 թ. ապրիլի 1-ից աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքարի ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Ռեյչլ ՄըքԱդամսը՝ «Գիշերային խաղեր» ֆիլմի գլխավոր դերում (տեսանյութ) Կիպրոսի նախագահի ընտրության ժամկետները հայտնի են Հրապարակվել է «Օսկար»-ի հավակնող ֆիլմերի նախնական ցանկը Մանկունյական հեքիաթի ավարտը կամ #ՀենոԴուխով Ներկայացվել է «Պեկին-2022» ձմեռային Օլիմպիական խաղերի լոգոտիպը Պրեմիերա. Էդ Շիրան և Անդրեա Բոչելլի - Perfect Symphony Բադալյանների ընտանիքը շարունակում է ավանդական դարձած բարեգործական նախաձեռնությունը Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը արծաթե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում Էդվարդ Նալբանդյանը ստանձնել է ՍՏԾՀԿ նախագահությունը Forbes-ը ներկայացրել է Հոլիվուդի ամենաեկամտաբեր դերասանների ցանկը ԵՄ-ի երկրների ղեկավարները հաստատեցին անցումը Brexit-ի շուրջ բանակցությունների երկրորդ փուլին Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց Երևանում և 4 մարզում դեկտեմբերի 18-ին էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն ԱՄՆ-ն պատրաստ է ԿԺԴՀ-ի հետ հակամարտության ռազմական լուծմանը. Թիլերսոն SpaceX-ը հաջողությամբ Միջազգային տիեզերակայան է ուղարկել Dragon տիեզերանավը

Մեքենաների բնապահպանական ռիսկերը հաշվի չեն առնվում

Բնապահպաններն ահազանգում են մայրաքաղաքում չափից դուրս հնամաշ ու մեծ ծավալի արտանետումներ արձակող մեքենաների առկայության հետեւանքով օդի խիստ աղտոտվածության մասին:

Բանն այն է, որ վերջին տարիներին Հայաստանում զգալիորեն ավելացել է ներկրված մեքենաների թիվը, այն դեպքում, երբ շարքից դուրս եկած եւ այլեւս չշահագործվող մեքենաների թիվն այդքան շատ չէ: Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական տվյալներով՝ այս տարի Հայաստան ներկրված ավտոմեքենաների թիվը գրեթե կրկնակի ավելացել է՝ նախորդ տարվա ցուցանիշների համեմատությամբ: Եթե անցած տարվա հունվար-օգոստոս ամիսներին 10 673 ավտոմեքենա է ներկրվել, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում դրանց թիվը հասել է 21 266-ի:

Ընդ որում՝ ներկրվում են հիմնականում էժանագին, հնամաշ մեքենաներ, որոնք ոչ միայն երթեւեկության անվտանգության առումով են ռիսկային, այլեւ բնապահպանական, քանի որ չունեն բնության վրա բացասական ազդեցությունը նվազեցնող կամ չեզոքացնող համապատասխան սարքավորումներ՝ մասնավորապես զտիչներ:

«Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ դիտարկմամբ՝ մեզանում չկա այն մշակույթը, որ մեքենայի սեփականատերը պիտանելիության ժամկետը լրացած չեզոքացման համակարգը փոխարինի նորով եւ այդպիսով թեթեւացնի մեր պետության վրա իր մեքենայի բնապահպանական բեռը: Իսկ սովորաբար ներկրվող մեքենաների վրա, եթե դրանք նոր չեն, շարքից դուրս եկած չեզոքացման համակարգերը փոխարինված չեն լինում: Պետությունն էլ մեխանիզմներ չունի, որպեսզի պարտադրի վարորդներին հետեւողականորեն փոխել դրանք՝ նորերը տեղադրել կամ ընդհանրապես նման համակարգ տեղադրել մեքենաների վրա, եթե այն ընդհանրապես բացակայում է։

«Պետությունը վերահսկողի գործառույթ չի իրականացնում, որպեսզի վարորդներին պարտադրի հետեւողական լինել չեզոքացման համակարգերի փոխարինման եւ առկայության հարցում՝ գուցե նախնական շրջանում տուգանքներ եւ պատիժներ սահմանելով: Ամբողջ խնդիրը սրանից է բխում՝ չկա պարտադրանք, պահանջ, չկա նաեւ պատասխանատվություն: Իսկ պարտադրանքի բացակայությունը ակնհայտ անտարբերության հետեւանք է:

Դրա մասին է վկայում պետական համապատասխան կառույցների անգործությունը, որոնք պետք է ուսումնասիրություններ կատարեն օդի աղտոտվածության եւ հետեւանքների վերաբերյալ եւ հանրայնացնելով այդ տվյալները՝ պարտադրեն ավտոմեքենաների արտանետումների բացասական հետեւանքները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ իրականացնել:

Մենք այժմ ունենք բնապահպանական եւ ընդերքի տեսչություն, քաղաքապետարանում գործում է հատուկ բնապահպանական վարչություն, սակայն այդ կառույցներից որեւէ մեկը օդի աղտոտվածության աստիճանը եւ պատճառները պարզող ուսումնասիրություններ չի իրականացնում, որպեսզի նաեւ պատժիչ մեխանիզմներ գործի դնի կամ առաջարկներ ներկայացնի վտանգները կանխելու համար: Հատկապես քաղաքապետարանի կառույցը միայն անունով գոյություն ունի, սակայն մայրաքաղաքում բնապահպանական խնդիրներին առնչվող որեւէ միջադեպի ժամանակ այդ կառույցի անունը չի էլ հիշատակվում»,¬ ասում է մեր զրուցակիցը։

Ըստ Նարինե Կիրակոսյանի՝ մեզանում ավելացել են ալերգիկ հիվանդությունները, ասթմաները, որոնք մթնոլորտի աղտոտվածության ուղղակի ազդեցության հետեւանք են: Այս մասին խոսում են ամբողջ աշխարհի մասնագետները, մինչդեռ մեր առողջապահության նախարարությունը տվյալներ չի տրամադրում թե՛ տվյալ հիվանդությունների զարգացման միտումների, թե՛ պատճառների մասին. «Մասնավորապես երեխաների շրջանում են նման հիվանդություններն աշխուժացել: Արդյոք դա կապված չէ՞ մեքենաների թվաքանակի, դրանց կողմից մթնոլորտ արտանետվող թունավոր գազերի ու ծանր մետաղների ծավալների աննախադեպ աճով:

Ուսումնասիրություններ պետք է արվեն եւ կանխարգելիչ միջոցառումներ իրականացվեն: Բայց ոչինչ չի արվում:
Հիմնական պատճառաբանությունը ֆինանսական սուղ միջոցներն են: Քավ լիցի: Այդ դեպքում ինչի՞ համար են ծախսվում մեքենաների բնապահպանական տուրքերը, ո՞ւր են արտահոսում այդ գումարները, եթե չեն ներդրվում երկրի բնապահպանական խնդիրները հոգալու ծրագրերում»:

Բնապահպանական վճարների առնչությամբ նկատենք, որ դրանց սահմանումները ամբողջական չեն: Վճարումները սահմանելիս՝ անտեսվում է այն հանգամանքը, որ մեքենաների չեզոքացման համակարգերը գուցեեւ նախատեսված են, սակայն չեն աշխատում: Եվ միայն նախատեսված լինելու հանգամանքը վարորդին ազատում է բարձր բնապահպանական հարկ վճարելուց, մինչդեռ այն մեքենաների համար, որոնք հին արտադրության են՝ 1980-90-ականների, շատ ավելի մեծ տուրք են վճարում:

Հեղինակ՝ Թագուհի Ասլանյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հոկտեմբերի 12-ի համարում

Հարցում
website by Sargssyan