Այսօր՝ 19 նոյեմբերի 2017թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Ժամանակն է դադարեցնել Սորոսի գործունեությունը Հայաստանում Ամփոփում ենք անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները Ուսանողների և կառավարության երկխոսությունը կառուցողական կլինի ՃՏՊ Աշտարակ քաղաքում Դարակազմիկ փոփոխություններ չեն ակնկալվում Ինչի մասին էին լռում տարկետման հարցով բողոքողները Մատից հետո էլ ի՞նչ ելք Համաշխարհային լիդերները մանուկ հասակում, երբ դեռ չգիտեին իրենց ապագայի մասին Ժողովրդական խղճի կենդանի խորհրդանիշների մասին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց առանց Մխիթարյան
ԼՐԱՀՈՍ
Ժամանակն է դադարեցնել Սորոսի գործունեությունը Հայաստանում Ամփոփում ենք անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները Ուսանողների և կառավարության երկխոսությունը կառուցողական կլինի ՃՏՊ Աշտարակ քաղաքում Դարակազմիկ փոփոխություններ չեն ակնկալվում Ինչի մասին էին լռում տարկետման հարցով բողոքողները Մատից հետո էլ ի՞նչ ելք Համաշխարհային լիդերները մանուկ հասակում, երբ դեռ չգիտեին իրենց ապագայի մասին Ժողովրդական խղճի կենդանի խորհրդանիշների մասին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց առանց Մխիթարյան 29-ամյա երիտասարդն իր ստեղծած կայքում ապօրինի տարածել է «Շանթ»-ի սերիալները Եթե ունեք ապօրինի զենք-զինամթերք, հանձնեք ոստիկանություն. Ոստիկանություն. Տեսանյութ ՃՏՊ Սարալանջի պողոտայի և Ա. Արմենակյան փողոցի խաչմերուկի մոտ Ավանում կատարված կողոպուտը բացահայտվեց 3 օրում. Տեսանյութ Աբովյան քաղաքի թիվ 6 ավագ դպրոցը կկրի գնդապետ Արթուր Վանոյանի անունը. Տեսանյութ Արգենտինական ռազմական նավատորմը շարունակում է որոնողական աշխատանքները Սաադ Հարիրին Լիբանանի նախագահին հայտնել է երկիր վերադառնալու մասին Լարիսա Ալավերդյանը Սումգայիթի ջարդերը ցեղասպանություն որակելու անհրաժեշտություն է տեսնում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում չէ Կամո Հովհաննիսյանը դարձել է գոլի հեղինակ իր ակումբում Դպրոցական տղան բարեգործական մրցաշար է կազմակերպել Grenfell Tower աշտարակի աղետից տուժածների համար «Շիրակ»-ին հաջողվեց խուսափել պարտությունից «Գանձասար-Կապան»-ի դեմ խաղում Հունաստանում Թուրքիայի հյուպատոսի օգնականն անհետացել է Բուքինգհեմշիրի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախման հետաքննությունը վերսկսվում է ԱԺ-ի 4 խմբանկցության պատգամավոր մասնակցել են ծառատունկի. Լուսանկարներ Հունաստանում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի Բաքվում հայերի ջարդի ականատեսը կոտորածները մոռացության չմատնելու կոչ է անում Ուկրաինան և Վրաստանը պատրաստ չեն միանալ ՆԱՏO-ին Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն «Սովորական ցեղասպանություն» նախագիծը հանդես կգա նոր ծրագրերով Կարակասի քաղաքապետը տնային կալանքից խուսափելու համար փախել է երկրից Արցախյան հարցը մեզ համար աքսիոմատիկ գերակայություն է. Արմեն Աշոտյան Ամուլսարի հանքը շահագործող ընկերությունը հերքում է ցիանիդի արտահոսքը շրջակա միջավայր Նորագույն օդերևութաբանական արբանյակ է տիեզերք արձակվել Դոնալդ և Մելանյա Թրամփների հարսանեկան տորթի կտորը կհանվի աճուրդի Օդանավակայանում լքված շունը մահացել է տիրոջ կարոտից Ամուլսարի ոսկու հանքավայրում կաշխատեն «Կատերպիլար»-ի 65 միլիոն դոլար արժողությամբ տեխնիկայով 54 հազար դոլար եկամուտ, 10 մլն դրամ փոխառություն. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի ունեցվածքը Օդի ջերմաստիճանը կփոխվի Ահա թե ինչ տեսք ունեն մարդիկ, 1, 2 և 3 բաժակ գինի խմելուց հետո. ֆոտոշարք Վարչապետը ծանոթացել է կադաստրի համակարգի ընթացիկ աշխատանքներին. Լուսանկարներ Պատրաստում ենք անմահական լահմաջո Պուգաչովան և Գալկինը պսակադրվել են Առաջին շրջիկ գրադարանները Եվրոպայում.ֆոտոշարք Իրադրությունը շփման գծում Սիրիայում մեկ օրում ստորագրվել է զինադադարին միանալու երկու համաձայնագիր Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է անվանի բժիշկ Լեո Բոկերիային. Լուսանկարներ Երեխաների համաշխարհային օրվա առթիվ Ազգային ժողովում կկազմակերպվի հատուկ նիստ Իրանի դեմ պատժամիջոցները չեն արգելում Թեհրանին մարդասիրական օգնություն տրամադրել. ԱՄՆ-ի ֆիննախ Թուրքիայում հետաքննություն կսկսվի Էրդողանին վիրավորելու համար Հայաստանը կդառնա ԵՄ հետ շրջանակային համաձայնագիր ստորագրող առաջին ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկիրը Մարկոս Պիզելին մասնակցել է «Ալ-Շաբաբ»-ի հերթական խաղին Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Կանադա Գողություն կատարելու կասկածանքով Երևանում 19-ամյա աղջիկը բերման է ենթարկվել Հունահռոմեական հինգ ըմբիշ հանդես կգան Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Չինաստանում 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արգենտինայի նախագահի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիան խորհրդատվությունների համար հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին Արազ Օզբիլիսը գոլի հեղինակ է դարձել «Բեշիկթաշ»-ի երիտասարդական թիմի կազմում Սպա-հոգեբանների և ԱՀՏԱ սպաների մասնագիտական հավաքներ Հրդեհ Արփի գյուղում Մոսկվայի «Արարատ»-ը նոր նախագահ ունի ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են Կոտայքի տարածաշրջանային քոլեջի տնօրենը չարաշահել է իր լիազորությունները. Տեսանյութ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության պատվիրակությունն այցելել է ՀՀ ոստիկանություն Սպասվում է առանց տեղումների եղանակ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` նոյեմբերի 16-ից 17-ը. Տեսանյութ Հանձնաժողովը ՀՀ ոստիկանապետին կդիմի չորս ծառայողի ոստիկանությունից ազատելու հարցով Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցը կրում է գնդապետ Արթուր Վանոյանի անունը Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատ»-ի նախագահ Զլատան Իբրահիմովիչը և Պոլ Պոգբան կմասնակցեն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղին Բռնություն ոստիկանության աշխատակցի նկատմամբ. մեկ անձ ձերբակալվել է Լևոն Մկրտչյանը գոհունակություն է հայտնել Հայաստանում Գյոթեի անվան կենտրոնի բացման կապակցությամբ Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 3-ը Գեղարքունիքի մարզում անցկացվեց հակամանրէային դեղորայքի օգտագործման և բուժման իրազեկում Ռուսական կայքը ֆիլմ է նկարահանել Հայաստանի վայրի բնության մասին Երևանի ժամանցի վայրերում տեղադրվել են ցուցանակներ Վստահ եմ, որ միայն ձեր միջոցով մենք կարող ենք թռիչքային զարգացումներ ունենալ. ՀՀ վարչապետ. Լուսանկարներ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Թոնի Ֆաղելին հետևել են Երևանի շախմատի առաջնության ընթացքին

Կամ անտեղյակ են, կամ փորձում են մոլորեցնել հասարակական կարծիքը

Անորոշություններով, հակասություններով, անհեթեթություններով լի «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի շուրջ բուռն քննարկումներն ու բանավեճերը շարունակվում են:

Այդ նախագիծը, որն իրավական առումով ուղղակի խոտան է, օրենքի վերածվելու պարագայում զգալիորեն ավելացնելու է ամուսնալուծությունների թիվը, նվազեցնելու է ամուսնությունների ու, բնականաբար, մանկածնության թիվը, քանդելու է հասարակության բնական եւ հիմնական բջիջը հանդիսացող բազմահազար ընտանիքներ, կարճ ասած, ունենալու է հրեշավոր հետեւանքներ, որոնք սպառնալիք են նաեւ մեր ազգային անվտանգության հանդեպ:

Հիշյալ օրենքի ընդունման ակտիվ ջատագովներից է նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի քարտուղար, «Ելք» դաշինքի ցուցակով ընտրված ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը: Ահա օրերս 1in.am կայքին տված նրա հարցազրույցից, ինչպես նաեւ «Ելակետ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում նրա խոսքից երկու մեջբերում. «Օրենքը չընդունելու հետ կապված որեւէ դեմ արտահայտվող կարծիք ինձ համար ընկալելի չէ եւ առհասարակ արգումենտացիա չկա այդտեղ», «Օրենքի գոյությունն անհրաժեշտ է, եթե անգամ այն փրկելու է մեկ կնոջ կյանք, իսկ մենք գիտենք, որ դեպքերը շատ են...»:

Մի կողմ թողնենք պատգամավորի լեզվի սայթաքումը, այսինքն` այն, որ «Օրենքն ընդունելու» բառերի փոխարեն «Օրենքը չընդունելու» ասելով ու հավելելով, որ դրա հետ կապված որեւէ դեմ արտահայտվող կարծիք իր համար ընկալելի չէ, ինքն էլ հայտնվեց տվյալ օրենքի ընդունումը մերժողների, օրենքը չընդունելու տեսակետն արտահայտողների շարքում: Մենք գիտենք, թե նա իրականում որ շարքում է:

Ինչ վերաբերում է «դեմ» կարծիքների ընկալելի լինել-չլինելուն, ապա այս կամ այն կարծիքի ընկալելի լինել-չլինելը տվյալ անձի գիտակցության մակարդակից է կախված, եւ այս առումով խնդիր չենք տեսնում: Շատ ուրիշների համար այդ կարծիքները ե՛ւ ընկալելի են, ե՛ւ ընդունելի:

Խնդիր կա, սակայն, Թանդիլյանի խոսքի 2-րդ բաղադրիչի առումով, թե «Օրենքը չընդունելու հետ կապված... առհասարակ արգումենտացիա չկա»: Սա նշանակում է, որ պատգամավորը հարցազրույց տալուց առաջ կամ տեղյակ չէր օրենքը չընդունելու հետ կապված եւ ասպարեզում առկա փաստարկներին, կամ իրականությունը կեղծելով՝ փորձում է մոլորեցնել հասարակական կարծիքը:
Կան փաստարկներ, դրանցից մեկն այն է, որ օրենքի ընդունումն անհրաժեշտ չէ, քանի որ հիշյալ խնդիրը հնարավոր է լուծել Քրեական օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, Քաղաքացիական օրենսգրքում, Ընտանեկան օրենսգրքում, «Ոստիկանության մասին», «Երեխայի պաշտպանության մասին» օրենքներում, իրավական այլ ակտերում համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարելով: Որեւէ մեկը կարո՞ղ է փաստարկված հերքել, որ վերոնշյալն անհնար է...

Օրենքի ընդունումն անհրաժեշտ չի համարվում նաեւ այն առումով, որ դրա ընդունման հասարակական պահանջը չկա, այն արհեստածին է: Ինչո՞ւ է պատգամավորն ասում, որ «Օրենքի գոյությունն անհրաժեշտ է, եթե անգամ այն փրկելու է մեկ կնոջ կյանք»: Ի՞նչ է` մեր ընտանիքներում բռնարարքներ գործողները միայն տղամարդի՞կ են, զոհերը կամ տուժածները` միայն կանա՞յք։
Այո, մեկ մարդու կյանքը փրկելն էլ կարեւոր է, բայց 1 մարդու կամ տարվա ընթացքում, ըստ 2015թ. պաշտոնական վիճակագրության, 6 մարդու կյանք փրկելու համար առանձին օրե՞նք են ընդունում։ Այո, բռնությունը անընդունելի, դատապարտելի արարք է, սակայն այդ դեպքում եկեք համանման օրենքներ ընդունենք նաեւ տրանսպորտում, դպրոցում, բուհում, աշխատավայրում եւ այլուր բռնության կանխարգելման եւ բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին: Կընդունե՞նք... Իհարկե ոչ:

Եվ ամենակարեւորը` օրենքի գոյությունն անհրաժեշտ չէ, որովհետեւ այն թեկուզ մեկ հոգու կյանք չի կարող փրկել ու չի փրկելու: Ի՞նչ է, զայրույթի պահին կամ կանխամտածված կերպով, ասենք, կնոջը սպանող ամուսինը կամ ամուսնուն սպանող կինն իրենց այդ քայլից առաջ բացելու, կարդալո՞ւ են հիշյալ օրենքը եւ իրենց այդ մտադրությունից հե՞տ են կանգնելու։ Կամ` մեր հասարակությունը, չնչին բացառությունը չհաշված, ընդհանրապես կարդալո՞ւ է այդ օրենքը, որ հետո գոնե հիշի (եթե, իհարկե, հիշի), թե ինչ էր գրված:

Եթե նույնիսկ բոլորն էլ կարդան եւ մինչեւ իրենց կյանքի վերջը հիշեն օրենքում գրվածը, դրանում այդ ի՞նչ է գրված, որ անձին հետ կպահի կամ կարող է հետ պահել իր ընտանիքի այս կամ այն անդամին սպանելու քայլից ու կփրկի նրա կյանքը, եթե իր ընտանիքի անդամի վրա ձեռք բարձրացնող այդ անձը ունեցել է տվյալ մտադրությունը: Բացարձակապես ոչինչ գրված չէ ու չէր էլ կարող գրված լինել: Իր կնոջը սպանող ամուսնուն կամ ամուսնուն սպանող կնոջը նույնիսկ ցմահ բանտարկություն նախատեսող Քրեական օրենսգիրքը չի կանգնեցնում:

Ինչ վերաբերում է օրենքի նախագծով նախատեսված անհապաղ միջամտության որոշմանը, ապա մեկ այլ առիթով կհիմնավորենք, որ այն հակառակը, շատ դեպքերում խթանելու է ընտանիքներում վեճն ու կռիվը, բռնությունները, տեղիք է տալու վրեժխնդրության, ամուսնալուծությունների, ավելին` հենց անհապաղ միջամտության որոշումը (անձին իր իսկ տնից, ընտանիքից մինչեւ 20 օրով անհապաղ արտաքսելու եւ նույնիսկ 100 մետրից ավելի մոտ չթողնելու) կարող է հանգեցնել բազմաթիվ սպանությունների, այդ թվում՝ ոստիկանների:

Հեղինակ՝ Արթուր Հովհաննսիյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հոկտեմբերի 24-ի համարում

Հարցում
website by Sargssyan