Այսօր՝ 25 ապրիլի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
ՀՀ ոստիկանապետը ուղերձով դիմել է Հայաստանի քաղաքացիներին Շիրակի մարզպետարանից հերքում են մարզպետի հրաժարականի մասին լուրերը «Գազպրոմ Արմենիա»-ն հերքում է ցույցերին մասնակցելու համար աշխատանքից ազատելու լուրերը Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել ՀՀ ԱԺ Հանրապետական ֆրակցիայի պատգամավորներին Արցախում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել ԱՄՆ դեսպանը Հայաստանում իրավիճակի կարգավորման համար երկխոսությանն այլընտրանք չի տեսնում Ոստիկանությունը կոչ է չխոչընդոտել շտապ օգնության և հանրային սպասարկման այլ տրանսպորտային միջոցների ե... Կարեն Կարապետյանը և Պյոտր Սվիտալսկին կարևորել են ներքաղաքական իրավիճակի կարգավորումը երկխոսության մի... ՌԱԿ-ն անհրաժեշտ է համարում կառուցողական բանակցություններն իրավիճակի սրումից խուսափելու համար ՀՅԴ-ն դադարեցնում է մասնակցությունը քաղաքական կոալիցիային ու հայտարարում, որ վարչապետին պետք է ընտրի...
ԼՐԱՀՈՍ
ՀՀ ոստիկանապետը ուղերձով դիմել է Հայաստանի քաղաքացիներին Շիրակի մարզպետարանից հերքում են մարզպետի հրաժարականի մասին լուրերը «Գազպրոմ Արմենիա»-ն հերքում է ցույցերին մասնակցելու համար աշխատանքից ազատելու լուրերը Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել ՀՀ ԱԺ Հանրապետական ֆրակցիայի պատգամավորներին Արցախում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել ԱՄՆ դեսպանը Հայաստանում իրավիճակի կարգավորման համար երկխոսությանն այլընտրանք չի տեսնում Ոստիկանությունը կոչ է չխոչընդոտել շտապ օգնության և հանրային սպասարկման այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը Կարեն Կարապետյանը և Պյոտր Սվիտալսկին կարևորել են ներքաղաքական իրավիճակի կարգավորումը երկխոսության միջոցով ՌԱԿ-ն անհրաժեշտ է համարում կառուցողական բանակցություններն իրավիճակի սրումից խուսափելու համար ՀՅԴ-ն դադարեցնում է մասնակցությունը քաղաքական կոալիցիային ու հայտարարում, որ վարչապետին պետք է ընտրի Խորհրդարանը ԳԱԱ-ն կոչ է անում խնդիրների լուծումները գտնել բանակցային եղանակով Ֆրանսահայ գործարարը ցանկություն ունի ներդրում ունենալ ճանապարհաշինության ոլորտում Կարեն Կարապետյանը ևս հերքում է իր հրաժարականի լուրերը Ոստիկանությունը հորդորում է ձեռնպահ մնալ ծառայողների անձնական էջերի լուսանկարների միջոցով ապատեղեկատվություն տարածելուց ՀՅԴ-ն Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին հանդես կգա հայտարարությամբ Կարեն Կարապետյանը հրաժարական չի տվել «Սևան ազգային պարկ»-ում պաշտոնեական կեղծիքի փաստերի առթիվ հարուցվել է քրգործ Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց օրակարգում չկա. Վահրամ Բաղդասարյան Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ ԶՈւ-երի կառավարման բնականոն գործընթացը ապահովելու համար օգտագործվում է ուղղաթիռ. Արծրուն Հովհաննիսյան «Լիվերպուլ»-ը ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում Եգիպտոսը Հայոց ցեղասպանության ընդունումը դիտարկում է որպես արդարացի հարց. եգիպտացի փորձագետ Վարչապետի իր թեկնածուի հարցով ՀՀԿ-ն որոշում կկայացնի քաղաքական ուժերի երկխոսությունից հետո Քաղտեխնոլոգը Հայաստանում ստարտային դիրքավորման գործընթաց է տեսնում Հռոմում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը հորդորել է գործընթացներն անհապաղ տեղափոխել իրավական դաշտ Ոստիկանությունը հորդորել է ավտոակցիաների մասնակիցներին գործողությունները պահել օրենքի շրջանակներում Երևանի Արարատյան փողոցում 2 անձի մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. վարորդը ձերբակալվել է Ինչի՞ն ենք գնում՝ դիկտատուրայի՞ն ու թելադրանքի՞ն. Կարեն Կարապետյանը վերջնագրերով խոսելու մասին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընկերական հանդիպումները կանցկացնի Բասկետբոլի Հայաստանի առաջնությունները հետաձգվել են Հայ մարզիկը Ստամբուլում դարձել է կարատեի WSF վարկածով աշխարհի չեմպիոն Քննարկվել են Երևանի և Չինաստանի Շենյան քաղաքի միջև փոխգործակցության հնարավորությունները Ադրբեջանը կրկին ամենաանազատ երկրների շարքում է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 23-ից 25-ը Արթուր Աբրահամը նախապատրաստվում է առաջիկա մենամարտին Ապրիլի 12-ից 23-ը ավտոկայանատեղերի համար չվճարելու պատճառով վարչական տույժեր չեն կիրառվի Ես մտավախություն ունեմ և լուծում էլ ունեմ. Կարեն Կարապետյան Վահան Մարտիրոսյանն ընդունել է «Maykor GmCS» ընկերության նախագահին «Քաղաքական ուժերի քննարկումների դաշտում տեսնում եմ ռեյտինգային ընտրակարգի փոփոխության հարցը» «Չդադարեցնել պայքարը Սենատում, քանի դեռ Հայոց ցեղասպանությունը ամբողջությամբ չի ճանաչվել» «Այլ տարբերակ չունենք, եթե լուծումներ չգտնենք, ապա խնդիրներ ենք ունենալու» Վահրամ Բաղդասարյանի ցավակցականը՝ Նվեր Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ Ես որևէ երկիր չգիտեմ, որ ժողովրդի թեկնածուն այդպես ընտրվի. Կարեն Կարապետյան «Սկսում եմ խորհրդակցություններ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ» Անկայուն վիճակը չի կարող օգուտ տալ երկրին. Կարապետյան Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Կարեն Կարապետյանի ասուլիսը. Ուղիղ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են Հրդեհ է բռնկվել Գուրգեն Մահարու փողոցի տներից մեկի տանիքում Սպասվում է առանց տեղումների եղանակ ՃՏՊ Շիրակի փողոցում. կա զոհ Բերման է ենթարկվել Գարեգին Չուգասզյանը ԱՄՆ-ն հորդորում է Հայաստանին գնալ երկխոսության ճանապարհով «Լիվերպուլ»-ը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում հաղթեց «Ռոմա»-ին Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին. Դոնալդ Թրամփի ուղերձը Ցեղասպանության տարելիցին Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարությունը Բակո Սահակյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի հանդիպումը վաղը չի կայանա. Tert.am Վթար «Կիլիկիա» ավտոկայանի մոտակայքում. երկու անձ հոսպիտալացվել են Նիգավան գյուղի մոտ կողաշրջվել է Ուկրաինայի քաղաքացու վարած բեռնատարը Բաշար Ասադը հյուրընկալել է սիրիահայ համայնքի ներկայացուցիչներին Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի վարչապետի հետ ԵԽԽՎ-ն Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հետաձգել արտահերթ ընտրությունները Հարգում ենք բոլոր զոհերի հիշատակը և համամարդկային համընդհանուր արժեքները. Անն Իդալգո Ղազախստանի վարչապետը Կարեն Կարապետյանի հետ հեռախոսազրույցում աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը հուլիսի 1-ից կունենա նոր ղեկավար Ադրբեջանի սահմանապահները կանխել են Թուրքիայից Իրան թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներկրման հերթական փորձը Ուկրաինայի ողջ տարածքում անցկացվում են Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումներ Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչները Ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ երթեր են իրականացրել Հայաստանը մարդասեր հերոսների հանդիպման վայրն է դառնում. Ռուբեն Վարդանյան Հալեպահայերը ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Արաքսավանի սելավատարից փրկարարները քաղաքացու դի են դուրս բերել Արցացի ՊԲ-ն նոր տեսանյութ է հրապարակել ադրբեջանական զինված ուժերի տեղաշարժերի մասին Ֆրանսիայի դեսպանը բարձր է գնահատում հայաստանյան իրադարձությունների խաղաղ արդյունքը Հրապարակվել է Ադրբեջանի ժողովրդից Ալիևների ընտանիքի թալանած ունեցվածքի հերթական մասը Ապրիլի 24-ը կարեւոր օր է նաև Ֆրանսիայի համար. Ժոնաթան Լաքոտ Թուրքիան վաղ թե ուշ պետք է ընդունի իր նախնիների ոճրագործությունը. Վահրամ Բաղդասարյան Նիդերլանդները կարող է երկու հայ երեխայի արտաքսել Հայաստան Մասնագետները ստեղծել են «Ավրորա»-ի հերոսներին ներկայացնող «Մատյան Մարդասիրաց» ձեռագիրը

Այլընտրանքային վարչապետներ ընտրելու տարբերակների մասին

Այն, որ «քաղհալածյալը», մինչեւ ականջները զբաղված լինելով ռեժիմի դեմ պայքարով, ժամանակ չի ունեցել ծանոթանալու վարչապետի նշանակման կարգը նկարագրող սահմանադրության համապատասխան հոդվածներին, հասկանալի է եւ ներելի։ Սակայն բոլորովին աններելի է մեկ այլ բան. դատողություններ անելով իրեն անհայտ իրավաբանական փաստաթղթի թեմաներով, Վիրաբյանը դրսեւորեց ֆանտաստիկ անձեռնհասության զարմանահրաշ զուգորդում քաղաքականության ամենատարրական հարցերից կուսական անտեղյակության հետ։

Այո, թանկագիններս, եթե մեր կամքը լիներ, ապա քաղաքական դաշտի կեսին կհոսպիտալացնեինք, եւ բոլորին՝ ցիկլոդոլ ռելանիումի հետ, որ մի քիչ հանդարտվեն։ Իսկ եթե չազդի, ապա ամինազին՝ լրիվ ծրագրով։ Ափսո՛ս, որ լոբոտոմիան արգելեցին։

Ասում են, ընդդիմադիրների հետ հանդիպումների ժամանակ Վիրաբյանն առաջարկում է անդրադառնալ հին հռոմեական ավանդույթին, որտեղ, իբր, օրենքն իշխանության ճանապարհին խոչընդոտներ էր դնում կասկածելի հեղինակություն ունեցող անձանց առջեւ։ Եվ ափսոսանք է հայտնում, որ նման օրենք չկա Հայաստանում։

Հռոմեական պատմության տվյալ ժամանակաշրջանին նվիրված Սվետոնիոսի եւ Տակիտոսի աշխատություններին ծանոթանալիս փոքր-ինչ անհասկանալի է դառնում Գրիշայի ապրած ափսոսանքը։ Հայրենի առօրյան իհարկե անկատար է, բայց այն բանից, որ Հայաստանը կսկսեն կառավարել վերոնշյալ օրենսդրական խոչընդոտները բարեհաջող հաղթահարած, ասենք, Անդրիաս Ղուկասյանը կամ Գարեգին Չուգասզյանը, կատարելություն դժվար թե ավելանա։

Ճիշտ է, այնքան էլ հասկանալի չէ, թե որտեղից է Վիրաբյանն այդչափ խոր տեղեկություններ քաղում խոչընդոտների մասին՝ որպես այդպիսիք։

Կեսարների հերթագայությունը տեղի էր ունենում, որպես կանոն, ծայրաստիճան խառնիխուռն։

Իսկ եթե տեղեկություններ կան, որ senatus populusque romanus-ները հանգամանորեն ու անշտապ զննում էին նոր պրինցեպսի դերի հավակնորդի բարոյաքաղաքական նկարագիրը, իսկ կեսար կարող էր դառնալ միայն ամեն առումով անթերի մարդը, ապա այդ դեպքում Վիրաբյանը կատարել է հայտնագործություն, որն արմատապես փոխում է կայսերական Հռոմի մասին մինչ օրս հայտնի ամեն ինչ։

Ի դեպ, ոմանք համարում են, թե մեր իրականության պայմաններում այլընտրանքային վարչապետին կարելի է գտնել ու դաստիարակել կարճ ժամկետում, եւ դա ավելի հեշտ է, քան օգտագործել բոլորին վաղուց հայտնի կերպարները։

Սակայն եթե գլխավոր հոգսը հավակնորդ դաստիարակելն է՝ երկիր կառավարելու գիտությունը սովորեցնելու իմաստով, ապա «կարճ ժամկետում» դա անելը բավական դժվար է։ Միապետություններում այդ գիտությունը թագաժառանգին սովորեցնում են փոքր տարիքից, ժողովրդավարություններում՝ գնալով ավելի բարձր պետական տարբեր պաշտոններով անցնելու միջոցով։ Երկու դեպքում էլ ուսուցումը տեւում է տասնամյակներ, այնպես որ մինչեւ 2018 թվականի ապրիլ այլընտրանքային թեկնածու վարժեցնելը անիրատեսական ձեռնարկում է։
Կարծում ենք, շատ ավելի հուսալի է գտնել այլընտրանքային վարչապետին հին բրեժնեւյան նոմենկլատուրայում, որի առանձին ներկայացուցիչներ դեռեւս պահպանվել են բնության մեջ։

Անդրադառնալով Ս.Տ.Ակսակովի «Գրառումներ ձկնորսության մասին» դասական աշխատությանը, մենք կարող ենք հետաքրքիր շատ բան իմանալ գայլաձկների երկարակեցության մասին։ «1497 թվականին Հելբրոկում մի լճից բռնվեց ավելի քան յոթ արշին երկարության գայլաձուկ, եւ նրա վրա եղած պղնձե օղակի մակագրությունից պարզվեց, որ սույն լիճ նրան բաց էր թողել կեսար Ֆրիդրիխ II-ը 1230 թվականին, հետեւաբար սույն ջրում ապրել էր երկու հարյուր վաթսունյոթ տարի, ծերությունից նա գրեթե ամբողջությամբ սպիտակել էր»։

Քանի որ այլընտրանքային վարչապետը «սույն լիճ» բաց է թողնվել կեսար Լ.Ի.Բրեժնեւի կողմից, ծերությունից սպիտակած թեկնածու բռնելը բավական դժվար գործ է թվում։ Բայց Վիրաբյանը կարող է ոգեւորվել Ս.Տ.Ակսակովի ձկնորսական եռանդը բորբոքող պատգամից. «Ով սիրում է գլուխ դնել ճարպիկ, աշխույժ, արագաշարժ ձկան հետ, որը երբեմն արտասովոր, անսպասելի ցատկեր է կատարում, նրան գայլաձուկ բռնելը պետք է առավելապես դուր գա»։
Ճիշտ է, ոմանք կարող են առարկել, թե այդ եղանակով ընտրված այլընտրանքային վարչապետը կլինի առնվազն 70 տարեկան, իսկ դա այնուամենայնիվ շատ է։ Բայց պետական առաջնորդների համար դա մի տարիք է, երբ նրանք կարող են ձեռք բերել երկրորդ կամ, ավելի ճիշտ, երրորդ քաղաքական երիտասարդություն։

Պանծալի բրիտանացի Ուինսթոն Չերչիլն առաջին անգամ վարչապետ դարձավ 65 տարեկանում եւ դժկամությամբ ավարտեց վարչապետի իր երկրորդ ժամկետը 80-ամյա հոբելյանից մի քանի ամիս առաջ։ Շառլ դը Գոլը Ֆրանսիայի նախագահի իր տասնամյա պաշտոնավարումը սկսեց 68 տարեկան հասակում։ ԳՖՀ հիմնադիր հայր Կոնրադ Ադենաուերը ֆեդերալ կանցլեր դարձավ 73 տարեկանում։

Գագիկ Մկրտչյան

«Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հոկտեմբերի 19-ի համարում

Հարցում
website by Sargssyan