Այսօր՝ 24 հունվարի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Սառա Ջեսիկա Պարկերը՝ «Ամուսնալուծություն» սերիալի նոր սեզոնի թրեյլերում (տեսանյութ) Հարկային օրենսգիրքը չի կարող տալ բոլոր հարցերի պատասխանները Մարգինալներն ավելի հիստերիկ են դառնում Պրեմիերա. Զեդ, Մարեն Մորիս և Գրեյ - The Middle Թերմոդինամիկայի առաջին օրենքը խախտողների մասին Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի հետ Պետական պարտքը տարեվերջին աճել է Նոր հորիզոններ հայ-ֆրանսիական հարաբերություններում Հայտնի են «Օսկար» 2018-ի հավակնորդները Աֆրինի հրթիռակոծումը զոհերի է հանգեցրել խաղաղ բնակչության շրջանում. ՄԱԿ
ԼՐԱՀՈՍ
Սառա Ջեսիկա Պարկերը՝ «Ամուսնալուծություն» սերիալի նոր սեզոնի թրեյլերում (տեսանյութ) Հարկային օրենսգիրքը չի կարող տալ բոլոր հարցերի պատասխանները Մարգինալներն ավելի հիստերիկ են դառնում Պրեմիերա. Զեդ, Մարեն Մորիս և Գրեյ - The Middle Թերմոդինամիկայի առաջին օրենքը խախտողների մասին Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի հետ Պետական պարտքը տարեվերջին աճել է Նոր հորիզոններ հայ-ֆրանսիական հարաբերություններում Հայտնի են «Օսկար» 2018-ի հավակնորդները Աֆրինի հրթիռակոծումը զոհերի է հանգեցրել խաղաղ բնակչության շրջանում. ՄԱԿ Մխիթարյանը չի կարող մասնակցել «Չելսիի» հետ խաղին Դեսպան Ուրազաևը ներկայացրել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության ռազմական կցորդին Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը Ընդդիմադիր Գյոզալ Բայրամլիին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման Էրդողանը հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ Կամո Հովհաննիսյանը փորձաշրջան է անցնում «Ժետիսու»-ում Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 22-ից 23-ը) Վեան պաշտոնապես անցել է Լիբերիայի նախագահի պարտականությունների կատարմանը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Վթար՝ Մանկավարժական համալսարանի մոտ «Ես պարտադիր պայման եմ համարում 10 ապրանքախմբի թիրախավորումը» Մխիթարյանը Եվրոպա լիգայի խաղերին 7 համարի մարզաշապիկով չի լինի «Խաչքարերը մեր պատմության ամենախորհրդանշական վկաներն են» Նախագահ Մակրոնը սիրով ընդունել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը Շախմատի Հայաստանի չեմպիոնները պարգևատրվեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը «Պետք է լինի համարձակ փոխզիջում». Էմանուել Մակրոն Հայտնի են «Օսկար» մրցանակի հավականորդները Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ «Մեզ մոտ 12-ամսյա գնաճը 2.6 տոկոս է, միջինը գնաճը՝ 1 տոկոս» «Ֆրանսիան ձեր կողքին կլինի և կօժանդակի, որպեսզի շարժվեք առաջ» Մարզում նոր թանգարան բացվելուն պես՝ այցելուներն անմիջապես չեն այցելելու այնտեղ. Արև Սամուելյան Մխիթարյանը «Արսենալ»-ի կազմում կկրի «7» համարի մարզաշապիկը Գարո Փայլանը ներկայացվել է Նոբելյան մրցանակի Օգնեք հոգ տանել բալիկներիս մասին. 31-ամյա կինն օգնության կարիք ունի ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նոր նախագահ ունի Կառավարությունը կօգնի գյուղացուն դիզվառելիքի ձեռքբերման հարցում Նիլ Դայմոնը դադարեցնում Է համերգային գործունեությունը Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները. ՖՈՏՈՇԱՐՔ Խորհրդարանում չկա այնպիսի մի ուժի, որը կընդդիմանա Արմեն Սարգսյանին. քաղաքագետ Մենք լավատեսությամբ ենք նայում Հայաստանին. VEON-ի գործադիր տնօրեն Կայուն աճ ապահովելու համար մենք պետք է մասնավոր ներդրումներ կատարենք. Վարդան Արամյան ՊԲ-ում 2017-ին եղել են թերացումներ և բացթողումներ. Արցախում տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ Գյուղնախարարը բացատրում է՝ ինչո՞ւ է թանկացել կարտոֆիլը ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով նոր համազեկուցող է նշանակվել ԿԲ նախագահը գնաճային սպասումները գերագնահատված է համարում Ադրբեջանում հում նավթի արդյունահանումը վերջին 7 տարում նվազել է 23,66 տոկոսով Գիտնականները պատմել են անոթների վրա շաքարի կործանարար ազդեցության մասին Երևանում նոր արագաչափ կգործարկվի Կարող է ներդրվել տոմսերի տարիֆային համակարգ՝ վճարելով մեկ օրվա համար. Սերգեյ Ղահրամանյան Շիրակի մարզում 2017 թվականին արտակարգ դեպքերի թվի աճ է արձանագրվել Սննդամթերքի թանկացումն ազդում է գնաճի վրա Կաշառքի դեպքերի առթիվ հարուցվել է քրգործ «Փյունիկ»-ը մեկնել է Թուրքիա Դիզվառելիքի գների բարձրացմամբ շղթայական թանկացումներ չեն լինի Սեփական զենք արտադրել՝ փոխելով խաղի կանոնները Մխիթարյանի աշխատավարձի չափը «Արսենալ»-ում հայտնի է Ադրբեջանում ճնշում են ընդդիմադիր գործիչների փաստաբաններին Առողջապահության փոխնախարարը պատկառելի ունեցվածքի տեր է 10 օրական երեխայի մահվան պատճառ է եղել թոքաբորբը Հայաստանում աշխատավարձերն ու թոշակներն ավելի բարձր են, քան Վրաստանում և Ադրբեջանում. Ջավադյան Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները. Արա Բաբլոյանը Քաղաքացին կեղծ փաստաթղթային հիմքերով արտոնագիր է ստացել Փաստաբանական համայնքը մտահոգված է 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամի հարկային եկամուտ՝ նախորդ տարի Գերմանուհին լողացնում է հսկայական պիթոնին. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Մխիթարյանի հրաժեշտի խոսքը «Յունայթեդ»-ի երկրպագուներին «Կարմիր սատանաները» հաջողություն են մաղթել Մխիթարյանին 18-ամյա երիտասարդը կասկածվում է խանութում կատարված գողության մեջ Թուրքիայի արտգործնախարարը դիմել է ԱՄՆ-ին Կրքեր պետք չի բորբոքել. Վահրամ Բաղդասարյանը՝ «Ելք»-ի անդամներին Անիտա Գարա–Լևոն Արոնյան. ուղիղ միացում Տարեդարձ՝ ճամփաբաժնին Հայաստանի հիմնական թերությունը Ցանկացած գնաճ ու ճգնաժամ հարաբերական են Կրեատիվ մտածողության պակաս կա Նոր նախագահը լուրջ անելիք ունի Հանրապետականի թեկնածուն բավարարում է բոլոր չափանիշներին Քրիս Փեյնը և Ռիզ Ուիզերսփունը՝ «Ժամանակի ճեղքվածք» ֆիլմի նոր թրեյլերում (տեսանյութ) Վարդենյաց լեռնանցքը փակ է

Ֆիթնեսը փոխարինում է այն ֆիզիկական աշխատանքին, որ մարդն առօրյայում չի կատարում

Հայ հասարակությունն արդյոք վարո՞ւմ է առողջ ապրելակերպ, և որքանո՞վ է ընդունված մարզասրահներ այցելելը: Թեմայի շուրջ զրուցել ենք ֆիթնես մարզիչ, ֆիթնեսի Արարատի մարզային ֆեդերացիայի նախագահ Վահագն Սահակյանի հետ: 

-Ի՞նչ նպատակով են մարդիկ հաճախում մարզասրահ կամ ընդհանրապես հաճախո՞ւմ են:

-Հաճախում են, սակայն նպատակները տարբեր են, հիմնականում՝ առողջական խնդիրների հետ կապված: Այ, օրինակ, կանայք հաճախում են ավելորդ քաշի պատճառով, տղամարդիկ ու երիտասարդ տղաներն ուզում են առնական կառուցվածք ունենալ, գեղեցիկ մարմին:

-Տարիքային ո՞ր խումբն է ավելի շատ հաճախում:

-Բոլորն էլ արդեն հասկանում ենք, որ ցանկացած տարիքում առողջ ապրելակերպը կարևոր է, բայց ավելի շատ հաճախում են երիտասարդները:

-Կանա՞յք, թե՞ տղամարդիկ: 

-Ավելի շատ տղամարդիկ են այցելում, որովհետև այստեղ էլ է հայ տղամարդու մտածելակերպը գործում, որ իրենց ընկերուհին, քույրը կամ մայրը պետք է չգնա մարզասրահ, բայց ինչո՞ւ՝ հասկանալի չէ: Եթե դու գումար ես տալիս, ասում ես գնա քեզ նոր հագուստներ գնիր, ապա դու այդ գումարը տուր, թող դիմացինդ ինքը որոշի այդ գումարով իր արտաքինը գեղեցկացնելու միջոցը:

- Կմանրամասնե՞ք ֆիթնես պարապմունքների էությունը:

-Ֆիթնեսը համաշխարհային տենդենցով ամենաարագ զարգացող սպորտաձևերից է: Այն գալիս է դեռ միջնադարից և փոխարինում է որոշակի ֆիզիկական աշխատանքների, որոնք մարդն առօրյայում պետք է կատարի, սակայն չի կատարում:

-Հայաստանում ի՞նչ մակարդակի վրա է ֆիթնեսը:

-Գրեթե 15 տարի է, ինչ Հայաստանում ֆիթնեսը բավականին լավ փուլում է: Ու այն ավելի կզարգանա առաջիկա ժամանակներում, որովհետև այստեղ ձնագնդի օրինակն է, որ ինչքան առաջ է գնում, այնքան իր շրջանառությունը մեծանում է: Հետևաբար կարևոր է, որ յուրաքանչյուրիս կյանքում այն իր տեղն ունենա:

-Իսկ ինչ եք կարծում՝ ճի՞շտ են տնային պայմաններում նշանակված, որոշված դիետաները:

-Դիետան պետք է նշանակված լինի դիետոլոգի կողմից, որովհետև դա նույն է, ինչ ինքնաբուժությունը: Կարծում եմ՝ ոչ մի բժիշկ չի խրախուսում ինքնաբուժությունը, և նույն էլ՝ տնային պայմաններում նշանակված դիետան չի խրախուսվում մարզիչների և դիետոլոգների կողմից: Այսինքն, եթե մեկին օգնել է տվյալ դիետան, դա դեռ չի նշանակում, որ նա պետք է դիմացինին նույնը խորհուրդ տա, որովհետև օրգանիզմները տարբեր են:

Դիետա պահում են հիմնականում կանայք, և գոյություն ունի կանացի օրգանիզմի 6 տիպ: Այսինքն տալ դիմացինին խորհուրդ, առանց ֆիզիլոգիան իմանալու, դա նույն է, ինչ վերցնես ճնշման դեղն ու գլխացավի համար տաս, որովհետև քեզ օգնել է այդ դեղը, երբ ճնշման հետ խնդիր ունեիր: Յուրաքանչյուր օրգանիզմ ունի առանձնահատկություններ, որոնց հետ պետք չէ խաղալ:

-Ինչպե՞ս եք մոտիվացնում Ձեզ մոտ մարզվողներին:

-Անհատական մոտեցում: Օգտագործում եմ սպորտային հոգեբանությունը: Յուրաքանչյուրին բացատրում եմ, որ կողքինին պետք չէ նայել և ոչ մի անգամ իմ պարապողից գոհ չեմ լինում, որպեսզի հաջորդ օրը նա փորձի ավելի լավը դառնալ, որովհետև ես գիտեմ, թե ամեն մեկը ինչքան կարող է առաջ գնալ:

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր որոշել են զբաղվել ֆիթնեսով կամ ունեն դրա կարիքը, սակայն ծուլանում են:

-Խորհուրդ կտամ, որ իրենց ամեն օրվա կատարած աշխատանքից մի փոքր ժամանակ տրամադրեն սպորտով զբաղվելուն, որովհետև դա ավելի կարևոր է քան սերիալներն ու բամբասանքները:

Մանե Մինասյան

«Պատանի լրագրող» նախագծի համար

 

Հարցում
website by Sargssyan