Այսօր՝ 23 ապրիլի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Պրահայում հայ համայնքի ներկայացուցիչները ապրիլի 24-ին կանցկացնեն երթ Նախարար Վիգեն Սարգսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ Ռամկավար ազատական կուսակցությունը զգաստության կոչ է արել Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկներից պայքարը շարունակում են երկուսը Էրդողանի հակառակորդ Աքշեների ղեկավարած կուսակցությունը կմասնակցի Թուրքիայի խորհրդարանական ընտրությու... Մարտունի քաղաքում սուբվենցիոն ծրագրերի հաշվին 4 փողոցում կկատարվեն ասֆալտապատման աշխատանքներ Արա Բաբլոյանը գիշերը հանդիպել է ձերբակալված պատգամավորներին ՄԻՊ աշխատանքային խմբերը ոստիկանության բաժանմունքներում առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկվածն... Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
ԼՐԱՀՈՍ
Պրահայում հայ համայնքի ներկայացուցիչները ապրիլի 24-ին կանցկացնեն երթ Նախարար Վիգեն Սարգսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ Ռամկավար ազատական կուսակցությունը զգաստության կոչ է արել Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկներից պայքարը շարունակում են երկուսը Էրդողանի հակառակորդ Աքշեների ղեկավարած կուսակցությունը կմասնակցի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին Մարտունի քաղաքում սուբվենցիոն ծրագրերի հաշվին 4 փողոցում կկատարվեն ասֆալտապատման աշխատանքներ Արա Բաբլոյանը գիշերը հանդիպել է ձերբակալված պատգամավորներին ՄԻՊ աշխատանքային խմբերը ոստիկանության բաժանմունքներում առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկվածների հետ Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Արա Բաբլոյանը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին Օդում ադեկվատության պակասն է սավառնում Կրկնակի մերժվածը կամ լուսանցքից դուրս մնացածը Երկրի անվտանգությանը սպառնացող ամեն մի երևույթի դեմ եմ. Բերդի ուսումնարանի տնօրեն Որևէ զարգացած երկրում ոստիկանությունն այնքան համբերատար չի եղել, որքան Հայաստանում. Կարեն Կարապետյան Փաշինյանի, Միքայելյանի և Միրզոյանի ձերբակալման համար իրավական հիմքեր կան. փոխվարչապետ ՀՅԴ երիտասարդները կոչ են անում Հայոց ցեղասպանության հիշատակի օրը համերաշխություն ցուցաբերել ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով ձերբակալվել է 26, կալանավորվել՝ 3 անձ Փաշինյանը դեռևս պատրաստ չէ երկխոսելու. Ռազմիկ Դավոյան Կարեն Կարապետյանը բոլորին սթափության և զգոնության կոչ է անում Կանխատեսելի է, որ մեր թշնամիները սրանով ուրախանում են. Կարեն Կարապետյան Էդվարդ Նալբանդյանն ու Դավիթ Հարությունյանը հանդիպել են Հայաստանում հավատարմագրված դեսպաններին Վարչապետը հիշեցրել է դառը օրերի մասին, ինչից բոլորը եզրակացություն պետք է անեն. Կարեն Կարապետյանը՝ Սարգսյան-Փաշինյան հանդիպման մասին Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է ձերբակալվածների փաստաբանների հետ Գերագույն հոգևոր խորհուրդը և եպիսկոպոսաց դասը երկուստեք խիստ զսպվածության են կոչում Երևանի հիվանդանոցներում բուժում է ստանում չորս տուժած անձ ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը տեսնում է բարեխիղճ քաղաքական երկխոսության մեջ Ժամը 18:30-ի դրությամբ ոստիկանության է բերման ենթարկվել 251 անձ Արցախի Պաշտպանության նախարարն այցելել է մարտական դիրքեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ի՞նչ է նկատի ունեցել վարչապետը՝ «մարտի 1-ից դասեր չքաղելու» մասին արտահայտությամբ. պարզաբանում. News.am Արսեն Բաբայանը խորհուրդ է տվել Սերժ Թանկյանին զերծ մնալ հակասահմանադրական կոչերից Վտանգվել է հասարակական անվտանգությունը, ձերբակալվել է ևս 24 անձ. ՀՔԾ Դեմ եմ, որ բուհերը ներքաշվում են քաղաքական գործընթացների մեջ. ՀՊՃՀ դեկան Համախմբվենք սիրելիներ ու միմյանց հետ երկխոսենք փոխադարձ սիրո ու հարգանքի սկզբունքով. իրանահայության կոչը Հայաստանի երգչախմբային ընկերությունը բախումներից և սադրիչներից խուսափելու կոչ է անում Թանդիլյանն ու Գորգիսյանը տեսակցել են իրենց ձերբակալված գործընկերներին Ոստիկանություն ժամը 17:30-ի դրությամբ բերման է ենթարկվել 232 անձ Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ կայացել է մոմավառություն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Եվրամիությունը կարևորում է Հայաստանում համընդգրկուն երկխոսությունը Հուսով ենք՝ կհաղթի խոհեմությունը, իմաստությունն ու զգոնությունը. Հայր Զաքարիա Երևանի հավաքներում տուժածների մի մասը դուրս է գրվել հիվանդանոցներից Դաշնակցությունը շարունակելու է երկխոսությանն ուղղված հետևողական ջանքերը Կուտակումներ առաջնագծում․ Տեսանյութ ՀՔԾ-ն ԱԺ նախագահին տեղեկացրել է պատգամավորների ձերբակալման մասին Չի կարելի փորձության ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը․ ՀՀ Նախագահ ՊՆ-ն հերքում է զինկոմիսարիատներում մինչև 60 տարեկան տղամարդկանց ցուցակագրելու լուրերը Ձերբակալված մարդը գրառում անել չի կարող, էջից տարածվում է ապատեղեկատվություն ՀԲԸՄ-ն Հայաստանում զարգացող իրադարձությունների բոլոր կողմերին արդյունավետ երկխոսության կոչ է անում Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախաշեմին հարկ է դրսևորել զսպվածություն. «Նիգ-Ապարան» «Սասուն-Տարոն» միությունը կոչ է անում է անում զերծ մնալ հակաիրավական գործողություններից Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը. Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել ՀԴԿ-ն երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը է տեսնում միայն քաղաքական ճանապարհով և մեթոդներով Ոստիկանությունը լիարժեք օգտագործելու է իրավաչափ պետական հարկադրանքի իր ողջ գործիքակազմը Հայաստանի ներկա իրավիճակում ինչպե՞ս են գործելու ադրբեջանցիները Ոստիկանությունը ժամը 15:00-ի դրությամբ բերման է ենթարկել 192 անձի Մի վտանգեք ամենաթանկը` երեխաների առողջությունն ու խաղաղությունը․ Նելլի Դուրյանի կոչը՝ մայրերին ԱՄՆ Արևմտյան ափի հայ հոգևոր առաջնորդները Հայաստանում երկխոսության կոչ են անում Ուսանողներին կոչ կանեի վերադառնալ դասի. Գեղարվեստի ակադեմիայի դեկան Քաղաքագետ Մարգարովը իրավիճակի հանգուցալուծումը երկխոսության մեջ է տեսնում Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել ՀՀ նախագահի և իր միջև տեղի ունեցած խոսակցությունը. Արմեն Սարգսյանի օգնականը՝ News.am-ին Առողջապահության նախարարությունը կոչ է արել առաջնորդվել հանդարտ և խոհեմ մոտեցումներով Ձերբակալվել են ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը ԵՄ պատվիրակությունն ու անդամ երկրները կարևորել են հրատապ լուծումը բանակցությունների միջոցով Հրահրվող ներքին անկայունությունը գործոն է պետությունը խաղաղից պատերազմական վիճակի փոխադրման․ ՊՆ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը Փաշինյանին կոչ է անում իշխանությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել Ոստիկանությունը հորդորել է ծնողներին անչափահաս երեխաներին դուրս չթողնել հսկողությունից Տարբեր անձինք և խմբավորումներ շարունակում են ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող հան­ցա­գործությունների կազմակերպումը. ԱԱԾ Վալմարը ճիշտ տարբերակ է համարում երկխոսությունը, որպեսզի առիթից չօգտվեն «մութ» հարևանները Նիկոլ Փաշինյանը հանդիպման էր գնացել մերժողականության օրակարգով. Շարմազանով Մայր Աթոռի կողմից եկեղեցականները ներգրավված են Երևանում իրադրության հանդարտեցման գործընթացին ԱՄն-ի հարանվանությունների հոգևոր առաջնորդները խաղաղության կոչ են անում Բանակցություններից դուրս այլընտրանք պարզապես գոյություն չունի. Հայկ Սարգսյան ՄԻՊ-ը հիշեցնում է՝ լարվածության ցանկացած աճ այլևս կարող է հանգեցնել մարդու իրավունքների անդառնալի հետևանքների Ոստիկանությունը ժամը 13:00-ի դրությամբ բերման է ենթարկել 49 անձի Ոստիկանությունը հավաքների վայրերում բարձրախոսով կոչ է անում քաղաքացիներին հարգել հավաքների ազատության մասին օրենքը Հայ հոգևորականները սկսեցին քայլել երթի առջևից. ԹԱՐՄԱՑՎՈՂ ՄԻՊ ներկայացուցիչները ոստիկանության բաժիններում են Ոստիկանության ծառայողների համար խնդիր է առաջանում հավաքի իրավախախտ մասնակիցներին տարբերակել լրագրողներից Երկխոսությունը՝ միակ լուծում Գարեգին Բ կաթողիկոսն Արցախի նախագահի հետ քննարկել է Երևանի դեպքերը

Սկանդալ Շիրակի պետհամալսարանում

Ռեկտորը գրադարանի գրքերի ոչնչացման մեջ պրիմիտիվորեն մեղադրում է նախկին ռեկտորին:

Երկար դեգերումներից հետո ԿԳ նախարարության ակտը, որը կազմվել էր մեր կողմից Շիրակի պետհամալսարաում ռեկտոր Սահակ Մինասյանի կողմից գործած անօրինականությունների և հանցագործությունների վերաբերյալ հասանելի դարձավ նաև մեզ, քանի որ երկու շաբաթից ավել է ռեկտորը չէր ցանկանում այն հանրայնացնել և ստեղծվել էր այնպիսի տպավորություն, որ ԿԳ նախարարության կազմած ակտը՝ ԿԳ նախարարի և նրա ընկերոջ՝ ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի անձնական նամակագրությունն է... Սակայն մեր կողմից այս խնդրի բարձրաձայնունը տվեց իր արդյունքները՝ ակտը նաև հասանելի է բուհի գիտխորհրդի անդամներին...
Քանի որ ակտը բավական մեծածավալ է,կփորձենք դրան արձագանքել մաս-մաս...

Մաս՝ 2

Մեր հարցադրումը.

Գրադարանում 2014-2015թթ. հաշվառված է եղել 138161 գիրք, սակայն ներկայումս առանց հաշվառման 15 տոննա գիրք է հանձնվել վերամշակման եղանակով ոչնչացման.

ԿԳ նախարարության պարզաբանումը .

Ուսումնասիրվեց հինադրամի գրադարանային ֆոնդը, որի արդյունքում պարզվեց հետևյալը. մինչև 2013 թվականը ինստիտուտը ընթանրապես գրադարանային ֆոնդը չի հաշվառվել, այսինքն ոչ գույքագրում է իրականացվել, ոչ էլ նոր ստացված գրականությունը մուտքագրվել հաշվապահություն, այլ միայն պրոռեկտորի հաշվետվություններում երևացել է մի տողով, թե քանի ուսումնամեթոդական, քանի գեղարվեստական, գիտական և այլ տիպի գրականություն կա: Միայն 2013 թվականից սկսել են իրականացնել հաշվառում, սակայն շարունակել են գույքագրում չանցկացնել: 2016 թվականի մայիսին (նախկին ռեկտորի օրոք) մի մեծ քանակության գրականություն հանձնվել է որպես թափոն, որի փաստաթղթային հիմքերը չկան, իսկ մյուս չափաքանակը 6 տոննա կիլոգրամը 30 դրամով հանձնվել է 2017 թվականի սեպտեմբերի 29-ին: Վերջին խմբաքանակի հանձնման վերաբերյալ նյութերը և գրադարանի տնօրենի բացատրագիրը կցվում է:

Մեր արձագանքը.

Գրադարանի գրքային ֆոնդի կեսից ավելիի ոչնչացման փաստը և դրա մեկնաբանությունը ԿԳ նախարարության փաստահավաք խմբի կողմից ուղղակի զավեշտալի են…

Զարմանալին այն է, որ նախարարության պարզաբանման մեջ չգիտես ինչու չի նշվում, որ 2016 թ-ի ապրիլ-մայիսին բուհում աշխատած ԿԳ նախարարության աուդիտորական հանձնախումբը հրահանգել էր բուհի ղեկավարությանը մինչև 2016 թ-ի դեկտեմբեր ամիսը անցկանցնել գրադարանի գրքային ֆոնդի գույքագրում...

2016 թ-ի հուլիսին ռեկտորի պաշտոնը զբաղեցրած Սահակ Մինասյանը, ով և պետք է այդ գույքագրումն անցկացներ չի արել այն՝կոպիտ խախտելով ԿԳ նախարարության հանձնարարությունը...

Գրքերի երկու մասն էլ թափվել է նոր ռեկտորի օրոք` 15 տոննա, բնականաբար, եթե այս երկրորդ փաստաթուղթն էլ չլիներ կարելի էր ամբողջը բարդել առաջինի վրա։ Ընդ որում, սեպտեմբերի 25-ին բաց նամակի հրապարակումից և Գագիկ Համբարյանի facebook-յան էջում նույն օրը ժամը 22.56-ին գրադարանի գրքերի լուսանկարների տեղադրումից և համապատասխան գրառումից հետո ռեկտոր Մինասյանը հապճեպ՝ սեպտեմբերի 29-ով 6 տոննայի համար թղթեր է սարքում, սակայն առանց փորձաքննական եզրակացության: Գրվածը հերյուրանք ու զրպարտություն է, քանի որ և´ նախկին գրադարանի տնօրենը, և´ նոր գրադարանի տնօրենը հերքում են, որ նման ցուցմունք են տվել։

Նախկին տնօրենը հավաստում է, որ երկու փուլով են ոչնչացվել գրադարանի գրքերը` 2017 թվականի ապրիլ-մայիս ամիսներին (առաջին անգամ իր օրոք) ու օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին (երկրորդ անգամ նոր տնօրենի օրոք), իսկ նոր տնօրենն էլ պնդում է, որ ինքը միայն կարող է խոսել իր պաշտոնավարման ժամանակաշրջանի մասին, իսկ նախորդի հետ կապված որևէ խոսք չի կարող ասել, իրավունք էլ չունի, հետևաբար Սահակ Մինասյանն է նոր տնօրենի անունը շահարկում և դարձնում իր հանցակիցը… Այս արվել է մեղմելու համար ռեկտոր Մինասյանի գործած հանցանքը։

Այս բոլորը պետք է իրավապահ մարմինները ճշտեն, քանի որ նախ պետք է հասկանալ, թե ինչպիսի նյութական վնաս է հասցվել համալսարանին, ինչու և ինչ նպատակներով։ Նախարարության բացատրությունից նաև պարզ է դառնում,որ ինչ-որ մեկը կեղծիքների է դիմել՝ Սահակ Մինասյանի օրոք գրադարանի գրքերի ոչնչացնամ որոշ մասի պատասխանատվությունը նախկին ռեկտորի վրա բարդելու նպատակով՝հայտարարելով ,որ 2016 թվականի մայիսին (նախկին ռեկտորի օրոք) մի մեծ քանակության գրականություն հանձնվել է որպես թափոն… Եթե նախարարությանը պարոն Մինասյանը դրա վերաբերյալ ինչ-որ փաստաթուղ է ներկայացրել,ապա դա կեղծիք է… Հիշեցնեմ,որ իր մամլո ասուլիսներից մեկի ժամանակ Մինասյանը հայտարարել էր, որ գրքեր տվել է նաև Ճարտարագիտական և Տնտեսագիտական համալսարանների Գյումրու մասնաճյուղերին ևս:

Կեղծելով փաստերը պարոն Մինասյանը ևս մեկ նպատակ է հետապնդում...Նա ցանկանում է իմ կողմից համալսարանի բակում թափված գրքերի լուսանկարների վաղեմությունը կասկածի տակ դնել... Այսինքն,ըստ Մինասյանի,եթե նա 6 տոննա գիրքը հանձնում է մակուլատուրա սեպտեմբերի 29-ին,իսկ ես գրադարանի գրքերի «ողբերգալի» լուսանկարները հրապարակում եմ սեպտեմբերի 25-ին,ապա դրանք արվել են ավելի վաղ,նույն Մինասյանի կողմից նախանշած 2016 թ-ի մայիսին՝նախկին ռեկտորի օրոք... Սակայն Սահակ Մինասյանը մի բան հաշվի չէր առել...

Նախկին ռեկտորի օրոք ինստիտուտի բակի ծառերը չէին կտրվել կամ խորը էթվել, որ դրանց «արդյունքները»՝ ծառերի ճյուղերը և փայտը հայտնվեին իմ հրապարակած լուսանկարներում... Սակայն այս տարվա ապրիլին հենց նույն Սահակ Մինասյանի թեթև ձեռամբ ոչնչացվեց ոչ միայն գրադադանի գրքային ֆոնդի կեսից ավելին, այլև համալսարանի բակի ծառերից մի քանի կտրվեցին, իսկ շատերն էլ խորը էթվեցին, որի ապացույցները կան իմ կողմից հրապարակված լուսանկարներում (տես լուսանկարները)...

Փորձելով կեղծել փաստերը ռեկտոր Մինասյանն ինքն ընկավ իր լարած ծուղակը...
Ի դեպ, հոկտեմբերի 2-4 համալսարանում գտնվող ԿԳ նախարարության փաստահավաք խմբի ղեկավար Նորիկ Կարապետյանը մեզ տեղեկացրել էր այդ 6 տոննա մակուլատուրա հանձնված գրքերի մասին... Նա նաև ասել էր, որ համապատասխան հիմքեր՝ լաբորատորիայի տվյալներ, որ այդ գրքերը անպիտան են կամ հիվանդ, բուհի ղեկավարությունը չի ներկայացրել...

Այս բոլորը փաստաթղթային մասով, իսկ քանի հազարավոր գրքեր են տարվել ուսանողների և դասախոսների կազմից, պետք է պարզվի այլ մարմինների կողմից՝ հասկանալու համար հասցված վնասի չափը։

Զավեշտալին այն է, որ ռեկտոր Մինասյանի մակուլատուրա հանձնված 6 տոննա գրքերի վերաբերյալ փաստաթուղթը ներկայացրել է 2017 թ-ի սեպտեմբերի 29-ով, երբ ընդամենը երկու օր առաջ՝ սեպտեմբերի 27-ին համալսարանում էր գտնվում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը… Ստացվում է, որ ՇՊՀ-ի գրադարանի գրքերի համալսարանի բակում աղբի նման լցված լուսանկարների հրապարակումից հետո, որը մեծ դժգոհություն առաջացրեց հասարակության մոտ և նախարարի բուհ այցելելուց երկու օր անց Սահակ Մինասյանը ևս 6 տոննա գիրք է ուղարկում մակուլատուրա…

Իսկ սեպտեմբերի 29-ից ընդամենը երկու օր անց՝ հոկտեմբերի 2-ին համալսարան ժամանեց ԿԳ նախարարության փաստահավաք խումբը… Զարմանալի է, որ պարոն Մինասյանն այդպես հապճեպ այդ բոլոր «փոշոտված և հիվանդ» գրքերը հանձնեց մակուլատուրա,երբ կարելի էր դրանց վտանգավորությունը ապացուցել ԿԳ նախարարության փաստահավաք խմբին և փարատել բոլոր կասկածները, որ նա հանցանք է գործել…

Կամ եթե այդ 6 տոննա գիրքն արդեն առանձնացված էր,որը պետք է հանձնվեր մակուլատուրա, ապա ինչու այն չներկայացվեց սեպտեմբերի 27-ին համալսարան ժամանած ԿԳ նախարար Լևոն Մկրտչյաին…

Թող ինքն էլ տեսներ այդ «անպիտան» գրքերը,որ էլ ավելի ջանադրաբար պաշտպաներ իր ընկերոջը՝ՇՊՀ ռեկտորին…

Սակայն իրականությունը նրանում է, որ գրադարանի գրքերի մեծ մասը երկու փուլով արդեն էր հանձնված մակուլատուրա դեռ մինչև մեր կողմից սեպտեմբերի 25-ին ՀՀ նախագահին և վարչապետին հասցեագրված բաց նամակի հրապարակումը… Սահակ Մինասյանի կողմից տրամադրված այդ փաստաթուղթը կեղծիք է… Իսկ 2016 թ-ին և 2017 թ-ի սեպտեմբերի 29-ին իբրև թե մակուլատուրա հանձնված գրքերի վերաբերյալ տեղեկություն կամ ինչ-որ փաստաթուղթ տրամադրողը պետք է պատասխան տա կեղծ վկայություն և փաստաթղթեր կեղծելու համար…

Գրադարանի հետ կապված ամենասարսափելի բացահայտումն ինձ համար այն էր, որ գրքատյաց ռեկտոր Սահակ Մինասյանը գրադարանի գրքերը մակուլատուրա է հանձնել կիլոգրամը 30 դրամով… Սա աննկարագրելի դաժանություն է բուհի հանդեպ և ողբերգություն մեր երկրի համար,որտեղ համալսարանի ռեկտորը կարող է «30 արծաթի» համար գրքեր ոչնչացնել… Ու այս ամենի հեղինակն է իրեն մտավորական համարող Սահակ Մինասյանը…

Հ.Գ.Հետաքրքիր է,սույն ակտը կարդացե՞լ է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը... Ինչպե՞ս կարելի է առանց որևէ ապացույցի և անուններ նշելու մեղադրել մեկին...
Այս ամենից կարելի է ենթադրել, որ ԿԳ նախարարությունը բացահայտ պաշտպանում է գործող ռեկտորին՝ զրպարտելով նախորդին,քանի որ ակտում գրադարանի մասին զետեղված այդ տեղեկությունն ընդամենը ասեկոսի մակարդակի է և ապատեղեկատվություն է...

Զավեշտալի է, որ այս մեթոդներով է Լևոն Մկրտչյանը փորձում իր ընկերոջ կողմից բուհի հանդեպ գործած ամենամեծ հանցագործություններից մեկը կոծկել...

Գագիկ Համբարյան

Տվյալ բաժնի նյութերը չեն խմբագրվում, իսկ դրանցում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետների հետ: ՀայՄեդիա.AM-ը պատրաստ է հարթակ տրամադրել նաև գրառման հակադիր կողմին:

Հարցում
website by Sargssyan