Այսօր՝ 21 ապրիլի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Այնպիսի ծայրահեղ վիճակ չէ, որ ազգովին թողնենք մեր գործերն ու քաղաքականությամբ զբաղվենք. ԵՊՀ դեկան «Ստեղծված իրավիճակը ուղղակի և անուղղակի խոչընդոտում է տնտեսությանը և երկրի կայունությանը» Մարզիկները կոչ են անում խնդիրը լուծել միասնական ուժերով ու կառուցողական համագործակցությամբ ԱԻՆ-ը կոչ է անում քաղաքացիներին զգոն լինել Արցախի ԱԺ-ն կոչ է անում երկխոսությամբ հասնել իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը ՀՅԴ-ն հանդիպումներ է ունեցել Սերժ Սարգսյանի, Արմեն Սարգսյանի և Էդմոն Մարուքյանի հետ Իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը՝ միայն ու միայն երկխոսությունն է. Ա. Բախշյան «Վստա՛հ ենք այս տարի ավելի լավ է լինելու». գործարարները` տնտեսական ձեռքբերումների մասին Բացառել ցանկացած տեսակի բռնություն, ատելության խոսքի ու բռնության կոչերի. ՄԻՊ Արմեն Սարգսյանը ժամանել է Հանրապետության հրապարակ՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին
ԼՐԱՀՈՍ
Այնպիսի ծայրահեղ վիճակ չէ, որ ազգովին թողնենք մեր գործերն ու քաղաքականությամբ զբաղվենք. ԵՊՀ դեկան «Ստեղծված իրավիճակը ուղղակի և անուղղակի խոչընդոտում է տնտեսությանը և երկրի կայունությանը» Մարզիկները կոչ են անում խնդիրը լուծել միասնական ուժերով ու կառուցողական համագործակցությամբ ԱԻՆ-ը կոչ է անում քաղաքացիներին զգոն լինել Արցախի ԱԺ-ն կոչ է անում երկխոսությամբ հասնել իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը ՀՅԴ-ն հանդիպումներ է ունեցել Սերժ Սարգսյանի, Արմեն Սարգսյանի և Էդմոն Մարուքյանի հետ Իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը՝ միայն ու միայն երկխոսությունն է. Ա. Բախշյան «Վստա՛հ ենք այս տարի ավելի լավ է լինելու». գործարարները` տնտեսական ձեռքբերումների մասին Բացառել ցանկացած տեսակի բռնություն, ատելության խոսքի ու բռնության կոչերի. ՄԻՊ Արմեն Սարգսյանը ժամանել է Հանրապետության հրապարակ՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին Յուրա Մովսիսյանը «Յուրգորդեն»-ի կազմում ևս մեկ հանդիպում բաց կթողնի Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 5 անձ Ադրբեջանը խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը ԵՊՀ շրջանավարտների միավորումը շուտափույթ քաղաքական երկխոսություն սկսելու կոչ է անում Տիգրան Մանսուրյանը կողմերին հորդորում է խնդիրը հարթել խոսքի ուժի միջոցով Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված դեսպաններին. տեսանյութ, լուսանկարներ «Ջավախք» հայրենակցական միությունը կոչ է անում գնալ քաղաքական երկխոսության ճանապարհով «Առճակատման, ատելության և ագրեսիայի աստիճանը վտանգավոր աճ է գրանցում այս օրերին» Երեք հոգու մեղադրանք է առաջադրվել՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար. (լուսանկարներ) Հանրային խորհուրդը հայտարարություն է տարածել Արվեստագետները տեղի ունեցող իրադարձությունների միակ լուծում համարում են երկխոսությունը «Սթափության, միասնության, համերաշխության, հանդուրժողականության և երկխոսության կոչ ենք անում» «Սասուն-Տարոն» հայրենակցական միությունը միանում է ՀՀ վարչապետի հայտարարությանը Ձերբակալվել է անօրինական հավաքի ժամանակ ԵՊՀ-ի շենք ներխուժած անձը Գործարարները մտահոգված են երկրի անկայուն վիճակով ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել նախապատրաստվող ահաբեկչությունների կանխման վերաբերյալ. Տեսանյութ Ժամը 16:00-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 93 անձի «Ազգային Միաբանություն» կուսակցությունն աջակցություն է հայտնել ՀՀ վարչապետի հայտարարությանը «Ստեղծված իրավիճակը սպառնալիք է պատերազմական իրավիճակում գտնվող հայոց պետականությանը» Տուսկը և Յունկերը շնորհավորել են Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Մի խումբ անձինք քարերով հարձակվել են ավտոմեքենաների վրա. Տեսանյութ Ստեղծված իրավիճակը բացասական է անդրադառնում տնտեսության վրա. Երվանդ Թավադյան Վարչապետ Սերժ Սարգսյանի պատասխանը «Լույս» հիմնադրամի մի խումբ շրջանավարտների բաց նամակին «Տնտեսության զարգացման համար կարևորում է ներքին անդորրն ու հասարակության համերաշխությունը» Վաչե Գաբրիելյանն ամերիկացի գործընկերներին է ներկայացրել կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների ընթացքը «Նիկոլ Փաշինյանը մշտապես ընկալվել է որպես ոչ հավասարակշիռ, էքսցենտրիկ քաղաքական գործիչ» Ժամը 15:00-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 70 անձի ՊԵԿ-ն աշխատանքի է հրավիրում ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող երիտասարդների Տրանսպորտային հաղորդակցության ուղիներն արգելափակելն առաջացնում է քրեական պատասխանատվություն Իտալիայում հազվագյուտ շագանակագույն արջ է սատկել Ալիևի օգնականն Ադրբեջանի վարչապետ է նշանակվել Երկրապահ կամավորականների միությունը ողջունում է երկխոսություն սկսելու ՀՀ վարչապետի պատրաստակամությունը Հյուսիսային Կորեն հայտարարել է միջուկային փորձարկումները դադարեցնելու մասին Նիկոլ Փաշինյանը պարտավոր է չկտրվել իրականությունից Ժամը 13:00-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 43 անձի «Վստա՛հ ենք այս տարի ավելի լավ է լինելու». գործարարները` տնտեսական ձեռքբերումների մասին «Վիրահայերի միասնություն»-ը միանում է անհապաղ բանակցություններ սկսելու Սերժ Սարգսյանի կոչին ԱԱԾ-ն Հայաստանում նախապատրաստվող ահաբեկչություններ է կանխել. տեսանյութը՝ շուտով 2018 թվականը լավ է սկսվել` անցած 3 ամիսներին Հայաստանը կրկին տնտեսական աճ է արձանագրել. Արսեն Ղազարյան Մանոլաս. «Ռոման» կանգնեցրել է «Բարսելոնային» Մեսսիի հետ, կկանգնեցնի նաև Սալահին Մտավորականները շնորհավորել և իրենց զորակցությունն են հայտնել Սերժ Սարգսյանին ՍԻՄ-ը հեռանկար չի տեսնում Հայաստանն ապակայունացնող ակցիաների շարունակականության մեջ Կարեն Կարապետյանը պարտավորեցնող է համարում եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները Արցախի նախագահը կոչ է արել վիճահարույց հարցերը կարգավորել երկխոսության միջոցով և ցուցաբերել զսպվածության ՀՅԴ-ն ողջունում է անհապաղ երկխոսություն և բանակցություններ սկսելու վերաբերյալ ՀՀ վարչապետի կոչը Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է 320 անգամ Ոստիկանության օրինական որոշմանը չենթարկվելու կոչերն առաջացնում են քրեական պատասխանատվություն Շիրակի մարզում բողոքի զանգվածային ցույցեր չկան. իրավիճակը մարզում հանգիստ է ու վերահսկելի Շախմատի ֆեդերացիան ոչինչ չի հերքել. հավաքականը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Բնական է, որ Լևոն Արոնյանն ու մյուս հայ շախմատիստները սատարում են Սերժ Սարգսյանին Ի՞նչ կլինի մեր երկրի հետ Նիկոլ Փաշինյանի իրականությունում։ Ոչ մի լավ բան՝ անկախ հանգուցալուծումից։ Նիկարագուայում ցույցեր են ընթանում կենսաթոշակային բարեփոխումների դեմ Ժամը 11:30-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 11 անձի Կոտայքի մարզում բողոքի ակցիաներ չկան. մարզը բնականոն ռիթմի մեջ է Անօրինական հավաքը փաստացի չի դադարեցվել և շարունակվում է. հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է հավաքի կազմակերպիչը. ՀՀ ոստիկանություն Կոչ եմ անում միջոցներ ձեռնարկել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ. ՄԻՊ ԱԻՆ աշխատակիցները հրդեհային անվտանգության թերություններ են հայտնաբերել «Երևան սիթի» առևտրի կենտրոնում ՊՆ-ն հորդորել է Երևանում հավաքի կազմակերպիչներին զերծ մնալ ՊՆ վարչական համալիրի շրջակա փողոցների արգելափակումից Քաղաքական մեռելը ՀՀ ոստիկանության բաժիններ ապրիլի 20-ին բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել Ոստիկանությունը հավաքի դադարեցման որոշում է կայացրել. պահանջը ներկայավել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի իշխանությունների հետ անգամ Թուրքան չի կարողացել նախապայմանների լեզվով խոսել Ոստիկանությունն այլևս չի հանդուրժելու անօրինական հավաքի կազմակերպիչների և նրանց կողմից ուղղորդվող անձանց ոչ իրավաչափ վարքագիծը Երևանում ավտոմեքենաներով խուլիգանական արարքներ կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ. 3 անձ ձերբակալվել է Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Մարիո Բալոտելին հրաժեշտ է տվել «Նիսի» երկրպագուներին Ստամբուլում այսօր կանցկացվի «Ապրիլի 24-ից մինչև Հրանտ Դինք. այս ցավը բոլորինս է» խորագրով սեմինար Մաուրո Գևգեոզյանի միակ գոլի շնորհիվ «Բելգրանոն» հաղթել է արտագնա խաղում

Շիրակի պետհամալսարանի ռեկտորը կեղծիքների մեջ է մեղադրում ԿԳ նախարարությանը

Շիրակի պետհամալսարանի գրադարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում... ԿԳ նախարարության փաստահավաք խմբի կողմից կազմված ակտում տեղ է գտել տեղեկություն, ըստ որի 2016 թ-ի մայիսին, երբ ռեկտոր էր Վարդևան Գրիգորյանը, իբրև թե մեծ քանակությամբ գրականություն հանձնվել է որպես թափոն, որի փաստաթղթային հիմքերը չկան...

Այսօր հայաստանյան ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում այդ փաստը հերքել է նաև բուհի նախկին ռեկտորը, ով ասել է. «Չկա նման բան, իմ օրոք մակուլատուրա ոչ մի հատ գիրք չի հանձնվել... Իմ ղեկավարման ժամանակ՝ 10 տարվա ընթացքում, 30 հազար միավոր գիրք է ավելացել... Ես ճշտել եմ, որ այդ 15 տոննա գրքերի մի մասը հանձնվել է 2017 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, իսկ մյուս՝ սեպտեմբերին: Այդ ժամանակահատվածում ես ռեկտոր չեմ եղել: Համապատասխան մարմինները կարող են քննություն սկսել և պարզել»:

Խնդրին անդրադարձել է նաև ռեկտոր Սահակ Մինասյանը... «Ես տեղեկատվության չեմ տիրապետում: Տեղեկանք կազմողները խոսել են մարդկանց հետ, գրել են: Դա իմ իրավասությունից դուրս է: Հնարավոր է, որ նախկինի ժամանակ էլ չի եղել, ես տեղյակ չեմ այդ շրջանից: Իմ ժամանակ 6 տոննան է օտարվել, կարծեմ»,- ասել է ՇՊՀ ռեկտորը...

Ռեկտորի սույն արձագանքը սպասելի էր... Զավեշտալի բան է ստացվում... ԿԳ նախարարության հանձնախումբը Նորիկ Կարապետյանի գլխավորությամբ հոկտեմբերի 2-4-ը բուհում հանդիպումներ է ունենում տարբեր մարդկանց հետ,սակայն չեն հանդիպում գրադարանի նախկին տնօրենի հետ և ինչ-որ անհայտ մեկը կեղծ տեղեկություն է հրապարակում գրադարանի գրքերի ոչնչացման ժամկետի մասին, իսկ ԿԳ նախարարի ենթակաները դա հալած յուղի տեղ դրած ընդունում են և տեղադրում են իրենց կազմած ակտում...

Սա շատ պրիմիտիվ է և անլուրջ... Մենք պահանջում ենք պարոն Կարապետյանից հրապարակել այդ զրպարտության հեղինակի անունը... Այլապես, ստացվում է, որ այդ անհայտ ստախոսի ի հայտ գալը գրքասպան ռեկտորի և նրա ընկերոջ՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի ծրագիրն է, որով փորձ է կատարվում մեղմել ռեկտորի գործած հանցանքը բուհի հանդեպ...

Այսպես մեկնաբանելով ԿԳ նախարարության ակտում տեղ գտած ապատեղեկատվությունը` ՇՊՀ ռեկտորը նաև ձեռքերը լվանում է և ամեն ինչ բարդում է ԿԳ նախարարության հանձնախմբի վրա, որը և ակտում ամրագրել է այդ սուտը... Այսինքն` հենց Լևոն Մկրտչյանի ենթականերն են պատասխանատու այդ կեղծիքի համար...

Ռեկտոր Մինասյանի այն միտքը, թե «հնարավոր է, որ նախկինի ժամանակ էլ չի եղել, ես տեղյակ չեմ այդ շրջանից...» ուղղակի չի մեկնաբանվում... Միայն մեկ հարց. «Եթե՞ նախկինի ժամանակ չի եղել, ով ղեկավարել է բուհը 14 տարի, ապա ու՞մ ժամանակ է ոչնչացվել համալսարանի գրադարանի գրքային ֆոնդի 15 տոննա գիրքը...» Պատասխանը մեկն է՝ Սահակ Մինասյանի... Հենց դրա համար էլ նա իրեն հետ քայլի հնարավորություն է թողնում ` մեկնաբանության վերջում «կարծեմ» բառն արտասանելով... Այսինքն` եթե կեղծիքը չանցնի, ապա Մինասյանը կընդունի իր հանցանքը...

Պահանջում ենք ԿԳ նախարարությունից անհապաղ բացահայտել այն մարդու կամ մարդկանց անունները, ովքեր հայտարարել են,վոր 2016 թ-ի մայիսին համալսարանի գրքերը հանձնվել են մակուլատուրա... Չներկայացնելու դեպքում մենք կդիմենք համապատասխան ատյաններ,քանի որ տարածված տեղեկությունը կեղծիք է...

Հաջորդ հարցը ռեկտոր Մինասյանի «ընդունած» 6 տոննա գրքի օտարումն է,որն ըստ ռեկտորի, տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 29-ին, այսինքն` բաց նամակի և իմ կողմից գրադարանի գրքերի լուսանկարների հրապարակումից 4 օր անց... Սրան ինչպես է արձագանքելու ռեկտոր Մինասյանի մտերիմ ընկերը՝ ԿԳ նախարար Լևոն Մկտչյանը... Ուղղակի արդեն ամոթ է, որ ԿԳ նախարարն այսպիսի պրիմիտիվ մեթոդներով է պաշտպանում իր ընկերոջը...

Հ.Գ.Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին և հայտարարել. «Անարդարությունը նման է քաղցկեղի՝ ինքնաբերաբար չի բուժվում, ավելին՝ տարածվում է...» Լիովին համաձայն եմ նախագահի այս կարծիքի հետ, քանի որ մեր հարազատ բուհն արդեն վաղուց է հիվանդ այդ ախտով և ցավոք սրտի այն սկսել է տարածվել...

Դեռ հավատս չեմ կորցրել, որ Շիրակի պետհամալսարանը բուժվելու հնարավորություն ունի, չնայած այն հանգամանքին, որ ռեկտոր Մինասյանի գործած հանցանքները և անօրինականությունները ջանադրաբար փորձում է կոծկել և մեղմել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը...

Գագիկ Համբարյան

Տվյալ բաժնի նյութերը չեն խմբագրվում, իսկ դրանցում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետների հետ: ՀայՄեդիա.AM-ը պատրաստ է հարթակ տրամադրել նաև գրառման հակադիր կողմին:

Հարցում
website by Sargssyan