Այսօր՝ 20 նոյեմբերի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
ԱԺ պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանի կենսագրությունը Ինչու՞ առաջադրվեցի թիվ 3 ընտրատարածքում Վաչագան Ղազարյանը կկալանավորվի. վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօ... ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույց... Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում...
ԼՐԱՀՈՍ
ԱԺ պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանի կենսագրությունը Ինչու՞ առաջադրվեցի թիվ 3 ընտրատարածքում Վաչագան Ղազարյանը կկալանավորվի. վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը Պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Կառավարության այսօրվա նիստը՝ մեկ նյութով ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում. Լիլիթ Հովակիմյան Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում (Տեսանյութ) ՀՀԿ կողմից առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում. Վահան Բաբայան Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույցում» Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում են իրենց հերթին. Երևանի քաղաքապետարան ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին «Պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Փաշինյանի ելույթը «Փարիզի խաղաղության համաժողով»-ում Կառավարությունն առաջարկում է նախագահի նստավայրը տեղափոխել Բաղրամյան, 26, վարչապետինը՝ Կառավարության տուն, համար 1 Ինչո՞ւ Վարդանյանների թիկնապահներին «ասֆալտին չփռեցին». «Ժողովուրդ» Մշակույթի նախարարությունը հրաժարվել է օգնել ժողովրդական արտիստին․ «Ժողովուրդ» ՊՆ բեռնատարի ողբերգական վթարի հետևանքով տուժածները. ցանկ Ի՞նչ կապ ունի ԳՇ պետը «Մարտի 1-ի»-ի գործի հետ. «Ժողովուրդ» ՀՀԿ-ական պատգամավորի որդին՝ ՔՊ ռեյտինգային թեկնածու. «Ժամանակ» Խաչատուրովը վերադարձել է․ «Ժողովուրդ» ՀՀԿ ցուցակում «դրսից» միայն մեկը կլինի․ «Հրապարակ» «Հեղափոխականների» անկշտությունը պարզապես ապշեցնում է․ «Հայոց աշխարհ» «Արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը» ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով վիրավորում ստացած 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են մարմնական վնասվածքներ ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել Մայքլ Դուգլասն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ և կիրակի օրերին Համաներմամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ Արա Բաբլոյանն ու նրա որդին չեն մասնակցելու ԱԺ ընտրություններին Վանաձորում կորել է աուտիզմով 12-ամյա երեխա Մարուքյանը թափով մտել է նախընտրական պայքարի մեջ. «Հրապարակ» Ընդդիմություն լինելը պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով. Վիգեն Սարգսյան Անշարժ գույքը թանկանում է․ «Ժողովուրդ» Դպրոցների շենքերը ձեր անձնական սեփականությունը չեն Անահիտ Բախշյանն ահազանգում է Դատախազության շուրջ սև ամպեր են կուտակվել․ «Ժողովուրդ» ՀՀԿ-ում եռուզեռ է․ «Հրապարակ» Քոչարյանի վրա «կեղտ բռնելու» վերջին հույսը մնացել է Սամվել Մայրապետյանը․ «Հայոց աշխարհ» Վահան Բաբայանն ու Հայկ Բաբուխանյանը բանակցում են․ «Հրապարակ» «Եթե համաներում տարածվի սասնա ծռերի վրա, ուրեմն ազատություն կարելի է տալ նաեւ հունանյաների բանդային» ԲԷՑ-ը ծառայում է ԲՀԿ-ի շահերին ու կրճատում փորձառու մասնագետներին Կարեն կարապետյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին Ոստիկանապետը երաշխավորում է, որ խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի բաժանվելու Հետաքրքիր փոփոխություններ՝ խոշոր հարկատուների ցանկում․ «Ժողովուրդ» Թոշակներ են յուրացրել․ «Ժողովուրդ» Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել Ի՞նչ պետք է փոխանցեր Հայաստանի վարչապետը Բոլթոնին, ինչը չարվեց… Ժամկետային զինծառայող է մահացել «Ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ էլ քոչարյանամերձ ուժերի հետ չենք համագործակցելու». irates.am Ի՞նչ իմաստ ուներ 6 ամիս շարունակ կադրային ջարդ անել․ «Հրապարակ» Հետաքրքիր երևույթ՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում․ «Հրապարակ» Գաղտնալսման գործով փորձելու են կանչել բոլորին․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի թիմը որոշում է կայացրել. «Ժողովուրդ» Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ քարտուղա՞ր, թե՞ ԱԽ քարտուղար.«Հրապարակ» Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞.«Իրատես» Տեսահոլովակի պրեմիերա. Արմեն Հայրապետյան. Վերադարձ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը Մշակույթի նախարարությունը դեմ է «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու գաղափարին «Նախնական տվյալներով Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով» Հանրակրթության ոլորտի բյուջեն կաճի նշանակալից չափով «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը մասնակի փոխհատուցել է պետությանը պատճառված վնասը ՊԵԿ ավագ տեսուչը խաբեությամբ 5 մլն դրամ է հափշտակել ու ձերբակալվել. Տեսանյութ Երևան-Մոսկվա-Դամասկոս. չկորչել ճանապարհին. «168 Ժամ» Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մինիմալ են, հիմնականում նպատակային չեն. Նիկոլ Փաշինյան Քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությունը Արթուր Բաղդասարյանի ընկերությանը կրկին դատի են տվել․ «Ժողովուրդ» «Լույս» դաշինքն այլևս չկա Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին ընտրությունների արդյունքները չվիճարկելու դեպքում Սերժ Սարգսյանի գրասենյակը բնակարանից երկու անգամ հրաժարվելը հիմնավորել է անվտանգության նկատառումներով ԱԺ պատգամավորի առաջադրման համար տեղեկանք ստանալու կարգը Արել ենք առավելագույնը․ Միքայել Մինասյան. Տեսանյութ Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է շուրջ 800 կրակոց ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ ՀՀԿ պատգամավորը մտահոգված է Թորոսյանի հերթական գլուխգործոցը․ «Ժողովուրդ» Շարմազանովը՝ ռեյտինգային թեկնածու Լոռու մարզում․ «Ժամանակ» Որոշել են նախկին մարզպետի դասախոսություններով սերունդ կրթել․ «Հրապարակ» Ովքե՞ր են ուզում խցկվել ՔՊ ցուցակ․«Փաստ» Ով է Փաշինյանի հայտարարության հասցեատերը․ «168 Ժամ» Նորաթուխ պատգամավորը հիմա էլ դարձել է մոլի ՔՊ-ական. «Ժամանակ»

Ամուլսարի հանքը շահագործող ընկերությունը հերքում է ցիանիդի արտահոսքը շրջակա միջավայր

Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները բացառում են ցիանիդ պարունակող ջրի արտահոսք շրջակա միջավայր: Ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, լրագրողներին ներկայացնելով հանքավայրի ընթացիկ շինարարական աշխատանքներն ու ոսկու կորզման կույտային տարրալվացման տեխնոլոգիան, վստահեցրեց, որ ջրի կառավարմանը մեծ ուշադրություն է հատկացվել հանքավայրի նախագծման առաջին իսկ պահից: «Այս տեխնոլոգիան առաջինն օգտագործվել է ԱՄՆ Նևադա նահանգում 30 տարի առաջ, այն ոսկու կորզման վերջին տեխնոլոգիան է, որը բնապահպանական առումով ամենաանվտանգն է: Կույտային տարրալվացման հարթակը և ջրավազանները ծածկվելու և մեկուսացվելու են, ջրերը մակերեսի հետ կոնտակտ չեն ունենալու»,-  Հայկ Ալոյանը: Ընկերության գործադիր տնօրենը նկատեց, որ այս տեխնոլոգիան պոչամբար չի նախատեսում, որի շնորհիվ նաև հեշտությամբ կկատարվի ռեկուլտիվացիա` հետագայում չունենալ ջրով լի ավազաններ, այլ կանաչապատ բլուր: Ինչ վերաբերում է արտադրական պրոցեսի ընթացքում զատվող փոշուն, ապա Հայկ Ալոյանի խոսքով` իրենց կողմից ձեռքբերված ջրցան մեքենաներն անընդհատ գործելու են` կառավարելով և չեզոքացնելով հանքի փոշին:

«Լիդիան Արմենիա»-ի արտադրատեխնիկական ծառայության պետ Էդգար Զաքարյանը նկարագրեց ոսկու ստացման ողջ արտադրական գործընթացը. բացահանքերից հանքաքարը դուրս է բերվելու, անցնելու է առաջնային և երկրորդային ջարդիչների միջով, այնուհետև 19 մմ չափով ջարդված հանքաքարը 5.3 կմ փոխադրիչով տեղափոխվելու է կույտային տարրալվացման հարթակ, որտեղ մշակվելու է ցիանիդային լուծույթով, որից հետո գործարանային հատվածում կորզվելու է ոսկին: «Մնացորդային ջուրը հետ է վերադառնալու արտադրական գործընթաց և օգտագործվելու է տեխնիկական նպատակներով: Ամբողջ գործընթացի ժամանակ որևէ կաթիլ ջուր բաց չի թողնվելու շրջակա միջավայր: Շրջանառու ցիկլով միշտ օգտագործելու ենք այդ ջուրը 10-15 տարի, որքան մեր հանքը կշահագործենք: Դրանից հետո ջուրը ոչ թե ցիանիդով, այլ ջրով է հարստացվելու այնքան ժամանակ, մինչև ստանանք ամբողջությամբ մաքուր ջուր, որը պիտանի կլինի անգամ խմելու համար: Դրանից հետո նոր բաց ենք թողնելու շրջակա միջավայր»,-նշեց ընկերության ներկայացուցիչը:

Նրա խոսքով` տարրալվացման հարթակի տակ կառուցվելու է մեկուսացման շերտ, որպեսզի ցիանիդ պարունակող ջուրը չներթափանցի հողի ավելի խորը գրունտներ:

Ջրի կառավարման համակարգի բաղկացուցիչ է նաև հավելյալ ջրավազանը, որը նախատեսված է այն դեպքերի համար, երբ կլինեն անկանխատեսելի տեղումներ, ձյուն, չնախատեսված վարարումներ: «Ջրավազանը ամբարելու է բոլոր տեղումները` բացառելով որևէ կաթիլ ջրի արտահոսքը շրջակա միջավայր»,-վստահեցրեց Էդգար Զաքարյանը:

2016-ի վերջին մեկնարկած հանքի շինարարությունը կավարտվի 2018-ին և տարվա երկրորդ կեսին կարտադրվի առաջին ոսկին: Վերջնական արտադրանքը կլինի ոսկու և արծաթի համաձուլվածք, որից 80 տոկոսից ավելին ոսկի կլինի: Հանքավայրի հզորությունը նախատեսվում է տարեկան 10 միլիոն տոննա, արտադրվելու է 210 հազար ունցիա ոսկի: Ամբողջ արտադրանքն արտահանվելու է, այսօրվա գներով մոտ 250 միլիոն դոլարի: Հանքավայրի գործունեության արդյունքում նախատեսվում է Հայաստանի բյուջե տարեկան ապահովել 40-50 միլիոն դոլարի հարկային մուտքեր: Արտադրանքը հիմնականում կարտահանվի եվրոպական և ամերիկյան երկրներ:

Lydian International Limited ընկերությունը ցուցակված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում, գրանցված է Միացյալ Թագավորությունում և Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի ֆինանսավորմանը մասնակցող խոշոր ամերիկյան ֆոնդերի մասնակցությամբ՝Հայաստանում ամենամեծ ամերիկյան և բրիտանական ներդրումն է: Ամուլսարի հանքի 2018 թվականին ավարտվող շինարարության արժեքը կկազմի 370 մլն ԱՄՆ դոլար: Հանքի շինարարության շրջանակներում Հայաստանում հոկտեմբեր ամսվա դրությամբ արդեն իսկ ստեղծվել է մոտ 1580 աշխատատեղ, որից 470 աշխատակից՝ հարակից համայնքներից, մասնավորապես՝ 290 Ջերմուկի, 44 Գորայքի, 114 Գնդեվազի և 25 Սարավանի բնակիչներ: Աշխատաշուկայում առաջացած մեծ պահանջարկը բավականին լուրջ ակտիվություն է ստեղծել Ամուլսարի ազդակիր համայնքներում՝ արդեն իսկ ի ցույց դնելով հանքարդյունաբերության տնտեսական մուլտիպլիկատիվ էֆֆեկտը։ Ծրագիրը նախատեսում է շինարարական աշխատանքների ավարտից հետո ապահովել 700 մշտական աշխատատեղ՝հանքի շահագործման 10 տարվա ընթացքում: Ամեն ուղղակի աշխատատեղին նախատեսված է 4-5 անուղղակի աշխատատեղ:

Հարցում
website by Sargssyan