Այսօր՝ 15 դեկտեմբերի 2017թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
ՀՀ Նախագահը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման իր տեսլականը Ժամանակակից ահաբեկչության մասին ՀՀ Նախագահը ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը համարում է առողջ տրամաբանության հաղթանակ Ոչ թե վիրտուալ ագրեսիա, այլ իրական սպառնալիք Մենք պետք է կարողանանք պայմաններ ստեղծել ներգաղթի համար. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է 2018թ. քաղաքական գործունեությունը շարունակելու մասին հարցին Հրդեհ Արալեզ գյուղում Դեկտեմբերի 18-ից նոր արագաչափեր կգործարկվեն Թբիլիսյան խճուղում և Դաշտենցի փողոցում Դեկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` դեկտեմբերի 13-ից 14-ը (տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
ՀՀ Նախագահը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման իր տեսլականը Ժամանակակից ահաբեկչության մասին ՀՀ Նախագահը ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը համարում է առողջ տրամաբանության հաղթանակ Ոչ թե վիրտուալ ագրեսիա, այլ իրական սպառնալիք Մենք պետք է կարողանանք պայմաններ ստեղծել ներգաղթի համար. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է 2018թ. քաղաքական գործունեությունը շարունակելու մասին հարցին Հրդեհ Արալեզ գյուղում Դեկտեմբերի 18-ից նոր արագաչափեր կգործարկվեն Թբիլիսյան խճուղում և Դաշտենցի փողոցում Դեկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` դեկտեմբերի 13-ից 14-ը (տեսանյութ) Շիրակի մարզի Հովիտ գյուղում այրվել է անասնակեր ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Միջին մասնագիտական որակավորմամբ ուսուցիչները կաշխատեն մինչև 2028 թվականը ՍԱՊԾ-ն ավելի քան 100 տնտեսվարողի գործունեություն է կասեցրել Թիվ 58 երթուղու ավտոբուսի գրպանահատը ներկայացել է ոստիկանություն Աղետների ռիսկերի հավանականությունը պետք է բացահայտվի և չեզոքացվի Նախագահը հյուրընկալվել է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում Դեկտեմբերի 13-14-ը Փարիզում տեղի է ունեցել «Սիգմա» ծրագրի կոնֆերանսը «Գրեմմի»-մ առաջադրվելը Մանսուրյանի և Օրբելյանի ստեղծագործական նվաճումների ընդհանրացումն է «Գոյ» թատրոնը բեմադրել է Սարոյանի սրտեր ջերմացնող պիեսը Միջազգային մեծ մրցումներ անցկացնելու լավ փորձ ունենք. Պուտին Հարուցվել է քրեական գործ՝ 50-ամյա տղամարդուն վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ Երևանի քաղաքապետը պարգևատրել է կոմպոզիտորների միության մի շարք անդամների Պուտինն անդրադարձել է ԵԱՏՄ-ում առկա չլուծված խնդիրներին ԱՄՆ ռազմածովային ուժերը հականավային հեռահար հրթիռներ են փորձարկել «Հայ առաքելական և հունաց եկեղեցիները սերտ համագործակցում են միմյանց հետ» Ռոնալդինյոն որոշել է քաղաքականությամբ զբաղվել Հրազդանում 64-ամյա տղամարդու սպանությունը պատվիրել է նրա կինը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քաղաքացիների ընդունելություն ԱՄՆ դեսպանը կարևորում ՆԱՏՕ-ի կազմում ՀՀ զինծառայողների ներդրումը Վաչե Գաբրիելյանը ելույթ է ունեցել ՍԻԳՄԱ ծրագրի 25 ամյակին նվիրված կոնֆերանսին Վարչապետին ներկայացվել են ՀՀ բազային համակարգի կատարված աշխատանքները ՍԱՊԾ-ը կվերանայի ռիսկերի գործող համակարգը Ավտոճանապարհները բաց են Թուրքիայից Հունաստան փախչել փորձող փախստականների նավը խորտակվել է Զոհված զինծառայողների ընտանիքները բնակարանի փոխարեն նախընտրել են գնման վկայագրեր ձեռք բերել Մեգան Մարքլը Սուրբ Ծննդյան տոնը կանցկացնի թագավորական պալատում Անազատության մեջ գտնվող որոշ անձինք կարող են օգտվել տեսազանգից Հայ կինոյի համար այս տարին նոր շունչ ստանալու շրջան էր Նոր արագաչափեր կգործարկվեն «ԲելԱԶ»-ը գլխիվայր շրջվել է. կա մեկ զոհ Ոստիկանությունն արդեն ուսումնասիրում է երիտասարդի կողմից կենդանիների խոշտանգման դեպքը Այս տարի ֆուտբոլի ֆեդերացիան տարվա լավագույն մարզիչ չի ընտրի Հենրիխ Մխիթարյանը կարող է ուժեղացնել աշխարհի ցանկացած թիմ Փոփոխություն է տեղի ունեցել «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»-ի քվեարկության կարգում Շուկայում հայտնված վիճահարույց բրինձն անվտանգ է. այն զիջում է միայն որակական առումով 2017-ի լավագույն ֆիլմերը՝ КиноПоиск-ի վարկածով Հայաստանը Հունաստանի և Կիպրոսի հետ ակտիվ համագործակցություն է սկսել ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարն իր հավատարմագրերն է հանձնել Գլխավոր քարտուղարին Կենդանիներին խոշտանգողը Հայէկոնոմ բանկի աշխատակից է եղել, մեկ ամիս առաջ ազատվել է աշխատանքից Գյումրիում 24-ամյա ՌԴ քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Հայկական կինոթանգարանը կդառնա լավագույն թանգարաններից մեկը Չորս ընկեր խոշոր չափերի անասնագողություն են կատարել. քրեական գործեր են հարուցվել Հայ-թուրքական արձանագրությունները մեռած են, դրանք չեղյալ համարելը տրամաբանական է. Ռուբեն Սաֆրաստյան Արթիկում տեքստիլի գործարան կստեղծվի՝ 500 նոր աշխատատեղով Վտանգավոր մթերքներ են հայտնաբերվել ՀՀ շուկայում ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուի քննարկումներ չեն եղել, սակայն մեծ մասն այդ հարցում կողմնորոշված է Հրազդանում չորս տարվա վաղեմությամբ սպանությունը բացահայտվել է Կառավարությունը զինվորական ծառայությունից տարկետում տվեց երեք ֆուտբոլիստի Փրկարար կենտրոն՝ անազատության մեջ պահվող արջերի համար Հարկային եկամուտների աճ է արձանագրվել Հաճախակիացել են հողերի նպատակային նշանակության փոփոխության դիմումները. վարչապետ Հայաստանում կան դեղերի գների իջեցման նախանշաններ. նախարար KfW-ն Հայաստանին ավելի քան 5 մլն եվրոյի դրամաշնորհ կհատկացնի ԱՄԿ փորձագետների հետ քննարկվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները Հստակեցվել են գլխավոր հատակագծերի, համակցված փաստաթղթերի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները Հուշարձանների պահպանության համակարգ չունենք մեր երկրում. Գագիկ Գյուրջյան Նատալի Փորթմանը և Օսկար Այզեքը՝ «Ոչնչացում»ֆիլմի թրեյլերում (տեսանյութ) Կընդլայնվի ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերի պետական գնումներին մասնակցության հնարավորությունը Երիտասարդ ընտանիքներին բնակարան ձեռքբերելու հարցում շարունակվում է պետական աջակցությունը Կառավարությունը հավանություն տվեց ամանորյա տոնական օրերի կրճատման նախագծին «Ելք»-ը նախագահի թեկանածու է առաջադրում Կյանքը վտանգելով դատապարտյալի փախուստը կանխած Արթուր Մարուքյանը կոչման է արժանացել Վարչապետը հանձնարարեց ուշադրություն դարձնել «Զվարթնոց»-ից Երևան և «Շիրակ»-ից Գյումրի ճանապարհների բարեկարգմանը Մոուրինյոն՝ Մխիթարյանի բացակայության մասին Անմարդկային քաղց, թե՞ հոգեկան շեղում. դաժանության անսահման «սահմանները» Պրեմիերա. Քրիս Բրաուն - On Purpose Արդյունավետ մենեջերների մասին Տարին հաջողված էր. հաջորդից սպասումներն ավելի մեծ են Իսկ դուք ասում եք մարդու բարեկամներ

Հայ-արգենտինյան համագործակցությունը ընդլայնման մեծ ներուժ ունի․ ՀՀ ԱԳ

Երևանում, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 12-ին կայացել է Հայաստանի և Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգ, որի շրջանակում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջույնի խոսք է հղել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։

Ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարարի խոսքն ամբողջությամբ։

Հարգելի՛ պարոն դեսպան,

Հարգարժա՛ն հյուրեր,

Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության և Արգենտինյան Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Մենք նշում ենք հարաբերությունների արծաթյա հոբելյանը արծաթի երկիր Արգենտինայի հետ:

Իհարկե մեր երկկողմ հարաբերությունները շատ ավելի երկար տարեգրություն ունեն, քան անցնող քառորդ դարն է: Առաջին հերթին դրանք պայմանավորված են Արգենտինայում հայկական նշանակալից ներկայությամբ: Արգենտինահայ հոծ համայնքի կորիզը կազմում են Հայոց Մեծ եղեռնը վերապրած մեր հայրենակիցները, ովքեր շուրջ հարյուր տարի առաջ ապաստան գտան Արգենտինայի հյուրընկալ ափերում: Արգենտինան առաջին պետություններից էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Անուրանալի է Հռոմի Սրբազան Քահայանապետ Ֆրանցիսկոսի ավանդը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում: Բայց հիշենք, որ դեռ կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն՝ ապագա Ֆրանցիսկոս պապը Բուենոս Այրեսում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ համատեղ էկումենիկ պատարագի ժամանակ հայտարարեց. «Մենք միասնական ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության վշտի մեջ»։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօր մենք հպարտ ենք, որ մեր հայրենակիցները դարձել են Արգենտինայի արժանի զավակները, և ուրախ ենք, որ նրանք բազմաթիվ տեսանելի և աներևույթ թելերով իրար են կապել Հայաստանն ու Արգենտինան, իրենց ծանրակշիռ ավանդն են բերել մեր երկրների միջև ջերմ բարեկամության և սերտ համագործակցության ավանդույթների կայացման մեջ:

Անցնող 25 տարիներին այս կուռ հիմքի վրա են խարխսվել ու զարգացել մեր երկու երկրների միջպետական հարաբերությունները: Արգենտինան և Հայաստանը միմյանց մայրաքաղաքներում բացել են իրենց առաջին տարածաշրջանային դեսպանությունները, տեղի են ունեցել ամենաբարձր մակարդակի փոխայցելություններ, ստորագրվել են բազմաթիվ միջպետական համաձայնագրեր, իրականացվում են ամենատարբեր ոլորտներին առնչվող ծրագրեր: Մենք արդյունավետորեն համագործակցում ենք միջազգային հարթակներում: Մարդկանց միջև շփումների համար պարարտ հող է ստեղծել Հայաստանի և Արգենտինայի միջև վիզային ռեժիմի ազատականացումը:

Չեմ կարող իհարկե չհիշատակել առևտրատնտեսական համագործակցությունը, որի փայլուն խորհրդանիշն է դարձել արգենտինահայ նշանավոր գործարար, երկու երկրների արժանի զավակ Էդուարդո Էռնեկյանը: Հիմնականում նրա գործունեության շնորհիվ Արգենտինան Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների ծավալով առաջիններից մեկն է։ Իր ազգանվեր գործունեության համար պարոն Էռնեկյանը արժանացել է «Հայաստանի ազգային հերոսի» բարձրագույն կոչմանը և այսօր Հանրապետության Նախագահը նրան է հանձնել «Հայրենիքի շքանշանը»։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ նրան հայտնել մեր ամենաջերմ շնորհավորանքները:

Անկասկած, հայ-արգենտինյան համագործակցությունը ընդլայնման մեծ ներուժ ունի, և համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի այն նոր մակարդակի բարձրացնել: Փորձը ցույց է տալիս, որ երբ հայկականն ու արգենտինյանը միահյուսվում են, գերազանց արդյուքն է ստացվում։ Դրա վառ օրինակներից է «Կարաս» գինին:

Շնորհակալ ենք մեր արգենտինացի բարեկամներին, ովքեր հնարավորություն են ընձեռել այսօր նշելու քսանհինգամյա հոբելյանը արգենտինյան ստեղծարար ոգու բացառիկ դրսևորման խորհրդանիշ՝ Տանգոյի համերգով։

Սիրելի՛ բարեկամներ, շնորհավորում եմ Հայաստանի և Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Համոզված եմ, որ հայ-արգենտինյան կապերը շարունակվելու են զարգանալ բարեկամության ոգով՝ արձանագրելով բազմաթիվ նոր ձեռքբերումներ, որոնց մասին խոսվելու է մեր հարաբերությունների ոսկե, ադամանդե և հաջորդող բոլոր հոբելյաններին:

Հարցում
website by Sargssyan