Այսօր՝ 22 սեպտեմբերի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.3AMD
1EUR = 534AMD
1RUB = 7.47AMD
ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը»
ԼՐԱՀՈՍ
ԱԽՔԸ բավականին ծանր է տարել Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար «ժողովուրդ, մտքովս չեր անցել, որ կվիրավորվեք», կամ կողմնակալ վերաբերմունքի արքան «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում Կոնսերվատորիայի «թավշյա» ռեկտորը չի տիրապետում իրավիճակին և ավելի լավ է հեռանա Սպայի արժանապատվությունը և սպայի ուսադիրները ոչ մի պարագայում սակարկության առարկա չեն կարող լինել Մարդ որը ճիշտ պահին լքեց փլուզվող «ժողովրդավարության բաստիոնը» Հիմա էլ ԱԺ -ն է մտնում հակասահմանադրական դաշտ «Լեյտենանտ Շմիդտի որդիների արկածները Գլենդեյլում» բլոքբաստերի պրեմիերան դիտեք սեպտեմբերի 22-ին Հովիկ Աղազարյանին առաջարկում եմ անդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը Հիմա էլ Սերժ Սարգսյանի եղբորն են ուզում կալանավորել Ստիպված պիտի լինեք, դիմավորել Ռուսաստանից եկող ձեր ազգականների սառած դիակներով, ցինկապատ դագաղները Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը Պարոն վարչապետ, հիմա դուք մե՞զ եք համոզում, թե՞ ինքներդ ձեզ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել Ինչու՞ է Արման Բաբաջանյանը լքում «Լուսավոր Հայաստանը» Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը Փաշինյան Նիկոլն այսօր հանդիպել է էն 800 հեկտարն էդպես էլ չազատագրած, հանուն հայրենիքի բանկոմատ թալանած, ահաբեկչական վերնախավի հետ «Нам закон не писан» կամ սեփական երկրի օրենքը արհամարհելու նուրբ արվեստը Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին... Ամբոխից հարցրեք ու՞մ կախել,տարեք կախեք,էլ օրենքն ու՞մն է պետք Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք Դուք ձեր ձեռքով բերեցիք իշխանության Արսեն Թորոսյաններին, դուք բժիշկներ Հակահայկական բախումներ հրահրողը՝ քաղաքական ապաստան է ստացել Հայաստանում Մեզ մենակ Շիշկիններն էին պակասում, էդ էլ ստացանք Հարգելի պարոն Փաշինյան, Արցախը երբե՜ք Ադրբեջանի կազմում չի՜ եղել Հայաստանին անհրաժեշտ է կայունություն Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը Իշխանության պառակտումը անխուսափելի է Ով առաջ է քաշում բոլորին դատելու թեզը, կդատվի բոլորի կողմից Ամուլսարի շուրջ բարձրացված աղմուկի ներքո հանրության ուշադրությունից վրիպում է մեկ այլ չափազանց կարևոր հարց Ամուլսարի հարցը Նիկոլի վարկանիշը դարձրեց ԶՐՈ Մենք ապրում ենք մի քաղաքում,որտեղ 40 աստիճան շոգին 36 ժամով ջուր են անջատում Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն Կրկին շարունակենք վերհիշել Նիկոլի սուտ խոստումները Հայկո, այդ ողջ Երևանի բնակիչները քո դեմ հայց պետք է ներկայացնեն 1 տարի, 400.000$ և 1 լայվ՝ նախկին իշխանությունից Ամուլսարին տված ճիշտ եզրակացությունը փաստելու համար Ո՞ր զինվորականը ռիսկ կանի ստեղ գրի, որ աշխատավարձը չի բարձրացել Նախկինների ժամանակ մեր թշնամիների դուխը երբեք այսքան չեր հերիքի, որ այս կարգի լկտիություն անեն Բահամյան կղզիների և կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Սերժը պատրաստ է նստել Շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին Մեր շախմատի վերելքը Սերժ Սարգսյանի վաստակն է Ստեղ են ասել, «գողն առաջինն է գոռում բռնեք գողին» Նիկոլ ջան, այդ թիմի 90%-ը լեգեոներներ են` հրավիրված տարբեր երկրներից, և մեր հավաքականում հանդես գալու իրավունք նույնիսկ չունեն Հիշենք, թե ով է հիմնել «Արարատ-Արմենիա» ֆոտբոլի ակումբը և ով է սեփականատերը Ղարաբաղյան պատերազի վետերանների միության հայտարարությունը, Ստամբուլյան կոնվենցիայի մասին Արմեն Աշոտյանը այն մարդը չէ, որ վախենա հետապնդումներից Դեռ հարց է՝ գործազուրկների քանակը նվազե՞լ է, թե՞ ավելացել Երեկ ուղիղ եթերով «Աղբահանություն» վերնագրով դրամա է նկարահանվել Հազար ամոթ քաղաքապետին, որ անգամ իրեն այդ աթոռին դրած վարչապետի աջակցությունը ստանալով չի կարողանում կատարել իր աշխատանքը Երևանցին պետք է օր առաջ մերժի այս կոմեդիայի հերոսներին Արձանագրում եմ, որ Հայկ Մարությանը ստում է Ինքն իրեն պարգևատրումներ անող քաղաքապետը ինչու՞ է նստած այդ պաշտոնին Դասալիքներն ընդդեմ հերոսների Մի՞թէ ԱՄՆ մեկնելը այդքա՜ն կենսական նշանակություն ունի մեր երկրի համար Օկկամի ածելու սկզբունքը դեռ ոչ ոք չի չեղարկել Եթե երկրիդ ղեկավարը խաբեբա է, ապա քաղաքական աղբը շատ ավելի վտանգավոր է դառնում կենցաղային գարշահոտ կեղտից Էդմոն Մարուքյանի կողմից ոչ մի հայտարարություն չի եղել Բարի լույս, պարո՛ն Արման Բաբաջանյան Գյումրին չի կարող մոռանալ իր թիկունքին կանգնած մարդկանց Բաբաջանյան Արմանը կրկին զառանցեց Քաղաքապետ Հայկ Մարությանն ու նրա թիմը, պետք է հեռանան. Հայկ Կիսեբլյան Շուրջ 5 միլիոն դրամ՝ Վարդավառի օրը Բաղրամյան պողոտայում գորգ լվանալու համար. 168.am Երիտասարդների համար չեն ստեղծվել նոր հնարավորություններ և այս առումով շատերի մոտ ձևավորվել է խաբված լինելու զգացողություն Իշխանություններին պետք է Նոր Հայաստան, որտեղ հերոսներ դառնում են ոչ թե կռվելով, այլ Գյումրիից Երևան քայլելով Արտերկրից որոշ տեղացիների աջակցությամբ «բոշկա են գլորում» Արցախի հերթական հերոսի վրա BBC-ի հրապարակումը, չեմ բացառում, որ հատուկ պատվեր լինի՝ «հատուկ» շրջանակների կողմից. գեներալ Սամվել Կարապետյան Ձեր կեղտոտ թաթերը հեռու պահեք Արցախի հերոսներ Սերժ Սարգսյանից ու Գեներալ Օգանովսկիից Գեներալ Օգանովսկին մեր զինվորական հերոսներից է Հայաստանը դեռևս միայն ամենաաղքատ երկրների ստորակարգ ազգաբնակչության համար է ներգաղթի երկիր Սերժ Սարգսյանից «պլեճ» անելը որպես փրկօղակ Սպասենք Նիկոլի «կիրթ» Ալիևին, որ ինչ-որ առիթ կօգտագործի և կպատասխանի ստեփանակերտյան հայտարարություններին Աշխարհի լավագույն 10 հետախուզությունների մասին Սարդարապատից Արցախում խոսում է զինվորի շոր մեկ օր չհագած երկրի ղեկավարը Թավշյա կաթվածահարը նոր եթերաշրջանում...

Գյումրին տեխնոլոգիական բում է խոստանում

Գյումրիում տեխնոլոգիական կյանքը մեծ զարգացում է ապրում: 
2005 թ.ից իր գործունեությունն է ծավալում Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, իսկ 2014 թ-ին բացվեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը:

Կենտրոնների գործունեության նպատակը մեկն է՝ զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, պատրաստել ոլորտի մասնագետներ, նպաստել բիզնես միջավայրի զարգացմանը և ինչու՞ ոչ՝ Գյումրին դարձնել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն:



Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի բիզնես մենեջեր Ամալյա Եղոյանը հիշում է սկզբնական շրջանի դժվարությունների մասին.«Ոչ ոք չէր հավատում, որ Գյումրիում կարող է ստեղծվել տեխնոլոգիական կենտրոն: Երբ բարերարները եկան, շփվեցին երիտասարդների հետ, հասկացան, որ ժամանակն է օգնել ոչ թե սննդի և հագուստի միջոցով, այլ գիտելիքի և կրթության: Մենք ուզում էինք, որ մեր շրջանավարտներն իրենց գիտելիքների շնորհիվ ոլորտի ընկերություններին խրախուսեին մասնաճյուղեր բացել հենց Գյումրիում, դա երազանք էր, որն այդ ժամանակ շատ ամբիցիոզ էր: 2006 թ-ից սկսած արդեն ամեն տարի նորանոր ընկերություններ էին Գյումրիում մասնաճյուղեր բացում»:


Ամալյա Եղոյանը

Այսօր արդեն Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում ներկայացված են 27 ընկերություններ, սակայն կենտրոնն այսքանով չի սահմանափակվում և շարունակում է նորանոր համագործակցություններ փնտրել:


Տեխնոլոգիական կենտրոնում անցկացվում են ուսումնական ծրագրեր բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Դասընթացները բազմազան են՝ կան և՛ սկզբնական, և՛ վերապատրաստման դասընթացներ: Այստեղ հիմնականում հաշվի են առնվում շուկայի զարգացումներն ու գործատուների ցանկությունները, պատրաստում են այնպիսի  մասնագետներ, որոնց պահանջարկը շուկայում մեծ է:


Շրջանավարտների գերակշիռ մասն այսօր ապահովված է աշխատանքով, ընդ որում, աշխատում են հենց Գյումրիում՝ տեղեկացնում է Ամալյա Եղոյանը, շեշտելով, որ ԳՏՏԿ-ի բացումից հետո էականորեն նվազել է արտագաղթը երիտասարդության շրջանում:

«Մինչև 2014 թվականը մեր շրջանավարտների 70 տոկոսը գնում էր Երևան աշխատելու, միայն 30 տոկոսն էր մնում Գյումրիում: Այսօր արդեն շրջանավարտների 80 տոկոսն աշխատում է Գյումրիում»,-պատմում է Ամալյա Եղոյանը:

Մինչ օրս ԳՏՏԿ-ն և ԳՏԿ-ն  տվել են շուրջ 2000 շրջանավարտ, իսկ այս պահին կենտրոնում սովորում է 500 ուսանող: Տարիքային սահմանափակում չկա, ամենափոքր սանը 12 տարեկան է, ամենամեծը՝ 50 տ.: 2005 թվականից մինչ օրս բոլոր շրջանավարտներն ունեն զբաղվածություն:

Ինչպես տեղեկացրեց Ամալյա Եղոյանը՝ ԳՏՏԿ-ն և ԳՏԿ-ն համագործակցում են նաև արտերկրի կազմակերպությունների հետ:
Վերջերս պատվեր են ստացել Համաշխարհային բանկի Վաշինգտոնի գրասենյակից, որը մեծ ձեռքբերում են համարում: 

Անդրադառնալով դասընթացների ֆինանսական կողմին՝ Ամալյա Եղոյանը նշեց, որ ԳՏՏԿ-ին աջակցում է ՀՕՖ-ը, որը դեռ մի քանի տարի առաջ ամբողջովին էր վճարում մեկ տարվա ծրագրի ուսանողների վարձավճարները:

«ԳՏՏԿ-ի կրթական ծրագրերը գրեթե ծախսածածկվող են: Գյումրեցի ուսանողը պատրաստ է մեկ տարվա համար վճարել 400 000 դրամ, իմանալով, որ ավարտելուց հետո ունենալու է աշխատանք: ԳՏԿ-ն իր ֆինանսական մուտքերը ստանում է Ձեռնարկությունների ինկուբատոր ընկերությունից և մասամբ ֆինանսավորվում է կառավարությունից: Այդ իսկ պատճառով մեզ մոտ վարձավճարները Երևանի համեմատ 50 տոկոսով մատչելի են: Կա նաև դրամաշնորհային ծրագիր, որն իրականացնում ենք Եվրամիության հետ, այն անվճար է»,- ընդգծեց Ամալյա Յեղոյանը:



Կենտրոնների գործունեության նպատակը  ոչ միայն ոլորտի և գործող բիզնեսների խթանումն է, այլև նոր ծրագրերի և ստարտափերի ստեղծումը, շրջանավարտներից ոմանք արդեն ստեղծել են սեփական ընկերությունները:


Անդրադառնալով կենտրոնների կարիքներին, Ամալյա Եղոյանը նշեց, որ առաջնայինը նոր պատվերներ ստանալն ու նոր գործընկերներ գտնելն է, որի ուղղությամբ միշտ աշխատում են: 

«Երբ նոր էինք սկսում աշխատանքները, բոլորը թերահավատորեն էին մոտենում, ասում էին, որ ոչինչ չի ստացվի: Մենք մեր բառապաշարից  հանել ենք «չեմ կարող», «չի ստացվի» բառերը, մենք  սովորեցինք հավատալ մեր ուժերին և առաջ գնալ: Մենք ուզում ենք վերացնել այն տպավորությունը, որ Գյումրին միշտ որևէ բան խնդրող քաղաք է: Մենք  վստահ ենք, որ մեր աշխատանքի շնորհիվ ուժերով հասնելու ենք մեր ուզածին»,- եզրափակում է Ամալյա Եղոյանը:

Նյութը պատրաստվել է «Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավի շրջանակում՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ:

Ակաթի Վահանյան

website by Sargssyan