Ավելի ուժեղ թիմ ենք ստեղծում
Այսօր՝ 22 օգոստոսի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Նիկոլ Փաշինյանը մի քանի տասնյակ սփյուռքահայերի ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ է շնորհել Վահան Բաբայանը օգոստոսի 23-ին կհանդիպի լրագրողների հետ Ոստիկանությունն աշխատանքներ է տանում Միքայել Հարությունյանի նկատմամբ Ինտերպոլով հետախուզում իրականաց... Կարմրուկից 36 մահ Եվրոպայում. հիվանդության ռեկորդային բռնկումը բժիշկները բացատրում են պատվաստումների... 84 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել «Ես չեմ կարող կարգապահական վարույթ հարուցել դատավոր Ազարյանի նկատմամբ». Զեյնալյան Օսիպյանը փողոցային առևտուրն ապօրինի է համարում ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանում փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի հետ Վալերի Օսիպյանը մանրամասներ ներկայացրեց «օրենքով գողերի» բնակարաններում կատարված խուզարկություններից
ԼՐԱՀՈՍ
Նիկոլ Փաշինյանը մի քանի տասնյակ սփյուռքահայերի ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ է շնորհել Վահան Բաբայանը օգոստոսի 23-ին կհանդիպի լրագրողների հետ Ոստիկանությունն աշխատանքներ է տանում Միքայել Հարությունյանի նկատմամբ Ինտերպոլով հետախուզում իրականացնելու ուղղությամբ Կարմրուկից 36 մահ Եվրոպայում. հիվանդության ռեկորդային բռնկումը բժիշկները բացատրում են պատվաստումներից հրաժարումով 84 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել «Ես չեմ կարող կարգապահական վարույթ հարուցել դատավոր Ազարյանի նկատմամբ». Զեյնալյան Օսիպյանը փողոցային առևտուրն ապօրինի է համարում ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանում փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի հետ Վալերի Օսիպյանը մանրամասներ ներկայացրեց «օրենքով գողերի» բնակարաններում կատարված խուզարկություններից Ժամանակավորապես փակ կլինի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վաղարշյան փողոցից մինչև Գյուլբենկյան փողոցն ընկած հատվածը Կալանավորված անձ Մանվել Գրիգորյանի լուսանկարը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել. ՔԿԾ Վալերի Օսիպյանը ՊՊԾ գնդի գրավման գործով դատարան ներկայանալու հրավեր չի ստացել ԲԴԽ-ն պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի գործով Ալեքսանդր Ազարյանի կայացրած որոշման իրավաչափության կապակցությամբ դիրքորոշում չհայտնելու քայլը Ո՞ ւր են նախկին կոռուպցիոներները. Վահան Բաբայան Ո՞ւմ եք տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում Գառնի համայնքում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՔԾ պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ու գրասենյակի խուզարկությունը Ռեֆորմիստները կապ չունեն որևէ քաղաքական գործչի հետ. Մամուլի խոսնակի հայտարարությունը. Տեսանյութ Անահիտ Մութաֆյանի հաղորդման հերթական թողարկումը. Տեսանյութ Հայաստանում օգոստոսի 21-25-ը ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Հայաստանում հուլիսին գրանցվել է տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ «Ժառանգություն»-ն առաջարկել է Երևանի ավագանու ընտրություններին միասին մասնակցել, ՔՊ-ն չի պատասխանել Թբիլիսիում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը մահացել է Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանաձնատանը և գրասենյակում խուզարկություն է կատարվել «Նիկոլ Փաշինյանը հարմար տեղավորվել է Սարգսյանի հագով «կարված» Սահմանադրության մեջ» Սենոր Հասրաթյանը պատասխանել է Ջաբրայիլովին՝ հիշեցնելով, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում Հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում Թբիլիսիում վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են տուժել Ո՞ւմ եք տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում Ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ Ոստիկանապետի հանձնարարությամբ ՃՈ գնդապետի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվում Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 170 անգամ Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Լարսի փակ լինելու պատճառով ավիատոմսերի գները թանկացել են ավելի քան 100 տոկոսով.«Հրապարակ» ԲՀԿ–ական փոխվարչապետը դիսկոմֆորտի մեջ է.«Հրապարակ» Բա որ մի օր էլ ուրիշ կերպ մտածող 50-100 հազար մա՞րդ հավաքվի հրապարակում.... ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաքննիչ դատարանի որոշումը և նախապատրաստում է բողոքը Ջենովայում զոհվածների ընտանիքների գրեթե կեսը հրաժարվել Է պետական հուղարկավորումից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հավաքի ընթացքում ագրեսիվության դրսևորումներին նույն կերպ չպատասխանել Զինծառայողները համապատասխան կարգով իրավունք կունենան օգտվել բջջային հեռախոսներից ԱԱԾ-ն չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ. Տեսանյութ Հակառակորդի ձախողված հարձակման փորձերը ցույց են տալիս ՊԲ-ի պատրաստվածության բարձր աստիճանը. Դավիթ Բաբայան Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում կրակոցներ են հնչել Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Դպրոցներում ու մանկապարտեզներում երեխաները կանցնեն ակնային խնդիրների անվճար կանխարգելիչ ստուգումներ Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատած Գվինեայի քաղաքացու Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է աշխատանքային 100 օրը Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը Իրավապահները խուզարկել են Հովիկ Աբրահամյանի դստեր բնակարանը.«Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանն այլևս մեծ քաղաքականության մեջ է Ռեֆորմիստների կուսակցության անունը այս կամ այն գործիչի հետ կապելը համարում եմ խիստ անիրական. Վահան Բաբայան Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ ամբողջությամբ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի շրջանավարտները հանդիսավոր կերպով ստացան իրենց ավարտական դիպլոմները. Լուսանկարներ Անահիտ Մութաֆյանի հաղորդաշարի հերթական թողարկումը. Տեսանյութ ՃՈ-ն հայտարարություն է տարածել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկության սահմանափակումների մասին Ոստիկանությունը քաղաքական հիմքերով հետապնդումներ չի իրականացնում. Օսիպյան Ոստիկանությունը հայտարարում է օգոստոսի 17-ի հանրահավաքի ընթացքում դրոններով տեսանկարահանումներն արգելելու մասին ԱԱԾ-ն վերջին 100 օրվա ընթացքում պետբյուջե է վերականգնել 2017-ի ցուցանիշից 8-9 անգամ ավելի գումար Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. Սասուն Խաչատրյան Նիկոլը հասկանում է, որ ինքը շատ վատ իշխանություն է. Մենուա Հարությունյան 100 օրվա ժամանակաշրջանից հետո թևակոխում ենք նոր փուլ, որի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է. Նիկոլ Փաշինյան Կրթության և գիտության նախարարը կոչ է անում չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ Էյֆորիան կանցնի Յուրի Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է. պաշտպան Միհրան Պողոսյան Նիկոլ Փաշինյանն առաջարկում է օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակ գնալ երթով Հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 759 մլն դոլար, մինչդեռ տարեսկզբին այն 6 մլրդ 774.6 մլն դոլար էր.«Ժողովուրդ» Դատական համակարգում եւ վրդովված են, եւ սարսափած.«Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի օգնականը կնշանակվի դեսպան ԱՄՆ–ում.«Հրապարակ» Ադրբեջանի բնակչի մարմինը չեզոք գոտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողություն է իրականացվել ՀՀ նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Անահիտ Մութաֆյանի նոր հաղորդաշարը. Տեսանյութ ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց. Պավել Մանուկյանը չի ներկայացել նիստին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը փախուստի փորձ է կատարել ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը ՀՀ նախագահը հետ է կանչել Օլեգ Եսայանին Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից

Ավելի ուժեղ թիմ ենք ստեղծում

Աշնանամուտը հայ մարմնամարզիկների համար հագեցած էր միջազգային մեկնարկներով, որոնցից ամենակարեւորը աշխարհի առաջնությունն էր: Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ ՀԱԿՈԲ ՍԵՐՈԲՅԱՆԸ «Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում ամփոփեց սաների ելույթները, պատմեց բացառիկ մանրամասներ եւ հայտնեց ադրբեջանցիների եվրոպական նկրտումները խափանելու վճռականության մասին:

- Ո՞րն էր Թբիլիսիի մրցաշարին մասնակցելու նպատակը:

- Հիմնականում ցանկանում էինք լրացուցիչ տեղեկատվություն ստանալ երիտասարդների հնարավորությունների մասին եւ մրցափորձը հարստացնելու հնարավորություն տալ նրանց: Այդ իսկ պատճառով մեծահասակների մրցումներին ներկայացրել էինք Արթուր Թովմասյանին եւ Վիգեն Խաչատրյանին: Նրանցից առաջինը հանդես եկավ միայն օղակների վրա եւ հաղթեց բացահայտ առավելությամբ: Շատ լավ մասնակցեցին նաեւ մեր երիտասարդ մարմնամարզիկները: Թիմային հաշվարկում գրավեցինք 2-րդ տեղը՝ զիջելով Ռուսաստանի հավաքականին, որը, ի տարբերություն մեզ, ներկայացրել էր բացառապես մեծահասակներով համալրված թիմ: Առավել տպավորիչ էր, որ շրջանցեցինք նույնպես հասուն, այդ թվում՝ ռուս մարզիկներով կազմավորված Վրաստանի ընտրանուն: Ընդհանրապես, մասնակցեց 8 թիմ, որոնց մեծամասնությունը՝ մարմնամարզական համարվող երկրներից:

- Այսինքն՝ մեր մարզիկներն ամբողջությամբ կատարեցի՞ն այն, ինչ պահանջվում էր:

- Լրիվ արդարացրին սպասելիքները՝ նվաճելով մեդալների առյուծի բաժինը: Իսկ Ժորա Սմբատյանը բազմամարտի արդյունքներով դարձավ երիտասարդների հաշվարկի հաղթող: Նվաճեցինք 6 ոսկե մեդալ, որոնցից 5-ին արժանացան երիտասարդները: Ուրախացրեց մրցաշարի թերեւս ամենակրտսեր մասնակից 12-ամյա Էրիկ Բաղդասարյանը, որը հանդես գալով միայն զուգափայտերի եւ պտտաձողի վրա՝ առաջին տեղը գրավեց այդ վարժություններում: Սակայն նրան առաջադրանք ենք տվել բարելավել կատարումները նաեւ մյուս գործիքների վրա, որպեսզի հետագայում մասնակցի բոլոր 6 մրցաձեւերին: Նման փորձարկումները կարեւոր են երիտասարդ մարզիկների վստահությունն ամրապնդելու առումով: Պակաս կարեւոր չէր, որ հանդես եկան այնպիսի մրցահարթակի վրա, որն օգտագործվում է միջազգային ներկայացուցչական մրցումներում: Չենք ցանկանում, որ աճող հերթափոխը բախվի այն բարդություններին, որոնց ժամանակին առնչվել են այսօրվա մեր առաջատարները: Նրանք ստիպված էին առանց փորձամրցումների միանգամից մասնակցել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, ինչը չափազանց դժվար է: Սա է ճիշտ մոտեցումը, որը հնարավորություն է տալիս նաեւ աստիճանաբար բարձրացնել վարժության բարդությունը: Մրցման ժամանակ հաջող կատարումն ինքնաբերաբար վստահություն է հաղորդում մարզիկին: Մեծ է նաեւ մարզադպրոցի դահլիճի հատակին եւ մրցահարթակի վրա հանդես գալու տարբերությունը: Այլ գործոններից բացի դա կարեւոր է նախեւառաջ հոգեբանական պատրաստականության տեսանկյունից: Նույնն է, ինչ բեմ բարձրանալը:

-Ինքնավստահության աճ արդեն նկատվո՞ւմ է:

-Հենց դա է ուրախացնում: Պատրաստ չլինելու դեպքում, բնականաբար, չէին կարող հաղթել: Նրանց լրացուցիչ վստահություն է հաղորդում նաեւ գիտակցումը, որ ներկայացնում են մարմնամարզական ուժեղ երկիր: Հավատացեք, դա ամենեւին էլ երկրորդական նշանակություն չունի:

-Մոտավորապես ե՞րբ եք մտադիր նրանց ներգրավել արդեն ազգային հավաքականում:

-Նույն Սմբատյանը 2019 թվականից մասնակցելու է մեծահասակների մրցումներին: Եթե այսպես շարունակվի, ապա տեսանելի ապագայում նրանք արժանիորեն կփոխարինեն ավագ ընկերներին, եւ կունենանք ավելի ուժեղ հավաքական:

-Դեռ գարնանը նշել էիք, որ այս մրցումները կոչված են պարզելու պատանեկան օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարին մասնակցելու մեր թեկնածուներին: Սակայն երբ որոշվեց ընտրական միակ մրցումն անցկացնել Բաքվում, հրաժարվեցիք դրան մասնակցելու մտքից: Նշանակո՞ւմ է արդյոք, որ ձեր օրակարգը փոխվել է:

-Դա մեր ամենացավալի խնդիրն է, բայց իրավիճակն անհուսալի չէ: Բոլորն էլ գիտեն, թե մեզ համար ինչպիսի բարդություններով է պայմանավորված Բաքվում հանդես գալը, ուստի մտադիր ենք դիմել միջազգային մարզական կառույցներին, որպեսզի հաշվի առնելով այդ հանգամանքը՝ մեր երկրին տեղ հատկացնեն պատանեկան օլիմպիադայի մարմնամարզության մրցաշարում:

Մանավանդ, որ նախադեպ կա. 2010 թվականին Ռուսաստանի եւ Ուկրաինայի մարզիկները իսլանդական հրաբխի ժայթքման պատճառով չկարողացան ներկայանալ Գլազգոյում անցկացված Եվրոպայի առաջնությանը, որը նաեւ պատանեկան օլիմպիադայի ընտրական մրցում էր: Այդ հանգամանքից ելնելով նրանց մասնակցության հատուկ թույլտվություն տրվեց:

Ի դեպ, հիմա նույն ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել մեզ այս հարցում: Կարծում եմ, խնդիրը դրական լուծում կստանա, քանզի միջազգային ֆեդերացիայում էլ քաջատեղյակ են, որ Հայաստանն ունի այնպիսի մարմնամարզիկներ, որոնց մասնակցությունը լրացուցիչ գրավչություն կհաղորդի օլիմպիական մրցումներին:

Սակայն կարող է ծագել մեկ այլ խնդիր: Դեկտեմբերի սկզբին նախատեսված մարմնամարզության եվրոպական ֆեդերացիայի համաժողովում ընտրվելու է կազմակերպության նոր նախագահ: Այդ պաշտոնի հիմնական թեկնածուներից մեկն ադրբեջանցի է, որը, լինելով եվրոպական ֆեդերացիայի փոխնախագահ, արդեն հասել է նրան, որ 2020 թվականի Եվրոպայի առաջնությունն անցկացվի Բաքվում:

Պատրաստվում եմ սեփական միջոցներով մեկնել Խորվաթիայում անցկացվելիք այդ համաժողովին եւ անել ամեն ինչ՝ խափանելու ադրբեջանցու ընտրությունը: Միայնակ չեմ՝ ունեմ համակիրներ: Շատ ցավալի կլինի, եթե ներկայացված չլինենք պատանեկան օլիմպիադայում:

Հեղինակ՝ Հրայր Նազարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հոկտեմբերի 21-ի համարում

Հարցում
website by Sargssyan