Այսօր՝ 22 փետրվարի 2019թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 480.3AMD
1EUR = 586.5AMD
1RUB = 7.73AMD
Միայն փաստեր #12. Դատական իշխանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հեղափոխության հակառակ կողմը Հարցազրույց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի հետ. Իրավունք TV Մտքի գոհարներ. Արայիկ Հարությունյան 2015 թվականին Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ ԵԽ-ում բարձր են գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ աշխատանքը Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայաց... Իմ մասնագիտական օգնությունն եմ առաջարկում ԱԱԾ ին և ՀՔԾ ին 2008-2018 թթ Էլեկտրոնային կառավարման համակարգերի կատարելագործման շնորհիվ բնակչությանը մատուցվող ծառա... Մի պահ պատկերացրեք ընդիմադիր Փաշինյանի աղմուկը, եթե նման բան անեին նախկին իշխանավորները
ԼՐԱՀՈՍ
Միայն փաստեր #12. Դատական իշխանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հեղափոխության հակառակ կողմը Հարցազրույց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի հետ. Իրավունք TV Մտքի գոհարներ. Արայիկ Հարությունյան 2015 թվականին Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ ԵԽ-ում բարձր են գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ աշխատանքը Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից Իմ մասնագիտական օգնությունն եմ առաջարկում ԱԱԾ ին և ՀՔԾ ին 2008-2018 թթ Էլեկտրոնային կառավարման համակարգերի կատարելագործման շնորհիվ բնակչությանը մատուցվող ծառայությունները դարձել են ավելի արդյունավետ Մի պահ պատկերացրեք ընդիմադիր Փաշինյանի աղմուկը, եթե նման բան անեին նախկին իշխանավորները Ժամանակ չի ըլե՝ չեմ մասնակցե, կամ՝ ֆրակցիայում էդ ի՞նչ մե լուրջ բան ա քվեարկվե, որ ես չեմ էլե. Սասուն Միքայելյան. ՀՐԱՊԱՐԱԿ Եթե մենք՝ Հայաստանցիներս մտածում ենք Արցախի անվտանգության, բարգավաճման մասին... Հայաստանի նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման և ոչ մի ռազմավարական ծրագիր Միայն փաստեր #11. Արտաքին գործեր 2008-2018. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գնա Սաշիկ Սարգսյանից ներողություն խնդրի ծնկաչոք. Եղիազարյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ոչ մեկ իր 1000-2000 դոլար աշխատավարձը չի թողնի և գա այստեղ 200 դոլարով ապրի Փաշինյանական լոգիկայով Ալեքսանյանը այժմ էլ իշխանությանը ճամպրուկով հանձնում է հարկերի 75% ը Ահազանգում են «Գրիքոր Լուսավորիչի» անգործությունից մահացածի հարազատները. Մայրս հիվանդ էր, բայց ապրողՙ ոչ թե մահացող. Iravunk.com ՏԻՄ ընտրություններին 20 համայնքներից միայն 2-ում են ՔՊ-ականները հաղթել. 10-ում նախկին համայնքապետերն են ընտրվել ՔՊ -ն համայնքներում սկսեց պարտվել Ակունքի համայնքապետի ժ/պ, ՔՊ-ական Կարեն Սիմոնյանը պարտվել է անկուսակցական թեկնածուին 2008-2018 թթ ընթացքում Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատվել 16 պետությունների հետ, հիմնել է 15 դեսպանություն Կառավարությունում մի-մի կաբինետ էլ ձեր երեխաներին տվեք՝ խաղասենյակով, բակով, և ամեն ինչ տեղը կլինի Միայն փաստեր #10. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արարատ Միրզոյանի վարորդ ընկերը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ. ՀՐԱՊԱՐԱԿ Փաշինյանը մեկ օր անգամ չի մնա կառավարության ղեկին Միայն փաստեր #9. 2016թ. Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոնի նոր մասնաշենքի բացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Միայն փաստեր #8. Տաթևի ճոպանուղի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակ ժամանակ երկրի տնտեսական աճի թվերը հստակ էին ու մասսայական կրաճտումներ չկային Կառավարության ծրագիրը ցանկությունների դեկլարացիա է, որը չունի որևէ հիմք․ Վահան Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Yerevan.Today Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի մամուլի ասուլիսը Ներողություն եմ խնդրում, որ կոչ եմ արել ժամանակին միանալ ստախոս Նիկոլին. Հայրիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաշինյանն ու վարչապետի պաշտոնը անհամատեղելի են Սասուն Միքայելյանի «ախորժակը ավելի է մեծացել». Բանը հասել է սպառնալիքների. ԻՐԱՎՈՒՆՔ «Մորքուրի գանձը». Միլիոնատեր Մաշադյանները վարչապետի կնոջ բարեկամներն են. ԻՐԱՎՈՒՆՔ Միայն փաստեր #7. Ֆիզիկական անձանց ավանդների աճը Սերժ Սարգսյանի օրոք. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաշինյանը ստախոս է, իսկ ԱԺ-ն՝ ոչ լեգիտիմ․ Պարույր Հայրիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Վերջիվերջո, սա միայն քայլարածականների երկիրը չէ». Սարգիս Ավետիսյան. Իրավունք TV Վատ լուր Նիկոլ Փաշինյանի համար՝ Դուք Աշոտյանից չեք պրծել և չեք պրծնելու, հանգիստ նստեք տեղներդ Կառավարության ծրագիրը ամենաոչպրոֆեսիոնալ, ամենադատարկ փաստաթուղթն է. Վահան Բաբայան Ձեր մտերիմին ռեկտոր եք նշանակել, ով իրեն նախկին 554 000-ի փոխարեն 855 000 աշխատավարձ է սահմանել, հիմա սա ի՞նչ է, եթե ոչ կոռուպցիա. Է. Մարուքյանը՝ ԿԳ նախարարին Ո՞նց դարձաք այսքան անհանդուրժողական, ձեռք եք առնում, էս ի՞նչ վիճակ ա․ Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մանվել Գրիգորյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել Մայրաքաղաքում ավտոբուսների վարորդները գործադուլ են իրականացրել ՀՔԾ-ն ավարտել է Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը. նրա մեղադրանքը լրացվել է Նիկոլ Փաշինյանի «Перестройка»-ն չստացվեց Կրկին Սիրիայի մասին՝ Նիկոլ Փաշինյանի եւս մեկ սուտը Մարգարիտա Սիմոնյան․ «Հեղափոխություն իրականացնելու թեմայով Երևանում ԱՄՆ Կոնգրեսի փողերով դասընթացներ են անցկացվել». ՏԵՍԱՆՅՈՒԹ Նիկոլի հետևից էթում էինք, որ էսօր սոված քայլե՞նք․ բացօթյա առևտրականների ակցիան՝ ԱԺ-ի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ըդոնք գողտու էին ուտում, ըսոնք՝ ափաշկյարա են անում. գյուղացիները բողոքում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ Միայն փաստեր #6. Օտարերկրյա ներդրումներ 2006-2018թթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Պարոն Փաշինյան, քո ղեկավարած ամբողջ երկիրն է արդեն ինը ամիս վերածվել Ստամբուլի բազարի Հայաստանի իշխանությունները ակնհայտ անհեթեթ մեղադրանք են ներկայացնում Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին Միայն փաստեր #5. Շախմատ 2008-2018թթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա շրջապատի կողմից. Ռուբեն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ձեր քրոջն ու եղբորն էլ կասեի՞ք՝ աղքատությունը ձեր գլխում ա․ Գեւորգ Պետրոսյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Կարեն Կարապետյանի ծրագրին մոտ ծրագիր եք բերել, խոսում եք մուննաթով․ Գորգիսյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դատարանը համաներում կիրառեց Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ մեղադրանքներից մեկով Ինչքա՞ն արագ մոռացաք սեփական ժողովրդին Այս անգամ կառավարությունը փոխվելու է, քանի որ այն չի կարողանալու լուծել մեր ժողովրդի խնդիրները ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է վճարեն հարկեր՝ տնտեսական հեղափոխությանը մասնակից դառնալու համար. Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Հասարակությունը էյֆորիայից դուրս է գալիս, Նիկոլենք են մտնում...». Մենուա Հարությունյան. Իրավունք TV Կառավարության ծրագրում միայն 87 անգամ «պետք է» բառն է գրված. Վահան Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մտքի գոհարներ. Նիկոլ Փաշինյան Իշխող դաշինքի պատգամավորը վարչապետին գրեթե սեր խոստովանեց Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել Միայն փաստեր #4. ՀՆԱ աճը 2006-2017թթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության խնդիրների քննարկումները որևէ մեկի մենաշնորհը չեն. Աշոտյանը՝ Տոնոյանին Հնդկական փիլիսոփայության սիրահար Նիկոլին հիշեցնեմ Գանդիի շատ ավելի արդիական խոսքերը Միայն փաստեր #3. ջրամատակարարումը 2006-2017թթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հացը թանկացավ. ԺԱՄԱՆԱԿ Անանյանը ստել է Միայն փաստեր #2. նվազագույն կենսաթոշակը 2006-2017թթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Միջադեպ կառավարության շենքի առջև. ՀՀԿ-Ի տատիկին կրկին գցեցին գետնին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի փողոցի վթարային շենքի բնակիչները հրաժարվում են այլ բնակարաններ տեղափոխվել Հաշվեքննիչ պալատը որոշել է «Հայաստան» հիմնադրամում հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների նյութերն ուղարկել դատախազություն Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել զինծառայողի մահվան դեպքի առթիվ Ով է «դասալիքը». «Դրսում ապրող հայորդիները պետք է պատիվ պահանջեն». Իրավունք TV Մեր արդյունաբերությունը պայթեց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք․ Սոֆյա Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Միայն փաստեր #1. նվազագույն աշխատավարձի աճը 2006-2017թթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կյանքում ամենակարևորն ապրելն է. Աղվան Վարդանյան

ՀայՄեդիա.am-ի  «Քաղաքականությունից դուրս» խորագրի հյուրն ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանն է:

20 տարեկանում և այսօր...

-Ինչպես ասում են՝ մարդը 7 տարեկանից հետո այլևս չի փոխվում: Մարդկային տեսակի առումով, կարծում եմ, շատ բան չի փոխվել:
Մեր ընտանիքը 1967թ-ին Նախիջևանից տեղափոխվել է Հայաստան: Շատ է տպավորվել՝ տեղափոխվելուց առաջ հորս հետ այգում ծառեր էինք տնկում, լավ իմանալով, որ դրանք այլևս չենք տեսնելու: Կարծում եմ, նաև գենետիկ-ժառանգական գծերն էլ ազդում մարդու ձևավորման վրա: Հետագայում  աշխարհայացքն ու մտածողությունը ձևավորվում են ըստ նախասիրությունների, ուսումնառության և փորձառության: Շատ երկար տարիներ  զբաղվել եմ գրականությամբ, և բնական է, նաև գրականության միջոցով է եղել մեր ժողովրդի, մեր պատմական փորձառության, տեսակի ընկալումը: Ինձ համար ձևավորվելու հիմնական աղբյուրներից մեկը եղել է «Սասունցի Դավիթ» էպոսը՝ հատկապես Թումանյանի մշակմամբ: Հիմնականում այսպես է եղել ձևավորման շրջափուլը:
Հետագայում ազդեցություն է թողել աշխատանքը, լրագրությունը, քաղաքականությունը, ամեն դեպքում, կարծում եմ, շատ չեմ փոխվել:

Երիտասարդ ժամանակ շատ ավելի ընդվզող ես, ցանկացած հարցում դիրքորոշում արտահայտելու կարիք ունես, հակադրվում ես, քո եսն ու մտածողությունը փորձում ես կենսագործել և իրականություն դարձնել:
Տարիքի հետ դառնում ես ավելի, չասեմ հանդուրժող, բայց ավելի համբերատար և ընդգրկուն հայացքով: Փիլիսոփայական, վերևից նայելու հատկություն ես ձեռք բերում: Բայց միևնույնն է, քո տեսակը պահպանվում է, պահպանվում է քո վերաբերմունքը երկրի և մարդկանց հանդեպ:
Ես կարծում եմ՝ բախտավոր մարդ եմ և հաջողված կենսագրություն ունեմ նաև այն առումով, որ բացառիկ պատիվ եմ ունեցել ընկերություն անել մեր ժամանակների մեծերի հետ՝ Համո Սահյանից մինչև Տիգրան Մանսուրյան:

Ի՞նչ է կյանքը Ձեզ սովորեցրել...

-Կյանքի իմաստը հենց կյանքի հիմքն է: Չեմ կարծում, որ կյանքը թելադրում է կամ սովորեցնում: Կյանքն ուղղակի մեզ բերում, ժամանակի մեջ հասցնում է մի տեղ, երբ դու գիտակցում ես, որ ինչ-որ արել ես, կիսատ է, ավելին կարող էիր անել և պատասխանատվության բեռը օր օրի ավելանում է:
Կյանքը նաև սովորեցնում է, որ պետք է ապրես լիարժեք, լիարյուն, պետք է կարողանաս քո ներկայությամբ լցնել ամեն օրդ և քո միջավայրի, ընկերների, մտերիմների օրը:
Լիարժեք ապրելով արդարացվում է քո գոյությունը, ի վերջո, մարդն աշխարհ է գալիս, թերևս, ինչ-որ մի բան անելու առաքելությամբ: Ես վստահ եմ, որ քչերին է հաջողվում իսկապես արդարացված կյանք ունենալ: Քչերն են գիտակցում, որ անցողիկ է և իրենից հետո ինչ-որ բան թողնելու խնդիր կա, ոչ թե հարստություն, այլ միտք, գաղափար ու պատիվ:
Սրանք են այն արժեքները, որոնք, կարծում եմ, գոնե նվազագույն չափով ինձ հաջողվել է:

Արժեքներ...

-Արժեքը քո տեսակի հարատևությունն ապահովելն է: Մենք, ցավոք, այսօր ունենք մի հանրություն (մի մասը, բնականաբար), որը մեր տեսակի փորձառությունից, գիտելիքից, իմաստությունից, քաղաքակրթությանը տված մեր մասնակցությունից ինչ-որ առումով օտարվել է, պարկվել և ապրում է այլ արժեքներով և ցանկություններով: Մեզ համար արժեքը դարերի մեջ հասունացած մեր տեսակի պահպանման հարատևությունն է, այդ հարատևությունը կարելի դարձնելու ջանքն ու աշխատանքն է: Սա է արժեքը, բոլորս ի վերջո գնալու ենք և այս երկիրը, այս ժողովուրդը ապրելու է և վստահ եմ, որ ապրելու իր ստեղծածով և իր տեսակով:
Ցավոք, նաև մեր պետականության դարավոր բացակայությունը և մեր միջավայրի թելադրանքն ու պարտադրանքն են, որ այսօր մեր հասարակության մի մասը դուրս է մեր մշակութային փորձառությունից, պատահական չէ, որ ունենալով Կոմիտաս՝ մեր հասարակության մի մասը լսում է արևելյան, թուրքական երաժշտություն:
Մենք պետք է մեր աշխատանքով հատիկ-հատիկ մաքրենք դա: Մեր հիմնական խնդիրներից մեկը որն է՝ մենք 25 տարվա անկախ պետականություն ունենալով՝  չենք կարողացել ձևավորել ազգային-պետական ընտրախավ՝ էլիտա՝ մշակութային, գիտական, ռազմական, տնտեսական, հոգևոր: Մարդկանց մի խումբ, որն ունի որոշակի արժեհամակարգ, որն ընդունելի է բոլորի համար հավասարապես, և դա դառնում է չափանիշ պետականության համար, դա դառնում է ընդօրինակելի և նոր սերնդի կրթության համար իբրև ուղեցույց:
Ես վստահ եմ, որ եթե մենք ունենանք 100 մարդ, որոնք վերոնշյալ ոլորտներում ունեն հիմնարար արժեքներ և միասնական մոտեցումներ, որնք բխում են մեր տեսակից և փորձառությունից, ես վստահ եմ, որ շատ բան կարող է փոխվել, դա էլ արդեն աշխատանքի, պետական կազմակերպված աշխատանքի շնորհիվ կարող է լինել:

Կյանքում ամենակարևորը...

-Կյանքում ամենակարևորն ապրելն է, այնպես ապրելը, որ քո միջավայրը, շրջապատն անհարմարություններ չունենա քո գոյությամբ, որ դու կարողանաս որևէ բանով օգտակար լինես քո երկրին, քո ժողովրդին ու ընկերներին: Բոլորս ի վերջո գնալու ենք և ասելու ենք՝ շնորհակալ ենք, որ եղել ենք:

Երջանկություն բանաձևը...

-Չգիտեմ... Ես ինձ համարում եմ բացառիկ լավատես մարդ, որովհետև սիրել ու սիրվել և շարունակում եմ որոշ շրջանակի համար այդպիսին մնալ: Փորձում եմ իմ համեստ կարողությունների չափով ինչ-որ բան անել, արդարացված-չարդարացված, այլ ոլորտում, գուցե, ավելին կարող էի անել: Այնպես որ, ապրել եմ լիարժեք, հարուստ կյանք և երջանիկ մարդ եմ ինձ համարում:

Մանկության ամենաքաղցր հուշը...

-Երկրորդ գրքիս առիթով մի խոսք էի գրել, քաղցր չասեմ, բայց ամենատպավորիչ հուշն այն է, երբ մեր գյուղի սալքարերին նստած մի օր առավոտյան ֆիզիկապես զգացել եմ երկրագնդի պտույտը: Թող կոպիտ չհնչի,  բայց ես դա համարել եմ ընտրյալ լինելու նշան, որն ինձ միշտ ուղեկցել է:


Եթե լիներ երկրորդ կյանք...

-Վստահ եմ՝ երկրորդ կյանք լինելու է: Եվ մենք այդ երկրորդ կյանքն ապրելու ենք՝ ըստ մեր առաջին կյանքի:


Ակաթի Վահանյան

Հարցում
website by Sargssyan