Այսօր՝ 21 նոյեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
ԱԺ պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանի կենսագրությունը Ինչու՞ առաջադրվեցի թիվ 3 ընտրատարածքում Վաչագան Ղազարյանը կկալանավորվի. վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօ... ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույց... Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում...
ԼՐԱՀՈՍ
ԱԺ պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանի կենսագրությունը Ինչու՞ առաջադրվեցի թիվ 3 ընտրատարածքում Վաչագան Ղազարյանը կկալանավորվի. վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօրվա նիստը՝ մեկ նյութով ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույցում» Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում են իրենց հերթին. Երևանի քաղաքապետարան ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին «Պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Փաշինյանի ելույթը «Փարիզի խաղաղության համաժողով»-ում Կառավարությունն առաջարկում է նախագահի նստավայրը տեղափոխել Բաղրամյան, 26, վարչապետինը՝ Կառավարության տուն, համար 1 Ինչո՞ւ Վարդանյանների թիկնապահներին «ասֆալտին չփռեցին». «Ժողովուրդ» Մշակույթի նախարարությունը հրաժարվել է օգնել ժողովրդական արտիստին․ «Ժողովուրդ» ՊՆ բեռնատարի ողբերգական վթարի հետևանքով տուժածները. ցանկ Ի՞նչ կապ ունի ԳՇ պետը «Մարտի 1-ի»-ի գործի հետ. «Ժողովուրդ» ՀՀԿ-ական պատգամավորի որդին՝ ՔՊ ռեյտինգային թեկնածու. «Ժամանակ» Խաչատուրովը վերադարձել է․ «Ժողովուրդ» ՀՀԿ ցուցակում «դրսից» միայն մեկը կլինի․ «Հրապարակ» «Հեղափոխականների» անկշտությունը պարզապես ապշեցնում է․ «Հայոց աշխարհ» «Արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը» ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով վիրավորում ստացած 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են մարմնական վնասվածքներ ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել Մայքլ Դուգլասն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ և կիրակի օրերին Համաներմամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ Արա Բաբլոյանն ու նրա որդին չեն մասնակցելու ԱԺ ընտրություններին Վանաձորում կորել է աուտիզմով 12-ամյա երեխա Մարուքյանը թափով մտել է նախընտրական պայքարի մեջ. «Հրապարակ» Ընդդիմություն լինելը պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով. Վիգեն Սարգսյան Անշարժ գույքը թանկանում է․ «Ժողովուրդ» Դպրոցների շենքերը ձեր անձնական սեփականությունը չեն Անահիտ Բախշյանն ահազանգում է Դատախազության շուրջ սև ամպեր են կուտակվել․ «Ժողովուրդ» ՀՀԿ-ում եռուզեռ է․ «Հրապարակ» Քոչարյանի վրա «կեղտ բռնելու» վերջին հույսը մնացել է Սամվել Մայրապետյանը․ «Հայոց աշխարհ» Վահան Բաբայանն ու Հայկ Բաբուխանյանը բանակցում են․ «Հրապարակ» «Եթե համաներում տարածվի սասնա ծռերի վրա, ուրեմն ազատություն կարելի է տալ նաեւ հունանյաների բանդային» ԲԷՑ-ը ծառայում է ԲՀԿ-ի շահերին ու կրճատում փորձառու մասնագետներին Կարեն կարապետյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին Ոստիկանապետը երաշխավորում է, որ խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի բաժանվելու Հետաքրքիր փոփոխություններ՝ խոշոր հարկատուների ցանկում․ «Ժողովուրդ» Թոշակներ են յուրացրել․ «Ժողովուրդ» Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Ի՞նչ պետք է փոխանցեր Հայաստանի վարչապետը Բոլթոնին, ինչը չարվեց… Ժամկետային զինծառայող է մահացել «Ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ էլ քոչարյանամերձ ուժերի հետ չենք համագործակցելու». irates.am Ի՞նչ իմաստ ուներ 6 ամիս շարունակ կադրային ջարդ անել․ «Հրապարակ» Հետաքրքիր երևույթ՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում․ «Հրապարակ» Գաղտնալսման գործով փորձելու են կանչել բոլորին․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի թիմը որոշում է կայացրել. «Ժողովուրդ» Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ քարտուղա՞ր, թե՞ ԱԽ քարտուղար.«Հրապարակ» Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞.«Իրատես» Տեսահոլովակի պրեմիերա. Արմեն Հայրապետյան. Վերադարձ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը Մշակույթի նախարարությունը դեմ է «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու գաղափարին «Նախնական տվյալներով Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով» Հանրակրթության ոլորտի բյուջեն կաճի նշանակալից չափով «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը մասնակի փոխհատուցել է պետությանը պատճառված վնասը ՊԵԿ ավագ տեսուչը խաբեությամբ 5 մլն դրամ է հափշտակել ու ձերբակալվել. Տեսանյութ Երևան-Մոսկվա-Դամասկոս. չկորչել ճանապարհին. «168 Ժամ» Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մինիմալ են, հիմնականում նպատակային չեն. Նիկոլ Փաշինյան Քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությունը Արթուր Բաղդասարյանի ընկերությանը կրկին դատի են տվել․ «Ժողովուրդ» «Լույս» դաշինքն այլևս չկա Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին ընտրությունների արդյունքները չվիճարկելու դեպքում Սերժ Սարգսյանի գրասենյակը բնակարանից երկու անգամ հրաժարվելը հիմնավորել է անվտանգության նկատառումներով ԱԺ պատգամավորի առաջադրման համար տեղեկանք ստանալու կարգը Արել ենք առավելագույնը․ Միքայել Մինասյան. Տեսանյութ Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է շուրջ 800 կրակոց ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ ՀՀԿ պատգամավորը մտահոգված է Թորոսյանի հերթական գլուխգործոցը․ «Ժողովուրդ» Շարմազանովը՝ ռեյտինգային թեկնածու Լոռու մարզում․ «Ժամանակ» Որոշել են նախկին մարզպետի դասախոսություններով սերունդ կրթել․ «Հրապարակ» Ովքե՞ր են ուզում խցկվել ՔՊ ցուցակ․«Փաստ» Ով է Փաշինյանի հայտարարության հասցեատերը․ «168 Ժամ» Նորաթուխ պատգամավորը հիմա էլ դարձել է մոլի ՔՊ-ական. «Ժամանակ»

Վատ քաղաքականության թանգարանում

MOMA՝ Museum of Modern Art հապավումը լսել է արվեստի յուրաքանչյուր գիտակ։ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանն այդ կարգի ամենացնցող հաստատություններից մեկն է աշխարհում։ Անհամեմատ ավելի քիչ է հայտնի MOBA՝ Museum of Bad Art հապավումը. վատ արվեստի թանգարանը, որը գտնվում է Դեդհեմում՝ Բոստոնի մի թաղամասում։

Ավելի շուտ որպես կատակ մտահղացված թանգարանի առաջին ցուցանմուշն անհայտ նկարչի «Լյուսին՝ ծաղիկների դաշտում» նկարն էր, որը ներկայումս անվանում են ոչ այլ կերպ, քան MOBA-ի «Մոնա Լիզա»։ Աղբանոցում, որտեղեւ, բնականաբար, սույն ստեղծագործության իսկը տեղն էր, նկարը հայտնաբերեց Սքոթ Ռիլսոնը։ Նրան դա այն աստիճան նողկալի թվաց, որ որոշեց հրավիրել ընկերներին ու ծանոթներին՝ եզակի այլանդակությունը տեսնելու։

Հենց հանպատրաստից կազմակերպված ցուցադրության ժամանակ էլ ինչ-որ մեկը հուշեց ստեղծել արվեստի այնպիսի ստեղծագործությունների թանգարան, որոնք «չափից ավելի այլանդակ են, որ անտեսվեն»։ Թանգարանը հիմնադրվեց 1993 թվականին, եւ ներկայումս հավաքածուն բաղկացած է մի քանի հարյուր դիմանկարից, բնանկարից ու քանդակից։

Հաճախ տպավորություն ես ստանում, թե մեզանում էլ է բացվել վատ քաղաքականության յուրօրինակ թանգարան՝ Museum of Bad Politic, բազմաքանակ ցուցանմուշներով, որոնք չափազանց նողկալի են անտեսվելու համար։

Դժվա՞ր է տարիներով հետեւել Museum of Bad Politic-ում տեղադրված նմուշներին։ Եվ ոչ միայն հետեւել, այլեւ նկարագրել ու մեկնաբանել։ Ամեն ինչ կախված է մոտեցումից։

Գոյություն ունի առասպել, համաձայն որի Պյութագորասը՝ հունական Փլիունթոս քաղաքում հանդիպեց տեղի տիրակալ Լեոնին։ Վերջինս հարցրեց նրան. «Ո՞ր գիտությանն ես դու քաջատեղյակ»։ Պյութագորասը պատասխանեց. «Ոչ մի։ Ես միայն փիլիսոփա եմ»։ «Փիլիսոփա՞,- զարմացավ տիրակալը՝ առաջին անգամ լսելով այդ բառը։- Իսկ ի՞նչ բան է փիլիսոփայությունը»։

Պյութագորասը պատասխանեց. «Մարդկային կյանքը կարելի է համեմատել շուկայի կամ Օլիմպիական խաղերի հետ։ Շուկայում կան վաճառողներ ու գնորդներ, որոնք իրենց շահն են փնտրում։ Խաղերի մասնակիցները մրցում են հանուն փառքի եւ հռչակի։ Բայց կան նաեւ հանդիսատեսներ, որոնք հետեւում են այն ամենին, ինչ տեղի է ունենում իրենց աչքի առաջ։

Այդպես էլ մարդկանց կյանքում։ Նրանց գերակշիռ մասը ձգտում է հարստության ու փառքի, եւ սոսկ քչերն են անհաղորդ այդ մրցարշավին՝ զննելով ու հետազոտելով իրերի էությունը, ձգտելով ճանաչել ճշմարտությունը։ Այդ մարդիկ կոչվում են փիլիսոփաներ՝ իմաստության սիրահարներ, բայց ոչ սոֆոսներ՝ իմաստուններ, քանզի միայն աստվածությունը կարող է օժտված լինել իրական իմաստությամբ, իսկ մարդը կարող է սոսկ ձգտել դրան»։

Եթե հետեւել վատ քաղաքականության թանգարանում տեղադրված նմուշներին իսկական փիլիսոփաների պես՝ չմասնակցելով չգիտես ինչու քաղաքական կյանք հորջորջվող մրցարշավին, ապա դիմանալ կարելի է։ Եվ ո՜վ գիտե, միգուցե մեզ երբեւէ հաջողվի նույնիսկ հասու լինել ճշմարտությանը։
Սովորաբար հայրենի ընդդիմության ներկայացուցիչները հիշեցնում են բոլշեւիկների առաջնորդներին, որոնց մոտ անասելի գլխապտույտ առաջացրեց 1917 թվականի հոկտեմբերը։ Նրանք իրենց մեջ միանգամից ուժ զգացին սեփական շարժման հետագա ընդլայնման համար՝ ոչ միայն երկրի ներսում, որը դեռեւս վատ էր հասկանում, թե ինչ կատարվեց իր հետ, այլեւ տերության սահմաններից դուրս։

Տրոցկին արդեն 1917 թվականի հոկտեմբերի 26-ին Սովետների II Համառուսաստանյան համագումարում հրապարակավ հայտարարեց. «Ապավինում ենք մենք այն բանին, որ մեր հեղափոխությունը կհրահրի եվրոպական հեղափոխություն։ Եթե Եվրոպայի ապստամբած ժողովուրդները չճզմեն իմպերիալիզմը, ապա կճզմվենք մենք, դա կասկածից վեր է։ Կա՛մ ռուսական հեղափոխությունը պայքարի մրրիկ կբարձրացնի Արեւմուտքում, կա՛մ բոլոր երկրների կապիտալիստները կխեղդեն մերը»։

Լենինը 1918 թվականի հոկտեմբերին գրում էր Սվերդլովին ու Տրոցկուն. «Միջազգային հեղափոխությունը մոտեցել է այն հեռավորության, որ դրա հետ պետք է հաշվի նստել որպես մոտակա օրերի իրադարձության»։ Այնուհետ, արդեն 1919 թվականին՝ Կոմինտերնի 1-ին (հիմնադիր) կոնգրեսի փակման ժամանակ, իր ամփոփիչ խոսքում նա հաղորդեց, որ «պրոլետարական հեղափոխության հաղթանակը ողջ աշխարհում ապահովված է։ Մոտ է Միջազգային Սովետական հանրապետության հիմնումը»։

Կոմինտերնի Գործկոմի նախագահ Գրիգորի Զինովեւը 1919 թվականի հոկտեմբերին հայտարարեց, թե «մեկ տարվա ընթացքում համաշխարհային հեղափոխությունը կտարածվի Եվրոպայով մեկ»։
Այս կանխատեսումների խորապատկերին Նիկիտա Խրուշչովը, որը 60-ականների սկզբին խոստացավ կոմունիզմ կառուցել երկրում 1980 թվականին, թեթեւակի բորբոքված ռոմանտիկ է թվում։

Կրկնում ենք, լավատեսության առումով հայրենի ընդդիմադիրները բոլոր այս տարիներին ոչ մի բանով չեն զիջել բոլշեւիկներին։ Բայց այսօր վիճակը կտրուկ փոխվել է։ Դրա վկայություն է ծառայում հենց թեկուզ անցած շաբաթ ՀԺԿ փոխնախագահ ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ արած հայտարարությունը. «Հիմա մեր ակտիվի 30-40 տոկոսը ՀՀ-ում չէ։ Ծանր իրավիճակ է ե՛ւ հասարակության համար, ե՛ւ կուսակցությունների։ Ովքեր փորձում են ընդդիմադիր կուսակցություններին անդամակցել, աջակցել, տեղում ոչնչացնում են։ Այսօր իրավիճակը շատ տխուր է, ընդդիմադիր դաշտ գոյություն չունի»։
Այլ կերպ ասած, այսօրվա հայրենի ընդդիմադիրները ճգնում են ցույց տալ, թե ինչպես կարելի է լինել այնպիսի ընդդիմություն, որ անհնար է նույնիսկ վստահաբար ասել, թե կա՞ արդյոք երկրում ընդդիմություն։

Այսինքն՝ անհնար է ասել, թե չկա։ Բայց ասել, թե կա, նույնպես լեզուդ չի պտտվում։ Ինչ-որ առկայծող էություն է, որի հաջորդական նյութականացումն ու ապանյութականացումը որեւէ շոշափելի հետեւանքների չի հանգեցնում։
Իսկ ամենից հետաքրքիրն այն է, որ -3 միավոր ստացած Գ.Հարությունյանը ստեղծված իրավիճակի համար մեղադրում է իշխանությանը։ «Մենք ձեր թշնամիներն ենք, ուստիեւ դուք պարտավոր եք հոգ տանել մեր մասին»։ Նման տրամաբանությունը, համաձայնեք, մի տեսակ չափից ավելի պարադոքսալ է՝ նախատեսված թերեւս սրբերի համար։

Սա, թե կուզեք իմանալ, հերթական տեստն է՝ մեղսունակությունը, ավելի ճիշտ, անմեղսունակությունը պարզելու համար։
Կարծում ենք, ընդդիմությունը շուտափույթ պետք է կազմակերպի բրազիլական Phoneutria nigriventer թափառաշրջիկ սարդերի խմբաքանակի մաքսանենգ ներկրում երկիր։ Սրանք սիրում են սողոսկել անկողին, եւ, չգիտես ինչու, կծել բացառապես քնած տղամարդկանց։ Երբեմն դա հանգեցնում է մահվան, բայց առավել հաճախ՝ տեւական էրեկցիայի։ Միգուցե տղերքը վերջապես աշխուժանա՞ն։

Հակառակ դեպքում շուտով բոլորը կվերածվեն իսկական բուդդայականների։ Միս չեն ուտի, բլոճներին արահետի վրա չեն տրորի, եթե մոծակ տեսնեն՝ թաշկինակը կթափահարեն. թռիր այստեղից, Աստծո արարած... Եվ այդ ամենը՝ հանուն նրա, որ ցատկեն սանսարայի անիվից։ Ուղիղ, ինչպես ասում են, նիրվանա։

Ժամանակին Բուշ-կրտսերի օրոք ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը ծաղրի ալիք առաջացրեց, անելով հայտարարություն, որը շատերը համարեցին անհեթեթություն. «Կա այն, ինչի մասին մենք գիտենք, որ մենք դա գիտենք։ Կա այն, ինչի մասին մենք գիտենք, որ մենք դա չգիտենք։ Բայց կա նաեւ այն, ինչի մասին մենք չգիտենք, որ մենք դա չգիտենք»։
Ռամսֆելդի այս բառային թավուտների միջով անցնելը ամենեւին էլ դյուրին չէ։ Բայց միտքը, որ նա փորձում էր տեղ հասցնել նման նրբագեղ ձեւով, միաժամանակ ե՛ւ չափազանց ճիշտ է, ե՛ւ անչափ կարեւոր։ Այս կամ այն կարեւոր քաղաքական որոշումների ընդունման կամ չընդունման երկարաժամկետ հետեւանքները երբեմն սկզբունքորեն անհաշվարկելի են։

Գագիկ Մկրտչյան

«Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հոկտեմբերի 24-ի համարում

Հարցում
website by Sargssyan