Այսօր՝ 15 դեկտեմբերի 2017թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
ԱՀ Նախագահը Հայաստանի հետ փոխգործակցությունը համարում է Արցախի զարգացման կարևորագույն հիմքերից մեկը ԿԸՀ-ն մերժել է Զարուհի Փոստանջյանի դիմումը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է ՀՀ ՀՔԾ-ն ապօրինի անտառահատումների քրգործով մեղադրանքներ է առաջադրել 5 ղեկավար պաշտոնատար անձանց Հունաստանի ԱԳ նախարարը առաջարկում է անցկացնել Հունաստանի, Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների ղեկավա... ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով ժամանել է Արցախի Հանրապետություն Վարչապետի ներկայությամբ տրվել է Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը Փոխնախարարը 2018-ից գործարկվող REX համակարգը նպաստավոր է համարում հատկապես ՓՄՁ-ների համար 2018-ին Հայաստանում և Արցախում առողջության առաջնային օղակում կբացվեն առաջին պալիատիվ կենտրոնները Ռուս սահմանապահն արդիականացնում են հայ-թուրքական սահմանային պահակակետերը
ԼՐԱՀՈՍ
ԱՀ Նախագահը Հայաստանի հետ փոխգործակցությունը համարում է Արցախի զարգացման կարևորագույն հիմքերից մեկը ԿԸՀ-ն մերժել է Զարուհի Փոստանջյանի դիմումը Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է ՀՀ ՀՔԾ-ն ապօրինի անտառահատումների քրգործով մեղադրանքներ է առաջադրել 5 ղեկավար պաշտոնատար անձանց Հունաստանի ԱԳ նախարարը առաջարկում է անցկացնել Հունաստանի, Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների ղեկավարների հանդիպում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով ժամանել է Արցախի Հանրապետություն Վարչապետի ներկայությամբ տրվել է Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը Փոխնախարարը 2018-ից գործարկվող REX համակարգը նպաստավոր է համարում հատկապես ՓՄՁ-ների համար 2018-ին Հայաստանում և Արցախում առողջության առաջնային օղակում կբացվեն առաջին պալիատիվ կենտրոնները Ռուս սահմանապահն արդիականացնում են հայ-թուրքական սահմանային պահակակետերը Վտանգավոր են թռչնամսի ոչ թե բոլոր, այլ կոնկրետ խմբաքանակներ. ՍԱՊԾ-ն պարզաբանում է Դիլիջան քաղաքի երթուղին սպասարկող կազմակերպությունը տուգանվել է Նախորդ տարիներին լավագույն մարզչի ընտրությունները սխալ են եղել. Ռուբեն Հայրապետյան Շիրակի մարզի դատախազը ժամանցի կենտրոնների քրեածին գործոնների վերացման միջնորդագիր է ներկայացրել Օպերայի բեմից երկար դադարից հետո Բեթհովեն կհնչի Հռոմի կենտրոնում լողափեր են հայտնվելու Ավազակություն և սպանություն Արագածոտնում. հարուցվել է քրգործ Ընտանիքի 6 անդամներ թունավորվել են պահածոյացված մսից Տոներին զերծ չմնալ մշակույթից. մի շարք թանգարաններ կաշխատեն Ամանորին Կիրո Մանոյանը ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կարևորագույն ձեռքբերում է համարում Հայաստանն ու Իրանը՝ թվերով. առևտրից մինչև զբոսաշրջություն Տարկետումը չի հանվել, փոխվել է փիլիսոփայությունը. ՀՀ նախագահ ՄԻԵԴ-ը Մամեդովի գործով վերջին շանսը կտա Ադրբեջանին Ի՞նչ զգեստով դիմավորել Նոր տարին. ռուս ոճաբանի խորհուրդները Կալանավորին տեսակցության եկած անձից առգրավվել են պոլիէթիլենային կասկածելի փաթեթներ Բանակցություններ են տարվում Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթների հարցի վերաբերյալ. ԱԳ փոխնախարար Իրանի դեսպանը՝ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու նշանակության մասին Ռուբեն Հայրապետյանը` Հենրիխ Մխիթարյանի չխաղալու մասին. «Իրավիճակը երկար չի ձգվի» Պարտադրված ենք ունենալ այն նվազագույն սպառազինությունը, որը թույլ կտա լուծել անվտանգության խնդիրները. Սերժ Սարգսյան Նախագահի հայտարարությունը բխում է հայկական կողմի հնարավորությունների նկատմամբ վստահությունից Հայ հեղինակների օտար լեզուներով հրատարակություններն էապես ավելացել են Մեղրիում բացվեց ազատ տնտեսական գոտին «Քանդում ու ձևափոխում են շինությունները՝ հաշվի չնստելով ճարտարապետի հետ» Ռուսական «Զվեզդա»-ի եթերում թուրք լրագրողը փորձել է հարձակվել հայ փորձագետների վրա Չինացի ներդրողները ծանոթացել են Հայաստանի ներդրումային հնարավորություններին Ստախոսները և նրանց տեսակները Նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել «Խորհրդարանական վերահսկողությունը նպաստելու է զինված ուժերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը» Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով նախկին ոստիկան է կալանավորվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Մխիթարյանի տրանսֆերը կվաճառի Օզիլին գնելու համար «Խորհրդարանական վերահսկողությունը գործընթաց է, որը նման է նվագախմբի» Հայ-թուրքական հարաբերություններում ՀՀ դիրքորոշման մեջ փոփոխություն չկա ՀԱԷԿ-ում իրականացվել է ավելի քան 690 սարքավորումների հետազոտություն Ընդհանուր գնաճը կառավարելի է. Սերժ Սարգսյան Ավստրալիա-Հայաստան. փայլուն հաղթանակ Լավ ապրելու միակ բանաձևն աշխատելն է. ՀՀ Նախագահ 4 երեխա Է զոհվել, 20 մարդ՝ մարդ վիրավորվել. դեպքի վայրում է եղել վարչապետը Հայաստանի առևտրային հաշվեկշիռը փոխվում է «Հայաստանը 2018 թ.-ին ԵՄ-ի հետ կսկսի վիզայի ազատականացման երկխոսությունը» «Ուղևորը» ֆիլմի ամփոփիչ թրեյլերը (տեսանյութ) Թուրքիան հետքայլ է կատարել Ցյուրիխյան արձանագրություններից Հայաստանը պետք է շատ անվտանգ երկիր լինի. Սերժ Սարգսյան «Ինտերն» ունի Մխիթարյանի կարիքը Սկսվել է նախատոնական թանկացումների սեզոնը Պրեմիերա. Անիտա և Ջեյ Բալվին - Downtown Հայաստանում հարկային եկամուտներն աճել են 93 մլրդ դրամով. ՊԵԿ Օրենքները դոգմա չեն, եթե պետք է, պիտի փոխվեն «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» միջազգային սեմինարը ԱԺ-ում. ՈՒՂԻՂ ՀՀ Նախագահը ստորագրել է «ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը (Մաս 2) Պետություն կառուցելը բարդ գործ է. Դրա համար շատ աշխատել է պետք Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը (Մաս 1) Մատենադարանի այցելուների թիվը անցել է 100 հազարը Ծանոթ և վաղուց վարկաբեկված ձևաչափ ՀՀ Նախագահը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման իր տեսլականը Ժամանակակից ահաբեկչության մասին ՀՀ Նախագահը ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը համարում է առողջ տրամաբանության հաղթանակ Ոչ թե վիրտուալ ագրեսիա, այլ իրական սպառնալիք Մենք պետք է կարողանանք պայմաններ ստեղծել ներգաղթի համար. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է 2018թ. քաղաքական գործունեությունը շարունակելու մասին հարցին Հրդեհ Արալեզ գյուղում Դեկտեմբերի 18-ից նոր արագաչափեր կգործարկվեն Թբիլիսյան խճուղում և Դաշտենցի փողոցում Դեկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` դեկտեմբերի 13-ից 14-ը (տեսանյութ) Շիրակի մարզի Հովիտ գյուղում այրվել է անասնակեր Նյու Յորքում հայ նկարիչների ցուցահանդեսի հասույթը կտրամադրվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Արցախի նախագահն ընդունել է Լևոն Ալթունյանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Միջին մասնագիտական որակավորմամբ ուսուցիչները կաշխատեն մինչև 2028 թվականը

Գալա համերգով կամփոփվի Խաչատրյանի հոբելյանական փառատոնը

Երևանում դեկտեմբերի 11-ին գալա համերգով կամփոփվի Խաչատրյանի հինգերորդ հոբելյանական միջազգային փառատոնը։ Փակման գալա համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կկատարի Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի Երկրորդ՝ «Զանգերով սիմֆոնիան»: Երեկոն ուղիղ եթերում կհեռարձակի աշխարհի առաջատար դասական երաժշտական ալիքը՝ MEDICI.TV-ին։

Երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենաերիտասարդ փառատոնը հաստատում է հարուստ երաժշտական անցյալով ու ներկայով ապրող մեր երկրի տեղը համաշխարհային առաջնակարգ հարթակներում:

«Երկու ամսվա ընթացքում քսան համերգներից յուրաքանչյուրը գեղարվեստական, կատարողական, կազմակերպչական ասպարեզներում խտացված կերպով ներկայացնում էր հայրենական մշակույթի ներուժը՝ դառնալով մշակույթի կենտրոնացման, նաև փոխազդեցություններ, նոր գաղափարներ, հայացքներ ստեղծելու միջոց:

2017-ը բովանդակում էր երիտասարդ տաղանդավոր երաժիշտների նոր անուններ` Գլորիա Կամպաներ, Դևիդ Նեբել, Մարկ Բուշկով, Վլադիմիր Բայկով, Դմիտրի Բոքոլոշվիլի, Տրիոն՝ Մալթայից, հայ և միջազգային երաժշտական կյանքում հայտնի ու միշտ սպասված կատարողներ` Ալեքսանդր Ռոմանովսկի, Հայկ Մելիքյան, Մամիկոն Նահապետով, Դանիել Երաժիշտ, Արմեն Հյուսնունց, Վահագն Հայրապետյան»,- ասաց երաժշտագետը:

Ըստ Օլյա Նուրիջանյանի՝ փառատոնը գտել է սիմֆոնիկ, կամերային՝ գործիքային, խմբերգային տարբեր ժանրերի, հեռավոր ժամանակների՝ հայ և եվրոպական միջնադարից մինչև մեր օրերի կոմպոզիտորական արվեստի, երաժշտության մի քանի տեսակների (ջազ, ռոք, էթնիկ, World music) մեկտեղման եզրեր, և ունկնդիրն ուներ սրտակից համերգ ընտրելու մեծ հնարավորություն:

«Անշուշտ, երաժշտության դասական ավանդույթները ներկայացնելու տարբեր միջոցների որոնումը նպաստում է երկրում բարենպաստ հոգևոր-բարոյական մթնոլորտ ստեղծելուն: Բավական է հիշել Ջոն Մալկովիչի համերգ-ներկայացման տպավորությունը: Իսկ Սերժ Թանկյանի միշտ որոտագոչ ձայնը սիմֆոնիկ նվագախմբի լեզվով առանձնահատուկ ազնվականություն ստացավ:

Հիշենք պրեմիերաները. մի ամբողջ երեկո հնչեցին հայ կոմպոզիտորների կամերային նոր ստեղծագործությունները, ինչպիսի թարմությամբ ու արդիական էր Դմիտրի Շոստակովիչի 13-րդ սիմֆոնիայի ընթերցումը, ինչքան բազմերանգ ներկայացավ Իգոր Ստրավինսկու «Հրեղեն հավքը», ինչպիսի խրոխտ ծնունդ ապրեց «Հովեր» երգչախմբի իգական կազմը, և ինչքան լիացավ «Նաղաշ» անսամբլի գունապնակը, երբ համաշխարհային պրեմիերայի կատարմանը նրան միացավ Հայաստանի պետական նվագախմբի լարային կազմը»,- ասաց Օլյա Նուրիջանյանը՝ հավելելով, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի գործունեությամբ կյանք ստացած Խաչատրյանական 5-րդ միջազգային փառատոնը ազգային հպարտության ցուցանիշ է և Հայաստանի միջազգային հեղինակության հաստատման շատ ամուր, հուսադրող աստիճան:

Խաչատրյանական 5-րդ փառատոնը նվիրված էր Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին և երեք երեկո անցկացվեց Հայաստանի Ազգային պատկերասրահում: Յուրաքանչյուր համերգի ծրագիր առիթ էր անցնել Այվազավսկու կյանքի ու ստեղծագործության առանձին էջերով, որոնք էին ռուսական, թբիլիսյան, իտալական ճանապարհորդությունները, այցելությունները Մալթա, Ղրիմում համերգային ավանդույթի, թանգարանային մշակույթի ու կրթական գործի ստեղծումը, բարեգործությունն ու հայրենասիրությունը:

Հարցում
website by Sargssyan