Այսօր՝ 16 դեկտեմբերի 2017թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղ-տեղ առկա է ... Էրդողանը մտադիր է դիմել ՄԱԿ-ին Երուսաղեմի հարցով ԱՄՆ որոշումը չեղարկելու համար Խոսեպ Գվարդիոլա. Տոտենհեմն ԱՊԼ-ի ուժեղագույն ակումբներից մեկն է «Ռեալի» գլխավոր մարզիչ. Կպաշտպանեմ Բենզեմային քանի ողջ եմ Վերջին 10 տարում 27 000 հայ ԱՄՆ քաղաքացիություն է ստացել Սիսիանում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել RFEF-ում վստահ են, որ ՖԻՖԱ-ն չի զրկի Իսպանիայի ընտրանուն Մունդիալ-2018-ից Ռուսաստանն ու Եգիպտոսը վերականգնում են օդային հաղորդակցությունը Տարվա լավագույն ֆուտբոլիստի անվանակարգում «Փյունիկից» ընդգրկվել է 14 թեկնածու Ժոզե Մոուրինյուն` Մխիթարյանի հնարավոր տեղափոխության մասին. Ամեն ֆուտբոլիստ իր արժեքն ունի
ԼՐԱՀՈՍ
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղ-տեղ առկա է մերկասառույց Էրդողանը մտադիր է դիմել ՄԱԿ-ին Երուսաղեմի հարցով ԱՄՆ որոշումը չեղարկելու համար Խոսեպ Գվարդիոլա. Տոտենհեմն ԱՊԼ-ի ուժեղագույն ակումբներից մեկն է «Ռեալի» գլխավոր մարզիչ. Կպաշտպանեմ Բենզեմային քանի ողջ եմ Վերջին 10 տարում 27 000 հայ ԱՄՆ քաղաքացիություն է ստացել Սիսիանում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել RFEF-ում վստահ են, որ ՖԻՖԱ-ն չի զրկի Իսպանիայի ընտրանուն Մունդիալ-2018-ից Ռուսաստանն ու Եգիպտոսը վերականգնում են օդային հաղորդակցությունը Տարվա լավագույն ֆուտբոլիստի անվանակարգում «Փյունիկից» ընդգրկվել է 14 թեկնածու Ժոզե Մոուրինյուն` Մխիթարյանի հնարավոր տեղափոխության մասին. Ամեն ֆուտբոլիստ իր արժեքն ունի Կստեղծվի Տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների համահայկական ընկերակցություն Սևան համայնքի 2017 թվականի տարեկան բյուջեն կատարվել է 103 տոկոսով Հանրային խորհրդում քննարկվել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ԱՀ Նախագահը Հայաստանի հետ փոխգործակցությունը համարում է Արցախի զարգացման կարևորագույն հիմքերից մեկը ԿԸՀ-ն մերժել է Զարուհի Փոստանջյանի դիմումը Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է ՀՀ ՀՔԾ-ն ապօրինի անտառահատումների քրգործով մեղադրանքներ է առաջադրել 5 ղեկավար պաշտոնատար անձանց Հունաստանի ԱԳ նախարարը առաջարկում է անցկացնել Հունաստանի, Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների ղեկավարների հանդիպում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով ժամանել է Արցախի Հանրապետություն Վարչապետի ներկայությամբ տրվել է Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը Փոխնախարարը 2018-ից գործարկվող REX համակարգը նպաստավոր է համարում հատկապես ՓՄՁ-ների համար 2018-ին Հայաստանում և Արցախում առողջության առաջնային օղակում կբացվեն առաջին պալիատիվ կենտրոնները Ռուս սահմանապահն արդիականացնում են հայ-թուրքական սահմանային պահակակետերը Վտանգավոր են թռչնամսի ոչ թե բոլոր, այլ կոնկրետ խմբաքանակներ. ՍԱՊԾ-ն պարզաբանում է Դիլիջան քաղաքի երթուղին սպասարկող կազմակերպությունը տուգանվել է Նախորդ տարիներին լավագույն մարզչի ընտրությունները սխալ են եղել. Ռուբեն Հայրապետյան Շիրակի մարզի դատախազը ժամանցի կենտրոնների քրեածին գործոնների վերացման միջնորդագիր է ներկայացրել Օպերայի բեմից երկար դադարից հետո Բեթհովեն կհնչի Հռոմի կենտրոնում լողափեր են հայտնվելու Ավազակություն և սպանություն Արագածոտնում. հարուցվել է քրգործ Ընտանիքի 6 անդամներ թունավորվել են պահածոյացված մսից Տոներին զերծ չմնալ մշակույթից. մի շարք թանգարաններ կաշխատեն Ամանորին Կիրո Մանոյանը ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կարևորագույն ձեռքբերում է համարում Հայաստանն ու Իրանը՝ թվերով. առևտրից մինչև զբոսաշրջություն Տարկետումը չի հանվել, փոխվել է փիլիսոփայությունը. ՀՀ նախագահ ՄԻԵԴ-ը Մամեդովի գործով վերջին շանսը կտա Ադրբեջանին Ի՞նչ զգեստով դիմավորել Նոր տարին. ռուս ոճաբանի խորհուրդները Կալանավորին տեսակցության եկած անձից առգրավվել են պոլիէթիլենային կասկածելի փաթեթներ Բանակցություններ են տարվում Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթների հարցի վերաբերյալ. ԱԳ փոխնախարար Իրանի դեսպանը՝ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու նշանակության մասին Ռուբեն Հայրապետյանը` Հենրիխ Մխիթարյանի չխաղալու մասին. «Իրավիճակը երկար չի ձգվի» Պարտադրված ենք ունենալ այն նվազագույն սպառազինությունը, որը թույլ կտա լուծել անվտանգության խնդիրները. Սերժ Սարգսյան Նախագահի հայտարարությունը բխում է հայկական կողմի հնարավորությունների նկատմամբ վստահությունից Հայ հեղինակների օտար լեզուներով հրատարակություններն էապես ավելացել են Մեղրիում բացվեց ազատ տնտեսական գոտին «Քանդում ու ձևափոխում են շինությունները՝ հաշվի չնստելով ճարտարապետի հետ» Ռուսական «Զվեզդա»-ի եթերում թուրք լրագրողը փորձել է հարձակվել հայ փորձագետների վրա Չինացի ներդրողները ծանոթացել են Հայաստանի ներդրումային հնարավորություններին Ստախոսները և նրանց տեսակները Նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել «Խորհրդարանական վերահսկողությունը նպաստելու է զինված ուժերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը» Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով նախկին ոստիկան է կալանավորվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Մխիթարյանի տրանսֆերը կվաճառի Օզիլին գնելու համար «Խորհրդարանական վերահսկողությունը գործընթաց է, որը նման է նվագախմբի» Հայ-թուրքական հարաբերություններում ՀՀ դիրքորոշման մեջ փոփոխություն չկա ՀԱԷԿ-ում իրականացվել է ավելի քան 690 սարքավորումների հետազոտություն Ընդհանուր գնաճը կառավարելի է. Սերժ Սարգսյան Ավստրալիա-Հայաստան. փայլուն հաղթանակ Լավ ապրելու միակ բանաձևն աշխատելն է. ՀՀ Նախագահ 4 երեխա Է զոհվել, 20 մարդ՝ մարդ վիրավորվել. դեպքի վայրում է եղել վարչապետը Հայաստանի առևտրային հաշվեկշիռը փոխվում է «Հայաստանը 2018 թ.-ին ԵՄ-ի հետ կսկսի վիզայի ազատականացման երկխոսությունը» «Ուղևորը» ֆիլմի ամփոփիչ թրեյլերը (տեսանյութ) Թուրքիան հետքայլ է կատարել Ցյուրիխյան արձանագրություններից Հայաստանը պետք է շատ անվտանգ երկիր լինի. Սերժ Սարգսյան «Ինտերն» ունի Մխիթարյանի կարիքը Սկսվել է նախատոնական թանկացումների սեզոնը Պրեմիերա. Անիտա և Ջեյ Բալվին - Downtown Հայաստանում հարկային եկամուտներն աճել են 93 մլրդ դրամով. ՊԵԿ Օրենքները դոգմա չեն, եթե պետք է, պիտի փոխվեն «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» միջազգային սեմինարը ԱԺ-ում. ՈՒՂԻՂ ՀՀ Նախագահը ստորագրել է «ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը (Մաս 2) Պետություն կառուցելը բարդ գործ է. Դրա համար շատ աշխատել է պետք Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը (Մաս 1) Մատենադարանի այցելուների թիվը անցել է 100 հազարը Ծանոթ և վաղուց վարկաբեկված ձևաչափ ՀՀ Նախագահը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման իր տեսլականը Ժամանակակից ահաբեկչության մասին

Ռոն Թորոսյանին վարձել են, որ PR անի Թուրքիայի համար

Medium.com կայքում տեղադրված Լուիզա Նոյի երկու հոդվածները բացահայտում են, որ Ռոն Թորոսյանը պայմանագիր է կնքել, որպեսզի ներկայացնի Թուրքիան որպես նրա PR գործակալ: Թորոսյանը Նյու Յորքի 5W հանրային կապերի ընկերության նախագահն է:

Արդարադատության նախարարության արձանագրությունները ցույց են տալիս, որ Թորոսյանը պայմանագիրը կնքել է 2017թ. մայիսի 25-ին: Նրա ընկերությունը կստանա լրացուցիչ 60 հազար դոլար 2017թ. մայիսի 16-ից նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածի համար, որն ինքնաբերաբար կթարմացվի հաջորդ վեց ամսվա համար: Այս վճարը կավելացվի այն գումարին, որը նշված է 2016թ. օգոստոսի 10-ին կնքված պայմանագրում:

 Հատկանշական է, որ Թորոսյանը Թուրքիայի հետ պայմանագիր է կնքել ինը օր անց այն դեպքերից հետո, երբ նախագահ Էրդողանը դիտում էր, թե ինչպես են իր թիկնապահները ծեծում մի խումբ ցուցարարների Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց: Ցուցարարների ծեծից երեք օր անց Թորոսյանը հոդված է հրապարակել «Ալգեմայներ»-ում՝«Արտաքսեք արմատական իսլամիստ քարոզչին (Գյուլենին) եւ պաշտպանեք ամերիկյան շահերը» վերնագրով:

Ես երկու անգամ զանգահարեցի Թորոսյանի գրասենյակ, եւ ամեն անգամ աշխատակիցը վստահեցրեց ինձ, որ նա կպատասխանի իմ զանգին: Պատասխան այդպես էլ չեղավ: Լուիզա Նոյը նույն ճակատագրին էր արժանացել, երբ փորձել էր կապվել Թորոսյանի հետ: Երբ նա Թվիթերում Թորոսյանին գրել էր Թուրքիայի եւ Թրամփի հետ ունեցած կապերի մասին, նա պատասխանել էր՝ «Ես եմ սպանել Քենեդուն... Իմ նախկին կինը ռուս է... Ես նույնիսկ ձկնկիթ եմ կերել այս շաբաթ...»:

Թորոսյանը ոչ միայն անկիրթ է հեռախոսային հաղորդագրություններին պատասխանելու հարցում, այլեւ, ըստ տեղեկությունների, վատ է վերաբերվում իր աշխատակիցներին եւ ուրիշներին: «Նյու Յորք թայմսը» նրան նկարագրում է որպես «անզուսպ եւ բացահայտ ագրեսիվ»: Ըստ Լուիզա Նոյի հաղորդման, նա նաեւ գործարար կապեր ունի ստվերում գործող հրեա եւ ռուս օլիգարխների հետ: Թեեւ Թորոսյանը հայկական ազգանուն ունի, սակայն ես չեմ կարող հաստատել, որ նրա ծնողներից մեկը կամ երկուսը հայ են, կամ որեւէ մեկը հայ է...

Հիմնական պատճառը, որ ես հետաքրքրվեցի Ռոն Թորոսյանի՝ Թուրքիայի համար որպես PR գործակալ աշխատելու համար, այն էր, որ նման իրավիճակում հայտնվել էր նաեւ Բարի Զորթյանը, որը 1980թ. հոկտեմբերից մինչեւ 1984թ. փետրվարն աշխատել էր Թուրքիայի կողմից վարձված Gray&Co լոբբիստական ընկերությունում։ Զորթյանը «Ամերիկայի ձայնի» եւ «Թայմի» նախկին բարձրաստիճան պաշտոնյան էր։ 1968-69 թթ. նա ԱՄՆ գլխավոր ներկայացուցիչն էր Սայգոնում (Վիետնամ)։

Այն բանից հետո, երբ իմացա, որ Զորթյանը միաժամանակ բարձրաստիճան պաշտոնյա էր Թուրքիայի համար լոբբիստական ընկերությունում եւ վարչության անդամ Ամերիկայի հայկական համագումարում, զանգահարեցի նրան եւ հարցրի, թե արդյոք իր երկակի դերը շահերի բախում չի՞ առաջացնում իր կամ իր ընկերության համար։ Որպես հայի նկատմամբ հարգանքի նշան, նախազգուշացրի նրան, որ եթե պատասխանի իմ հարցերին, դա կարող է հանգեցնել աշխատանքից ազատման։

63-ամյա Զորթյանը պատասխանեց, թե իրեն չի մտահոգում, որ կկորցնի իր 65 հազար դոլար տարեկան եկամտով աշխատանքը որպես Gray&Co ընկերության ավագ փոխնախագահ։ Նա անկեղծորեն պատասխանեց իմ բոլոր հարցերին։ Զորթյանը բացատրեց, որ նա աշխատում էր հանրային կապերի գրասենյակում եւ ոչ թե Թուրքիայի հաշվին, որով զբաղված էր ընկերության լոբբիստական բաժինը:

1984թ. հունվարի 19-ին «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի առաջին էջում իմ հոդվածի  հրապարակումից անմիջապես հետո թուրքական «Թերջուման» թերթը հայտնեց Զորթյանի հետ իմ հարցազրույցի մասին, որը մեծ իրարանցում առաջացրեց Թուրքիայի արտգործնախարարությունում, բացահայտելով, որ մի ամերիկահայ եղել է այն լոբբիստական ընկերության գործադիր տնօրենը, որը տարեկան 300 հազար դոլար էր ստանում Թուրքիայից։

1984թ. փետրվարի 21-ին լոբբիստական ընկերության փոխնախագահ Ալեխանդրո Օրֆիլան Զորթյանին ասել էր, որ Թուրքիայի դեսպան Շուքրու Էլեքդաքը խիստ բարկացել է՝ կարդալով թերթում տպագրված հոդվածը։ Օրֆիլան մեջբերել է դեսպան Էլեքդաքի խոսքերը. «Տղաներ, ես ձեզ վարձել էի, որ օգնեիք ինձ իմ քաղաքական խնդիրներում, իսկ դուք, դրա փոխարեն, ինձ համար խնդիրներ եք ստեղծում... Դուք պետք է լուրջ քայլերի դիմեք, որ ես կարողանամ զեկուցել իմ կառավարությանը, թե չէ ստիպված կլինեմ կասեցնել պայմանագիրը»։

PR ընկերության նախագահ Ռոբերտ Գրեյը ընդհատեց իր արձակուրդը Ակապուլկոյում (Մեքսիկա) եւ անմիջապես վերադարձավ Վաշինգտոն։ Զորթյանը հեռացվեց աշխատանքից՝ հրաժարական տալու Գրեյի առաջարկը մերժելուց հետո։

Եթե Թորոսյանը իրոք հայ է, ապա նա ինչպե՞ս կարող էր PR անել Թուրքիայի համար։ Սակայն ավելի կարեւոր է, թե ինչպե՞ս կարող էր Թուրքիան վարձել նրան՝ հաշվի առնելով Զորթյանի փորձը։

Հարութ Սասունյան  

«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Հարցում
website by Sargssyan