Այսօր՝ 22 ապրիլի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Նիկոլ Փաշինյանը վաղը կհանդիպի Սերժ Սարգսյանին «Օրինականության համար պայքարողները չեն կարող անօրինական պահանջներ ներկայացնել» «Իրավապահի օրինական պահանջները միտումնավոր չկատարելով կայանված մեքենաները հեռացնելն իրավաչափ է» Վթար Դարպաս գյուղի վերջնամասում. կա տուժած Մշակույթի գործիչները իրավիճակի հանգուցալուծում են համարում խաղաղ բանակցությունները Դասապրոցեսը չպետք է խաթարվի. Պոլիտեխնիկի ՀԳ ամբիոնի վարիչ ԱԱԾ-ն գաղտնալսման ձայնագրություն է հրապարակել. ձայնագրություն Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Նման կերպով մեր քաղաքացիների, մեր ազգի վիճակը չենք կարող լավացնել. ներդրող Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ
ԼՐԱՀՈՍ
Նիկոլ Փաշինյանը վաղը կհանդիպի Սերժ Սարգսյանին «Օրինականության համար պայքարողները չեն կարող անօրինական պահանջներ ներկայացնել» «Իրավապահի օրինական պահանջները միտումնավոր չկատարելով կայանված մեքենաները հեռացնելն իրավաչափ է» Վթար Դարպաս գյուղի վերջնամասում. կա տուժած Մշակույթի գործիչները իրավիճակի հանգուցալուծում են համարում խաղաղ բանակցությունները Դասապրոցեսը չպետք է խաթարվի. Պոլիտեխնիկի ՀԳ ամբիոնի վարիչ ԱԱԾ-ն գաղտնալսման ձայնագրություն է հրապարակել. ձայնագրություն Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Նման կերպով մեր քաղաքացիների, մեր ազգի վիճակը չենք կարող լավացնել. ներդրող Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ Ոստիկանությունը արձագանքել է Հրազդանում տեղի ունեցած դեպքին ՀԲԸՄ-ն երկխոսության կոչ է անում Չպետք է ոտնահարվեն այն ուսանողների իրավունքները, ովքեր ցանկանում են դասի նստել. ՀՊՄՀ պատմության ֆակուլտետի դեկան Հրավիրում եմ բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ. Ազնավուր Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին Այնպիսի ծայրահեղ վիճակ չէ, որ ազգովին թողնենք մեր գործերն ու քաղաքականությամբ զբաղվենք. ԵՊՀ դեկան «Ստեղծված իրավիճակը ուղղակի և անուղղակի խոչընդոտում է տնտեսությանը և երկրի կայունությանը» Մարզիկները կոչ են անում խնդիրը լուծել միասնական ուժերով ու կառուցողական համագործակցությամբ ԱԻՆ-ը կոչ է անում քաղաքացիներին զգոն լինել Արցախի ԱԺ-ն կոչ է անում երկխոսությամբ հասնել իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը ՀՅԴ-ն հանդիպումներ է ունեցել Սերժ Սարգսյանի, Արմեն Սարգսյանի և Էդմոն Մարուքյանի հետ Իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը՝ միայն ու միայն երկխոսությունն է. Ա. Բախշյան «Վստա՛հ ենք այս տարի ավելի լավ է լինելու». գործարարները` տնտեսական ձեռքբերումների մասին Բացառել ցանկացած տեսակի բռնություն, ատելության խոսքի ու բռնության կոչերի. ՄԻՊ Արմեն Սարգսյանը ժամանել է Հանրապետության հրապարակ՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին Յուրա Մովսիսյանը «Յուրգորդեն»-ի կազմում ևս մեկ հանդիպում բաց կթողնի Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 5 անձ Ադրբեջանը խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը ԵՊՀ շրջանավարտների միավորումը շուտափույթ քաղաքական երկխոսություն սկսելու կոչ է անում Տիգրան Մանսուրյանը կողմերին հորդորում է խնդիրը հարթել խոսքի ուժի միջոցով Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված դեսպաններին. տեսանյութ, լուսանկարներ «Ջավախք» հայրենակցական միությունը կոչ է անում գնալ քաղաքական երկխոսության ճանապարհով «Առճակատման, ատելության և ագրեսիայի աստիճանը վտանգավոր աճ է գրանցում այս օրերին» Երեք հոգու մեղադրանք է առաջադրվել՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար. (լուսանկարներ) Հանրային խորհուրդը հայտարարություն է տարածել Արվեստագետները տեղի ունեցող իրադարձությունների միակ լուծում համարում են երկխոսությունը «Սթափության, միասնության, համերաշխության, հանդուրժողականության և երկխոսության կոչ ենք անում» «Սասուն-Տարոն» հայրենակցական միությունը միանում է ՀՀ վարչապետի հայտարարությանը Ձերբակալվել է անօրինական հավաքի ժամանակ ԵՊՀ-ի շենք ներխուժած անձը Գործարարները մտահոգված են երկրի անկայուն վիճակով ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել նախապատրաստվող ահաբեկչությունների կանխման վերաբերյալ. Տեսանյութ Ժամը 16:00-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 93 անձի «Ազգային Միաբանություն» կուսակցությունն աջակցություն է հայտնել ՀՀ վարչապետի հայտարարությանը «Ստեղծված իրավիճակը սպառնալիք է պատերազմական իրավիճակում գտնվող հայոց պետականությանը» Տուսկը և Յունկերը շնորհավորել են Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Մի խումբ անձինք քարերով հարձակվել են ավտոմեքենաների վրա. Տեսանյութ Ստեղծված իրավիճակը բացասական է անդրադառնում տնտեսության վրա. Երվանդ Թավադյան Վարչապետ Սերժ Սարգսյանի պատասխանը «Լույս» հիմնադրամի մի խումբ շրջանավարտների բաց նամակին «Տնտեսության զարգացման համար կարևորում է ներքին անդորրն ու հասարակության համերաշխությունը» Վաչե Գաբրիելյանն ամերիկացի գործընկերներին է ներկայացրել կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների ընթացքը «Նիկոլ Փաշինյանը մշտապես ընկալվել է որպես ոչ հավասարակշիռ, էքսցենտրիկ քաղաքական գործիչ» Ժամը 15:00-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 70 անձի ՊԵԿ-ն աշխատանքի է հրավիրում ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող երիտասարդների Տրանսպորտային հաղորդակցության ուղիներն արգելափակելն առաջացնում է քրեական պատասխանատվություն Իտալիայում հազվագյուտ շագանակագույն արջ է սատկել Ալիևի օգնականն Ադրբեջանի վարչապետ է նշանակվել Երկրապահ կամավորականների միությունը ողջունում է երկխոսություն սկսելու ՀՀ վարչապետի պատրաստակամությունը Հյուսիսային Կորեն հայտարարել է միջուկային փորձարկումները դադարեցնելու մասին Նիկոլ Փաշինյանը պարտավոր է չկտրվել իրականությունից Ժամը 13:00-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 43 անձի «Վստա՛հ ենք այս տարի ավելի լավ է լինելու». գործարարները` տնտեսական ձեռքբերումների մասին «Վիրահայերի միասնություն»-ը միանում է անհապաղ բանակցություններ սկսելու Սերժ Սարգսյանի կոչին ԱԱԾ-ն Հայաստանում նախապատրաստվող ահաբեկչություններ է կանխել. տեսանյութը՝ շուտով 2018 թվականը լավ է սկսվել` անցած 3 ամիսներին Հայաստանը կրկին տնտեսական աճ է արձանագրել. Արսեն Ղազարյան Մանոլաս. «Ռոման» կանգնեցրել է «Բարսելոնային» Մեսսիի հետ, կկանգնեցնի նաև Սալահին Մտավորականները շնորհավորել և իրենց զորակցությունն են հայտնել Սերժ Սարգսյանին ՍԻՄ-ը հեռանկար չի տեսնում Հայաստանն ապակայունացնող ակցիաների շարունակականության մեջ Կարեն Կարապետյանը պարտավորեցնող է համարում եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները Արցախի նախագահը կոչ է արել վիճահարույց հարցերը կարգավորել երկխոսության միջոցով և ցուցաբերել զսպվածության ՀՅԴ-ն ողջունում է անհապաղ երկխոսություն և բանակցություններ սկսելու վերաբերյալ ՀՀ վարչապետի կոչը Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է 320 անգամ Ոստիկանության օրինական որոշմանը չենթարկվելու կոչերն առաջացնում են քրեական պատասխանատվություն Շիրակի մարզում բողոքի զանգվածային ցույցեր չկան. իրավիճակը մարզում հանգիստ է ու վերահսկելի Շախմատի ֆեդերացիան ոչինչ չի հերքել. հավաքականը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Բնական է, որ Լևոն Արոնյանն ու մյուս հայ շախմատիստները սատարում են Սերժ Սարգսյանին Ի՞նչ կլինի մեր երկրի հետ Նիկոլ Փաշինյանի իրականությունում։ Ոչ մի լավ բան՝ անկախ հանգուցալուծումից։ Նիկարագուայում ցույցեր են ընթանում կենսաթոշակային բարեփոխումների դեմ Ժամը 11:30-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 11 անձի

Ադրբեջանը հայտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային հանրության ճնշման տակ. ՀՀ ԱԳ փոխնախարար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները գնալով ավելի հասցեական են դառնում, միշտ չէ, որ անունը տրվում է, բայց արդեն հասցեատերը երևում է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Պատահական չէ, որ համանախագահող երկրները հստակ խոսում են կրակի դադարեցման ռեժիմն ամրապնդելու, սարքավորումներ տեղադրելու, Ադրբեջանի պարտավորությունների կատարման, հետաքննության մեխանիզմի ներդրման մասին և այլն: Գնալով Ադրբեջանը հայտնվելու է միջազգային ճնշման տակ՝ բոլոր պարագաներում, լինի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում, թե եվրոպական կառույցներն այլասերելու հարցում»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով, այսօր Ադրբեջանն իրեն դրել է խաղի կանոններից դուրս ու ակնհայտ է, որ այս պարագայում այդ ամենը չի կարող անվերջ շարունակվել: «Ակնհայտ էր, որ Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդում կաշառելու գործընթացը կհասնի այն տրամաբանական ավարտին, որին այսօր հասնում է: Նույնը վերաբերվում է Ադրբեջանի սադրիչ գործողություններին՝ կապված բանակցային գործընթացի հետ: Վերջիվերջո, նա գործ ունի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների հետ: Վերջիններիս թիվ մեկ առաքելությունը կայանում է նրանում, որպեսզի պատերազմ չլինի աշխարհի որևէ ծայրում, բայց եթե նրանք միջնորդ են և դրանով հանդերձ լինելում են ռազմական գործողություններ, ապա դա ապտակ է ՄԱԿ ԱԽ երեք մշտական անդամներին: Ադրբեջանը դա շատ լավ գիտակցում է և ինչ-որ կերպ փորձում է ազատվել այդ ֆորմատից, ինչը նրան չի հաջողվի»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը:

Քոչարյանի դիտարկմամբ՝ եթե արցախյան հակամարտության գոտում ինչ-որ չափով նվազել են միջադեպերը, դա պայմանավորված է նրանով, որ հայկական կողմերն ավելի պատրաստ են դրանց, ավելի են համալրվել անհրաժեշտ սարքավորումներով: Անդրադառնալով նրան, որ նախօրեին Տավուշի մարզում նորից հայ զինվոր է զոհվել Ադրբեջանի զինուժի գնդակից՝ ԱԳ փոխնախարարն ասաց. «Ընդհանուր առմամբ մենք գիտենք, որ Ադրբեջանի նպատակն անընդհատ վնաս հասցնելն է: Դա նրանց հետևողական քաղաքականությունն է: Այո, կարևորագույն հանդիպումներից առաջ, ընթացքում, հետո սադրանքներն ավելի հաճախակի են դառնում»,-  նկատեց Շավարշ Քոչարյանը:

Հարցում
website by Sargssyan