Այսօր՝ 21 նոյեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
ԱԺ պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանի կենսագրությունը Ինչու՞ առաջադրվեցի թիվ 3 ընտրատարածքում Վաչագան Ղազարյանը կկալանավորվի. վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօ... ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույց... Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում...
ԼՐԱՀՈՍ
ԱԺ պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանի կենսագրությունը Ինչու՞ առաջադրվեցի թիվ 3 ընտրատարածքում Վաչագան Ղազարյանը կկալանավորվի. վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօրվա նիստը՝ մեկ նյութով ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույցում» Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում են իրենց հերթին. Երևանի քաղաքապետարան ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին «Պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Փաշինյանի ելույթը «Փարիզի խաղաղության համաժողով»-ում Կառավարությունն առաջարկում է նախագահի նստավայրը տեղափոխել Բաղրամյան, 26, վարչապետինը՝ Կառավարության տուն, համար 1 Ինչո՞ւ Վարդանյանների թիկնապահներին «ասֆալտին չփռեցին». «Ժողովուրդ» Մշակույթի նախարարությունը հրաժարվել է օգնել ժողովրդական արտիստին․ «Ժողովուրդ» ՊՆ բեռնատարի ողբերգական վթարի հետևանքով տուժածները. ցանկ Ի՞նչ կապ ունի ԳՇ պետը «Մարտի 1-ի»-ի գործի հետ. «Ժողովուրդ» ՀՀԿ-ական պատգամավորի որդին՝ ՔՊ ռեյտինգային թեկնածու. «Ժամանակ» Խաչատուրովը վերադարձել է․ «Ժողովուրդ» ՀՀԿ ցուցակում «դրսից» միայն մեկը կլինի․ «Հրապարակ» «Հեղափոխականների» անկշտությունը պարզապես ապշեցնում է․ «Հայոց աշխարհ» «Արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը» ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով վիրավորում ստացած 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են մարմնական վնասվածքներ ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել Մայքլ Դուգլասն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ և կիրակի օրերին Համաներմամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ Արա Բաբլոյանն ու նրա որդին չեն մասնակցելու ԱԺ ընտրություններին Վանաձորում կորել է աուտիզմով 12-ամյա երեխա Մարուքյանը թափով մտել է նախընտրական պայքարի մեջ. «Հրապարակ» Ընդդիմություն լինելը պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով. Վիգեն Սարգսյան Անշարժ գույքը թանկանում է․ «Ժողովուրդ» Դպրոցների շենքերը ձեր անձնական սեփականությունը չեն Անահիտ Բախշյանն ահազանգում է Դատախազության շուրջ սև ամպեր են կուտակվել․ «Ժողովուրդ» ՀՀԿ-ում եռուզեռ է․ «Հրապարակ» Քոչարյանի վրա «կեղտ բռնելու» վերջին հույսը մնացել է Սամվել Մայրապետյանը․ «Հայոց աշխարհ» Վահան Բաբայանն ու Հայկ Բաբուխանյանը բանակցում են․ «Հրապարակ» «Եթե համաներում տարածվի սասնա ծռերի վրա, ուրեմն ազատություն կարելի է տալ նաեւ հունանյաների բանդային» ԲԷՑ-ը ծառայում է ԲՀԿ-ի շահերին ու կրճատում փորձառու մասնագետներին Կարեն կարապետյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին Ոստիկանապետը երաշխավորում է, որ խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի բաժանվելու Հետաքրքիր փոփոխություններ՝ խոշոր հարկատուների ցանկում․ «Ժողովուրդ» Թոշակներ են յուրացրել․ «Ժողովուրդ» Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Ի՞նչ պետք է փոխանցեր Հայաստանի վարչապետը Բոլթոնին, ինչը չարվեց… Ժամկետային զինծառայող է մահացել «Ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ էլ քոչարյանամերձ ուժերի հետ չենք համագործակցելու». irates.am Ի՞նչ իմաստ ուներ 6 ամիս շարունակ կադրային ջարդ անել․ «Հրապարակ» Հետաքրքիր երևույթ՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում․ «Հրապարակ» Գաղտնալսման գործով փորձելու են կանչել բոլորին․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի թիմը որոշում է կայացրել. «Ժողովուրդ» Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ քարտուղա՞ր, թե՞ ԱԽ քարտուղար.«Հրապարակ» Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞.«Իրատես» Տեսահոլովակի պրեմիերա. Արմեն Հայրապետյան. Վերադարձ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը Մշակույթի նախարարությունը դեմ է «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու գաղափարին «Նախնական տվյալներով Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով» Հանրակրթության ոլորտի բյուջեն կաճի նշանակալից չափով «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը մասնակի փոխհատուցել է պետությանը պատճառված վնասը ՊԵԿ ավագ տեսուչը խաբեությամբ 5 մլն դրամ է հափշտակել ու ձերբակալվել. Տեսանյութ Երևան-Մոսկվա-Դամասկոս. չկորչել ճանապարհին. «168 Ժամ» Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մինիմալ են, հիմնականում նպատակային չեն. Նիկոլ Փաշինյան Քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությունը Արթուր Բաղդասարյանի ընկերությանը կրկին դատի են տվել․ «Ժողովուրդ» «Լույս» դաշինքն այլևս չկա Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին ընտրությունների արդյունքները չվիճարկելու դեպքում Սերժ Սարգսյանի գրասենյակը բնակարանից երկու անգամ հրաժարվելը հիմնավորել է անվտանգության նկատառումներով ԱԺ պատգամավորի առաջադրման համար տեղեկանք ստանալու կարգը Արել ենք առավելագույնը․ Միքայել Մինասյան. Տեսանյութ Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է շուրջ 800 կրակոց ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ ՀՀԿ պատգամավորը մտահոգված է Թորոսյանի հերթական գլուխգործոցը․ «Ժողովուրդ» Շարմազանովը՝ ռեյտինգային թեկնածու Լոռու մարզում․ «Ժամանակ» Որոշել են նախկին մարզպետի դասախոսություններով սերունդ կրթել․ «Հրապարակ» Ովքե՞ր են ուզում խցկվել ՔՊ ցուցակ․«Փաստ» Ով է Փաշինյանի հայտարարության հասցեատերը․ «168 Ժամ» Նորաթուխ պատգամավորը հիմա էլ դարձել է մոլի ՔՊ-ական. «Ժամանակ»

Հայ-լեհական համագործակցության խնդիրները

«Ցավոք, Ժնեւի գագաթաժողովից հետո տարբեր շահարկումներ են հնչում Բաքվից, զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են, ինչի հետեւանքով երեկ շփման գծում զինվոր է զոհվել։ Մենք համակարծիք ենք Լեհաստանի արտգործնախարարի հետ, որ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,- հայտարարեց արտգործնախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ՝ երեկ Լեհաստանի արտաքին գերատեսչության ղեկավար ՎԻՏՈԼԴ ՎԱՇՉԻԿՈՎՍԿՈՒ հետ համատեղ ասուլիսում ներկայացնելով երկկողմ քննարկումների ընթացքում արծարծված հարցերի խճանկարը։

2017 թվականը, ըստ նրա, իրադարձային է հայ-լեհական հարաբերությունների ժամանակագրության տեսանկյունից՝ լրանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը եւ Լեհաստանում հայ համայնքի ձեւավորման 650-ամյակը:
Ինչպես տեղեկացրեց Էդվարդ Նալբանդյանը. «Երեկ Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ներկայությամբ Լեհաստանի Սենատը բանաձեւ է ընդունել հայ համայնքի կազմավորման 650-ամյակի կապակցությամբ, որտեղ կարեւորում է հայերի դերակատարությունը լեհական պատմության մեջ եւ շնորհակալություն հայտնում լեհական մշակույթում ունեցած ստեղծարար ներդրման համար: Նույն օրը Սենատում բացվել է «Հայերը Լեհաստանում» խորագրով ցուցահանդեսը»։

Հիշեցնենք նաեւ, որ 2005թ. Լեհաստանի Սեյմը ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւը, 2015-ին՝ համահեղինակության կարգով իր ներդրումը բերել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած փաստաթղթի՝ «Ցեղասպանության կանխարգելման մասին» բանաձեւի ընդունմանը։
Լեհաստանի արտգործնախարարը իր հերթին շեշտեց Հայաստանի հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով աշխուժացնելու պատրաստակամությունը, եւ Էդ.Նալբանդյանին, որ վերջին անգամ 4 տարի առաջ էր եղել Վարշավայում, հրավիրեց կրկին այցելել Լեհաստան՝ նախապատրաստելու նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը։
Նաեւ գոհունակություն հայտնեց, որ նախորդ ամիս՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, երկու երկրների ղեկավարները հնարավորություն ունեցան հանդիպել եւ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը։

«Հուսով եմ, մենք կշարունակենք համագործակցությունն ամենաբարձր մակարդակով, այդ թվում՝ տնտեսության ոլորտում, որովհետեւ, ինչպես նշեց պարոն նախարարը, մեծ պոտենցիալ կա՝ ընդարձակելու մեր տնտեսական հարաբերությունների դաշտը։ Երկկողմ քննարկումների հաջորդ փուլում ես կներկայացնեմ, թե լեհական որ ընկերություններն են շահագրգռություն հայտնել՝ աշխատելու հայկական ընկերությունների հետ։
Սակայն մեր քննարկումները չեն սահմանափակվել միայն երկկողմ հարաբերություններով։ Ես այստեղ եմ նաեւ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի ներկայացուցիչ, եւ այդ համատեքստում, իհարկե, մենք քննարկել ենք նաեւ անվտանգության խնդիրներ։
Այժմ պատրաստվում ենք ԵՄ Արեւելյան գործընկերության երկրների ղեկավարների՝ նոյեմբերին Բրյուսելում տեղի ունենալիք գագաթաժողովին։ Մեր առաջարկով գագաթաժողովի վայր է ընտրվել Բրյուսելը, որպեսզի կարողանանք դրա վրա կենտրոնացնել ԵՄ բոլոր երկրների ուշադրությունը»,- հայտարարեց Վ.Վաշչիկովսկին։

Լեհաստանի արտգործնախարարը խոսեց նաեւ եկող տարի գարնանը, նախնական տվյալներով՝ մայիսին, անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մասին։ «ՆԱՏՕ-ն այժմ աշխատում է 360 աստիճան հորիզոնով՝ մշտադիտարկում է բոլոր մարտահրավերները տարբեր ուղղություններով, եւ ես այստեղ եմ նաեւ նրա համար, որ լսեմ հայկական քաղաքական գործիչների մտահոգությունները՝ Հարավային Կովկասում անվտանգության խնդիրների հետ կապված»,- ասաց նա՝ լռության մատնելով Ղարաբաղի հարցը եւ շփման գծում լարվածությունը թուլացնելու հանձնառությանը հակառակ Ադրբեջանի սադրած մահացու ելքով հերթական միջադեպը։

Հեղինակ՝ Լ.Պ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հոկտեմբերի 21-ի համարում

Հարցում
website by Sargssyan