Այսօր՝ 19 դեկտեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Ռեֆորմիստների թիմը պահանջում է թարմացում և համալրում, կուսակցությունը կգումարի արտահերթ համագումար Սերժ Սարգսյանը մերժեց հանձնել 5 շրջանները. Լուկաշենկո Հիշենք անկախ Հայաստանի ԱԺ ընդդիմադիր խմբակցություննրին Իրանը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հարաբերությունների ըն... Ռեֆորմիստների կուսակցությունը չի կարող կողմնակիցը լինել փողոցային պայքարի, ինչպես նաև իր մրցակիցների... Վահան Բաբայանը 30 տեղամասի տվյալներով առաջատար է թիվ 3 ընտրատարածքի ՀՀԿ-ի ցուցակում Վահան Բաբայանին համացանցով սպառնացած անձը ներողություն է խնդրում. Տեսանյութ Մտահոգ մարդը չի կարող իմ կարծիքները և գաղափարները չկիսել Մի՛ վախեցեք։ Ձեր ձայնը վճռորոշ է Հայ գործարարը ուղևորատոմսեր է նվիրում Մոսկվայում գտնվող հայերին, որ գան ու մասնակցեն ընտրությունների...
ԼՐԱՀՈՍ
Ռեֆորմիստների թիմը պահանջում է թարմացում և համալրում, կուսակցությունը կգումարի արտահերթ համագումար Սերժ Սարգսյանը մերժեց հանձնել 5 շրջանները. Լուկաշենկո Բացառիկ հարցազրույց Քննչական կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանի հետ, Armdaily.am Հիշենք անկախ Հայաստանի ԱԺ ընդդիմադիր խմբակցություննրին Իրանը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հարաբերությունների ընդլայնման հույս հայտնել Ռեֆորմիստների կուսակցությունը չի կարող կողմնակիցը լինել փողոցային պայքարի, ինչպես նաև իր մրցակիցների հանդեպ վիրավորանքների Վահան Բաբայանը 30 տեղամասի տվյալներով առաջատար է թիվ 3 ընտրատարածքի ՀՀԿ-ի ցուցակում Վահան Բաբայանին համացանցով սպառնացած անձը ներողություն է խնդրում. Տեսանյութ Մտահոգ մարդը չի կարող իմ կարծիքները և գաղափարները չկիսել Մի՛ վախեցեք։ Ձեր ձայնը վճռորոշ է Հայ գործարարը ուղևորատոմսեր է նվիրում Մոսկվայում գտնվող հայերին, որ գան ու մասնակցեն ընտրություններին Այս աղետը "Իմ քայլը" դաշինքում համատարած է Փաշինյանը շարունակում է խաբել. Շարմազանով Շուշան Պետրոսյանի ուղերձը. տեսանյութ Անհրաժեշտ եմ համարում առանձին երկկողմ բանավեճ ՀՀԿ – Իմ քայլ ձևաչափով` 1-ին համարների մակարդակով Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը անթույլատրելի է համարում Սասուն Միքայելյանի հայտարարությունը ԿԸՀ կայքում հրապարակվել են ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի համապետական և տարածքային ցուցակները «Տավուշցիները, եթե գնահատեն մաքուրն ու ճիշտը, կընտրեն ինձ». Ա. Մութաֆյան ԱԺ պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանի կենսագրությունը Ինչու՞ առաջադրվեցի թիվ 3 ընտրատարածքում Վաչագան Ղազարյանը կկալանավորվի. վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօրվա նիստը՝ մեկ նյութով ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույցում» Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում են իրենց հերթին. Երևանի քաղաքապետարան ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին «Պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Փաշինյանի ելույթը «Փարիզի խաղաղության համաժողով»-ում Կառավարությունն առաջարկում է նախագահի նստավայրը տեղափոխել Բաղրամյան, 26, վարչապետինը՝ Կառավարության տուն, համար 1 Ինչո՞ւ Վարդանյանների թիկնապահներին «ասֆալտին չփռեցին». «Ժողովուրդ» Մշակույթի նախարարությունը հրաժարվել է օգնել ժողովրդական արտիստին․ «Ժողովուրդ» ՊՆ բեռնատարի ողբերգական վթարի հետևանքով տուժածները. ցանկ Ի՞նչ կապ ունի ԳՇ պետը «Մարտի 1-ի»-ի գործի հետ. «Ժողովուրդ» ՀՀԿ-ական պատգամավորի որդին՝ ՔՊ ռեյտինգային թեկնածու. «Ժամանակ» Խաչատուրովը վերադարձել է․ «Ժողովուրդ» ՀՀԿ ցուցակում «դրսից» միայն մեկը կլինի․ «Հրապարակ» «Հեղափոխականների» անկշտությունը պարզապես ապշեցնում է․ «Հայոց աշխարհ» «Արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը» ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով վիրավորում ստացած 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են մարմնական վնասվածքներ ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել Մայքլ Դուգլասն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ և կիրակի օրերին Համաներմամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ Արա Բաբլոյանն ու նրա որդին չեն մասնակցելու ԱԺ ընտրություններին Վանաձորում կորել է աուտիզմով 12-ամյա երեխա Մարուքյանը թափով մտել է նախընտրական պայքարի մեջ. «Հրապարակ» Ընդդիմություն լինելը պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով. Վիգեն Սարգսյան Անշարժ գույքը թանկանում է․ «Ժողովուրդ» Դպրոցների շենքերը ձեր անձնական սեփականությունը չեն Անահիտ Բախշյանն ահազանգում է Դատախազության շուրջ սև ամպեր են կուտակվել․ «Ժողովուրդ» ՀՀԿ-ում եռուզեռ է․ «Հրապարակ» Քոչարյանի վրա «կեղտ բռնելու» վերջին հույսը մնացել է Սամվել Մայրապետյանը․ «Հայոց աշխարհ» Վահան Բաբայանն ու Հայկ Բաբուխանյանը բանակցում են․ «Հրապարակ» «Եթե համաներում տարածվի սասնա ծռերի վրա, ուրեմն ազատություն կարելի է տալ նաեւ հունանյաների բանդային» ԲԷՑ-ը ծառայում է ԲՀԿ-ի շահերին ու կրճատում փորձառու մասնագետներին Կարեն կարապետյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին Ոստիկանապետը երաշխավորում է, որ խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի բաժանվելու Հետաքրքիր փոփոխություններ՝ խոշոր հարկատուների ցանկում․ «Ժողովուրդ» Թոշակներ են յուրացրել․ «Ժողովուրդ» Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Ի՞նչ պետք է փոխանցեր Հայաստանի վարչապետը Բոլթոնին, ինչը չարվեց… Ժամկետային զինծառայող է մահացել «Ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ էլ քոչարյանամերձ ուժերի հետ չենք համագործակցելու». irates.am Ի՞նչ իմաստ ուներ 6 ամիս շարունակ կադրային ջարդ անել․ «Հրապարակ» Հետաքրքիր երևույթ՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում․ «Հրապարակ» Գաղտնալսման գործով փորձելու են կանչել բոլորին․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի թիմը որոշում է կայացրել. «Ժողովուրդ» Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ քարտուղա՞ր, թե՞ ԱԽ քարտուղար.«Հրապարակ» Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞.«Իրատես» Տեսահոլովակի պրեմիերա. Արմեն Հայրապետյան. Վերադարձ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը Մշակույթի նախարարությունը դեմ է «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու գաղափարին «Նախնական տվյալներով Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով» Հանրակրթության ոլորտի բյուջեն կաճի նշանակալից չափով «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը մասնակի փոխհատուցել է պետությանը պատճառված վնասը ՊԵԿ ավագ տեսուչը խաբեությամբ 5 մլն դրամ է հափշտակել ու ձերբակալվել. Տեսանյութ Երևան-Մոսկվա-Դամասկոս. չկորչել ճանապարհին. «168 Ժամ»

Պոլսահայ համայնքի երկընտրանքը նոր պատրիարք ընտրելիս

Մի քանի տարի շարունակ Ստամբուլում խոշոր վեճ էր հասունանում պոլսահայ համայնքի անդամների միջեւ՝ Հայոց նոր պատրիարքի ընտրության ծրագրերի շուրջ:
 Առճակատումը պատմական խոր արմատներ ունի, իսկ վերջերս ավելի է սրվել Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի անբուժելի հիվանդության կապակցությամբ, որն ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները Ալցհեյմերի հիվանդության պատճառով:

Երբ պոլսահայ համայնքի որոշ անդամներ փորձեցին նոր պատրիարք ընտրել անգործունակ Մեսրոպ պատրիարքին փոխարինելու համար, Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին, որ քանի դեռ գործող պատրիարքը ողջ է, նոր պատրիարք չի կարող ընտրվել: Նույնիսկ աթոռակից պատրիարք ընտրելու խնդրանքը մերժվեց Ստամբուլի նահանգապետի կողմից։

Թուրքիայի իշխանությունների պատրվակն այն էր, որ հայ համայնքի 1863թ. ազգային սահմանադրությամբ նախատեսված չէ աթոռակից պատրիարքի պաշտոն։ Սակայն խնդիրն այն է, որ տասնամյակներ առաջ Թուրքիայի կառավարությունն անվավեր էր ճանաչել այդ սահմանադրությունը։

Եթե կառավարությունն իր որոշումը կայացնում է չգործող սահմանադրության հիման վրա, ուրեմն նա ճանաչում է դրա վավերականությունը։ Եթե սահմանադրությունը վավերական է, ուրեմն հայ համայնքն իրավունք ունի ընտրելու պատվիրակներ, որոնք էլ իրենց հերթին կարող են ընտրել նոր պատրիարք։

Ցավոք, հայ համայնքը չմտածեց այս հակասությունը Թուրքիայի կառավարության ուշադրությանը ներկայացնելու մասին: 

Մենք հիշում ենք, որ Մեսրոպ պատրիարքը մինչ 1998թ. իր ընտրությունը նույնպես արժանացավ թուրքական իշխանությունների դիմադրությանը։ Ի վերջո, նա գնաց Անկարա եւ «գործարք կնքեց» փակ դռների հետեւում թուրք պաշտոնյաների հետ, ինչը նրան հնարավորություն տվեց պատրիարք ընտրվել։

Շուտով նա սկսեց աջակցել տարբեր թուրքական հարցերի, ներառյալ այցելություններ Արեւմտյան Եվրոպայի երկրներ՝ հանդես գալով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության օգտին եւ մի շարք այցելություններ Միացյալ Նահանգներ՝ Թուրքիայի իշխանությունների խնդրանքով հրապարակային ելույթներ ունենալու համար:  

 Այս տարեսկզբին պոլսահայ համայնքի մի քանի անդամներ որոշեցին նոր պատրիարք ընտրելու մեկ այլ փորձ կատարել, որի շարժառիթը պատրիարքարանի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հանդեպ ունեցած իրենց դժգոհությունն էր եւ լիարժեք պատրիարք ունենալու ցանկությունը։

Խնդիրն այն է, որ Աթեշյանը չհրաժարվելն իր պաշտոնից, փակում էր նոր ընտրությունների դուռը, տեղական եւ համաշխարհային հայության, մասնավորապես Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից ճնշումներից հետո, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ արք. Աթեշյանը հրաժարական կտա եւ տեղապահ կընտրվի Գերմանիայի հայ եկեղեցու թեմի առաջնորդ, արք. Գարեգին Բեկչյանը՝ նոր պատրիարքի ընտրությունները կազմակերպելու համար։

Այս համաձայնությունից շատ չանցած, մի խումբ հայտնի պոլսահայեր հանձնաժողով ստեղծեցին պատրիարքի ընտրությունները նախաձեռնելու համար, թեեւ համայնքում բոլորն էլ գիտեին, որ Թուրքիայի իշխանությունները դեմ էին նման ընտրություններին։

Փաստորեն մինչ արք. Բեկչյանը ընտրվում էր տեղապահ, արք. Աթեշյանը նամակ ստացավ Ստամբուլի նահանգապետից՝ տեղեկանալով, որ իշխանությունը  չի ճանաչում արք. Բեկչյանի ընտրությունը եւ շարունակում է արք. Աթեշյանին համարել օրինական փոխանորդ։

Ցավոք, արք. Աթեշյանն այդ նամակը ներկայացրեց նախաձեռնակ մարմնին միայն այն բանից հետո, երբ նրանք արք. Բեկչյանին արդեն ընտրել էին իր պաշտոնում։ Այս դրվագն ավելի խորացրեց արք. Աթեշյանի դեմ հանդես եկողների թշնամությունը, եւ նրանք շարունակեցին աջակցել արք. Բեկչյանին։

Այս երկընտրանքի լուծման համար արք. Բեկչյանը նամակ գրեց Ստամբուլի նահանգապետին՝ հանդիպում խնդրելով։ Պատասխանին 60 օր սպասելուց հետո, արք. Բեկչյանը մեկնեց Գերմանիա՝ հանդիպելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, նրա այցելության ժամանակ։

Մինչ արք. Բեկչյանը գտնվում էր Թուրքիայից դուրս, Ստամբուլի նահանգապետը հանդիպման հրավիրեց արք. Աթեշյանին, Սահակ եպիսկոպոս Մաշալյանին եւ նախաձեռնող մարմնի ղեկավարին։ Պարզ էր, որ նահանգապետը չէր ցանկանում հանդիպել արք. Բեկչյանի հետ, որի ընտրությունը նա չէր ճանաչում:

Բանավեճն ավելի սաստկացավ տեղի հայ համայնքի այն անդամների միջեւ, որոնք իրենց ավելի իրատես էին համարում, ընդունելով Թուրքիայի իշխանությունների դերը պատրիարքի ընտրություններում, եւ նրանց՝ որոնք մերժում էին թուրքական իշխանությունների որեւէ միջամտություն։

Արք. Աթեշյանի կողմնակիցներն ընդգծում էին՝ անիմաստ է դեմ լինել Թուրքիայի հզոր իշխանությունների ցանկություններին, որոնք ձերբակալել էին ընդդիմության հազարավոր անդամների եւ նույնիսկ ձեռնոց նետել այնպիսի հզոր երկրների, ինչպիսիք են Գերմանիան եւ Միացյալ Նահանգները։

Ավելին՝ արք. Աթեշյանի կողմնակիցները նշում էին, որ եթե Գարեգին Բ կաթողիկոսը կարող է միջամտել Պոլսո պատրիարքարանի՝ ինքնավար հաստատության ընտրություններին, ապա անկախ նրանից, թե որքան անցանկալի է, հասկանալի կլինի, որ Թուրքիայի նախագահը իրավունք կունենա միջամտել իր երկրում տեղի ունեցող ընտրություններին։

Դրությունը ավելի վատթարացավ, երբ մինչ Գերմանիայից արք. Բեկչյանի վերադարձը, նախաձեռնակ մարմնի հինգ անդամները հրաժարական տվեցին Ստամբուլի նահանգապետի հետ ունեցած հանդիպումից հետո։ Հանձնաժողովի մյուս անդամները, մինչ որոշում կայացնելը, ցանկացան սպասել արք. Բեկչյանի վերադարձին։

Արք. Բեկչյանը, Ստամբուլ վերադառնալուց եւ նախաձեռնող հանձնաժողովի  հետ խորհրդակցելուց հետո, հայտարարեց, որ նա նամակ կգրի Թուրքիայի ներքին գործերի նախարարին՝ առերես հանդիպման խնդրանքով։ Հաշվի չառնելով Ստամբուլի նահանգապետի հստակ հրահանգները՝ արք. Բեկչյանը շարունակեց մնալ իր պաշտոնում։

Արք. Բեկչյանի մտադրությունը՝ մասնավոր հանդիպում ունենալու ներքին գործերի նախարարի հետ, հղի է որոգայթներով։ Ինչպես արք. Մութաֆյանի դեպքում, արք. Բեկչյանը եւս կարող է մասնավոր գործարք կնքել նախարարի հետ՝ խոստանալով այսուհետ կատարել իշխանությունների հանձնարարությունները։

Արք. Բեկչյանը, որպես Գերմանիայի թեմի առաջնորդ, իր պաշտոնավարման ընթացքում պարբերաբար խոսել է Հայոց ցեղասպանության մասին։

Մյուս տարբերակն այն է, որ արք. Բեկչյանը կարող է հրաժարվել իր պաշտոնից՝ դուռ բացելով արք. Աթեշյանի պատրիարք ընտրվելու համար, որը դեմ կլինի պոլսահայ համայնքի մեծամասնության ցանկություններին, սակայն կհամապատասխանի Թուրքիայի իշխանության նախապատվությանը:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Հարցում
website by Sargssyan