Այսօր՝ 25 սեպտեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Հանձնաժողովների նախագահները ներքին հրահանգ են ունեցել ԿԸՀ-ից․ «Իրատես» Վարչապետը պահանջում է «ասֆալտին փռել» թիկնապահներին, կինը շրջում է թիկնապահներով․ «Իրատես» ԿԸՀ -ն կազմեց ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը. վերջնական ամփոփումը կլինի 7 օր... Նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը հավաքել է ընտրության մասնակիցների ձայների 81.06 տոկոսը Արմեն Սմբատյանը ներկայացրեց 65 ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները Նախնական արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տանում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններո... Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվում են) Երևանցիները լավ ապտակ հասցրեցին իրենց անունից մեծ մեծ խոսացող Նիկոլին Քվեարկության ընթացքում ոստիկանությունն արձանագրել է իրավախախտման 84 տեղեկություն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
ԼՐԱՀՈՍ
Հանձնաժողովների նախագահները ներքին հրահանգ են ունեցել ԿԸՀ-ից․ «Իրատես» Վարչապետը պահանջում է «ասֆալտին փռել» թիկնապահներին, կինը շրջում է թիկնապահներով․ «Իրատես» ԿԸՀ -ն կազմեց ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը. վերջնական ամփոփումը կլինի 7 օր անց Նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը հավաքել է ընտրության մասնակիցների ձայների 81.06 տոկոսը Արմեն Սմբատյանը ներկայացրեց 65 ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները Նախնական արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տանում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվում են) Երևանցիները լավ ապտակ հասցրեցին իրենց անունից մեծ մեծ խոսացող Նիկոլին Քվեարկության ընթացքում ոստիկանությունն արձանագրել է իրավախախտման 84 տեղեկություն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց Մարդիկ ընտրացուցակում են հայտնվել, բայց բնակվում են արտերկրում. Հերթական ահազանգը Մի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան. Արմեն Աշոտյան Երևանի ավագանու ընտրությունների ընտրախախտումները Ոստիկանությունը հաստատել է Վահան Բաբայանի հայտարարությունը. Ցուցակում մահացած մարդու անուն են հայտնաբերել Նախընտրական փուլում ամեն ինչ լավ է ընթացել, եւ ոչ մի մտավախություն չկա. Ռեֆորմիստների կուսակցություն Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ Արտակ Ավետյանը քվեարկեց հանուն կանաչ Երեւանի. Լուսանկարներ. Տեսանյութ Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. ՄԻՊ Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է արձանագրություն կազմել մահացած մարդկանց անուններ հայտնաբերելու մասին Ընտրողների ցուցակներում մահացած մարդկանց անուններ կան. Ահազանգ Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում իրավիճակին. ՀՀ ոստիկանապետ Ընտրություններն արտահայտելու են ժողովրդի կամքը, քաղաքապետն ընտրվելու է ժողովրդի քվեով. ԱԱԾ տնօրեն Մեկ ժամում գրանցվել է 97 խախտում ՀՀ վարչապետը մասնակցեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը Անցնող շաբաթ շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ Արթուր Վանեցյանը` ՀՖՖ նախագահ Թրամփի շնորհավորանքի գլխավոր եզրահանգումը․ 168․am Ըստ բացատրությունների տղամարդը ցուցակագրումների դիմաց փող է խոստացել Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ երրորդ քրեական գործն է հարուցվել Հայաստանում լռության օր է Գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանը փակվում է. «Հրապարակ» Դեռ շարունակվում են քննարկումները ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման վերաբերյալ. ե՞րբ է եղել այն. «Հրապարակ» Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք պարգևներ է հանձնել Մեր միակամությունը հզորության աղբյուր է. Արամ Ա-ն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի կապակցությամբ Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ Ռեֆորմիստները շնորհավորում են համայն հայությանը Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Տնտեսական ակտիվության աճի տեմպի թավալգլոր անկում․ «Հայոց աշխարհ» Ռեֆորմիստների կուսակցությունը առաջնային է համարում Երևանի կանաչապատման հարցը Անթույլատրելի է, որ ՀՀ որևէ քաղաքացի այլոց հետ հարաբերվի վիրավորանքներով. Փաշինյանը զորակցություն է հայտնում Նաիրա Զոհրաբյանին «Սանիթեք» ընկերության հինգ նոր մեքենաներն արդեն Երևանում են Սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է. Դավիթ Տոնոյան ՀԱՊԿ-ն հասկացրել է՝ Երևանն իր վրա հույս չդնի․ «Ժամանակ» Ինչպես քվեարկել, որ անարժանները ձեր աջակցությամբ չմտնեն քաղաքականություն․ «Հրապարակ» ԱԺ-ն լուծարելու միակ տարբերակ․ «Ժամանակ» Հայաստանի երրորդ Հանրապետությունը 27 տարեկան է Արտակ Ավետյանի հանդիպումը Շենգավիթ համայնքի բնակիչների հետ. Տեսանյութ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Ի՞նչ երաշխիք կա, որ վարչապետը չի հանձնարարի ամեն գնով ապահովել իրենց «հաղթանակը». ԱԺ պատգամավոր ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին և 22-ին Յուրի Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան Փաշինյան-Թրամփ հանդիպման գործընթացը ժամանակ է պահանջում, աշխատում ենք ԱՄՆ գործընկերների հետ. ԱԳ նախարար Նվեր Երեւանի 2800 ամյակին. Տեսանյութ Հանդուրժողականություն չի լինելու իրեն օրենքից գերադասողի հանդեպ. Վալերի Օսիպյան Խոսքերի փոխարեն գործեր. Արտակ Ավետյան. Տեսանյութ Գազալցակայաններում գործող խաղային ապարատները պետք է հնարավորինս շուտ հանվեն այնտեղից. Նիկոլ Փաշինյան Քաղաքապետի թեկնածուի յուրահատուկ անակնկալը. Տեսանյութ ԱՄՆ-ն մերժում է Փաշինյանին․ «168 ժամ» Ինչու է վարչապետի կինը մեկնել Սանկտ Պետերբուրգ. «Հրապարակ» Ալիկ Սարգսյանը վերականգնել է կապերը Ռոբերտ Քոչարյանի շուրջը հավաքվող անձանց հետ. «Հրապարակ» Գարեգին Բ կաթողիկոսն ինքնակամ կհեռանա.«Ժողովուրդ» Ձեր նորընծա փոխնախարարներին մի քանի խորհուրդ տվեք․ Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԳՆ-ին Նիկոլ Փաշինյանը գնում է վա-բանկ. հաշվարկը վտանգված է. «168 ժամ» Զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱԺ Քննիչ հանձնաժողովը հնարավոր է քննարկի նաև «Ռոբերտ Քոչարյանի գործի» դատավարական գործողությունների դատախազական պատշաճ հսկողության հարցը Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել Ոստիկանությունը՝ Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկի հասցեին վիրավորական մեկնաբանությունների մասին Քոչարյանը դեռ չի կողմնորոշվել ակտիվ քաղաքականություն վերադառնալու ձևաչափի հարցում. ՀՀ երկրորդ նախագահը հարցազրույց է տվել «Կոմերսանտ»-ին Ռեֆորմիստները կվերականգնեն Երևանի այցեքարտ հանդիսացող վայրերը. Տեսանյութ Ռեֆորմիստները մտածում են ճանապարհները բեռնաթափելու մասին. Տեսանյութ Թատերականում պահանջում են ռեկտորի հրաժարականը Ընտրությունները պետք է դառնան համախմբող ու ձեռքբերումներն արժեւորող գործոն. ՄԻՊ-ը՝ ընտրական գործընթացի վերաբերյալ Փաշինյանը հետաձգել է ԱՄՆ այցը՝ ընտրություններին մասնակցելու համար ՔՊ-ն Էջմիածնում ուժեղ քաղաքապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է.«Ժամանակ» Դաշնակիցներ կորցնելու ծանր հետեւանքը. ինչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Նախորդ ընտրությունների «տասովշիկները» մնացել են անտեր. Փաշինյանը հուսախաբ է արել.«Հրապարակ» Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը «աչքից հեռու» հանդիպել են.«Հրապարակ» «Դվին» հյուրանոցի շինհրապարակում մեծամասշտաբ շնորհանդես տեղի կունենա` ճանաչված արտիստների մասնակցությամբ Հետո նրանք եկան լրագրողների հետևից. ես չբողոքեցի, քանի որ լրագրող չէի. Արմեն Աշոտյան

Ծխելու արգելք հանրային վայրերում, ծխախոտի վաճառքի սահմանափակում

Ծխելու արգելք հանրային վայրերում, ծխախոտի վաճառքի սահմանափակում, հանրային իրազեկում. մասնագետները կողմ են ծխելու դեմ պայքարի խստացմանը: ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը նշեց, որ մարդու առողջության վրա ծխախոտի բացասական ազդեցությունը վաղուց ապացուցված է, և ոչ ոք դա կասկածի չի ենթարկում:

«Ծխախոտի բացասական ազդեցությունը սկսվում է դեռ այն ժամանակ, երբ երեխան մոր արգանդում է: Հետագայում դա արտահայտվում է երեխայի շնչառական ֆունկցիայի վրա: Եթե գործ ունենք հաճախ հիվանդացող երեխայի հետ, ուրեմն հստակ կարող ենք ասել, որ ծխախոտը նրա վրա ազդեցություն է ունեցել: Էլ չասեմ, որ ապացուցված է` ծխախոտն ասթմայի առաջացման պատճառ է, ուռուցքների առաջացմանը նույնպես նպաստում է: Արդյունքում` մարդկանց կյանքն է կրճատվում, աշխատունակությունն է նվազում»,-ասաց Սերգեյ Սարգսյանը: Նա ընդգծեց, որ ծխող մարդկանց թվի ավելացմամբ պայմանավորված պետությունների հանրային առողջության ծախսերն են ավելանում: Այսինքն՝ ծխելը, առողջականից բացի, նաև տնտեսական վատ հետևանք ունի:

Խոսելով վիճակագրության մասին` բժիշկը նշեց, որ 16 տարեկան և բարձր տղամարդկանց 52 տոկոսը ծխող է, իսկ աղջիկների շրջանում այդ թիվը կազմում է 2 տոկոս, սակայն նշվում է, որ այն համարվում է թաքնված ցուցանիշ: Ինչ վերաբերում է 15 տարեկաններին, ապա մասնագետը նշեց, որ, ըստ ուսումնասիրությունների,18 տոկոսը ծխողներ են, որոնց 4 տոկոսը կանոնավոր ծխողներ են: Այս ցուցանիշը նախորդ տարիների համեմատ նվազել է, այն ցածր է համարվում այլ երկրների հետ համեմատությամբ: Այդ տարիքային խմբում ծխողների միջին եվրոպական ցուցանիշը կազմում է 35 տոկոս:

Առողջապահության կազմակերպիչ Արսեն Թորոսյանը կարևոր համարեց Առողջապահության նախարարության նոր նախաձեռնությունը ծխելու դեմ պայքարը խստացնելու ուղղությամբ: Ըստ նրա` կարևոր են վաճառքի սահմանափակումները: Պետք է խստացվի անչափահասներին ծխախոտային որևէ արտադրանք վաճառելը:

«Ինքս եմ ականատես եղել, որ այդ դրույթը ոչ միշտ է օգտագործվում, սակայն պետք է եղածը խստացնել ու հետևողական լինել, պահանջել անձը հաստատող փաստաթուղթ, եթե վաճառողը կասկած է ունենում գնորդի չափահաս լինելու հարցում: Ընդհանրապես, այնպիսի աշխատանք պետք է արվի, որ ծխախոտ գնելը լինի ամոթի նման մի բան»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Նա կարևոր համարեց ընդհանուր վաճառասրահներում ծխախոտի վաճառքն արգելելը: Հիվանդանոցներում, մշակութային կենտրոններում, մարզական համալիրներում գտնվող խանութներում ծխախոտ չպետք է վաճառվի: Խանութներում էլ աչք ծակող գովազդային պաստառները պետք է արգելվեն: Բացի այդ, Արսեն Թորոսյանը գտնում է, որ ծխախոտի գինը պետք է բարձրացնել:

«Ծխախոտը պետք է լինի դժվար հասանելի: Դեռահաս, թե չափահաս՝ պետք է ազդի ծխախոտ գնողի գրպանի պարունակության վրա: Լսում ենք, շատերն ասում են, թե ինչու եք թանկացնում, այս փող չունեցող ժողովուրդը ոչինչ չի հասցնում… Այո, պետք է թանկացնել, որ փող չունեցող ժողովուրդը չգնի ծխախոտ, այլ գնի պետքական իրեր»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Նա կարևորեց նաև հանրային վայրերում ծխելու սահմանափակումները, տուգանքների չափը բարձրացնելը: Ի պատասխան լրագրողների այն դիտարկմանը, թե վերահսկողությունը լիարժեք չի արվելու, թերացումներ են լինելու, Արսեն Թորոսյանը նշեց, որ դա պարզապես օրենքը չխստացնելու պատրվակ է:

Հարցում
website by Sargssyan