Այսօր՝ 15 դեկտեմբերի 2017թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Հանրային խորհրդում քննարկվել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ԱՀ Նախագահը Հայաստանի հետ փոխգործակցությունը համարում է Արցախի զարգացման կարևորագույն հիմքերից մեկը ԿԸՀ-ն մերժել է Զարուհի Փոստանջյանի դիմումը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է ՀՀ ՀՔԾ-ն ապօրինի անտառահատումների քրգործով մեղադրանքներ է առաջադրել 5 ղեկավար պաշտոնատար անձանց Հունաստանի ԱԳ նախարարը առաջարկում է անցկացնել Հունաստանի, Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների ղեկավա... ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով ժամանել է Արցախի Հանրապետություն Վարչապետի ներկայությամբ տրվել է Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը Փոխնախարարը 2018-ից գործարկվող REX համակարգը նպաստավոր է համարում հատկապես ՓՄՁ-ների համար 2018-ին Հայաստանում և Արցախում առողջության առաջնային օղակում կբացվեն առաջին պալիատիվ կենտրոնները
ԼՐԱՀՈՍ
Հանրային խորհրդում քննարկվել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ԱՀ Նախագահը Հայաստանի հետ փոխգործակցությունը համարում է Արցախի զարգացման կարևորագույն հիմքերից մեկը ԿԸՀ-ն մերժել է Զարուհի Փոստանջյանի դիմումը Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է ՀՀ ՀՔԾ-ն ապօրինի անտառահատումների քրգործով մեղադրանքներ է առաջադրել 5 ղեկավար պաշտոնատար անձանց Հունաստանի ԱԳ նախարարը առաջարկում է անցկացնել Հունաստանի, Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների ղեկավարների հանդիպում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով ժամանել է Արցախի Հանրապետություն Վարչապետի ներկայությամբ տրվել է Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը Փոխնախարարը 2018-ից գործարկվող REX համակարգը նպաստավոր է համարում հատկապես ՓՄՁ-ների համար 2018-ին Հայաստանում և Արցախում առողջության առաջնային օղակում կբացվեն առաջին պալիատիվ կենտրոնները Ռուս սահմանապահն արդիականացնում են հայ-թուրքական սահմանային պահակակետերը Վտանգավոր են թռչնամսի ոչ թե բոլոր, այլ կոնկրետ խմբաքանակներ. ՍԱՊԾ-ն պարզաբանում է Դիլիջան քաղաքի երթուղին սպասարկող կազմակերպությունը տուգանվել է Նախորդ տարիներին լավագույն մարզչի ընտրությունները սխալ են եղել. Ռուբեն Հայրապետյան Շիրակի մարզի դատախազը ժամանցի կենտրոնների քրեածին գործոնների վերացման միջնորդագիր է ներկայացրել Օպերայի բեմից երկար դադարից հետո Բեթհովեն կհնչի Հռոմի կենտրոնում լողափեր են հայտնվելու Ավազակություն և սպանություն Արագածոտնում. հարուցվել է քրգործ Ընտանիքի 6 անդամներ թունավորվել են պահածոյացված մսից Տոներին զերծ չմնալ մշակույթից. մի շարք թանգարաններ կաշխատեն Ամանորին Կիրո Մանոյանը ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կարևորագույն ձեռքբերում է համարում Հայաստանն ու Իրանը՝ թվերով. առևտրից մինչև զբոսաշրջություն Տարկետումը չի հանվել, փոխվել է փիլիսոփայությունը. ՀՀ նախագահ ՄԻԵԴ-ը Մամեդովի գործով վերջին շանսը կտա Ադրբեջանին Ի՞նչ զգեստով դիմավորել Նոր տարին. ռուս ոճաբանի խորհուրդները Կալանավորին տեսակցության եկած անձից առգրավվել են պոլիէթիլենային կասկածելի փաթեթներ Բանակցություններ են տարվում Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթների հարցի վերաբերյալ. ԱԳ փոխնախարար Իրանի դեսպանը՝ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու նշանակության մասին Ռուբեն Հայրապետյանը` Հենրիխ Մխիթարյանի չխաղալու մասին. «Իրավիճակը երկար չի ձգվի» Պարտադրված ենք ունենալ այն նվազագույն սպառազինությունը, որը թույլ կտա լուծել անվտանգության խնդիրները. Սերժ Սարգսյան Նախագահի հայտարարությունը բխում է հայկական կողմի հնարավորությունների նկատմամբ վստահությունից Հայ հեղինակների օտար լեզուներով հրատարակություններն էապես ավելացել են Մեղրիում բացվեց ազատ տնտեսական գոտին «Քանդում ու ձևափոխում են շինությունները՝ հաշվի չնստելով ճարտարապետի հետ» Ռուսական «Զվեզդա»-ի եթերում թուրք լրագրողը փորձել է հարձակվել հայ փորձագետների վրա Չինացի ներդրողները ծանոթացել են Հայաստանի ներդրումային հնարավորություններին Ստախոսները և նրանց տեսակները Նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել «Խորհրդարանական վերահսկողությունը նպաստելու է զինված ուժերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը» Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով նախկին ոստիկան է կալանավորվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Մխիթարյանի տրանսֆերը կվաճառի Օզիլին գնելու համար «Խորհրդարանական վերահսկողությունը գործընթաց է, որը նման է նվագախմբի» Հայ-թուրքական հարաբերություններում ՀՀ դիրքորոշման մեջ փոփոխություն չկա ՀԱԷԿ-ում իրականացվել է ավելի քան 690 սարքավորումների հետազոտություն Ընդհանուր գնաճը կառավարելի է. Սերժ Սարգսյան Ավստրալիա-Հայաստան. փայլուն հաղթանակ Լավ ապրելու միակ բանաձևն աշխատելն է. ՀՀ Նախագահ 4 երեխա Է զոհվել, 20 մարդ՝ մարդ վիրավորվել. դեպքի վայրում է եղել վարչապետը Հայաստանի առևտրային հաշվեկշիռը փոխվում է «Հայաստանը 2018 թ.-ին ԵՄ-ի հետ կսկսի վիզայի ազատականացման երկխոսությունը» «Ուղևորը» ֆիլմի ամփոփիչ թրեյլերը (տեսանյութ) Թուրքիան հետքայլ է կատարել Ցյուրիխյան արձանագրություններից Հայաստանը պետք է շատ անվտանգ երկիր լինի. Սերժ Սարգսյան «Ինտերն» ունի Մխիթարյանի կարիքը Սկսվել է նախատոնական թանկացումների սեզոնը Պրեմիերա. Անիտա և Ջեյ Բալվին - Downtown Հայաստանում հարկային եկամուտներն աճել են 93 մլրդ դրամով. ՊԵԿ Օրենքները դոգմա չեն, եթե պետք է, պիտի փոխվեն «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» միջազգային սեմինարը ԱԺ-ում. ՈՒՂԻՂ ՀՀ Նախագահը ստորագրել է «ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը (Մաս 2) Պետություն կառուցելը բարդ գործ է. Դրա համար շատ աշխատել է պետք Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը (Մաս 1) Մատենադարանի այցելուների թիվը անցել է 100 հազարը Ծանոթ և վաղուց վարկաբեկված ձևաչափ ՀՀ Նախագահը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման իր տեսլականը Ժամանակակից ահաբեկչության մասին ՀՀ Նախագահը ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը համարում է առողջ տրամաբանության հաղթանակ Ոչ թե վիրտուալ ագրեսիա, այլ իրական սպառնալիք Մենք պետք է կարողանանք պայմաններ ստեղծել ներգաղթի համար. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է 2018թ. քաղաքական գործունեությունը շարունակելու մասին հարցին Հրդեհ Արալեզ գյուղում Դեկտեմբերի 18-ից նոր արագաչափեր կգործարկվեն Թբիլիսյան խճուղում և Դաշտենցի փողոցում Դեկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` դեկտեմբերի 13-ից 14-ը (տեսանյութ) Շիրակի մարզի Հովիտ գյուղում այրվել է անասնակեր Նյու Յորքում հայ նկարիչների ցուցահանդեսի հասույթը կտրամադրվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Արցախի նախագահն ընդունել է Լևոն Ալթունյանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Ամուլսարի ոսկու հանքավայրում կաշխատեն «Կատերպիլար»-ի 65 միլիոն դոլար արժողությամբ տեխնիկայով

Ամուլսարի ոսկու հանքից հանքաքարի դուրս բերումն ու տեղափոխումը «Լիդիան Արմենիա» ընկերությունը կկատարի «Կատերպիլար» ընկերության հանքարդյունաբերական տեխնիկայով: Ներկայում հանքավայրի տարածքում են գտնվում 1 էքսկավատոր, 1 բարձիչ և 6 բեռնատար, ևս 3-ը կլինեն շուտով, այդ թվում` մի քանի աջակցող փոքր մեքենաներ:

Տեխնիկայի ընդհանուր արժեքը 65 միլիոն դոլար է: Հանքարդյունաբերական տեխնիկայի հավաքման կայանատեղի այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում սարքավորումները ներկայացրեց «Լիդիան Արմենիա» ընկերության տեխնիկական ապահովման պատասխանատու Պիտեր Նելը:

«Հանքարդյունաբերության մեջ առաջին երկուսը կիրառվում են միասին, դրանք հանքաքարը լցնում են բեռնատարների մեջ: Առաջին 3 տարվա համար նշածս տեխնիկան լիովին բավարար կլինի աշխատանքը կատարելու համար»,- ասաց Պիտեր Նելը: Նա նշեց, որ տեխնիկան ներմուծվել է ԱՄՆ-ից և Գերմանիայից մաս-մաս, իսկ տարածաշրջանում «Կատերպիլար»-ի ներկայացուցիչ «Zeppelin» ընկերությունն օգնում է տեղում հավաքել մեքենաները:

Բացի այդ` «Լիդիան Արմենիա»-ն ձեռք է բերել սիմուլյատոր, որի վրա գերմեքենաների ապագա վարորդները կսովորեն վարել, այնուհետև` կնստեն դրանց ղեկին: «Սիմուլյատորն իրական պայմաններ է ստեղծելու մեքենան վարողի համար, սկզբից կսովորեն սիմուլյատորի վրա, ապա կվարեն իրականում: Այս մեքենաները վարելու համար հատուկ լիցենզիա է անհրաժեշտ, որը հնարավոր է օգտագործել աշխարհի տարբեր երկրներում հանքարդյունաբերական ոլորտում: Լիցենզիայի արժեքը 20 հազար դոլար է»,- նշեց ընկերության տեխնիկական ապահովման պատասխանատուն:

«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի խոսքով` սա պատմության մեջ ամենամեծ պայմանագիրն է, որը կնքել է «Zeppelin»-ը միանգամից այդչափ տեխնիկայի ձեռքբերման նպատակով: «Ձեռք ենք բերել նաև փոխակրիչը, ջարդիչը, ֆաբրիկան, որը ճանապարհին է, բայց հիմնական հանգույցներն արդեն Հայաստանում են, շինարարության փուլում»,-ասաց Հայկ Ալոյանը:

Մեքենաները դեռևս չեն գործարկվել: Ընկերությունում սպասում են հրդեհի կանխարգելման համակարգին, որը պետք է ներդրվի բոլոր մեքենաներում հնարավոր հրդեհի դեպքում վտանգավոր իրավիճակը չեզոքացնելու համար: Հանքի փակումից հետո տեխնիկան նախատեսում են վաճառել:

Lydian International Limited ընկերությունը ցուցակված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում, գրանցված է Միացյալ Թագավորությունում և Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի ֆինանսավորմանը մասնակցող խոշոր ամերիկյան ֆոնդերի մասնակցությամբ՝ Հայաստանում ամենամեծ ամերիկյան և բրիտանական ներդրումն է:

Ամուլսարի հանքի 2018 թվականին ավարտվող շինարարության արժեքը կկազմի 370 մլն ԱՄՆ դոլար: Հանքի շինարարության շրջանակներում Հայաստանում հոկտեմբեր ամսվա դրությամբ ստեղծվել է մոտ 1580 աշխատատեղ, որից 470 աշխատակից՝ հարակից համայնքներից, մասնավորապես՝ 290-ը Ջերմուկից, 44-ը Գորայքից, 114-ը Գնդեվազից և 25-ը Սարավանից: Ծրագիրը նախատեսում է շինարարական աշխատանքների ավարտից հետո ապահովել 700 մշտական աշխատատեղ՝ հանքի շահագործման 10 տարվա ընթացքում:

Հարցում
website by Sargssyan