Այսօր՝ 22 հունվարի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Այնքան նման, որ արդեն հավատում ես կլոնավորմանը. Ֆոտոշարք «Նկատելի է, որ Արմեն Սարգսյանը եկել է ինչ-որ պայմանով» Միջազգային հետախուզման մեջ է գտնվում Հայաստանի տարածքում հափշտակված 163 ավտոմեքենա Երևանում գողացված բանկային քարտով փորձել են գումար կանխիկացնել Արմեն Սարգսյանը Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Չեմ կարծում, որ կանաչ «Ժիգուլի»-ն հրելը կրեատիվ մտածողության արդյունք է. Աղվան Վարդանյան Վահրամ Բաղդասարյանը Հայաստանում առկա գնաճը վերահսկելի է համարում Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակի... Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները
ԼՐԱՀՈՍ
Այնքան նման, որ արդեն հավատում ես կլոնավորմանը. Ֆոտոշարք «Նկատելի է, որ Արմեն Սարգսյանը եկել է ինչ-որ պայմանով» Միջազգային հետախուզման մեջ է գտնվում Հայաստանի տարածքում հափշտակված 163 ավտոմեքենա Երևանում գողացված բանկային քարտով փորձել են գումար կանխիկացնել Արմեն Սարգսյանը Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Չեմ կարծում, որ կանաչ «Ժիգուլի»-ն հրելը կրեատիվ մտածողության արդյունք է. Աղվան Վարդանյան Վահրամ Բաղդասարյանը Հայաստանում առկա գնաճը վերահսկելի է համարում Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Երևանի Սունդուկյան փողոցի տներից մեկում աղջկա դի է հայտնաբերվել Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները Ըստ Փոստանջյանի՝ մենք ազդեցություն ունենք նաև ԱՄՆ իշխանությունների վրա. Վահրամ Բաղդասարյան ՍԱՊԾ-ն թույլատրել է երկու արտադրամասի վերսկսել աշխատանքը ԿԲ-ն հուշագիր է ստորագրվել Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հետ Նախագահն ապացուցեց, որ ինքը ինքնուրույն խաղացող է և ոչ կառավարելի Արմավիրի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել «Հետաքրքիր է՝ եթե Արմեն Սարգսյանը չլիներ ՀՀԿ-ի թեկնածուն, ապա ի՞նչ դիրքորոշում կունենար «Ելք»-ը» Ֆեդերերը դուրս եկավ քառորդ եզրափակիչ «Ելք»-ը կհանդիպի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ Արգելվել է Զարուհի Փոստանջյանի մուտքը Վրաստան. (տեսանյութ) Սիրահարվել եմ քեզ. Իվետա Մուկուչյանը հրապարակել է նոր տեսահոլովակի թիզերը (տեսանյութ) «Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է նոր փուլ» Պրեմիերա. Միշո - էսօր Նախագահի թեկնածուի հետ ոչ պաշտոնական հանդիպում ենք ունեցել. Աղվան Վարդանյան Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ գյուղնախարարության 2017թ. աշխատանքը «Ռոսիա» կինոթատրոնի դահլիճի պատին մոզաիկայի մրցույթ են հայտարարել. տխուր է». Հրաչ Պողոսյան ՍԱՊԾ-ն սննդակարգի լայնածավալ հետազոտություն կանցկացնի Կանանց հավաքականի արժանի շախմատիստուհին՝ Սիրանուշ Ղուկասյան «Կես միլիոն հայ ներկայացված ամենատարբեր ոլորտներում» Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստվել է 176 աղջիկ Առողջապահության նախարարության 2017թ. աշխատանքը բացասական է գնահատել հարցվածների 42%-ը Մխիթարյանը ծննդյան օրը նշել է ընկերների հետ (լուսանկար) Արմավիրում հրդեհված տանը դի է հայտնաբերվել ՄԱԿ-ի ԱԽ-ում երկուշաբթի կքննարկվի Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների հարցը Գենետիկ մուտացիաներ, որոնց ենթարկվել է մարդկությունը. The Independent Քրդական զորամիավորումները 5 թուրքական տանկ են ոչնչացրել Աֆրինում «Միլանը» կամային հաղթանակ տարավ «Կալյարիի» նկատմամբ Երևանում փրկարարները հոսպիտալացրել են բնակարանում անօգնական վիճակում հայտնաբերված 27-ամյա բնակչին «Մոնակոն» հաղթեց 10 ֆուտբոլիստով մնացած «Մեցին» Նադալը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության հաջորդ փուլ Ֆրանսիան կոչ է անում Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ շտապ նիստ գումարել Նոյակերտ գյուղում 2000 հակ անասնակեր է այրվել Տաք գլինտվեյն՝ ցուրտ երեկոների համար. ինչպե՞ս պատրաստել Երեկոյան կինոդիտում. «Յոթ կյանք» Կիևում 2017 նոյեմբերին առևանգված երկու ՀՀ քաղաքացիները ազատության մեջ են Հրշեջները մարել են Սպիտակում բռնկված հրդեհը Սիրիայի քրդերը հայտնել են թուրքական ուժերն Աֆրինից հետ շպրտելու մասին Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Հրանտ Մելքումյանի մահվան կապակցությամբ Բրիտանուհին ամուսնացել է կարիբյան ծովահենի ուրվականի հետ Այնթափում ավտոմեքենա է այրվել Գիտնականները բուծել են բանջարեղեն, որը կարող է աճել Մարսի պայմաններում Հրշեջները մարել են Մոսկովյան փողոցում բռնկված հրդեհը Ադրբեջանն Արցախի դեմ տնայնագործական զինամթերք է կիրառել ՀՌՕ-ն ձեռնամուխ է եղել ականաորոնողական ծառայության հաշվարկների պարապմունքներին Հունվարի 24-26-ը Հայաստանում տեղումներ են սպասվում Apple-ը 30 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ի տնտեսության մեջ Հայտարարվել է կինոքննադատների՝ բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմը Պրեմիերա. U2 - Get Out Of Your Own Way Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում է (տեսանյութ) Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Գիտնականների պնդմամբ՝ դեռահասության տարիքը հարկավոր է ավելացնել մինչեւ 24 տարեկան Մահացել է Սարգիս Հացպանյանը Ադրբեջանը անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ ականանետի արկ է կիրառել Հանցավոր համագործակցություն ստեղծելու և նախապատրաստելու համար մեղադրանքներ են առաջադրվել ՖԻՄԱ-ն հաղթեց «Արցախ»-ին 11 ամիս առաջ կատարված ավազակային հարձակումը բացահայտվեց է (տեսանյութ) «Արսենալ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Քրիստալ Փելաս»-ին Sտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար Մխիթարյանը վերջնական համաձայնության է եկել «Արսենալ»-ի հետ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը դժվարին հաղթանակ տոնեց «Բանանց»-ն ընկերական խաղում կմրցի «Արմավիր»-ի հետ Բ. Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը դադարեցրել է աշխատանքը Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի առաջնության առաջատարներն են ԱՄՆ կողմից Սիրիայում անվտանգության ուժերը Թուրքիային ուղղված վտանգ չի պարունակում. Պետդեպ Ավարտվեց շախմատի Հայաստանի կանանց առաջնությունը Արագության գերազանցումն ու անսթափ վիճակում վարելը ավտովթարների հիմնական պատճառներն են

Փոփոխությունները միտված են բանակի հանդեպ վստահության ամրապնդմանը

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երեկ քննարկեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նախագիծը: Որո՞նք են նման օրենքի ընդունման նպատակները։
Ըստ հիմնական զեկուցող, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ զինվորական ծառայությունը պետք է դարձնել սոցիալական «վերելակ», ասել է թե՝ հարկավոր է իրականացնել մի շարք սոցիալական ծրագրեր. բնակարանային, կրթական, նաեւ փոքր գյուղատնտեսության խթանման ծրագրեր: Ինչպես նաեւ օրենքը միտված է պահեստազորի արդյունավետության բարձրացմանը, տարկետումները արտոնություններով փոխարինելուն, եւ վերջապես, զինված ուժերի նկատմամբ հասարակական վստահության ամրապնդմանը:

ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԿԾԱՌԱՅԵՆ ՆՈՒՅՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Ի՞նչ փոփոխություններ է առաջարկում նախագիծը գործող օրենսդրության մեջ: Այսպես. նախատեսված է տարածքային սահմանափակումների վերացում. խոսքը վերաբերում է տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու պահանջին: Վիճակահանության ժամանակ, անկախ բնակության վայրից, պայմանները բոլորի համար կլինեն հավասար:

Սրա փոխարեն կգործեն, նախարարի ձեւակերպմամբ, բովանդակային արտոնություններ: Առաջին արտոնությունը կլինի այն, որ որոշ կատեգորիաներ մարտական հերթապահության մեջ չեն ներգրավվի. «Մենք ասում ենք՝ եթե քաղաքացին ընտանեկան պայմաններով թելադրված, ունի արտոնություն, ապա նա չի կարող ներգրավվել մարտական հերթապահության մեջ»:

Երկրորդ արտոնությունը 6 ամիսը մեկ տրվող լրացուցիչ արձակուրդն է: Եթե սովորական ծառայության մեջ գտնվող զինվորն ունի մեկ արձակուրդի իրավունք, ապա արտոնություն ունեցողը վեց ամիսը մեկ կստանա արձակուրդ եւ երեք անգամ ծառայության ընթացքում տանը կլինի:

Կվերացվեն զինկոմներին կից գործող տեղական զորակոչային հանձնաժողովները, ինչը նախարարը համարեց չգործող, ձեւական կառույցներ, որոնք ընդամենը պատասխանատվությունը լղոզելու հնարավորություն են ստեղծում:

Ինչպես հայտնի է, զորակոչիկների բուժզննման կազմակերպման պատասխանատվությունը ներկայումս վերապահված է ԶԲՀ-ների՝ զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովներին: Նախարարը նկատեց, թե դրանցում իրականացվում է ոչ արդյունավետ ու ռիսկային գործընթաց, քանի որ հանձնաժողովը, լինելով որոշում կայացնող մարմին, չունի լրացուցիչ զննում անցկացնելու գործիքակազմ, այսինքն՝ հանձնաժողովի գործառույթն է նորակոչիկին ուղարկել շրջանային պոլիկլինիկա, այնտեղից թուղթ ստանալ, դրա հիման վրա կայացնել որոշում: Մինչդեռ նախագծով նախատեսվում է, որ որոշում պետք է կայացնի պոլիկլինիկան, նշելով՝ նորակոչիկը ենթակա՞ է զորակոչի, թե՞ ոչ, ունի՞, թե՞ չունի սահմանափակումներ: Այս որոշումն էլ իր հերթին կվերահսկվի վերադաս հանձնաժողովի կողմից, որը կունենա լրացուցիչ փորձագիտական հնարավորություններ:

Ընդլայնվել է նաեւ եղբայրների ծառայության կարգը: Եթե գործող օրենքով իրենց ցանկությամբ միեւնույն զորամասում ծառայություն կարող էին անցնել միայն նույն զորակոչի ընթացքում զորակոչված եղբայրները, ապա հիմա առաջարկվում է հանել «նույն զորակոչ» ձեւակերպումը: Ու եթե անգամ եղբայրները նույն զորակոչի ժամանակ չեն զորակոչվել բանակ, ապա իրենց ցանկությամբ կարող են ծառայել նույն զորամասում, ինչը, ըստ նախարարի, կհեշտացնի ծնողների այցելությունները, նաեւ եղբայրների համար կձեւավորի բարոյահոգեբանական առումով բարենպաստ մթնոլորտ:

ԲԱՆԱԿՈՒՄ ՍՊՈՐՏՎԱՇՏԵՐ
ԷԼ ՉԵՆ ԳՈՐԾԻ

Պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը նախագծի բացերից մեկը համարեց այն, որ զինված ուժերում կվերանան սպորտային վաշտերը, որտեղ ծառայում են սպորտի ոլորտում բարձր ցուցանիշներ գրանցած անձինք. «Այդ վաշտը եթե չգործի, կվնասվի սպորտը»:

Սակայն նախարարը կարծում, է որ սպորտվաշտի գոյությունը բանակում չարդարացված հսկայական ծախս է պետության համար։ Մի շարք քաղաքացիներ զորակոչվում են զինվորական ծառայության, պետությունը նրանց վրա մեծ ֆինանսներ է ծախսում, նրանք գտնվում են պարբերաբար մարզումների մեջ՝ սպորտային ֆեդերացիաների տրամադրության տակ, գրեթե զորամասում չեն լինում:

Ըստ նախարարի՝ պահելով սպորտվաշտերը՝ «Մենք դրանով փորձում ենք փրկել նրանց երեսը, ասելով, որ ծառայում են, որ կատարում են իրենց պարտքը հայրենիքի հանդեպ»։ Դրա համար այս ձեւականությունից ազատվելու ելք են գտել, որը կկիրառվի այս զորակոչի ժամանակ. սպորտում՝ օլիմպիական խաղերում, Եվրոպայի, աշխարհի, նաեւ պատանեկան առաջնություններում արդյունքներ գրանցած անձինք կստանան 3 տարի ժամկետով տարկետում՝ կառավարության որոշմամբ: Իսկ երեք տարի անց այդ արդյունքները չկրկնելու դեպքում կզորակոչվեն բանակ:

Հեղինակ՝ Ա. Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հոկտեմբերի 24-ի համարում

 

Հարցում
website by Sargssyan