Այսօր՝ 24 հունվարի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Նոր նախագահը կարող է մթնոլորտ ստեղծել. քաղաքագետ Ֆինանսական համակարգից բողոքողների թիվն աճում է. «մեղավորը» ԱՊՊԱ-ն է Հրադադարը դեռ պատերազմի ավարտ չէ. թատերական պրեմիերա՝ Վանաձորում ՊԲ-ն ի զօրու է կանխել հակառակորդի ցանկացած ոտնձգություն. Լևոն Մնացականյան Չարլի Չապլինի դստեր բեմադրությունը կներկայացվի Հայաստանի Մայր թատրոնում Մակրոնն իր դինամիզմով ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման հույս է ներշնչում. Սերժ Սարգսյան Մանուէլ Պետրոսյանը` արագ շախմատի Հայաստանի չեմպիոն Կարեն Կարապետյան. Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար Մխիթարյանը՝ ֆուտբոլի, հոբբիների և մանկության հերոսի մասին Մադուրոն Վենեսուելայի նախագահ վերընտրվելու պատրաստակամություն Է հայտնել
ԼՐԱՀՈՍ
Նոր նախագահը կարող է մթնոլորտ ստեղծել. քաղաքագետ Ֆինանսական համակարգից բողոքողների թիվն աճում է. «մեղավորը» ԱՊՊԱ-ն է Հրադադարը դեռ պատերազմի ավարտ չէ. թատերական պրեմիերա՝ Վանաձորում ՊԲ-ն ի զօրու է կանխել հակառակորդի ցանկացած ոտնձգություն. Լևոն Մնացականյան Չարլի Չապլինի դստեր բեմադրությունը կներկայացվի Հայաստանի Մայր թատրոնում Մակրոնն իր դինամիզմով ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման հույս է ներշնչում. Սերժ Սարգսյան Մանուէլ Պետրոսյանը` արագ շախմատի Հայաստանի չեմպիոն Կարեն Կարապետյան. Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար Մխիթարյանը՝ ֆուտբոլի, հոբբիների և մանկության հերոսի մասին Մադուրոն Վենեսուելայի նախագահ վերընտրվելու պատրաստակամություն Է հայտնել Ռոբերտ Հովհաննիսյանը գոհ է Հայաստանի առաջնությունում իր գրանցած արդյունքից Վարդենյաց լեռնանցքում իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ Հայաստանում հողմային կայաններ կառուցելու նպատակով սկսվել են քամու ռեսուրսի չափումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է ԵԽԽՎ Ներկայիս պայմաններն այլևս բավարար չեն Աֆրինի ռազմական գործողությունը լուրջ ահազանգ է ԵԱՀԿ-ն Թալիշ գյուղից դեպի հյուսիս դիտարկում կանցկացնի Մանուէլ Պետրոսյանը՝ ՀՀ արագ շախմատի չեմպիոն Կարևոր է, թե ինչ տեսակի զենք է ձեռք բերվում «Ազատությունների մակարդակը» և տնտեսությունը Ժողովրդագրական պատերազմ երրորդ աշխարհի դեմ Նոր Արեշի տներում խեղդող հոտ է տարածվել. պատճառը պարզվել է Վերականգնեք խաղի նախկին կանոնները Լսումները սպասված արդյունքը չունեցան Հայաստանի որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում Սառա Ջեսիկա Պարկերը՝ «Ամուսնալուծություն» սերիալի նոր սեզոնի թրեյլերում (տեսանյութ) Հարկային օրենսգիրքը չի կարող տալ բոլոր հարցերի պատասխանները Մարգինալներն ավելի հիստերիկ են դառնում Պրեմիերա. Զեդ, Մարեն Մորիս և Գրեյ - The Middle Թերմոդինամիկայի առաջին օրենքը խախտողների մասին Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի հետ Պետական պարտքը տարեվերջին աճել է Նոր հորիզոններ հայ-ֆրանսիական հարաբերություններում Հայտնի են «Օսկար» 2018-ի հավակնորդները Աֆրինի հրթիռակոծումը զոհերի է հանգեցրել խաղաղ բնակչության շրջանում. ՄԱԿ Մխիթարյանը չի կարող մասնակցել «Չելսիի» հետ խաղին Դեսպան Ուրազաևը ներկայացրել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության ռազմական կցորդին Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը Ընդդիմադիր Գյոզալ Բայրամլիին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման Էրդողանը հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ Կամո Հովհաննիսյանը փորձաշրջան է անցնում «Ժետիսու»-ում Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 22-ից 23-ը) Վեան պաշտոնապես անցել է Լիբերիայի նախագահի պարտականությունների կատարմանը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Վթար՝ Մանկավարժական համալսարանի մոտ «Ես պարտադիր պայման եմ համարում 10 ապրանքախմբի թիրախավորումը» Մխիթարյանը Եվրոպա լիգայի խաղերին 7 համարի մարզաշապիկով չի լինի «Խաչքարերը մեր պատմության ամենախորհրդանշական վկաներն են» Նախագահ Մակրոնը սիրով ընդունել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը Շախմատի Հայաստանի չեմպիոնները պարգևատրվեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը «Պետք է լինի համարձակ փոխզիջում». Էմանուել Մակրոն Հայտնի են «Օսկար» մրցանակի հավականորդները Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ «Մեզ մոտ 12-ամսյա գնաճը 2.6 տոկոս է, միջինը գնաճը՝ 1 տոկոս» «Ֆրանսիան ձեր կողքին կլինի և կօժանդակի, որպեսզի շարժվեք առաջ» Մարզում նոր թանգարան բացվելուն պես՝ այցելուներն անմիջապես չեն այցելելու այնտեղ. Արև Սամուելյան Մխիթարյանը «Արսենալ»-ի կազմում կկրի «7» համարի մարզաշապիկը Գարո Փայլանը ներկայացվել է Նոբելյան մրցանակի Օգնեք հոգ տանել բալիկներիս մասին. 31-ամյա կինն օգնության կարիք ունի ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նոր նախագահ ունի Կառավարությունը կօգնի գյուղացուն դիզվառելիքի ձեռքբերման հարցում Նիլ Դայմոնը դադարեցնում Է համերգային գործունեությունը Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները. ՖՈՏՈՇԱՐՔ Խորհրդարանում չկա այնպիսի մի ուժի, որը կընդդիմանա Արմեն Սարգսյանին. քաղաքագետ Մենք լավատեսությամբ ենք նայում Հայաստանին. VEON-ի գործադիր տնօրեն Կայուն աճ ապահովելու համար մենք պետք է մասնավոր ներդրումներ կատարենք. Վարդան Արամյան ՊԲ-ում 2017-ին եղել են թերացումներ և բացթողումներ. Արցախում տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ Գյուղնախարարը բացատրում է՝ ինչո՞ւ է թանկացել կարտոֆիլը ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով նոր համազեկուցող է նշանակվել ԿԲ նախագահը գնաճային սպասումները գերագնահատված է համարում Ադրբեջանում հում նավթի արդյունահանումը վերջին 7 տարում նվազել է 23,66 տոկոսով Գիտնականները պատմել են անոթների վրա շաքարի կործանարար ազդեցության մասին Երևանում նոր արագաչափ կգործարկվի Կարող է ներդրվել տոմսերի տարիֆային համակարգ՝ վճարելով մեկ օրվա համար. Սերգեյ Ղահրամանյան Շիրակի մարզում 2017 թվականին արտակարգ դեպքերի թվի աճ է արձանագրվել Սննդամթերքի թանկացումն ազդում է գնաճի վրա Կաշառքի դեպքերի առթիվ հարուցվել է քրգործ «Փյունիկ»-ը մեկնել է Թուրքիա Դիզվառելիքի գների բարձրացմամբ շղթայական թանկացումներ չեն լինի

Յուրահատուկ ուսուցչուհին, որը փոխեց իմ կյանքը

Ցանկանում եմ այս հոդվածը նվիրել անցյալ ամիս իր մահկանացուն կնքած իմ սիրելի դպրոցական ուսուցչուհուն՝ Օլիվիա Բալյանին, որն իր ազնիվ քայլով փոխեց կյանքս:

1968 թվականն էր: Սովորում էի Բեյրութի Սոֆիա Հակոբյան հայկական ավագ դպրոցում:

Երբ եկավ ժամանակը գրանցվելու որպես 10-րդ դասարանի աշակերտ, գնացի տնօրենի աշխատասենյակ եւ ասացի նրան, որ ծնողներս ի վիճակի չեն վճարել իմ ուսման վարձը: Չնայած մեր դասարանի ամենալավ սովորող աշակերտն էի, սակայն ինձ տուն ուղարկեցին գումար չունենալու պատճառով։ Սա շատ ցավալի էր այդ տարիքում, քանի որ սիրում էի դպրոցը եւ հուսահատորեն ցանկանում էի շարունակել ուսումս:

Եկա տուն եւ օրս անցկացրի հորս անվադողերի վերանորոգման արհեստանոցում, որտեղ նա իր վաստակով հազիվ կարողանում էր վճարել մյուս եղբորս եւ քրոջս ուսման վարձը: Ռամկավար կուսակցության մի ծեր ու հարգված անդամ ինձ տեսնելով արհեստանոցում, զարմացավ, թե ինչու դպրոց չեմ գնացել, իսկ եղելությունն իմանալուց հետո, առաջարկեց օգնել ինձ, զանգահարելով ՀԲԸՄ Հովակիմյան-Մանուկյան ավագ դպրոցի տնօրենին եւ խնդրելով նրան ինձ գրանցել անվճար:

Թեեւ դպրոցը հեռու էր մեր տանից, սակայն չէի կարող բաց թողնել կրթությունս շարունակելու այդ հնարավորությունը: Ավտոբուս նստեցի եւ գնացի տնօրենի մոտ Բեյրութի կենտրոնում: Ամաչելով նրան ասել, որ հույս ունեմ անվճար կրթություն ստանալ, ասացի, որ ինձ համար պայմանավորվածություն է ձեռք բերվել սովորել զեղչված վճարով: Ապշած մնացի, երբ տնօրենը գոռաց վրաս, թե զեղչի մասին խոսք լինել չի կարող, նման բան չկա: Ես անմիջապես շրջվեցի ու վազեցի հորս արհեստանոցը։

Երրորդ օրը, Սոֆիա Հակոբյան դպրոցի իմ դասընկերներից մեկը եկավ հորս արհեստանոց եւ ասաց, որ տնօրենը իրեն ուղարկել է իմ հետեւից, որպեսզի վերադառնամ դպրոց եւ գրանցվեմ: Երբ եկա դպրոց, քարտուղարին հայտնեցի, որ չեմ կարող վճարել ուսման վարձը:

Նա ինձ տեղեկացրեց, որ ուսման վարձը ամբողջովին վճարված է, եւ միանամ դասընկերներիս: Ես խնդրեցի նրան ասել, թե ով է վճարել իմ ուսման վարձը, որպեսզի շնորհակալություն հայտնեմ այդ հրաշալի անձնավորությանը, սակայն նա ասաց, որ բարերարն ուզում է անանուն մնալ։  

Ուստի գնացի իմ դասարանը, սակայն շարունակեցի հետաքրքրվել, թե ով էր այն անձը կամ որն էր այն կազմակերպությունը, որն ինձ հիանալի հնարավորություն էր ընձեռել շարունակելու ուսումս: Դասերից հետո գնացի տնօրենի աշխատասենյակ եւ կրկին խնդրեցի քարտուղարին բացահայտել բարերարի անունը: Տեղի տալով պնդումներին՝ նա դժկամությամբ տեղեկացրեց, որ բարերարը ոչ այլ ոք էր, քան իմ անգլերենի ուսուցչուհին՝ Օլիվիա Բալյանը, սակայն մի պայմանով, որ ես չպետք է շնորհակալություն հայտնեմ նրան եւ վտանգի տակ դնեմ քարտուղարին, որին կարող էին հեռացնել աշխատանքից գաղտնիքը բացահայտելու համար:

Ես խոստացա, որ չեմ խոսի նրա հետ: Քարտուղարը նաեւ պատմեց, որ երբ սկսվել է ուսումնական տարին, եւ ուսուցչուհին նկատելով, որ իմ նստարանը դատարկ է, հարցրել է, թե ինչու դպրոցում չեմ, եւ նրան պատասխանել են, որ ծնողներս չեն կարող վճարել վարձը: Այնուհետեւ նա դիմել է տնօրենին, որ իր աշխատավարձից զեղչեն իմ ուսման վարձը։

Ամբողջ տարին ես նստած էի  օրիորդ Բալյանի դասարանում եւ մտածում էի նրա վեհանձն քայլի մասին, սակայն չէի կարող երախտագիտությունս հայտնել: Մեկ տարի անցեկա Միացյալ Նահանգներ եւ երկու մագիստրոսի աստիճան ստացա, մեկը՝ միջազգային հարաբերությունների՝ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում, մյուսը՝ գործարար կառավարման՝ Լոս Անջելեսի Պեպերդինի համալսարանում։

Սակայն երբեք չմոռացա օրիորդ Բալյանի բարությունն ու առատաձեռնությունը, որն իմ ուսման վարձը վճարել էր իր չնչին աշխատավարձից: Գրեթե 40 տարի անց, ես առաջին անգամ վերադարձա Բեյրութ՝ Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամից  4,5 միլիոն դոլար գումարը Լիբանանում գործող բոլոր 28 հայկական դպրոցներին նվիրաբերելու համար:
Իմ այցելած դպրոցների թվում էր նաեւ իմ ավագ դպրոցը: Տնօրենին հանձնելով մի քանի հարյուր հազար դոլարի գումարը՝ նրան խորհուրդ տվեցի՝ երբեք որեւէ ուսանողի դուրս չթողնել փողի բացակայության պատճառով, որովհետեւ ոչ ոք չգիտի, թե այդ ուսանողը ինչ կդառնա ապագայում, եթե շարունակի ուսումը: Նա կարող է դառնալ փայլուն բժիշկ, լավ դիվանագետ, դպրոցի տնօրեն, եկեղեցական առաջնորդ կամ ի վերջո մեկը, որ կաշխատի միլիարդատեր բարերարի համար, որը խոշոր նվիրատվություն կանի դպրոցին։

Լինելով Լիբանանում՝ շատ էի ուզում տեսնել օրիորդ Բալյանին եւ տարիներ անց շնորհակալություն հայտնել նրան: Նա վաղուց չէր դասավանդում դպրոցում եւ ապրում էր Բեյրութից դուրս: Պայմանավորվեցի նախկին դասընկերներիս եւ Լիբանանի արքեպիսկոպոսի հետ, որ ինձ տանեն նրա մոտ: Նա շատ հուզվեց՝ ինձ տեսնելով: Մեր հանդիպումը շատ ջերմ անցավ:
Լինելով նրա կողքին՝ վերջապես կարողացա շնորհակալություն հայտնել, սակայն նա չէր ուզում լսել այդ մասին եւ համեստորեն փոխեց թեման: Որեւէ ձեւով իմ աջակցությունն առաջարկեցի նրան, ներառյալ ֆինանսական օգնություն կամ համայնքի կողմից հատուկ ճանաչում՝ տասնամյակներ շարունակ հայ երիտասարդներին կրթելու համար, սակայն նա հրաժարվեց բոլոր առաջարկներից:

Ես նրա բնակարանից հեռացա մեծ բավարարվածությամբ, քանի որ այսքան տարիներ անց վերջապես կարողացել էի երախտագիտությունս հայտնել նրա առատաձեռնության համար։

Թեեւ այս հոդվածը Օլիվիա Բալյանի մասին է, սակայն այն նաեւ վկայություն է, որ մի մարդը կարող է փոխել ուրիշների կյանքը: Այն ժամանակ առանց նրա օգնության, որը բացառիկ հնարավորություն տվեց անգլերեն սովորելու, հավանաբար երբեք չէի մեկնի Միացյալ Նահանգներ եւ չէի դառնա «Կալիֆոռնիա Կուրիեր» անգլերեն թերթի հրատարակիչը: Հավանաբար իմ կյանքի մնացած մասը կանցկացնեի Բեյրութում՝ հորս արհեստանոցում անվադողեր վերանորոգելով։

Հեղինակ՝ Հարութ Սասունյան
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր

 

Հարցում
website by Sargssyan