Այսօր՝ 15 դեկտեմբերի 2017թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Հանրային խորհրդում քննարկվել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ԱՀ Նախագահը Հայաստանի հետ փոխգործակցությունը համարում է Արցախի զարգացման կարևորագույն հիմքերից մեկը ԿԸՀ-ն մերժել է Զարուհի Փոստանջյանի դիմումը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է ՀՀ ՀՔԾ-ն ապօրինի անտառահատումների քրգործով մեղադրանքներ է առաջադրել 5 ղեկավար պաշտոնատար անձանց Հունաստանի ԱԳ նախարարը առաջարկում է անցկացնել Հունաստանի, Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների ղեկավա... ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով ժամանել է Արցախի Հանրապետություն Վարչապետի ներկայությամբ տրվել է Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը Փոխնախարարը 2018-ից գործարկվող REX համակարգը նպաստավոր է համարում հատկապես ՓՄՁ-ների համար 2018-ին Հայաստանում և Արցախում առողջության առաջնային օղակում կբացվեն առաջին պալիատիվ կենտրոնները
ԼՐԱՀՈՍ
Հանրային խորհրդում քննարկվել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ԱՀ Նախագահը Հայաստանի հետ փոխգործակցությունը համարում է Արցախի զարգացման կարևորագույն հիմքերից մեկը ԿԸՀ-ն մերժել է Զարուհի Փոստանջյանի դիմումը Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է ՀՀ ՀՔԾ-ն ապօրինի անտառահատումների քրգործով մեղադրանքներ է առաջադրել 5 ղեկավար պաշտոնատար անձանց Հունաստանի ԱԳ նախարարը առաջարկում է անցկացնել Հունաստանի, Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների ղեկավարների հանդիպում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով ժամանել է Արցախի Հանրապետություն Վարչապետի ներկայությամբ տրվել է Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը Փոխնախարարը 2018-ից գործարկվող REX համակարգը նպաստավոր է համարում հատկապես ՓՄՁ-ների համար 2018-ին Հայաստանում և Արցախում առողջության առաջնային օղակում կբացվեն առաջին պալիատիվ կենտրոնները Ռուս սահմանապահն արդիականացնում են հայ-թուրքական սահմանային պահակակետերը Վտանգավոր են թռչնամսի ոչ թե բոլոր, այլ կոնկրետ խմբաքանակներ. ՍԱՊԾ-ն պարզաբանում է Դիլիջան քաղաքի երթուղին սպասարկող կազմակերպությունը տուգանվել է Նախորդ տարիներին լավագույն մարզչի ընտրությունները սխալ են եղել. Ռուբեն Հայրապետյան Շիրակի մարզի դատախազը ժամանցի կենտրոնների քրեածին գործոնների վերացման միջնորդագիր է ներկայացրել Օպերայի բեմից երկար դադարից հետո Բեթհովեն կհնչի Հռոմի կենտրոնում լողափեր են հայտնվելու Ավազակություն և սպանություն Արագածոտնում. հարուցվել է քրգործ Ընտանիքի 6 անդամներ թունավորվել են պահածոյացված մսից Տոներին զերծ չմնալ մշակույթից. մի շարք թանգարաններ կաշխատեն Ամանորին Կիրո Մանոյանը ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կարևորագույն ձեռքբերում է համարում Հայաստանն ու Իրանը՝ թվերով. առևտրից մինչև զբոսաշրջություն Տարկետումը չի հանվել, փոխվել է փիլիսոփայությունը. ՀՀ նախագահ ՄԻԵԴ-ը Մամեդովի գործով վերջին շանսը կտա Ադրբեջանին Ի՞նչ զգեստով դիմավորել Նոր տարին. ռուս ոճաբանի խորհուրդները Կալանավորին տեսակցության եկած անձից առգրավվել են պոլիէթիլենային կասկածելի փաթեթներ Բանակցություններ են տարվում Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթների հարցի վերաբերյալ. ԱԳ փոխնախարար Իրանի դեսպանը՝ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու նշանակության մասին Ռուբեն Հայրապետյանը` Հենրիխ Մխիթարյանի չխաղալու մասին. «Իրավիճակը երկար չի ձգվի» Պարտադրված ենք ունենալ այն նվազագույն սպառազինությունը, որը թույլ կտա լուծել անվտանգության խնդիրները. Սերժ Սարգսյան Նախագահի հայտարարությունը բխում է հայկական կողմի հնարավորությունների նկատմամբ վստահությունից Հայ հեղինակների օտար լեզուներով հրատարակություններն էապես ավելացել են Մեղրիում բացվեց ազատ տնտեսական գոտին «Քանդում ու ձևափոխում են շինությունները՝ հաշվի չնստելով ճարտարապետի հետ» Ռուսական «Զվեզդա»-ի եթերում թուրք լրագրողը փորձել է հարձակվել հայ փորձագետների վրա Չինացի ներդրողները ծանոթացել են Հայաստանի ներդրումային հնարավորություններին Ստախոսները և նրանց տեսակները Նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել «Խորհրդարանական վերահսկողությունը նպաստելու է զինված ուժերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը» Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով նախկին ոստիկան է կալանավորվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Մխիթարյանի տրանսֆերը կվաճառի Օզիլին գնելու համար «Խորհրդարանական վերահսկողությունը գործընթաց է, որը նման է նվագախմբի» Հայ-թուրքական հարաբերություններում ՀՀ դիրքորոշման մեջ փոփոխություն չկա ՀԱԷԿ-ում իրականացվել է ավելի քան 690 սարքավորումների հետազոտություն Ընդհանուր գնաճը կառավարելի է. Սերժ Սարգսյան Ավստրալիա-Հայաստան. փայլուն հաղթանակ Լավ ապրելու միակ բանաձևն աշխատելն է. ՀՀ Նախագահ 4 երեխա Է զոհվել, 20 մարդ՝ մարդ վիրավորվել. դեպքի վայրում է եղել վարչապետը Հայաստանի առևտրային հաշվեկշիռը փոխվում է «Հայաստանը 2018 թ.-ին ԵՄ-ի հետ կսկսի վիզայի ազատականացման երկխոսությունը» «Ուղևորը» ֆիլմի ամփոփիչ թրեյլերը (տեսանյութ) Թուրքիան հետքայլ է կատարել Ցյուրիխյան արձանագրություններից Հայաստանը պետք է շատ անվտանգ երկիր լինի. Սերժ Սարգսյան «Ինտերն» ունի Մխիթարյանի կարիքը Սկսվել է նախատոնական թանկացումների սեզոնը Պրեմիերա. Անիտա և Ջեյ Բալվին - Downtown Հայաստանում հարկային եկամուտներն աճել են 93 մլրդ դրամով. ՊԵԿ Օրենքները դոգմա չեն, եթե պետք է, պիտի փոխվեն «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» միջազգային սեմինարը ԱԺ-ում. ՈՒՂԻՂ ՀՀ Նախագահը ստորագրել է «ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը (Մաս 2) Պետություն կառուցելը բարդ գործ է. Դրա համար շատ աշխատել է պետք Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը (Մաս 1) Մատենադարանի այցելուների թիվը անցել է 100 հազարը Ծանոթ և վաղուց վարկաբեկված ձևաչափ ՀՀ Նախագահը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման իր տեսլականը Ժամանակակից ահաբեկչության մասին ՀՀ Նախագահը ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը համարում է առողջ տրամաբանության հաղթանակ Ոչ թե վիրտուալ ագրեսիա, այլ իրական սպառնալիք Մենք պետք է կարողանանք պայմաններ ստեղծել ներգաղթի համար. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է 2018թ. քաղաքական գործունեությունը շարունակելու մասին հարցին Հրդեհ Արալեզ գյուղում Դեկտեմբերի 18-ից նոր արագաչափեր կգործարկվեն Թբիլիսյան խճուղում և Դաշտենցի փողոցում Դեկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` դեկտեմբերի 13-ից 14-ը (տեսանյութ) Շիրակի մարզի Հովիտ գյուղում այրվել է անասնակեր Նյու Յորքում հայ նկարիչների ցուցահանդեսի հասույթը կտրամադրվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 5-ը Արցախի նախագահն ընդունել է Լևոն Ալթունյանի գլխավորած պատվիրակությունը

Գիտությունն ու պետության պաշտպանությունը չպետք է հակադրվեն իրար. Արթուր Եղիազարյան

Տարկետման իրավունքը հետաձգելու վերաբերյալ օրինագիծ ընդունելու մասին քննարկումները ուսանողության շարքերում բողոքի ալիք են բարձրացրել: Հասարակության որոշ մասին մտահոգում է, որ տարկետման իրավունքի վերացման պատճառով երիտասարդները բանակից հետո կրթությունն այլևս շարունակելու ցանկություն չեն ունենա:

Հայմեդիա.AM-ը զրուցեց ռազմական փորձագետ, պատմաբան Արթուր Եղիազարյանի հետ՝ հասկանալու համար, թե իսկապես բանակում ծառայելը պատճառ կդառնա ուսումը չշարունակելուն, արդյոք բողոքող ուսանողները կարողանում են հստակ ձևակերպել իրենց պահանջները, և թե ինչու մեզ պետք է տարկետումը հետաձգող այս օրինագիծը:

-Տարկետման իրավունքի հետաձգման վերաբերյալ օրինագիծը բողոքի մեծ ալիք է բարձրացրել մասնավորապես ուսանողության շրջանում: Հասարակության մի ստվար զանգված մտավախություն ունի, որ տարկետման իրավունքից զրկվելով, այն երիտասարդները, որոնք գիտնական դառնալու կամ ուսման մեջ խորանալու հնարավորություն կունենային, այլևս դրանից կզրկվեն: Որքանո՞վ է այս մտավախությունն արդարացի:

- Մեծ ալիք չի բարձրացրել, այլ՝ մեծ հնչեղություն է տրվել: Տարբեր բաներ են: Եթե նկատել եք՝ ուսանողության մեծ մասն անտարբեր է այս խնդրին, քանի որ՝ կամ իր հետ կապ չունի, կամ՝ գիտակցում է, որ ծառայությունը ոչ մի կերպ չի խանգարում նրան, ով իրոք գիտությամբ է ուզում զբաղվել:

Եվ սխալ շահարկում է գնում, քանի որ տարկետման իրավունքը չի վերանում, անգամ տեղերը ոչ միայն չեն պակասեցվել, այլ մի քիչ էլ անգամ ավելացել են: Ուղղակի տարկետման իրավունքը նախատեսվում է իրականացվել «Պատիվ ունեմ» ծրագրի ճանապարհով:

-Հնարավո՞ր է արդյոք ծառայությունն անցնել սահմանում և միաժամանակ շարունակել սովորել ու չկտրվել ուսումից:

-Եթե մարդն իրոք ուզում է գիտնական դառնալ՝ հնարավոր է:

Հաշվի առեք, որ սահմանում ծառայելը չի նշանակում մշտապես մարտական դիրքում լինել: Մարտական դիրքում ստորաբաժանումները հերթափոխով են ծառայություն իրականացնում, ծառայության կեսը զորամասում են լինում: Մարտական դիրքում ծառայելու ժամանակ էլ նաև ունենում են հանգստի ժամեր, որը կարող են օգտագործել ուսումնական նպատակով:

«Պատիվ ունեմ» ծրագրով ծառայության մեկնող բակալավրիատն ավարտածը, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողը ծառայելու են սպայի կարգավիճակում: Իսկ սպայի ծառայությունը աշխատանք է:

Այսինքն, եթե զորամասում հերթապահ կամ պատասխանատու չես տվյալ օրը՝ երեկոյան դուրս է գալիս զորամասից, ինչպես աշխատանքից տուն գնալուց: Բացի դա՝ ունի շաբաթ-կիրակի հանգստյան օրեր, տարեկան՝ արձակուրդ: Հետևաբար, այն անձը, որ իսկապես ուզում է ուսումից չկտրվել՝ ժամանակ կգտնի ու ռացիոնալ կօգտագործի՝ սովորելու համար:

Պաշտպանության Նախարարությունն անգամ առաջարկությամբ ընդառաջ է գնում առավել տաղանդավոր երիտասարդների համար՝ նրանց համար ստեղծելով պայմաններ՝ ծառայությունն անցկացնել ԶՈՒ այնպիսի կառույցներում, որտեղ միաժամանակ կզբաղվեն իրենց գիտությամբ ու այդ գիտելիքները բանակին ծառայեցնելով:

-Կառավարության ներկայացուցիչների և դասադուլի կազմակերպիչների հանդիպումից հետո Ձեզ համար ինչ պարզ դարձավ: Ո՞ր կողմի փաստարներն էին առավել համոզիչ:

-Կառաջարկեմ դիտել հանդիպման ողջ տեսագրությունը և ինքնուրույն հետևություն անել: Կառավարության ներկայացուցիչները կառուցողական և փաստարկված առաջարկություններով հանդես եկան, իսկ դասադուլի կազմակերպիչներն անգամ համակարգված ու փաստարկված առաջարկներ չունեին: Սա ես չեմ ասում, կրկնում եմ՝ դիտեք ամբողջն ու ինքներդ համոզվեք:

-Կարծիքներ են հնչում, որ դասադուլի կազմակերպիչները զուտ գործիք են կոնկրետ ուժերի ձեռքում և սա երկրում գունավոր հեղափոխության հող նախապատրաստելու համար է արվում: Որքանո՞վ եք հնարավոր համարում նմանատիպ կարծիքները:

-Որպես բացարձակ ու միանշանակ կարծիք՝ այդպես չեմ որակի, բայց նման հետևության հանգելու սաղմեր կարելի է նկատել:

Բայց, կրկնում եմ՝ սա ենթադրություն է, ոչ ավելին: Իսկ եթե նման բան կա՝ դասադուլավորները մեծամասամբ ակամա կարող են գործիք լինել՝ իրենք էլ այդ մասին չենթադրելով: Ինչևէ՝ դա հետագա գործընթացներում կերևա, դեռ վաղ է այդ մասին միանշանակ պնդելը:

-Այս օրինագծի դեմ արտահայտվող մարդկանցից շատերը նշում են, որ այս օրինագիծը, միևնույնն է, արդարություն չի բերելու, և արտոնյալներ միշտ լինելու են, ովքեր չեն ծառայելու բանակում:

-Ցավոք, երկրում առկա է մեծ անվստահություն ու թերահավատություն, որն էլ ծնում է նման մտորումներ: Բայց դա հիմք չէ՝ ոչինչ չանելու համար: Այդ տրամադրությամբ ոչնչի դեմ չպետք է պայքարել, ոչինչ չպետք է փորձել շտկել, միշտ, ինչ որ տեղ՝ էլի խնդիր կարող է ծագել:

Սա սխալ մոտեցում է: Ճիշտ է, սրանով բոլոր ուղղություններում միաժամանակ արդարություն ու հավասարություն չես հաստատի, բայց հաստատ կրթական արտոնություն - զինծառայություն տիրույթում կապահովվի՝ փակելով բանակից խուսափելու սողանցքներից մեկը:

Կարևոր է նաև լուծումներ գտնել մյուս ու ավելի մեծ սողանցքի՝ վատառողջության ճանապարհով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու ճանապարհը փակելու ուղղությամբ: ՊՆ-ն այս ուղղությամբ էլ է արդեն սկսել աշխատանքներ: Արդյունավետությունը նոր մոտեցումների ներդրման ընթացքը ցույց կտա: 

Բացառության սահմանումը սողանցքներ է թողնում, որի արդյունքում ոչ թե էականը մի քանիսի չծառայելն է, այլ այն, որ ողջ հանրության մեջ ծնում է անհավասարության, ոմանց արտոնյալ լինելու սինդրոմ, ասեկոսեներ (տեղին և անտեղի բամբասանքներ) որն էլ՝ է՛լ ավելի է քաղաքացուն խորթացնում պետությունից՝ առաջացնելով քողարկված կամ բացահայտ դժգոհություն:

-Այս օրինագծի շուրջ առաջացած դժգոհության ալիքը արդյո՞ք պայմանավորված չէ նաև այն հանգամաքով, որ երիտասարդների մի հսկա խումբ պարզապես չի ցանկանում ծառայել բանակում: Այս ուղղությամբ ի՞նչ աշխատանք պիտի կատարվի:

-Այո, նաև այդ հանգամանքով է պայմանավորված, եթե ես էլ չասեմ՝ բոլորն էլ գիտեն նմանատիպ դեպքեր և անձեր, որոնք այս ճանապարհով խուսափել են ծառայելուց: Միայն այն փաստը, որ մինչ այժմ գոյություն ունեցող տարկետման իրավունքից տարիներով օգտվողների ոչ ավելի, քան 15%-ն է հետագայում ոչ միայն գիտությամբ, այլ՝ հենց այդ ընտրած մասնագիտությամբ շարունակել աշխատել՝ դրա վառ ապացույցն է:

Այս ուղղությամբ տարվող աշխատանքներից մեկը հենց բանակից խուսափելու բոլոր սողանցքները հայտնաբերելն ու փակելն է, իսկ մյուսը՝ բացատրական ու կրթական դաստիարակչական աշխատանքներ տանելն է հասարակության բոլոր շերտերում՝ փոխելով մտածողությունը: 

Պաշտպանության ողջ համակարգում էլ լուրջ փոփոխություններ են պետք։ Հատկապես կադրային ընտրության հարցում։ Ու պետք է ամեն ինչ անել, որ գիտությունն ու պետության պաշտպանությունը ոչ թե հակադրվեն (իրականում չեն հակադրվում և չպետք է հակադրվեն, ավելի շուտ՝ ոչ այնքան արդյունավետ են համադրվում, իսկ ոմանց կողմից էլ՝ ուղղակի շահարկվում է), այլ ներդաշնակվեն, լրացնեն միմյանց։ Հեքիաթներում կարելի է հանդիպել իրավիճակի, երբ գայլի դեմը խոտ է դրված, իսկ ոչխարի դեմ՝ միս։ Ընդամենը պետք է տեղերը փոխել և ամեն ինչ իր տեղը կընկնի։ Նույնը՝ բանակի կադրային հարցերում։

-Ի՞նչ լուծում եք Դուք առաջարկում:

-Պաշտպանության համակարգը այնքան մեծ է ու բազմաբնույթ, որ կարելի է ընդամենը ողջամիտ ներքին վերադասավորումների արդյունքում էլ ավելի արդյունավետ դարձնել համակարգը։ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակում էլ՝ տարկետում ընտրած այն ուսանողները, ովքեր իրոք ցանկանում են իրենց ընտրած մասնագիտության գիտնական դառնալ ու պատրաստ են իրենց գիտական գործունեությունը առնվազն կամ երեք տարով մարտական դիրքապահ կամ ավելի երկար՝ զինված ուժերի թիկունքային ստորաբաժանումներում իրագործել՝ նշանակվեն այնպիսի ստորաբաժանումներում ու կառույցներում, որտեղ առավել կարող են միաժամանակ և՛ իրենց գիտելիքներն ի սպաս դնել հայրենիքի պաշտպանության գործում, և՛ գործնականում հմտանան իրենց ընտրած մասնագիտության մեջ:

Օրինակ՝ աշխարհագրագետներն ու երկրաբանները՝ տեղագրական (տոպոգրաֆիա) աշխատանքներում, ռադիոֆիզիկները՝ կապի ստորաբաժանումներում, հոգեբաններն ու սոցիոլոգները՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքներում, ճարտարագետները՝ ինժեներական զորքերում, տնտեսագետները՝ զորամիավորումների ու թիկունքային այն ստորաբաժանումներում, որտեղ զբաղվում են բանակի ֆինանսական, մատակարարման, ապահովման հարցերով և այլն: Քննարկման հարց է, որը կարող է ողջամիտ լուծումներ ապահովել:

Բայց մի բան հստակ է՝ պատերազմող հայրենիքի պաշտպանության գործում ոչ ոք չպետք է անմասն մնա ու միևնույն ժամանակ պետք է հավասարություն լինի զորակոչային տարիքի բոլոր երիտասարդների միջև: Ո՞վ ասաց, որ ոչ բարձրագույն կրթություն պահանջող մասնագիտություններ ընտրած ու տարբեր արհեստներում հմտացած կամ հմտացող անձիք ավելի շատ պետք չեն երկրին, ինչու՞ պետք է խտրական վերաբերմունք լինի նրանց հանդեպ:

Բացի այդ՝ պետք է հասնել հանրային գիտակցության փոփոխության արական սեռի այն անձանց մոտ, ովքեր ամեն ինչ անում են, որ իրենք կամ իրենց զավակները ծառայեն թիկունքային ստորաբաժանումներում (բացառությամբ այն աշխատանքների, որոնք մասնագիտական առումով հենց թիկունքային կարող են լինել): Պաշտպանության նախարարությունը խորը թիկունքային աշխատանքներում (օրինակ՝ հենց ՊՆ-ում ու նրա առանձնացված ստորաբաժանումներում) առավել պետք է ընդգրկի իգական սեռի զինծառայողներին, որի արդյունքում շատ աշխատանքներ կընկալվեն որպես կնոջ գործ: Օրինակ ՀՀ գերատեսչությունների քարտուղարություններում (ընդհանուր բաժիններում), եթե չասեմ իսպառ, ապա գրեթե արական սեռի աշխատակից չկա ու տղամարդիկ էլ չեն ձգտում այդ աշխատանքին՝ ընկալելով այն որպես իգական սեռի աշխատանք:

Տղամարդ զինվորականն իրեն առավել պետք է պատկերացնի մարտական ստորաբաժանումներում ծառայելիս՝ անկախ աշխատանքի բնույթից:
Օրինակ Իսրայելում հասել են նրան, որ օրինակ կարևոր տեղանքում կամ բարձրունքում (պատկերավոր՝ հավասարազոր մեր՝ օրինակ Հորադիզում կամ Օմարում ծառայելուն) անփույթ զինծառայողին երբ ուզում են պատժեն՝ կարող են ուղարկել մայրաքաղաքում ծառայելու: Դա մեծ անարգանք ու պատիժ է տղամարդ զինծառայողի համար, դա նույնն է, որ ասեն. «Դու տղամա՛րդ չես, դու գնա՝ կանանց հետ ծառայի»: Որովհետև իսրայելցի տղամարդ զինվորականի համար այդ կարևոր տեղանքը (ինչպես մեզ համար օրինակ Մարտակերտի, Տավուշի, Մարտունու կամ Հադրութի և այլ պաշտպանական շրջանները) իր երկրի դարպասն է, այն հե՛նց տղամարդը պետք է պաշտպանի: Մեր մոտ, ցավոք, շատերն ինքնակամ ուզում են մայրաքաղաքամերձ ստորաբաժանումներում ծառայել:

Անգամ բանակում, թեկուզ նախկինի համեմատ քչացած, դեռևս կա պահպանված վատ, ոչ դասական իմաստով «ավանդույթ», որ զինծառայողին «վախեցնում են» ռազմագիծ ուղարկելու ծառայությամբ: Եթե զինծառայողը վատն է ու անկարգապահ, ինչպե՞ս եք ուղարկում ամենակարևոր ու պատասխանատու դիրքապահ ստորաբաժանումներ: Թշնամու առջև երկրի մուտքը պաշտպանելը հե՛նց Տղամարդու տեղն է, այլ ոչ հակականոնադրայինին զանցառուինը: 

Բայց այս գիտակցությանը դեռևս ողջ ազգով պետք է գանք: Հուսամ, որ հեռու չէ այդ օրը: Ապրիլյան մարտերին մասնակից պարտադիր զինակոչային զինվորներն ու ինքնակազմակերպված կամավորական պահեստազորայինները վկա՛:

Հայկանուշ Ալոյան

Հարցում
website by Sargssyan