Այսօր՝ 16 դեկտեմբերի 2017թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղ-տեղ առկա է ... Էրդողանը մտադիր է դիմել ՄԱԿ-ին Երուսաղեմի հարցով ԱՄՆ որոշումը չեղարկելու համար Խոսեպ Գվարդիոլա. Տոտենհեմն ԱՊԼ-ի ուժեղագույն ակումբներից մեկն է «Ռեալի» գլխավոր մարզիչ. Կպաշտպանեմ Բենզեմային քանի ողջ եմ Վերջին 10 տարում 27 000 հայ ԱՄՆ քաղաքացիություն է ստացել Սիսիանում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել RFEF-ում վստահ են, որ ՖԻՖԱ-ն չի զրկի Իսպանիայի ընտրանուն Մունդիալ-2018-ից Ռուսաստանն ու Եգիպտոսը վերականգնում են օդային հաղորդակցությունը Տարվա լավագույն ֆուտբոլիստի անվանակարգում «Փյունիկից» ընդգրկվել է 14 թեկնածու Ժոզե Մոուրինյուն` Մխիթարյանի հնարավոր տեղափոխության մասին. Ամեն ֆուտբոլիստ իր արժեքն ունի
ԼՐԱՀՈՍ
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղ-տեղ առկա է մերկասառույց Էրդողանը մտադիր է դիմել ՄԱԿ-ին Երուսաղեմի հարցով ԱՄՆ որոշումը չեղարկելու համար Խոսեպ Գվարդիոլա. Տոտենհեմն ԱՊԼ-ի ուժեղագույն ակումբներից մեկն է «Ռեալի» գլխավոր մարզիչ. Կպաշտպանեմ Բենզեմային քանի ողջ եմ Վերջին 10 տարում 27 000 հայ ԱՄՆ քաղաքացիություն է ստացել Սիսիանում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել RFEF-ում վստահ են, որ ՖԻՖԱ-ն չի զրկի Իսպանիայի ընտրանուն Մունդիալ-2018-ից Ռուսաստանն ու Եգիպտոսը վերականգնում են օդային հաղորդակցությունը Տարվա լավագույն ֆուտբոլիստի անվանակարգում «Փյունիկից» ընդգրկվել է 14 թեկնածու Ժոզե Մոուրինյուն` Մխիթարյանի հնարավոր տեղափոխության մասին. Ամեն ֆուտբոլիստ իր արժեքն ունի Կստեղծվի Տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների համահայկական ընկերակցություն Սևան համայնքի 2017 թվականի տարեկան բյուջեն կատարվել է 103 տոկոսով Հանրային խորհրդում քննարկվել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ԱՀ Նախագահը Հայաստանի հետ փոխգործակցությունը համարում է Արցախի զարգացման կարևորագույն հիմքերից մեկը ԿԸՀ-ն մերժել է Զարուհի Փոստանջյանի դիմումը Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է ՀՀ ՀՔԾ-ն ապօրինի անտառահատումների քրգործով մեղադրանքներ է առաջադրել 5 ղեկավար պաշտոնատար անձանց Հունաստանի ԱԳ նախարարը առաջարկում է անցկացնել Հունաստանի, Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների ղեկավարների հանդիպում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով ժամանել է Արցախի Հանրապետություն Վարչապետի ներկայությամբ տրվել է Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը Փոխնախարարը 2018-ից գործարկվող REX համակարգը նպաստավոր է համարում հատկապես ՓՄՁ-ների համար 2018-ին Հայաստանում և Արցախում առողջության առաջնային օղակում կբացվեն առաջին պալիատիվ կենտրոնները Ռուս սահմանապահն արդիականացնում են հայ-թուրքական սահմանային պահակակետերը Վտանգավոր են թռչնամսի ոչ թե բոլոր, այլ կոնկրետ խմբաքանակներ. ՍԱՊԾ-ն պարզաբանում է Դիլիջան քաղաքի երթուղին սպասարկող կազմակերպությունը տուգանվել է Նախորդ տարիներին լավագույն մարզչի ընտրությունները սխալ են եղել. Ռուբեն Հայրապետյան Շիրակի մարզի դատախազը ժամանցի կենտրոնների քրեածին գործոնների վերացման միջնորդագիր է ներկայացրել Օպերայի բեմից երկար դադարից հետո Բեթհովեն կհնչի Հռոմի կենտրոնում լողափեր են հայտնվելու Ավազակություն և սպանություն Արագածոտնում. հարուցվել է քրգործ Ընտանիքի 6 անդամներ թունավորվել են պահածոյացված մսից Տոներին զերծ չմնալ մշակույթից. մի շարք թանգարաններ կաշխատեն Ամանորին Կիրո Մանոյանը ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կարևորագույն ձեռքբերում է համարում Հայաստանն ու Իրանը՝ թվերով. առևտրից մինչև զբոսաշրջություն Տարկետումը չի հանվել, փոխվել է փիլիսոփայությունը. ՀՀ նախագահ ՄԻԵԴ-ը Մամեդովի գործով վերջին շանսը կտա Ադրբեջանին Ի՞նչ զգեստով դիմավորել Նոր տարին. ռուս ոճաբանի խորհուրդները Կալանավորին տեսակցության եկած անձից առգրավվել են պոլիէթիլենային կասկածելի փաթեթներ Բանակցություններ են տարվում Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթների հարցի վերաբերյալ. ԱԳ փոխնախարար Իրանի դեսպանը՝ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու նշանակության մասին Ռուբեն Հայրապետյանը` Հենրիխ Մխիթարյանի չխաղալու մասին. «Իրավիճակը երկար չի ձգվի» Պարտադրված ենք ունենալ այն նվազագույն սպառազինությունը, որը թույլ կտա լուծել անվտանգության խնդիրները. Սերժ Սարգսյան Նախագահի հայտարարությունը բխում է հայկական կողմի հնարավորությունների նկատմամբ վստահությունից Հայ հեղինակների օտար լեզուներով հրատարակություններն էապես ավելացել են Մեղրիում բացվեց ազատ տնտեսական գոտին «Քանդում ու ձևափոխում են շինությունները՝ հաշվի չնստելով ճարտարապետի հետ» Ռուսական «Զվեզդա»-ի եթերում թուրք լրագրողը փորձել է հարձակվել հայ փորձագետների վրա Չինացի ներդրողները ծանոթացել են Հայաստանի ներդրումային հնարավորություններին Ստախոսները և նրանց տեսակները Նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել «Խորհրդարանական վերահսկողությունը նպաստելու է զինված ուժերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը» Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով նախկին ոստիկան է կալանավորվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Մխիթարյանի տրանսֆերը կվաճառի Օզիլին գնելու համար «Խորհրդարանական վերահսկողությունը գործընթաց է, որը նման է նվագախմբի» Հայ-թուրքական հարաբերություններում ՀՀ դիրքորոշման մեջ փոփոխություն չկա ՀԱԷԿ-ում իրականացվել է ավելի քան 690 սարքավորումների հետազոտություն Ընդհանուր գնաճը կառավարելի է. Սերժ Սարգսյան Ավստրալիա-Հայաստան. փայլուն հաղթանակ Լավ ապրելու միակ բանաձևն աշխատելն է. ՀՀ Նախագահ 4 երեխա Է զոհվել, 20 մարդ՝ մարդ վիրավորվել. դեպքի վայրում է եղել վարչապետը Հայաստանի առևտրային հաշվեկշիռը փոխվում է «Հայաստանը 2018 թ.-ին ԵՄ-ի հետ կսկսի վիզայի ազատականացման երկխոսությունը» «Ուղևորը» ֆիլմի ամփոփիչ թրեյլերը (տեսանյութ) Թուրքիան հետքայլ է կատարել Ցյուրիխյան արձանագրություններից Հայաստանը պետք է շատ անվտանգ երկիր լինի. Սերժ Սարգսյան «Ինտերն» ունի Մխիթարյանի կարիքը Սկսվել է նախատոնական թանկացումների սեզոնը Պրեմիերա. Անիտա և Ջեյ Բալվին - Downtown Հայաստանում հարկային եկամուտներն աճել են 93 մլրդ դրամով. ՊԵԿ Օրենքները դոգմա չեն, եթե պետք է, պիտի փոխվեն «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» միջազգային սեմինարը ԱԺ-ում. ՈՒՂԻՂ ՀՀ Նախագահը ստորագրել է «ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը (Մաս 2) Պետություն կառուցելը բարդ գործ է. Դրա համար շատ աշխատել է պետք Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը (Մաս 1) Մատենադարանի այցելուների թիվը անցել է 100 հազարը Ծանոթ և վաղուց վարկաբեկված ձևաչափ ՀՀ Նախագահը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման իր տեսլականը Ժամանակակից ահաբեկչության մասին

Փողերը կեղծել են միշտ

Կեղծվում է ամեն ինչ՝ օղին, սուրճը, շոկոլադը, «Ջերմուկը»..., բայց, այնուհանդերձ, պատմության մեջ ամենից շատ կեղծել եւ տակավին կեղծում են փողը։ Իսկ փողերից ամենից շատ կեղծվում են ամերիկյան դոլարները:

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԿԵՂԾ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ

Դոլարների եւ ոչ միայն այդ արժույթի կեղծման հասարակ եւ մեզանում առավել հաճախ հանդիպող ու տարածված եղանակը համակարգչի կամ գունավոր պատճենահանող սարքի միջոցով պատրաստվող թղթադրամներն են։ Այսօրինակ կեղծիքներ պատրաստողների բանակը կարող է ընդարձակ լինել։

Առավել եւս, որ նման կեղծարարությունը առանձին հմտություն, հատուկ սարքավորում ու մասնագիտացում չի պահանջում։ Բավական է ունենալ քիչ թե շատ ժամանակակից համակարգիչ, գունավոր տպիչ, երբեմն՝ սկաներ կամ պարզապես գունապատճենահանիչ սարք, իմանալ դրանցից օգտվելու ձեւերը, հայթայթել համեմատաբար որակյալ թուղթ։
Փորձագետները նշում են, որ այսօրինակ կեղծիքներով զբաղվում են նաեւ ավագ տարիքի դպրոցականները եւ ուսանողները, հաճախ՝ հետաքրքրությունից մղված։

Մեզանում հայտնաբերվող կեղծ թղթադրամների 90-95 տոկոսը, ըստ փորձագետների, պատրաստված են հենց համակարգչային կամ գունապատճենման եղանակով։ Այդպես պատրաստված ե՛ւ կեղծ դոլարները, ե՛ւ «դրամները» սկզբունքորեն դժվար չէ զանազանել իսկականներից։ Համակարգչային «փողերը», որպես կանոն, ցածրորակ թղթից են, հաճախ չեն ունենում ջրանիշ, որը երեւում է, երբ փողը պահում ես լույսին, իսկ ունենալիս էլ ջրանիշի թույլ նմանակում է։ Նման կեղծիքներն իսկական թղթադրամներից էապես տարբերվում են նաեւ պատկերների, հատկապես մանր դետալների հստակության առումով։ 

Քիչ թե շատ որակյալ կեղծիքները պատրաստվում են տպագրական եղանակով, ինչի համար դրամանենգներն արդեն գործածում են ինքնաշեն կամ պատրաստի հաստոցներ։ Դրանք, իհարկե, տարբերվում են թղթադրամների կամ արժեթղթերի արտադրության մեջ օգտագործվող հաստոցներից, ինչպես տարբերվում են կեղծիքի պատրաստման թուղթը եւ ներկերը։

Ճիշտ է, նախորդ եղանակի համեմատ, տնայնագործական օֆսեթ տպագրությամբ համեմատաբար որակյալ «դոլարներ» են ստացվում, բայց դրանք նույնպես նկատելիորեն տարբերվում են իսկականներից։ Անզեն աչքի համար տեսանելի առաջին տարբերությունը տպագրության ուռուցիկության բացակայությունն է կեղծ թղթադրամների վրա, այսինքն՝ թուղթը հարթ է։ Երկրորդ կարեւոր հատկանիշն այն է, որ կեղծիքների վրա բացակայում է գունափոխվող ներկերի հատվածը։ Ճիշտ է, որոշ դրամանենգներ փորձում են դա եւս նմանակել, սակայն գունափոխության փոխարեն ստանում են փայլի էֆեկտ։

Եվ վերջապես, ըստ փորձագետների, առավել վտանգավոր կեղծիքները, այսպես կոչված, «սուպեր» դոլարներն են։ Դրանց պատրաստումն արդեն 1-2 կամ նույնիսկ 5-6 հոգու խելքի բան չէ։ Նման կեղծիքը շատ ավելի կազմակերպված եւ լուրջ հիմքեր ունեցող հանցավոր խմբավորման գործունեության արգասիք կարող է լինել։ Բանն այն է, որ «սուպեր» դոլարների թուղթը նույնն է, ինչ իսկականներինը։ Ավելին՝ այդ կեղծիքների հիմնական պատկերները տպագրված են նույն մետաղագրական հաստոցներով, ինչպիսիք օգտագործվում են միայն իսկական թղթադրամների թողարկման համար։ 

Եթե հակիրճ, ապա «սուպերները» իսկական դոլարներից անզեն աչքով հնարավոր չէ տարբերակել։ Տարբերությունները կարող են հայտնաբերել միայն փորձագետները, այն էլ քանիցս խոշորացված պատկերը մանրակրկիտ զննելուց հետո։ Հիմնականում դրամանենգները «սուպերների» դեպքում բացթողումներ թույլ են տալիս մանր գծերի եւ թղթադրամների գրությունների երանգավորման մեջ։

Հեղինակ՝ Տ. Միրզոյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Դեկտեմբերի 6-ի համարում

Հարցում
website by Sargssyan