Բաքվի սև ցուցակի մասին
Այսօր՝ 19 օգոստոսի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկու... Ոստիկանապետի հանձնարարությամբ ՃՈ գնդապետի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվում Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 170 անգամ Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Լարսի փակ լինելու պատճառով ավիատոմսերի գները թանկացել են ավելի քան 100 տոկոսով.«Հրապարակ» ԲՀԿ–ական փոխվարչապետը դիսկոմֆորտի մեջ է.«Հրապարակ» Բա որ մի օր էլ ուրիշ կերպ մտածող 50-100 հազար մա՞րդ հավաքվի հրապարակում.... ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաքննիչ դատարանի որոշումը և... Ջենովայում զոհվածների ընտանիքների գրեթե կեսը հրաժարվել Է պետական հուղարկավորումից
ԼՐԱՀՈՍ
Ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ Ոստիկանապետի հանձնարարությամբ ՃՈ գնդապետի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվում Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 170 անգամ Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Լարսի փակ լինելու պատճառով ավիատոմսերի գները թանկացել են ավելի քան 100 տոկոսով.«Հրապարակ» ԲՀԿ–ական փոխվարչապետը դիսկոմֆորտի մեջ է.«Հրապարակ» Բա որ մի օր էլ ուրիշ կերպ մտածող 50-100 հազար մա՞րդ հավաքվի հրապարակում.... ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաքննիչ դատարանի որոշումը և նախապատրաստում է բողոքը Ջենովայում զոհվածների ընտանիքների գրեթե կեսը հրաժարվել Է պետական հուղարկավորումից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հավաքի ընթացքում ագրեսիվության դրսևորումներին նույն կերպ չպատասխանել Զինծառայողները համապատասխան կարգով իրավունք կունենան օգտվել բջջային հեռախոսներից ԱԱԾ-ն չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ. Տեսանյութ Հակառակորդի ձախողված հարձակման փորձերը ցույց են տալիս ՊԲ-ի պատրաստվածության բարձր աստիճանը. Դավիթ Բաբայան Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում կրակոցներ են հնչել Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Դպրոցներում ու մանկապարտեզներում երեխաները կանցնեն ակնային խնդիրների անվճար կանխարգելիչ ստուգումներ Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատած Գվինեայի քաղաքացու Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է աշխատանքային 100 օրը Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը Իրավապահները խուզարկել են Հովիկ Աբրահամյանի դստեր բնակարանը.«Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանն այլևս մեծ քաղաքականության մեջ է Ռեֆորմիստների կուսակցության անունը այս կամ այն գործիչի հետ կապելը համարում եմ խիստ անիրական. Վահան Բաբայան Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ ամբողջությամբ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի շրջանավարտները հանդիսավոր կերպով ստացան իրենց ավարտական դիպլոմները. Լուսանկարներ Անահիտ Մութաֆյանի հաղորդաշարի հերթական թողարկումը. Տեսանյութ ՃՈ-ն հայտարարություն է տարածել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկության սահմանափակումների մասին Ոստիկանությունը քաղաքական հիմքերով հետապնդումներ չի իրականացնում. Օսիպյան Ոստիկանությունը հայտարարում է օգոստոսի 17-ի հանրահավաքի ընթացքում դրոններով տեսանկարահանումներն արգելելու մասին ԱԱԾ-ն վերջին 100 օրվա ընթացքում պետբյուջե է վերականգնել 2017-ի ցուցանիշից 8-9 անգամ ավելի գումար Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. Սասուն Խաչատրյան Նիկոլը հասկանում է, որ ինքը շատ վատ իշխանություն է. Մենուա Հարությունյան 100 օրվա ժամանակաշրջանից հետո թևակոխում ենք նոր փուլ, որի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է. Նիկոլ Փաշինյան Կրթության և գիտության նախարարը կոչ է անում չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ Էյֆորիան կանցնի Յուրի Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է. պաշտպան Միհրան Պողոսյան Նիկոլ Փաշինյանն առաջարկում է օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակ գնալ երթով Հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 759 մլն դոլար, մինչդեռ տարեսկզբին այն 6 մլրդ 774.6 մլն դոլար էր.«Ժողովուրդ» Դատական համակարգում եւ վրդովված են, եւ սարսափած.«Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի օգնականը կնշանակվի դեսպան ԱՄՆ–ում.«Հրապարակ» Ադրբեջանի բնակչի մարմինը չեզոք գոտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողություն է իրականացվել ՀՀ նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Անահիտ Մութաֆյանի նոր հաղորդաշարը. Տեսանյութ ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց. Պավել Մանուկյանը չի ներկայացել նիստին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը փախուստի փորձ է կատարել ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը ՀՀ նախագահը հետ է կանչել Օլեգ Եսայանին Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից ԵՄ-ն Ադրբեջանից պահանջել Է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետի կողմից կաշառք ստանալու փաստով հարուցվել է քրեական գործ Նիկոլենց իշխանություն էր պետք և ամեն գնով հասան․․․ Ո՞վ է իրավունք տվել ժողովրդի անունից որոշել լսել Քոչարյանին, թե ոչ. Վահան Բաբայան Նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհությունը. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը Զորամասին հատկացված վառելիքի հափշտակության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապողականություն կար. Լարիսա Ալավերդյան Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել օգոստոսի 14-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել Ապահովագրական ընկերություն-բուժհիմնարկ ոչ ֆորմալ պայմանավորվածություններին պետք է վերջ դնել. Արսեն Թորոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-17-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև կնվազի 2-4 աստիճանով Ոստիկանությունը հայտնում է Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում չարաշահումների մասին Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տեղի չունեցավ ԿԳՆ-ն հաստատվել է դասագրքերի ներդրումային գումարի չափը Փրկարարները վերսկսել են Սեւանա լճում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները «Նիկոլենք ասում են. «այ եթե դատավորներն էլ մերը լինեին՝ նախկին նախագահին կթողնեին կալանքի մեջ»» Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են. ՀՀ ԱԳՆ Կարեն Փոլադյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը չի բացառում, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը անձի անձեռնմխելիության հիմքով կկարճվի Ռեֆորմիստների կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուի կենսագրությունը Ռոբերտ Քոչարյանը այլևս ազատ է, բայց պայքարը շարունակվում է Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել Լուսինե Միրաքյանը Ռեֆորմիստների մամլո խոսնակ է նշանակվել Արտաշատում մի խումբ առևտրականներ բողոքի ակցիա են իրականացնում. նրանց հետ հանդիպեց ՊԵԿ նախագահը Կառավարությունը չպետք է միայնակ թողնի գյուղացիներին. Արարատ Միրզոյանն այցելել է կարկուտից տուժած համայնքներ Հայֆիլմի վերածնունդը մոտ է Հայտնի է Ռեֆորմիստների Երեւանի ավագանու ցուցակը

Բաքվի սև ցուցակի մասին

Դեռեւս 2013թ. օգոստոսին մի հոդված էի գրել՝ «Արցախ այցելողների Բաքվի սեւ ցուցակը օգտակար է Հայաստանին, վնասակար՝ Ադրբեջանին» վերնագրով՝ լուսաբանելով ադրբեջանցի պաշտոնյաների տխմարությունը՝ մարդկանց սեւ ցուցակում ընդգրկելու համար, որոնք առանց Ադրբեջանի թույլտվության այցելում են Արցախ:

Ես ընդգծել էի, որ աշխարհի տարբեր երկրներից Արցախ այցելողներին սեւ ցուցակում ներառելը առաջին հերթին վնաս է հասցնում Ադրբեջանի շահերին, քանի որ սեւ ցուցակը մեկուսացնում է Ադրբեջանը մնացած աշխարհից։ Փաստորեն որքան սեւ ցուցակում շատ է մարդկանց թիվը, որոնցից շատերը հայտնի անձինք եւ բարձրաստիճան պաշտոնյաներ են, այնքան ավելի շատ է Ադրբեջանն իրեն զրկում նման կարեւոր այցելուներից:

 2013թ. իմ հոդվածում, մի քանի հայտնի անձանց անուններ մեջբերելուց հետո, որոնք ծաղրել էին Ադրբեջանի կողմից սեւ ցուցակում ընդգրկվելու փաստը, առաջարկեցի, որ իմ անունը եւս ավելացնեն սեւ ցուցակում, քանի որ նույնպես գնացել էի Արցախ ու հոդված գրել այդ այցի վերաբերյալ:

Զարմանալիորեն առաջարկից կարճ ժամանակ անց Ադրբեջանի կառավարությունն իմ անունը ավելացրեց սեւ ցուցակում՝ «Հարութ Սասունյան, հայազգի, սիրիացի-ամերիկացի լրագրող»: Դրանից հետո դարձյալ այցելեցի Արցախ։

Պետք է հավելեմ, որ տարիներ առաջ, երբ հայր Ալիեւը Ադրբեջանի նախագահն էր, միջնորդների միջոցով նա ինձ հրավիրել էր Բաքու՝ հանդիպելու իր հետ եւ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ես, իհարկե, մերժեցի նրա հրավերը: Նույնիսկ հրաժարվեցի նախագահ Հեյդար Ալիեւի առաջարկից՝ հանդիպելու նրա հետ որեւէ երրորդ երկրում, օրինակ, Մեծ Բրիտանիայում, եթե չեմ ցանկանում գնալ Ադրբեջան: Ես մերժեցի նաեւ այդ առաջարկը:

Այնպես որ հիմա, երբ հայտնվել եմ սեւ ցուցակում, Ադրբեջանի արտգործնախարարությունը իրենց նախագահին զրկել է ինձ Բաքու հրավիրելու հնարավորությունից։

Ադրբեջանի սեւ ցուցակում ավելի քան 700 անուն կա, ներառյալ խորհրդարանի անդամներ, գործարարներ, լրագրողներ, դերասաններ, պաշտոնյաներ եւ այլ հայտնի անձինք: Արցախի վերջին այցելուն, որը կհայտնվի սեւ ցուցակում, Էնթոնի Բուրդենն է, որը CNN հեռուստաընկերության աշխարհահռչակ խոհարարական հեռուստաշոուի հաղորդավարն է:

Անցյալ շաբաթ նա մեկնեց Հայաստան եւ Արցախ՝ այդ երկու երկրներում հայկական խոհանոցի վերաբերյալ հեռուստածրագրեր պատրաստելու նպատակով, եւ Ադրբեջանը նրան անմիջապես «պերսոնա նոն գրատա» հայտարարեց։

Բուրդենի անունն ավելացվել է սեւ ցուցակում՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հանդեպ իր անհարգալից վերաբերմունքի համար»,- հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը «Ֆրանս պրես» գործակալությանը: «Ադրբեջանի գրավյալ տարածքներում խոհարարական շոու նկարահանելը վիրավորանք է մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների հանդեպ, որոնց բռնի տեղահանել են իրենց տներից»,- հավելել է Հաջիեւը։

Անիմաստ խոսքեր են։ Միակ բանը, որին ադրբեջանցի պաշտոնյաները հասան, Բուրդենի այցի կանխումն էր Ադրբեջան եւ ադրբեջանական խոհանոցի մասին CNN շոուի կազմակերպումը, որը մեծ գովազդ կլիներ երկրի համար:

Ադրբեջանի սեւ ցուցակն ունի մի շարք թերություններ.

1) Մինչ օրս ընդամենը 700 անուն է ներառված սեւ ցուցակում, մինչդեռ տարիներ շարունակ աշխարհի տարբեր երկրներից հարյուր հազարավոր  զբոսաշրջիկներ են այցելել Արցախ: Չնայած Արցախի բոլոր այցելուների անունները հանրությանը հայտնի չեն, սակայն, իհարկե, նրանք 700-ից  ավելի են։ Պարզվում է, Ադրբեջանի ԱԳՆ-ում ինչ-որ մեկը քնած է իր աշխատավայրում։

2) Ինչո՞ւ սեւ ցուցակում ընդգրկված 700 անունների մեջ չկա Հայաստանի Հանրապետության նույնիսկ մեկ քաղաքացի։ Թեեւ Ադրբեջանի պաշտոնյաներին հայտնի չեն Հայաստանից սովորական այցելուների անունները, նրանք, անշուշտ, գիտեն, որ Հայաստանի Հանրապետության նախագահը, վարչապետը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հաճախակի այցելում են Արցախ, եւ նրանց այցերը հրապարակային են։

Հնարավո՞ր է, որ Ադրբեջանը Արցախ այցելող Հայաստանի քաղաքացիներին չի համարում օտարերկրացիներ։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ի կայքէջը խոստովանում է, որ «Լեռնային Ղարաբաղը ժամանակավորապես դուրս է մնացել Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությունից»։ Հնարավո՞ր է, որ Ադրբեջանն այժմ Արցախը համարում է մշտապես «Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած»։

3) Սեւ ցուցակում ընդգրկվածներից շատ քչերն են դժգոհել, որ իրենք չեն կարող այցելել Ադրբեջան։ Ընդհակառակը, նրանցից շատերը հպարտանում են, որ իրենց անունները հայտնվել են Ադրբեջանի սեւ ցուցակում։ Նույնիսկ ավելի ապշեցուցիչ է, երբ որոշ մարդիկ, Արցախ այցելելուց հետո իրենց անունները չգտնելով սեւ ցուցակում, խնդրել են, որ դրանք ավելացվեն սեւ ցուցակում, քանի որ նրանք մեծ պատիվ են համարում այդ ցուցակում լինելը:

Վերջին ամիսներին Ադրբեջանը, իրավիճակն ավելի սրելով, պահանջել է այլ երկրներից՝ իրենց քաղաքացիներին Արցախ այցելելու համար արտահանձնել Բաքվին։ Բելառուսում մի լրագրողի անամոթաբար կալանավորեցին եւ ուղարկեցին Ադրբեջան, որտեղ նրան մի քանի ամիս բանտարկեցին։ Նա վերջապես ազատ արձակվեց՝ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումներից եւ Եվրախորհրդի կողմից դատապարտումից հետո։

Սա իշխանության չարաշահում է, ադրբեջանական ճնշումների արտահանում եւ ահաբեկում երրորդ երկրների նկատմամբ, որոնք պետք է ամաչեն ադրբեջանական բռնապետական վարչակարգի հետ համագործակցելու համար:

Հեղինակ՝ Հարութ Սասունյան 

«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր

 

Հարցում
website by Sargssyan