Այսօր՝ 21 փետրվարի 2018թ., Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 479.8AMD
1EUR = 534.5AMD
1RUB = 8.06AMD
Սպասվում է առանց տեղումների եղանակ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` փետրվարի 19-ից 20-ը Ոստիկանները 70-ամյա տղամարդուն բերման են ենթարկել մացառախոզ որսալու կասկածանքով Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածքն օգտագործել Իրանի դեմ «Նախագահն իր խոսքում ընդգծում է, որ պետք է հույսը դնենք միայն մեր կարողությունների վրա» Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքերը բացահայտվել են Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը Թիվ 58 երթուղու ավտոբուսում կատարված գողությունը բացահայտվեց «Առանց աղետների ռիսկի նվազեցման հնարավոր չէ զարգանալ» «Նախագահն իր ուղերձում շեշտեց, որ պատերազմում հաղթել ենք ջախջախելով և պատրաստ ենք նույնն անել»
ԼՐԱՀՈՍ
Սպասվում է առանց տեղումների եղանակ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` փետրվարի 19-ից 20-ը Ոստիկանները 70-ամյա տղամարդուն բերման են ենթարկել մացառախոզ որսալու կասկածանքով Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածքն օգտագործել Իրանի դեմ «Նախագահն իր խոսքում ընդգծում է, որ պետք է հույսը դնենք միայն մեր կարողությունների վրա» Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքերը բացահայտվել են Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը Թիվ 58 երթուղու ավտոբուսում կատարված գողությունը բացահայտվեց «Առանց աղետների ռիսկի նվազեցման հնարավոր չէ զարգանալ» «Նախագահն իր ուղերձում շեշտեց, որ պատերազմում հաղթել ենք ջախջախելով և պատրաստ ենք նույնն անել» Կադաստրի պետական կոմիտեն նախատեսում է մի շարք բարեփոխումներ Լավրովը Սիրիային և Թուրքիային երկխոսության կոչ է արել «Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս ամիս կազմել է 10.2%» ՍԱՊԾ-ն իրացումից հանել է մակնշման անհամապատասխանություններով և ժամկետանց սննդամթերք «Նախագահի բոլոր շեշտադրումները կարևոր էին, այն ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկի ելույթ էր» Քննարկվել են ՀՀ և ՌԴ առողջապահության համակարգերում տեղի ունեցող զարգացումները Հեշտացել է կադաստրի պետական կոմիտեից տեղեկատվություն ստանալը Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությանը Հարկային օրենսգրքով ազատականացվել են հարկային վարչարարության մի շարք ընթացակարգեր Սիրիայի քրդերը հերքել են Աֆրին մտնելու վերաբերյալ տեղեկությունները «Դվին»-ի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020 թվականին Վերածննդի օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն է եղել Արցախում Փոփոխություններ՝ հանրակացարանային սենյակների սեփականաշնորհման և նվիրատվության գործընթացում ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ վճիռների ավելացումը խոսում է երկրի իրավագիտակցության մակարդակի բարձրացման մասին Հայաստանում և Արցախում անցած տարի ամսական 17 երկրաշարժ է գրանցվել Արտերկրում հաշվառված մեքենաներով Հայաստան եկող զբոսաշրջիկներն ազատվել են ճանապարհային հարկից էլեկտրոնային աճուրդների համակարգ կներդրվի ՔԿՀ-ների առողջապահական համակարգը 2018-ին դուրս է գալու քրեակատարողական ծառայության ենթակայությունից Տարիքային կենսաթոշակառուների թիվն ավելացել է Հայաստանի և Լիբանանի նախագահները բարձր մակարդակի բանակցություններ կանցկացնեն Մատչելի ավիատոմսեր՝ դեպի Երուսաղեմ և Բեթղեհեմ Առաջին անգամ ԱԱՀ-ի վերադարձ է սահմանված ոչ միայն արտահանողների, այլև ցանկացած տնտեսավարողի համար Անհայտ անձինք գողություն են արել սրճարանից Երևանում մեկ շաբաթում ծնվել է 404 երեխա Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ ԱԺ-ում ընթացիկ շաբաթվա ընթացքում երկու խորհրդարանական լսում կանցկացվի Հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացում սպասվում են փոփոխություններ Բնակարանների միջին գինը նախորդ տարի նվազել է Նախագահը հյուրընկալել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին.Լուսանկարներ Դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանք կիրառելու հարցում չեզոքացվել են հնարավոր ռիսկերը. Հարությունյան Վրացական փողոցում պայթած բնակարանում մարդ չի բնակվել Միջազգային արենայում պետք չէ «հոխորտալ» Ադրբեջանի նման. քաղաքագետ ՀՀ սահմանադրությունը չի սահմանափակում մեզ իրականացնել ՀՀ նախագահի ընտրությունը ԱԺ-ում. Դավիթ Հարությունյան Մյունխենում Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ներկայացրեց՝ ինչու Հայաստանը գնաց «և՜, և՜»-ի ճանապարհով Մեր ծրագրերը հավակնոտ են, և մեր թիմն ունի բավարար կամք ու վճռականություն՝ դրանք իրագործելու համար. Տարոն Մարգարյան.Լուսանկարներ Ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելու մասին հաղորդում է ստացվել Տրանսպորտի նախարարության նախկին շենքով հետաքրքրվողներ կան Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Օսիկյանի պաշտոնից ազատվելու պատճառները «Աերոֆլոտ Օփեն» շախմատի միջազգային մրցաշար. ուղիղ միացում Ադրբեջանն արտասահմանյան ընկերությունների համար այլևս ներդրումային գրավիչ միջավայր չի հանդիսանում «Ապագա նախագահի նստավայրը բավականին թանկ հաճույք էր պետության համար» «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում կոյուղագծերի համակարգի վերականգման համար հատուկ նախագիծ է մշակվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում կներկայացվի Ռուբեն Վարդազարյանի թեկնածությունը Բռնցքամարտիկների հաջող մեկնարկը Ստրանջայի մրցաշարում Գերմանիան շարունակում է պահանջել Թուրքիայից ազատ արձակել իր քաղաքացիներին Ի՞նչ ճակատագիր է սպասում Մարզահամերգային համալիրին, «Կուկուռուզնիկի» տարածքին ու «Զվարթնոցի» հին շենքին Հայաստանում կաթի արտադրության ոլորտի բարելավմանն ուղղված նոր ծրագիր է մեկնարկում ՀՀ արտգործնախարարը Բրյուսելում կհանդիպի Ֆեդերիկա Մոգերինիի հետ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարարն ազատվել է պաշտոնից Եվրոպայում սառնամանիքներ են սպասվում, Հայաստանը դուրս կմնա ցուրտ օդային հոսանքների գոտուց Նորվեգիան գլխավորում է Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Թուրքիայի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել Ֆուտբոլասերները մեկ օրում չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի երկու հանդիպում կվայելեն Ալիևի խոսքերի նկատմամբ միջազգային հանրության լռությունը հանգեցնում է նոր սպառնալիքների հնչեցման. Բալայան Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր ժողովրդի կամքը. Բակո Սահակյան Լևոն Արոնյանը կմասնակցի «Grenke Chess Classic»-ին «Պատրաստվի առաջին խաղացողը» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ) Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Երրորդ տեղն էլ վատ չէ, բայց սպասում էինք ավելին Ղարաբաղյան շարժումը հայ ժողովրդի զավակն է Ի՞նչ է նշանակում ներքին սպառման համար է Ղարաբաղյան շարժումը փրկել է հարյուր հազարավոր կյանքեր. ՀՀ Նախագահ ՈՒղեղների արտահոսքի կանխումը գերակայություն է Նավթն ու գազը դյուրավառ են Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Պրեմիերա. Խալիդ և Նորմանի - Love Lies Եկեք շատ չցնցենք մեր երկիրը Վրացական փողոցում տեղի է ունեցել պայթյուն. 14 քաղաքացու տարհանել են ArmComedy 706 - Կյանքը ավագանու նիստից հետո Ինչ են հուշում արդյունքները

Կյանքում ամենակարևորն ապրելն է. Աղվան Վարդանյան

ՀայՄեդիա.am-ի  «Քաղաքականությունից դուրս» խորագրի հյուրն ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանն է:

20 տարեկանում և այսօր...

-Ինչպես ասում են՝ մարդը 7 տարեկանից հետո այլևս չի փոխվում: Մարդկային տեսակի առումով, կարծում եմ, շատ բան չի փոխվել:
Մեր ընտանիքը 1967թ-ին Նախիջևանից տեղափոխվել է Հայաստան: Շատ է տպավորվել՝ տեղափոխվելուց առաջ հորս հետ այգում ծառեր էինք տնկում, լավ իմանալով, որ դրանք այլևս չենք տեսնելու: Կարծում եմ, նաև գենետիկ-ժառանգական գծերն էլ ազդում մարդու ձևավորման վրա: Հետագայում  աշխարհայացքն ու մտածողությունը ձևավորվում են ըստ նախասիրությունների, ուսումնառության և փորձառության: Շատ երկար տարիներ  զբաղվել եմ գրականությամբ, և բնական է, նաև գրականության միջոցով է եղել մեր ժողովրդի, մեր պատմական փորձառության, տեսակի ընկալումը: Ինձ համար ձևավորվելու հիմնական աղբյուրներից մեկը եղել է «Սասունցի Դավիթ» էպոսը՝ հատկապես Թումանյանի մշակմամբ: Հիմնականում այսպես է եղել ձևավորման շրջափուլը:
Հետագայում ազդեցություն է թողել աշխատանքը, լրագրությունը, քաղաքականությունը, ամեն դեպքում, կարծում եմ, շատ չեմ փոխվել:

Երիտասարդ ժամանակ շատ ավելի ընդվզող ես, ցանկացած հարցում դիրքորոշում արտահայտելու կարիք ունես, հակադրվում ես, քո եսն ու մտածողությունը փորձում ես կենսագործել և իրականություն դարձնել:
Տարիքի հետ դառնում ես ավելի, չասեմ հանդուրժող, բայց ավելի համբերատար և ընդգրկուն հայացքով: Փիլիսոփայական, վերևից նայելու հատկություն ես ձեռք բերում: Բայց միևնույնն է, քո տեսակը պահպանվում է, պահպանվում է քո վերաբերմունքը երկրի և մարդկանց հանդեպ:
Ես կարծում եմ՝ բախտավոր մարդ եմ և հաջողված կենսագրություն ունեմ նաև այն առումով, որ բացառիկ պատիվ եմ ունեցել ընկերություն անել մեր ժամանակների մեծերի հետ՝ Համո Սահյանից մինչև Տիգրան Մանսուրյան:

Ի՞նչ է կյանքը Ձեզ սովորեցրել...

-Կյանքի իմաստը հենց կյանքի հիմքն է: Չեմ կարծում, որ կյանքը թելադրում է կամ սովորեցնում: Կյանքն ուղղակի մեզ բերում, ժամանակի մեջ հասցնում է մի տեղ, երբ դու գիտակցում ես, որ ինչ-որ արել ես, կիսատ է, ավելին կարող էիր անել և պատասխանատվության բեռը օր օրի ավելանում է:
Կյանքը նաև սովորեցնում է, որ պետք է ապրես լիարժեք, լիարյուն, պետք է կարողանաս քո ներկայությամբ լցնել ամեն օրդ և քո միջավայրի, ընկերների, մտերիմների օրը:
Լիարժեք ապրելով արդարացվում է քո գոյությունը, ի վերջո, մարդն աշխարհ է գալիս, թերևս, ինչ-որ մի բան անելու առաքելությամբ: Ես վստահ եմ, որ քչերին է հաջողվում իսկապես արդարացված կյանք ունենալ: Քչերն են գիտակցում, որ անցողիկ է և իրենից հետո ինչ-որ բան թողնելու խնդիր կա, ոչ թե հարստություն, այլ միտք, գաղափար ու պատիվ:
Սրանք են այն արժեքները, որոնք, կարծում եմ, գոնե նվազագույն չափով ինձ հաջողվել է:

Արժեքներ...

-Արժեքը քո տեսակի հարատևությունն ապահովելն է: Մենք, ցավոք, այսօր ունենք մի հանրություն (մի մասը, բնականաբար), որը մեր տեսակի փորձառությունից, գիտելիքից, իմաստությունից, քաղաքակրթությանը տված մեր մասնակցությունից ինչ-որ առումով օտարվել է, պարկվել և ապրում է այլ արժեքներով և ցանկություններով: Մեզ համար արժեքը դարերի մեջ հասունացած մեր տեսակի պահպանման հարատևությունն է, այդ հարատևությունը կարելի դարձնելու ջանքն ու աշխատանքն է: Սա է արժեքը, բոլորս ի վերջո գնալու ենք և այս երկիրը, այս ժողովուրդը ապրելու է և վստահ եմ, որ ապրելու իր ստեղծածով և իր տեսակով:
Ցավոք, նաև մեր պետականության դարավոր բացակայությունը և մեր միջավայրի թելադրանքն ու պարտադրանքն են, որ այսօր մեր հասարակության մի մասը դուրս է մեր մշակութային փորձառությունից, պատահական չէ, որ ունենալով Կոմիտաս՝ մեր հասարակության մի մասը լսում է արևելյան, թուրքական երաժշտություն:
Մենք պետք է մեր աշխատանքով հատիկ-հատիկ մաքրենք դա: Մեր հիմնական խնդիրներից մեկը որն է՝ մենք 25 տարվա անկախ պետականություն ունենալով՝  չենք կարողացել ձևավորել ազգային-պետական ընտրախավ՝ էլիտա՝ մշակութային, գիտական, ռազմական, տնտեսական, հոգևոր: Մարդկանց մի խումբ, որն ունի որոշակի արժեհամակարգ, որն ընդունելի է բոլորի համար հավասարապես, և դա դառնում է չափանիշ պետականության համար, դա դառնում է ընդօրինակելի և նոր սերնդի կրթության համար իբրև ուղեցույց:
Ես վստահ եմ, որ եթե մենք ունենանք 100 մարդ, որոնք վերոնշյալ ոլորտներում ունեն հիմնարար արժեքներ և միասնական մոտեցումներ, որնք բխում են մեր տեսակից և փորձառությունից, ես վստահ եմ, որ շատ բան կարող է փոխվել, դա էլ արդեն աշխատանքի, պետական կազմակերպված աշխատանքի շնորհիվ կարող է լինել:

Կյանքում ամենակարևորը...

-Կյանքում ամենակարևորն ապրելն է, այնպես ապրելը, որ քո միջավայրը, շրջապատն անհարմարություններ չունենա քո գոյությամբ, որ դու կարողանաս որևէ բանով օգտակար լինես քո երկրին, քո ժողովրդին ու ընկերներին: Բոլորս ի վերջո գնալու ենք և ասելու ենք՝ շնորհակալ ենք, որ եղել ենք:

Երջանկություն բանաձևը...

-Չգիտեմ... Ես ինձ համարում եմ բացառիկ լավատես մարդ, որովհետև սիրել ու սիրվել և շարունակում եմ որոշ շրջանակի համար այդպիսին մնալ: Փորձում եմ իմ համեստ կարողությունների չափով ինչ-որ բան անել, արդարացված-չարդարացված, այլ ոլորտում, գուցե, ավելին կարող էի անել: Այնպես որ, ապրել եմ լիարժեք, հարուստ կյանք և երջանիկ մարդ եմ ինձ համարում:

Մանկության ամենաքաղցր հուշը...

-Երկրորդ գրքիս առիթով մի խոսք էի գրել, քաղցր չասեմ, բայց ամենատպավորիչ հուշն այն է, երբ մեր գյուղի սալքարերին նստած մի օր առավոտյան ֆիզիկապես զգացել եմ երկրագնդի պտույտը: Թող կոպիտ չհնչի,  բայց ես դա համարել եմ ընտրյալ լինելու նշան, որն ինձ միշտ ուղեկցել է:


Եթե լիներ երկրորդ կյանք...

-Վստահ եմ՝ երկրորդ կյանք լինելու է: Եվ մենք այդ երկրորդ կյանքն ապրելու ենք՝ ըստ մեր առաջին կյանքի:


Ակաթի Վահանյան

Հարցում
website by Sargssyan