Վարչապետը ծանոթացել է կադաստրի համակարգի ընթացիկ աշխատանքներին. Լուսանկարներ
Այսօր՝ 19 օգոստոսի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկու... Ոստիկանապետի հանձնարարությամբ ՃՈ գնդապետի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվում Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 170 անգամ Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Լարսի փակ լինելու պատճառով ավիատոմսերի գները թանկացել են ավելի քան 100 տոկոսով.«Հրապարակ» ԲՀԿ–ական փոխվարչապետը դիսկոմֆորտի մեջ է.«Հրապարակ» Բա որ մի օր էլ ուրիշ կերպ մտածող 50-100 հազար մա՞րդ հավաքվի հրապարակում.... ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաքննիչ դատարանի որոշումը և... Ջենովայում զոհվածների ընտանիքների գրեթե կեսը հրաժարվել Է պետական հուղարկավորումից
ԼՐԱՀՈՍ
Ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ Ոստիկանապետի հանձնարարությամբ ՃՈ գնդապետի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվում Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 170 անգամ Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Լարսի փակ լինելու պատճառով ավիատոմսերի գները թանկացել են ավելի քան 100 տոկոսով.«Հրապարակ» ԲՀԿ–ական փոխվարչապետը դիսկոմֆորտի մեջ է.«Հրապարակ» Բա որ մի օր էլ ուրիշ կերպ մտածող 50-100 հազար մա՞րդ հավաքվի հրապարակում.... ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաքննիչ դատարանի որոշումը և նախապատրաստում է բողոքը Ջենովայում զոհվածների ընտանիքների գրեթե կեսը հրաժարվել Է պետական հուղարկավորումից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հավաքի ընթացքում ագրեսիվության դրսևորումներին նույն կերպ չպատասխանել Զինծառայողները համապատասխան կարգով իրավունք կունենան օգտվել բջջային հեռախոսներից ԱԱԾ-ն չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ. Տեսանյութ Հակառակորդի ձախողված հարձակման փորձերը ցույց են տալիս ՊԲ-ի պատրաստվածության բարձր աստիճանը. Դավիթ Բաբայան Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում կրակոցներ են հնչել Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Դպրոցներում ու մանկապարտեզներում երեխաները կանցնեն ակնային խնդիրների անվճար կանխարգելիչ ստուգումներ Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատած Գվինեայի քաղաքացու Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է աշխատանքային 100 օրը Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը Իրավապահները խուզարկել են Հովիկ Աբրահամյանի դստեր բնակարանը.«Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանն այլևս մեծ քաղաքականության մեջ է Ռեֆորմիստների կուսակցության անունը այս կամ այն գործիչի հետ կապելը համարում եմ խիստ անիրական. Վահան Բաբայան Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ ամբողջությամբ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի շրջանավարտները հանդիսավոր կերպով ստացան իրենց ավարտական դիպլոմները. Լուսանկարներ Անահիտ Մութաֆյանի հաղորդաշարի հերթական թողարկումը. Տեսանյութ ՃՈ-ն հայտարարություն է տարածել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկության սահմանափակումների մասին Ոստիկանությունը քաղաքական հիմքերով հետապնդումներ չի իրականացնում. Օսիպյան Ոստիկանությունը հայտարարում է օգոստոսի 17-ի հանրահավաքի ընթացքում դրոններով տեսանկարահանումներն արգելելու մասին ԱԱԾ-ն վերջին 100 օրվա ընթացքում պետբյուջե է վերականգնել 2017-ի ցուցանիշից 8-9 անգամ ավելի գումար Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. Սասուն Խաչատրյան Նիկոլը հասկանում է, որ ինքը շատ վատ իշխանություն է. Մենուա Հարությունյան 100 օրվա ժամանակաշրջանից հետո թևակոխում ենք նոր փուլ, որի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է. Նիկոլ Փաշինյան Կրթության և գիտության նախարարը կոչ է անում չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ Էյֆորիան կանցնի Յուրի Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է. պաշտպան Միհրան Պողոսյան Նիկոլ Փաշինյանն առաջարկում է օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակ գնալ երթով Հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 759 մլն դոլար, մինչդեռ տարեսկզբին այն 6 մլրդ 774.6 մլն դոլար էր.«Ժողովուրդ» Դատական համակարգում եւ վրդովված են, եւ սարսափած.«Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի օգնականը կնշանակվի դեսպան ԱՄՆ–ում.«Հրապարակ» Ադրբեջանի բնակչի մարմինը չեզոք գոտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողություն է իրականացվել ՀՀ նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Անահիտ Մութաֆյանի նոր հաղորդաշարը. Տեսանյութ ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց. Պավել Մանուկյանը չի ներկայացել նիստին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը փախուստի փորձ է կատարել ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը ՀՀ նախագահը հետ է կանչել Օլեգ Եսայանին Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից ԵՄ-ն Ադրբեջանից պահանջել Է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետի կողմից կաշառք ստանալու փաստով հարուցվել է քրեական գործ Նիկոլենց իշխանություն էր պետք և ամեն գնով հասան․․․ Ո՞վ է իրավունք տվել ժողովրդի անունից որոշել լսել Քոչարյանին, թե ոչ. Վահան Բաբայան Նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհությունը. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը Զորամասին հատկացված վառելիքի հափշտակության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապողականություն կար. Լարիսա Ալավերդյան Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել օգոստոսի 14-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել Ապահովագրական ընկերություն-բուժհիմնարկ ոչ ֆորմալ պայմանավորվածություններին պետք է վերջ դնել. Արսեն Թորոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-17-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև կնվազի 2-4 աստիճանով Ոստիկանությունը հայտնում է Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում չարաշահումների մասին Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տեղի չունեցավ ԿԳՆ-ն հաստատվել է դասագրքերի ներդրումային գումարի չափը Փրկարարները վերսկսել են Սեւանա լճում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները «Նիկոլենք ասում են. «այ եթե դատավորներն էլ մերը լինեին՝ նախկին նախագահին կթողնեին կալանքի մեջ»» Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են. ՀՀ ԱԳՆ Կարեն Փոլադյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը չի բացառում, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը անձի անձեռնմխելիության հիմքով կկարճվի Ռեֆորմիստների կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուի կենսագրությունը Ռոբերտ Քոչարյանը այլևս ազատ է, բայց պայքարը շարունակվում է Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել Լուսինե Միրաքյանը Ռեֆորմիստների մամլո խոսնակ է նշանակվել Արտաշատում մի խումբ առևտրականներ բողոքի ակցիա են իրականացնում. նրանց հետ հանդիպեց ՊԵԿ նախագահը Կառավարությունը չպետք է միայնակ թողնի գյուղացիներին. Արարատ Միրզոյանն այցելել է կարկուտից տուժած համայնքներ Հայֆիլմի վերածնունդը մոտ է Հայտնի է Ռեֆորմիստների Երեւանի ավագանու ցուցակը

Վարչապետը ծանոթացել է կադաստրի համակարգի ընթացիկ աշխատանքներին. Լուսանկարներ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտե: Վարչապետը նախ շրջայց է կատարել կոմիտեի «Արաբկիր» սպասարկման գրասենյակում՝ ծանոթացել մատուցվող ծառայություններին և դրանց բարելավման ուղղված աշխատանքներին: Այնուհետև տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը զեկուցել է 2016-2017 թվականների ընթացիկ ծրագրային աշխատանքների մասին, ներկայացրել ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու ակնկալվող արդյունքները, կադաստրի համակարգի ձեռքբերումները, ծրագրերի ընթացքը, անդրադարձել առկա խնդիրների լուծման հնարավորություններին: 

Նշվել է, որ այս տարվա ընթացքում արդեն իսկ հինգ տարածքային ստորաբաժանումներ միավորվել են Երևանի և մարզերի ստորաբաժանումների հետ, 3 սպասարկման գրասենյակներ միավորվել են այլ գրասենյակների հետ, իսկ ևս 3-ը՝ լուծարվել: Նախատեսվում է մինչև տարեվերջ լուծարել ևս 5 սպասարկման գրասենյակ: Միավորվել են նաև համակարգի երկու ՊՈԱԿ-ներ: Օպտիմալացումների արդյունքում տնտեսվել է 385 մլն դրամ: Վարչապետը հետաքրքրվել է՝ արդյոք լուծարված սպասարկման գրասենյակների հետևանքով բնակչությանը մատուցվող ծառայությունների հետ կապված խնդիրներ չեն առաջացել:

Զեկուցվել է, որ մատուցվող ծառայությունները պատվիրակվել են պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներին, և այդ առումով որևէ խնդիր չի արձանագրվել, քաղաքացիների համար որևէ դժվարություն չի առաջացել: Կարեն Կարապետյանը ողջունել է իրականացվող բարեփոխումը և առաջարկել սպասարկման մյուս գրասենյակների դեպքում ևս գործել նույն կերպ: Նշվել է, որ այդ պարագայում կտնտեսվի լրացուցիչ 635 մլն դրամ:

Տեղեկացվել է, որ 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կադաստրի համակարգի տարածքային ստորաբաժանումներ ներկայացված դիմումների քանակն աճել է 20,2 տոկոսով, կոմիտեի աշխատակազմ մուտքագրված դիմումների թիվը՝ 15,6 տոկոսով, մատուցված ծառայությունների համար հավաքագրվել է 2,95 մլրդ դրամ, ինչը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 11,5 տոկոսով:

Ընթացիկ տարվա առաջին 10 ամսվա ընթացքում գանձվել և ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 670 մլն դրամ: Մինչև տարեվերջ կանխատեսվում է գանձել և պետբյուջե փոխանցել 775 մլն դրամ, կամ 22 տոկոսով ավելի 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Նշված ժամանակահատվածում համակարգի ծախսերը կազմել են 2,59 մլրդ դրամ, ինչը 2,8 տոկոսով ավելի է 2016-ի հունվար-հոկտեմբերի համեմատ: Ակնկալվում է, որ տարեկան ծախսերը կազմելու են 3,39 մլրդ դրամ: Մարտին Սարգսյանն ընդգծել է, որ եկամուտների և ծախսերի դրական տարբերությունը ևս փոխանցվելու է ՀՀ պետբյուջե, որը կկազմի շուրջ 200 մլն դրամ:

Զեկուցվել է նաև, որ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 127052 գործարք, ինչը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 0,8 տոկոսով: Կադաստրի պետական կոմիտեի նախագահի խոսքով, հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ գործարքների թիվը գնալով աճում է և տարեվերջին 2016-ի համեմատ կգրանցվի ավելի մեծ աճ:

Անդրադառնալով իրականացվող բարեփոխումներին՝ Մարտին Սարգսյանը զեկուցել է անշարժ գույքի վերաբերյալ ամբողջական և ճշգրիտ տվյալների բազայի ձևավորման, առցանց էլեկտրոնային ծառայությունների ավելացման, մատուցվող ծառայությունների ընդլայնման ու սպասարկման որակի առավել բարելավման ուղղությամբ իրականացված և առաջիկայում նախատեսվող քայլերը: Ներկայացվել են ավարտման փուլում գտնվող Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև կոմիտեի գեոպորտալի՝ թվային առցանց աշխատող հարթակի ստեղծումը, որը պարունակում է աշխարհագրական տարածական տվյալներ և օժտված է վերլուծական ու որոնման համապատասխան գործիքակազմով:

Այդ հարթակում ներառվել են շահառու ՀՀ պետական կառավարման մարմինները, ինչպես նաև գծային ենթակառուցվածքներ տնօրինող կազմակերպությունները: 

Ներկայացվել է նաև կոմիտեի կողմից իրականացվող Սևանա լճի ափամերձ տարածքների երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքների ընթացքը, որը ներառում է 1900-1905 մետր բարձրության վրա գտնվող տարածքների տեղանքի և ռելիեֆի թվային մոդելի ձևավորումը: Զեկուցվել է, որ նախատեսված աշխատանքները հնարավորություն կտան հետագայում հնարավորինս ճշգրիտ կանխատեսումներ իրականացնել Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացող առափնյա խնդիրների վերաբերյալ:

Տեղեկացվել է, որ մատուցվող ծառայությունների ընդլայնման և սպասարկման որակի հետագա բարելավման նպատակով քննարկվում են ՀՀ հյուպատոսական հիմնարկներում կադաստրի սպասարկման գրասենյակներին բնորոշ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ միջոցների ստեղծման հնարավորությունները, ինչն էապես կդյուրացնի արտերկրում գտնվող մեր հայրենակիցների կողմից գործարքների իրականացումն ու ծառայությունների ստացումը: Արդեն իսկ Արցախի Հանրապետությունում և Սանկտ Պետերբուրգում ներդրվել է համապատասխան պիլոտային ծրագիր:

Վարչապետին զեկուցվել է նաև կադաստրի համակարգում նախատեսվող մի շարք այլ բարեփոխումների մասին, որոնք միտված են մատուցվող ծառայությունների բարելավմանն ու ոլորտի զարգացմանը:
Կարեն Կարապետյանը կարևորել է ներկայացված ծրագրերի իրականացումը և նշել, որ ոլորտում առկա տնտեսումներն ու կոմիտեի կողմից ՀՀ պետբյուջե փոխանցվող գումարների մի մասն ուղղվելու են կադաստրի համակարգի բարեփոխումների իրականացմանն ու այդ բնագավառի շարունակական արդիականացմանը:

Վարչապետը հանձնարարել է ակտիվորեն շարունակել նախատեսվող ծրագրերն ու կարևորել գյուղատնտեսական նշանակության և արդեն իսկ օգտագործվող հողատարածքների հաշվառումը, առկա վիճակագրական տվյալների ճշգրտումը, կադաստրի համակարգի համալրումը նորագույն տեխնոլոգիաներով:

 

Հարցում
website by Sargssyan