Այսօր՝ 24 հոկտեմբերի 2017թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Ջավախքում ՏԻՄ ընտրություններն ակտիվ են եղել, Մառնեուլիում՝ ոչ այդքան. վրացագետ Բաքուն հերթական անգամ վիրավորել է ԼՂ հակամարտության հետ կապ չունեցող միջազգային համաժողովը. ԱԳՆ խոսն... Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել հայկական ազգային ոճով գորգերի նվիրաբերման արարողություն Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է կաշառք ստացած ՔԿՀ պաշտոնյայի վերաբերյալ քրգործի նախաքննությունը Գիտաժողովի ընթացքում կվերլուծեն Սուրբ Ղազար կղզում ստեղծված հսկայածավալ ժառանգությունը Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարին և ԺՀՄԻԳ տնօրենին Արամ Հարությունյանը՝ Հայաստանից արտագաղթելու խոսակցությունների մասին Դիլիջանի գազամատակարարման վերականգման աշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերի 24-ին Իլհամ Ալիևը, երբ ոտքը դնում է իր հողի վրա, դառնում է ագրեսոր. Վահրամ Բաղդասարյան Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի
ԼՐԱՀՈՍ
Ջավախքում ՏԻՄ ընտրություններն ակտիվ են եղել, Մառնեուլիում՝ ոչ այդքան. վրացագետ Բաքուն հերթական անգամ վիրավորել է ԼՂ հակամարտության հետ կապ չունեցող միջազգային համաժողովը. ԱԳՆ խոսնակ Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել հայկական ազգային ոճով գորգերի նվիրաբերման արարողություն Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է կաշառք ստացած ՔԿՀ պաշտոնյայի վերաբերյալ քրգործի նախաքննությունը Գիտաժողովի ընթացքում կվերլուծեն Սուրբ Ղազար կղզում ստեղծված հսկայածավալ ժառանգությունը Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարին և ԺՀՄԻԳ տնօրենին Արամ Հարությունյանը՝ Հայաստանից արտագաղթելու խոսակցությունների մասին Դիլիջանի գազամատակարարման վերականգման աշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերի 24-ին Իլհամ Ալիևը, երբ ոտքը դնում է իր հողի վրա, դառնում է ագրեսոր. Վահրամ Բաղդասարյան Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի Մանվել Գրիգորյանին չի զարմացրել նախագահների հանդիպումից հետո ադրբեջանական կողմի պահվածքը Ալիկ Սարգսյանը Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի նախադրյալներ չի տեսնում ««Ընտանեկան բռնության» մասին օրենքի առաջխաղացումը սառնալիք է մեր երկրում» ԱԺ-ն մերժեց մեղադրյալի և կասկածյալի հարցաքննությունը տեսաձայնագրելու մասին նախագիծը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը Արթուր Պետրոսյանը և Հենրիխ Մխիթարյանը նույնպես քվեարկել են Ռոնալդուի և Զիդանի օգտին Ադրբեջանն Արցախ այցելած CNN-ի հաղորդավարին կներառի «սև ցուցակում» Հատուկ դիտավորությամբ Մեքսիկացի պատգամավորներն այցելել են Արցախ Թրամփը կարևորել Է ՄԱԿ-ի բացառիկ դերը աշխարհում Հայաստանում սկսված վարժանքների ընթացքում գնահատվելու Է ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների մարտունակությունը ՀՔԾ վարույթին է հանձնվել «Վանաձոր» ՔԿՀ տարածք թմրամիջոց տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրգործը Փոփոխությունները միտված են բանակի հանդեպ վստահության ամրապնդմանը ԵԱՀԿ-ն Հադրութի շրջանի հարավարևելյան ուղղությամբ դիտարկում կիրականացնի ԱԺ-ն մերժեց «Ելք»-ի նախագիծը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը Բռնցքամարտիկներն անհաջող են ելույթ ունեցել Եվրոպայի առաջնությունում ArmComedy 658 - Տնտեսության առեղծվածային աճը Տնտեսական ակտիվության խոչընդոտներն ավելացել են Դենիել Դեյ-Լյուիսը և Լեսլի Մենվիլը՝ «Երևակայական թելը» ֆիլմի թրեյլերում Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան. Օրակարգում ընդգրկվել է 39 հարց Կամ անտեղյակ են, կամ փորձում են մոլորեցնել հասարակական կարծիքը Պրեմիերա. Միշա - Բումերանգ (Մանկական Եվրատեսիլ-2017) Չդնել բոլոր ձվերը նույն զամբյուղում Օգտատերերին գաղտնի տեսա-ձայնագրող ՍՊԱՄ-հավելվածներից պաշտպանող հավելված է ստեղծվել Հայաստանում ՌԴ պայմանագրային զինծառայողն անզգուշությամբ սպանել է ծառայակցին ու ինքնասպան եղել Անկարայի քաղաքապետը հայտարարել է հրաժարականի մասին Կլինեն իրավիճակից բխող համարժեք գործողություններ Նրանք ցրեցին մեր պատմության մշուշը Վատ քաղաքականության թանգարանում Հայաստանի ռուսական ռազմակայանը տեխնիկական հետախուզման ժամանակակից համալիրներ Է ստացել Անցած 4 տարիներին համաշխարհային տնտեսության մեջ ՉԺՀ-ի տարեկան միջին ներդրումը գերազանցել Է 30 տոկոսը Վահան Մարտիրոսյանի վստահեցմամբ Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության մեջ կոռուպցիոն ռիսկեր չկան Անցած երեք օրերի ընթացքում հանրապետությունում բացահայտվել է գողության 11 դեպք ՌԴ-ն և Իրանը քննարկել են Կասպից ծովում նավատորմերի համագործակցության հնարավորությունները ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Բաքուն շարունակում է խոչընդոտել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին. Շավարշ Քոչարյան Դավիթ Տոնոյանն ԱԻՆ-ում մի շարք նոր նշանակումներ է կատարել Երեկոյան կինոդիտում. «8-րդ մղոն» Գարի Քյոսայանը հանդես կգա յուրահատուկ համերգով Բոլորը թող իրենց ականջին օղ անեն՝ օրինական նպատակին հասնելու համար կարևոր է նաև համաչափ գործելը. ՀՀ Նախագահ Խստացվել է ապօրինի ծառահատումների և փայտանյութի ապօրինի տեղափոխման դեմ պայքարը ՀՀ Նախագահը ոստիկանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի համակարգային լուծումների անհրաժեշտություն է տեսնում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը բարձր գնահատականի է արժանացել Իսրայելում Զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքները հեռու են դրական լինելուց. ՀՀ Նախագահ Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 26-ին պատասխան կտա Մադրիդի ձեռնարկած միջոցներին Մայրը կասկածվում է գումարի դիմաց նորածին երեխային այլ անձի խնամքին հանձնելու մեջ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է վարչությունների պետերին և իր խորհրդականին Հանրակրթական դպրոցները դրական են արձագանքում էլեկտրոնային կրթությանն անցնելու գաղափարին ՃՈ առանձին ծառայողներ այն աստիճան են կորցրել իրականության զգացողությունը, որ դրսևորում են բացահայտ լկտի վարքագիծ. Սերժ Սարգսյան (Լուսանկարներ) Հակառակորդը կրկին օգտագործել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ Նիկի Մինաժի «մերկ» շրթներկն ամերիկուհիներին նմանեցրել Է տիկնիկների Վերջին երեք ամիսներին լրագրողների իրավունքների խախտման դեպքերը նվազել են Արա Բաբլոյանը պարգևատրել է Ռաֆայիլ Զինուրովին Բրնձով դիետա. նիհարում ենք առանց վնասելու առողջությունը Համատիրությունների էլեկտրոնային կառավարումից մինչև աղբահանության խելացի կազմակերպում Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի եկեղեցիներին հայկական ոճով գորգերի նվիրաբերման արարողությանը Ֆիթնեսը փոխարինում է այն ֆիզիկական աշխատանքին, որ մարդն առօրյայում չի կատարում 8 խորամանկություն աղջիկների համար «Պողիկտոս» օպերան վերադառնում է Հայաստանի օպերային թատրոնի խաղացանկ Մեկնարկել է «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» միջոցառումների շարքը Երևանում նոյեմբերի 11-ին կանցկացվի համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ Մարվեց և շրջանառության մեջ դրվեց Մխիթարյան միաբանության հիմնադրման 300- ամյակի թեմայով նամականիշ Առաջիկա ամիսներին կմեկնարկի ՀՀ ողջ տարածքում տրանսպորտային միասնական ցանց ստեղծելու պիլոտային ծրագիր Մենք տարկետումը չենք վերացնում, այլ կրթությունը կարևորողներին առաջարկում ենք որպես սպա զորակոչվել. Վիգեն Սարգսյան Աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների շահագործումը Հայաստանում չի արգելվի. նախարար Դանակով զինված տղամարդը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գրասենյակում հարձակվել է հաղորդավարի վրա ՀՀ-ԵՄ համաձայնագրի տնտեսական էֆեկտը մեծ չէ. փորձագետ FAST-ը կրթաթոշակ կտրամադրի բնական գիտությամբ զբաղվող հայ ասպիրանտներին և հայցորդներին Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհին վթարի հետևանքով զինծառայող է մահացել Հանրակրթական դպրոցներում մեկնարկել են աշնանային արձակուրդները «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի հանքում փլուզում է տեղի ունեցել. կա մեկ զոհ

Հայ-իրանական հարաբերությունների ներկան և ապագան. մեկնաբանում է իրանագետը

ՀայՄեդիա.am-ի զրուցակիցն է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

-Պարոն Ոսկանյան, վերջին տարիներին  հայ-իրանական հարաբերությունները գնալով էլ ավելի են զարգանում և ամրապնդվում: Ինչպե՞ս եք գնահատում երկու երկրների քաղաքական համագործակցության զարգացումը, ի՞նչ նշանակություն ունի այն երկու երկրների համար: 

-Հայ-իրանական հարաբերությունների ամբողջ համատեքստում քաղաքական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա և որևէ խնդիր կամ խոչընդոտ չունեն: Երկու պետությունների փոխգործակցությունը հենց Իրանի կողմից գնահատվում է ռազմավարական, հայկական կողմից էլ որակվում է  որպես առանձնահատուկ և ընդլայնված գործակցություն:
Անվտանգության հարթության մեջ երկու պետությունները, ըստ էության, փոխլրացնում են միմյանց: Հայաստանը ապահովում է Իրանի հյուսիսային սահմանի անվտանգությունը,  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զսպելով Ադրբեջանին և ստիպելով նրան զգալի ռեսուրսներ ծախսել, որոնք, հակառակ պարագայում, հնարավոր է ուղղվեին դեպի Իրան:
Իրանական կողմն էլ, իր հերթին, ապահովում է Հայաստանի անվտանգության բավական կարևոր բաղադրիչներից մեկը՝ հարավային անվտանգ ելքը: Այն մեզ հնարավորություն  է տալիս ոչ միայն դուրս գալ դեպի Իրան, այլև Իրանի միջոցով դեպի Պարսից ծոցի տարածաշրջան և Մերձավոր Արևելք: Այս համատեքստում երկու երկրների հարաբերությունները կարելի է կոչել անվտանգային փոխլրացում, որը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով տարածաշրջանային իրավիճակը:

-Ի տարբերություն բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների, Հայաստանի և Իրանի միջև տնտեսական կապերը, կարծես թե, ավելի թույլ են զարգացած: Ինչո՞վ է սա պայմանավորված:

-Երկու երկրների հարաբերություններում տնտեսական կապերի ոլորտն անսահմանափակ պոտենցիալ ունեցող ոլորտներից է, բայց, ճիշտ նշվեց, այդ ոլորտն ակնհայտորեն զիջում է քաղաքական հարաբերություններին: Դա պայմանավորված է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:
Օբյեկտիվ պատճառներից պետք է հատկապես նշել միմյանց փոխճանաչելու խնդիրը: Չնայած երկու երկրները հազարամյակներով հարևան են, բայց իրանցիները լավ չեն պատկերացնում հայկական տնտեսության առանձնահատկությունները, և նույնը մեր դեպքում՝ հայ գործարարներն այդքան էլ լավ տեղյակ չեն Իրանի տնտեսությունից:
Օրենսդրական տիրույթում նույնպես կան որոշակի խնդիրներ, բայց դրանք ևս անլուծելի չեն, դրանք հեշտությամբ կլուծվեն բանակցությունների և փոխադարձ ճանաչման միջոցով:
Առկա ներուժն օգտագործելը կարևոր է թե՛ Հայաստանի, և թե՛ Իրանի շահերի տեսանկյունից: Հայաստանն ունի մի շարք հնարավորություններ, որոնք անհրաժեշտ են Իրանին, մասնավորապես ԵՏՄ տարածքում հայկական ներկայությունը, Արևմուտքի հետ GSP+ համակարգի առկայությունը:
Մյուս կողմից, Իրանն ունի 80 միլիոնանոց շուկա, իրանական շուկա մուտքը նշանակում է մուտք Մերձավոր Արևելքի շուկա:
Չափազանց մեծ հնարավորություններ կան նաև էներգետիկ հատվածում, որի որոշակի մասն այսօր օգտագործվում է՝ գազ՝ էլէկտրաէներգիայի դիմաց ծրագիրը, վերջերս կրկին անդրադարձ եղավ Մեղրու հատվածում ՀԷԿ-ի շինարարությանը՝ համատեղ օգտագործման նպատակով:
Երկու երկրների՝ միմյանց համար տրանզիտային մուտքերի և ելքերի ապահովման հնարավորությունները ևս անսպառ են:
Իրանի համար Հայաստանը չափազանց կարևոր է դեպի Սև ծով, այնուհետ դեպի Եվրոպա ելքի ապահովման տեսանկյունից:
Մեզ համար էլ Իրանը չափազանց կարևոր է տրանզիտային հատվածով դեպի Պարսից ծոց, Մերձավոր Արևելք և, ինչու ոչ, դեպի Հնդկաստան ճանապարհ ապահովելու տեսանկյունից:

-Վերջերս սկսել է շրջանառվել Իրանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին հարցը: Ձեր դիտարկմամբ՝ որքանո՞վ է իրատեսական այս քայլը:

-Կարծում եմ՝ անդամակցության խնդիրը մի փոքր անիրատեսական է: Իրանցիները առավելապես ցանկանում են ԵՏՄ-ի հետ ունենալ  հատուկ հարաբերություններ:  Այս առումով կարևոր է ևս մեկ հանգամանք, որ ԵՏՄ-ի կողմից Իրանի հետ բանակցություններում որպես «դեսպան» Հայաստանն է հանդես գալիս: Սա շատ կարևոր գործառույթ է, այն մեր երկրին տալիս է ոչ միայն սեփական տնտեսական շահերն առաջ տանելու հնարավորություններ, այլ նաև ակնհայտորեն բարձրացնում է մեր երկրի քաղաքական դերակատարությունը՝ Իրանի հետ հարաբերություններում և ԵՏՄ երկրների շրջանում:


-Ինչպես բազմիցս հայտարարվել է,  Իրանը բացառապես կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Պաշտոնական հարթակում, սակայն,  Իրանը բավական չեզոք է հանդես գալիս՝ չցանկանալով հարաբերությունները լարել երկու երկրների հետ: Ձեր դիտարկմամբ՝  ի՞նչ հանգամանքներ են նպաստում Իրանի այս դիրքորոշմանը: 

Իրանի պաշտոնական դիրքորոշումներն ակնհայտորեն չեզոք են, երբեմն կան որոշակի հայամետ շեշտադրումներ, հատկապես նշեմ Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, ըստ որի՝ Արցախի հիմնախնդիրը պետք է լուծվի այնտեղ բնակվող ժողովրդի կամքի համաձայն: Դա ինքնորոշման իրավունքի անուղղակի ակնարկ է: Բայց, ընդհանուր առմամբ, այդ դիրքորոշումները աչքի են ընկնում անկողմնապահությամբ և չեզոքությամբ:
Բայց ակնհայտ է, որ ոչ պաշտոնական, չբարձրաձայնվող տիրույթում իրանցիները կողմնակից են առկա ստատուս-քվոյի պահպանմանը՝ հատկապես տարածքային իրավիճակի պահպանմանը: Հայաստանը, վերահսկելով նախկին իրանաադրբեջանական սահմանի մի զգալի հատված, որն այսօր Արցախ-Իրան սահմանն է, ակնհայտորեն ապահովում է Իրանի հյուսիսային հատվածները Ադրբեջանի կողմից հնարավոր հակաիրանական ներգործությունից, որը կարող է լինել նաև երրորդ ուժի կողմից:
Իրանցիները կողմ չեն, որ արցախաադրբեջանական հատվածը կրճատվի հոգուտ Ադրբեջանի, բացի այդ, կողմնակից են, որ այդ գոտում լրացուցիչ լարվածություն չստեղծվի, որը վտանգավոր է նաև Իրանի անվտանգության տեսանկյունից:

-Ինչպիսի՞ն է Իրանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության և դրա ճանաչման հետ կապված:

-Իրանցիները միանշանակորեն համարում են, որ հայերն Օսմանյան կայսրությունում ենթարկվել են ցեղասպանության: Այս իմաստով իրանահայ համայնքն ունի բոլոր իրավունքները Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների ազատ կազմակերպման համար: Բայց Իրանը տարածաշրջանում որոշակի հարթություններում  համագործակցում է  Թուրքիայի հետ, մասնավորապես ՝ Սիրիայի հիմնախնդրի և քրդական հարցի հետ կապված: Շատ դեպքերում նրանք փորձում են պաշտոնական դիրքորոշումները ձևակերպել այնպես, որ Թուրքիայի հետ լրացուցիչ լարվածություն չստեղծվի:
Երկրորդ կարևոր գործոնն Իրանի ներսում պանթուրքիստական խմբավորումների առկայությունն է, որոնք թեև լուսանցքային են, բայց շատ դեպքերում կարողանում են մեծ աղմուկ բարձրացնել:
Այս առումով իրանական դիրքորոշումն ակհայտ է, բայց չեմ կարծում, որ առաջիկայում պաշտոնական մակարդակով ճանաչում կլինի:
Ի վերջո, նշենք նաև, որ Իրան-Հայաստան հարաբերություններն այնքան բազմակողմանի են և ընդգրկուն, որ դա այս պահին ամենակարևոր խնդիրը չէ, որքան էլ որ դա մեզ համար զգացական տեսանկյունից կարևոր լինի:


Ակաթի Վահանյան

Հարցում
website by Sargssyan