Այսօր՝ 18 հոկտեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Շտապօգնության նոր մեքենաները ՀՀ են բերվել Լևոն Ալթունյանի շնորհիվ․ «Ժողովուրդ» Մանվել Գրիգորյանը մահամերձ է. «Ժողովուրդ» Աջ ղեկով մեքենաները «գերի են ընկել»․ «Ժողովուրդ» Ապագա ԱԺ նախագահի երեք թեկնածուները․ «Հրապարակ» ՀՀԿ-ական նախկին պատգամավորը եւ դատախազի տեղակալը դատի է տվել Սերժ Սարգսյանին. «Ժողովուրդ» Մահացել է Արա Գյուլերը «ՀՀԿ-ում կան ինտելեկտուալ ու կարող մարդիկ, սակայն նրանցից մի քանիսն այլեւս ընկալելի չեն հասարակությա... Հայաստանում պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներն ունեցել են ընդամենը 5 տոկոս ընդգրկվածություն Խիստ մտահոգիչ եմ համարում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի լուծարումը. Արմեն Աշոտյան Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
ԼՐԱՀՈՍ
Շտապօգնության նոր մեքենաները ՀՀ են բերվել Լևոն Ալթունյանի շնորհիվ․ «Ժողովուրդ» Մանվել Գրիգորյանը մահամերձ է. «Ժողովուրդ» Աջ ղեկով մեքենաները «գերի են ընկել»․ «Ժողովուրդ» Ապագա ԱԺ նախագահի երեք թեկնածուները․ «Հրապարակ» ՀՀԿ-ական նախկին պատգամավորը եւ դատախազի տեղակալը դատի է տվել Սերժ Սարգսյանին. «Ժողովուրդ» Մահացել է Արա Գյուլերը «ՀՀԿ-ում կան ինտելեկտուալ ու կարող մարդիկ, սակայն նրանցից մի քանիսն այլեւս ընկալելի չեն հասարակության կողմից» Հայաստանում պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներն ունեցել են ընդամենը 5 տոկոս ընդգրկվածություն Խիստ մտահոգիչ եմ համարում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի լուծարումը. Արմեն Աշոտյան Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել ՀՅԴ-ում Հրանտ Մարգարյանին փոխելու տրամադրություններ են հասունացել․ «Ժողովուրդ» Սահմանախախտների խումբ են ձերբակալել Մի բան է, երբ քաղաքացին է անում, մեկ այլ բան՝ երբ վարչապետը․ «Հրապարակ» «Պոպուլիզմ, գումարած բռնոցի բացթողոցի...բացեք Ձեր աչքերը տիկնայք եւ պարոնայք» Գևորգ Կոստանյանը Նիկոլ Փաշինյանին սատարելը չի համարում շեղում իր սկզբունքներից Նախարարի մտքերը Փաշինյանի հայտարարություններից տարբերվում են․ «Հրապարակ» ՀՀԿ հայտնի քառյակին չեն զանգել, բայց նրանցից մեկը զանգել է ՔՊ-ին.«Իրավունք» Նիկոլ Փաշինյանը հարկ չհամարեց շնորհավորելու Հայ մամուլի օրը. «Ժողովուրդ» Փաշինյանը խոստացել է լուծել Ավշարի Արայիկի «դրածոյի» հարցը. «Ժամանակ» Արտահերթ ընտրությունները կարող է նոր քաղաքական մենաշնորհի հանգեցնել․ Քոչարյան Ինչն է խանգարել ՀՀ վարչապետին ՀՀ ոստիկանապետ նշանակել Հունան Պողոսյանին.«Ժողովուրդ» Ական Փաշինյանի իշխանության տակ. Ինչ կլինի, եթե «Սասնա ծռերը» չանցնեն ԱԺ.«Փաստ» Փաշինյան-Թրամփ հանդիպում կլինի. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Արմեն Սարգսյանն ինքն իրեն պարգևատրել է. «Հրապարակ» ՀՅԴ-ն չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել. Արմեն Ռուստամյան Դատախազությունը Բարսեղ Բեգլարյանի քրգործը ետ է ուղարկել ՔԿ. «Հրապարակ» Գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է և հանրության շրջանում լայն ճանաչում ունի. Արթուր Վանեցյան Իշխանությունները «թո՞զ են փչում» Վենետիկի հանձնաժողովի աչքերին․ «168 Ժամ» Արթուր Վանեցյանի բաջանաղն ու քավորը՝ նախարարներ. «Ժամանակ» Ինչո՞ւ Հունան Պողոսյանը մարզպետ նշանակվեց․ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը. Տեսանյութ Պարզվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու պատվիրատուն Վարչապետը երեկոյան հրաժարական կտա 2019 բյուջեն «գրվեց սառույցին» իր թռիչքաձեւ աճով. Վահան Բաբայան Սերժ Սարգսյանն արտերկրի հետ կապը չի կորցրել.«Հրապարակ» Վարչապետի հրաժարականը՝ այսօր. Սահմանադրության մեջ հետաքրքիր լուծումներ են թաքնված.«Ժողովուրդ» Եթե «դուխով», ապա մինչև վերջ Ապօրինի հատել էր հայ-թուրքական սահմանը Երևանի ավագանու երեք անդամներ մանդատից հրաժարվել են Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Bloomberg-ին Մեղադրանք է առաջադրվել Դոնի Ռոստովում հայ գործարարի նկատմամբ սպանության փորձ կատարելու համա Անհայտ անձը կրակոցներ է արձակել Գլենդելի հայկական ռեստորաններից մեկում. կա զոհ և վիրավոր Եվս երկու կարեւոր դրվագ ԵԽԽՎ-ից. Ադրբեջանի հերթական չստացված սադրանքը. Ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը Նախկին քաղաքապետերը Մարությանի երդմնակալության հրավեր չեն ստացել․ Aravot.am Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին. Aysor.am Մարտի 1-ի գործը գտնվում է ակտիվ փուլում. Սասուն Խաչատրյան Արդյունաբերական Հայաստանի թշվառ շքեղությունը․ 168․am Հովիկ Աբրահամյանին պատականող տարածքներում առգրավված զենքի և Մարտի 1-ի դեպքի վայրից հայտնաբերված պարկուճների միջև համընկում չկա. ՀՔԾ պետ Հոկտեմբերի 21-ի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի 128 թեկնածու ՀԱՊԿ ԽՎ-ն ՀՀ-ից կտեղափոխեն այլ երկիր․ «Իրավունք» Դավաճանել են ՀՀԿ-ից ամենաշատն օգտվածները․ նախկին ՀՀԿ-ական․ «Հրապարակ» Մինչև տարեվերջ բնակարաններն ավելի կթանկանան. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է Վահան Բաբայանը հաղորդման կեսից լքել Հանրայինի տաղավարը Ալեքսանդր Սարգսյանի որդու թիկնապահն ազատ է արձակվել․ «Ժողովուրդ» Երդման արարողությանը հրավիրվել են նաև նախկին քաղաքապետերը․ «Ժողովուրդ» Նախագահը ձգձգում է ՍԴ անդամի թեկնածուին ներկայացնելը․ «Հրապարակ» Գաղտնալսման գործով ԱԱԾ-ականի բնակարան է խուզարկվել․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ Գեւորգ Կոստանյանը անդառնալի հարված հասցրեց ՀՀԿ-ին. «Ժամանակ» Ռեֆորմիստները դատապարտում են «Ադեկվատ» հաղորդաշարի անձնակազմի նկատմամբ իրագործած բռնությունը Հայոց հողը կարող է դառնալ երիտասարդության և հույսի խորհրդանիշ. Միկայել Ժան Մայրապետյանի գործը քաղաքական ենթատեքստ չունի՝ պնդում է փաստաբանը. «Հրապարակ» Ֆրանկոֆոնիայի համերգի ավարտական մասը նվիրված է լինելու Շառլ Ազնավուրին Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուր զինվորական պանթեոնում Պետք է համախմբենք ոչ միայն մեր ճառերի, այլև այն ապագայի շուրջ, որը ցանկանում ենք կառուցել. Կանադայի վարչապետ Մեր պարտքն է կրկնապատկել ջանքերը` կանխելու նոր ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները. Նիկոլ Փաշինյան ՀՀ-ում կարագի 1կգ-ն 5 դոլարով թանկ է միջազգային շուկայի գնից․ «Ժողովուրդ» 2 պատճառ, թե ինչու Մանվել Գրիգորյանին ազատ չեն արձակում. «Հրապարակ» Հայաստան բառը շատ նուրբ և հուզիչ զգացումներ է առաջացնում ֆրանսիացիների հոգում. Էմանուել Մակրոն Մենք պաշտպանելու ենք մեր պետության շահերը, անկախ նրանից, թե ով կլինի Հայաստանում իշխանություն. Նաիրա Զոհրաբյան Պայքարում ենք ստվերի դեմ, բայց հարկային եկամուտները պակասում են․ «Ժողովուրդ» ԱԱԾ-ն պարզում է Արմեն Ավետիսյանի 3 հյուրանոցների կառուցման ֆինանսավորման աղբյուրները «Թռիչքդ շաքարով կտրեմ, պարոն վարչապետ, բայց վերե՞ւ ենք թռչելու, թե՞ ներքեւ». «168 ժամ» Ի՞նչ կապ ունի Աղվան Հովսեփյանը Կարո Կարապետյանի եւ Հարություն Ղարագյոզյանի սպանությունների հետ. «Ժամանակ» Ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը Գեւորգ Կոստանյանին.«Հրապարակ» Մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանն ազատ արձակվեց Այստեղ սխալ է ամեն ինչ. Հրանտ Բագրատյանը՝ վարչապետի «տնտեսական հրաշքի» մասին Ռեֆորմիստների կուսակցության մանիֆեստ Պղնձաձուլական գործարանը չի աշխատի. «Ժողովուրդ» Փռվեցին վարչապետի «թրի տակ», որ չփռվեն ասֆալտին․ «Հայոց աշխարհ» Հայցի թարմացումը գնահատում եմ ինձ սպառնալու ապարդյուն փորձ. Աշոտյան

Գյումրին տեխնոլոգիական բում է խոստանում

Գյումրիում տեխնոլոգիական կյանքը մեծ զարգացում է ապրում: 
2005 թ.ից իր գործունեությունն է ծավալում Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, իսկ 2014 թ-ին բացվեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը:

Կենտրոնների գործունեության նպատակը մեկն է՝ զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, պատրաստել ոլորտի մասնագետներ, նպաստել բիզնես միջավայրի զարգացմանը և ինչու՞ ոչ՝ Գյումրին դարձնել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն:



Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի բիզնես մենեջեր Ամալյա Եղոյանը հիշում է սկզբնական շրջանի դժվարությունների մասին.«Ոչ ոք չէր հավատում, որ Գյումրիում կարող է ստեղծվել տեխնոլոգիական կենտրոն: Երբ բարերարները եկան, շփվեցին երիտասարդների հետ, հասկացան, որ ժամանակն է օգնել ոչ թե սննդի և հագուստի միջոցով, այլ գիտելիքի և կրթության: Մենք ուզում էինք, որ մեր շրջանավարտներն իրենց գիտելիքների շնորհիվ ոլորտի ընկերություններին խրախուսեին մասնաճյուղեր բացել հենց Գյումրիում, դա երազանք էր, որն այդ ժամանակ շատ ամբիցիոզ էր: 2006 թ-ից սկսած արդեն ամեն տարի նորանոր ընկերություններ էին Գյումրիում մասնաճյուղեր բացում»:


Ամալյա Եղոյանը

Այսօր արդեն Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում ներկայացված են 27 ընկերություններ, սակայն կենտրոնն այսքանով չի սահմանափակվում և շարունակում է նորանոր համագործակցություններ փնտրել:


Տեխնոլոգիական կենտրոնում անցկացվում են ուսումնական ծրագրեր բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Դասընթացները բազմազան են՝ կան և՛ սկզբնական, և՛ վերապատրաստման դասընթացներ: Այստեղ հիմնականում հաշվի են առնվում շուկայի զարգացումներն ու գործատուների ցանկությունները, պատրաստում են այնպիսի  մասնագետներ, որոնց պահանջարկը շուկայում մեծ է:


Շրջանավարտների գերակշիռ մասն այսօր ապահովված է աշխատանքով, ընդ որում, աշխատում են հենց Գյումրիում՝ տեղեկացնում է Ամալյա Եղոյանը, շեշտելով, որ ԳՏՏԿ-ի բացումից հետո էականորեն նվազել է արտագաղթը երիտասարդության շրջանում:

«Մինչև 2014 թվականը մեր շրջանավարտների 70 տոկոսը գնում էր Երևան աշխատելու, միայն 30 տոկոսն էր մնում Գյումրիում: Այսօր արդեն շրջանավարտների 80 տոկոսն աշխատում է Գյումրիում»,-պատմում է Ամալյա Եղոյանը:

Մինչ օրս ԳՏՏԿ-ն և ԳՏԿ-ն  տվել են շուրջ 2000 շրջանավարտ, իսկ այս պահին կենտրոնում սովորում է 500 ուսանող: Տարիքային սահմանափակում չկա, ամենափոքր սանը 12 տարեկան է, ամենամեծը՝ 50 տ.: 2005 թվականից մինչ օրս բոլոր շրջանավարտներն ունեն զբաղվածություն:

Ինչպես տեղեկացրեց Ամալյա Եղոյանը՝ ԳՏՏԿ-ն և ԳՏԿ-ն համագործակցում են նաև արտերկրի կազմակերպությունների հետ:
Վերջերս պատվեր են ստացել Համաշխարհային բանկի Վաշինգտոնի գրասենյակից, որը մեծ ձեռքբերում են համարում: 

Անդրադառնալով դասընթացների ֆինանսական կողմին՝ Ամալյա Եղոյանը նշեց, որ ԳՏՏԿ-ին աջակցում է ՀՕՖ-ը, որը դեռ մի քանի տարի առաջ ամբողջովին էր վճարում մեկ տարվա ծրագրի ուսանողների վարձավճարները:

«ԳՏՏԿ-ի կրթական ծրագրերը գրեթե ծախսածածկվող են: Գյումրեցի ուսանողը պատրաստ է մեկ տարվա համար վճարել 400 000 դրամ, իմանալով, որ ավարտելուց հետո ունենալու է աշխատանք: ԳՏԿ-ն իր ֆինանսական մուտքերը ստանում է Ձեռնարկությունների ինկուբատոր ընկերությունից և մասամբ ֆինանսավորվում է կառավարությունից: Այդ իսկ պատճառով մեզ մոտ վարձավճարները Երևանի համեմատ 50 տոկոսով մատչելի են: Կա նաև դրամաշնորհային ծրագիր, որն իրականացնում ենք Եվրամիության հետ, այն անվճար է»,- ընդգծեց Ամալյա Յեղոյանը:



Կենտրոնների գործունեության նպատակը  ոչ միայն ոլորտի և գործող բիզնեսների խթանումն է, այլև նոր ծրագրերի և ստարտափերի ստեղծումը, շրջանավարտներից ոմանք արդեն ստեղծել են սեփական ընկերությունները:


Անդրադառնալով կենտրոնների կարիքներին, Ամալյա Եղոյանը նշեց, որ առաջնայինը նոր պատվերներ ստանալն ու նոր գործընկերներ գտնելն է, որի ուղղությամբ միշտ աշխատում են: 

«Երբ նոր էինք սկսում աշխատանքները, բոլորը թերահավատորեն էին մոտենում, ասում էին, որ ոչինչ չի ստացվի: Մենք մեր բառապաշարից  հանել ենք «չեմ կարող», «չի ստացվի» բառերը, մենք  սովորեցինք հավատալ մեր ուժերին և առաջ գնալ: Մենք ուզում ենք վերացնել այն տպավորությունը, որ Գյումրին միշտ որևէ բան խնդրող քաղաք է: Մենք  վստահ ենք, որ մեր աշխատանքի շնորհիվ ուժերով հասնելու ենք մեր ուզածին»,- եզրափակում է Ամալյա Եղոյանը:

Նյութը պատրաստվել է «Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավի շրջանակում՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ:

Ակաթի Վահանյան

Հարցում
website by Sargssyan